Մոլուցք

Started by Mariam, November 11, 2006, 09:37:17 PM

Previous topic - Next topic

Mariam

Հիշել Քրիստոսի խաչը, ու փորձել չխաչել մեկին ու Նրան իմ բարկությամբ, անզիջողությամբ, հպարտությամբ ... Մահացու մեղքը իր մահացու ազդեցությունն է ունենում իմ ու դիմացինի վրա:
Հիշել Տիրոջ համբերությունն ու հեզությունը, որ հոգևոր մեծ հաղթանակներ են, հաղթանակ հենց՝ ես ի'մ վրա:

Mariam

Փոքրիկ կամ մեծ այս հոգևոր բժշկումներին հզոր օգնականն է քահանայի առաջ կատարված Խոստովանությունը, հատկապես՝ առանձին խոստովանությունը:
Այս ձևով, Խոստովանությունը՝ հոգևոր ամենեն մեծ ուրախություններից մեկն է: