Կյանք սիրող երիտ

Started by Legna, August 31, 2006, 02:34:29 PM

Previous topic - Next topic

Legna

Չէէէ, ես "շնության"  հետ ինչ գործ ունեմ  15:) 14:)
հիմա մի քիչ ծավալուն:
Մարիամ ջան ,ես երիտասարդ եմ ,սիրում եմ կյանքը, աշխարհը, մարդկանց, ուրախությունը,երջանկությունը,
(Պար,քեֆ,երեկույթ,հրճվանք, խենթություն,ծիծաղ, ընդհանրապես այն ամենը, որ աստված տվել է),այսինքն ,ինչպես կամ, ու ինչպես կա հիմա կյանքը,ես սիրում եմ ,չեմ ասում սիրում եմ անբարո կանանց երթը,հարբած տղամարդկանց հայհոյանքները,անկիրթ մարդկանց բազարները, չէ,այն մաենը ,որ ավելի դրական է,  30:)ապրել,կյանք,գոյել մարդու նման,իր արժանքիների մեջ ու գեղեցիկ ձևով:
Հիմա
այս ամենը ես սիրում եմ ու չեմ մտածում ընդհանրապես,որ այ այս կյանքը կա,բայց հանդերձյալ կյանքը ավելի լավն է,կամ հաջորդ կյանքը:
պարզ էլի չեղավ կարծես  34:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Հավիտենաքան կյանքը սկսել է հենց ներկայումս ապրած սուրբ և առօրյա սերերի մեջ: Այն պզտիկ սերերից, պայծառ բարեկամությանից, մինչև ավելի խոր սիրուց:
Քո ակնարկած ուրախությունները բարի են, ու հավիտենաքան կյանքի սկիզբն են: Հավիտենական կյանքը ըստ Սուրբ Հովվանես առաքայալին «Քեզ ճանաչելն է, Տու միամ ճշմարիտ Աստված»
Աստված ճանաչում ենք ամենօրյա այս սերերի մեջ, որոնք մեր կյանքի իմաստ ու բովանդակություն են տալիս:
Հեղինե, ինչպիսի՛ թյուրիմացություն էր քո խոսքերին տվածս մեկնաբանությունը:

Legna

Quote from: Mariam on November 13, 2006, 03:00:10 PM

Հեղինե, ինչպիսի՛ թյուրիմացություն էր քո խոսքերին տվածս մեկնաբանությունը:

37:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Դատել, հասկացել էի խոսքերիդ իմաստը ըստ Եվրոպայում գործող չափանիշներին:
ֆրանսիայի վարժարաններում – 6երրորդ կամ 7ներրորդ դասարաններից սկսյալ, «Սեռական դաստիարակության» առարկայի դասընթացքների միջոցով պատանիներին սովորեցնում են այն ամենը, զոր կարելի է իմանալ, առավել' հակաբեղմնավորման միջոցները, մեր աղջիկներին տեղեկացնելով, որ կարող են անվճառ կերպով դիմել որևե բժշկին սույն դեղերը ստանալու նպատակով, որովհետև նա օրենքով պարտադիր է  բժշկական թուղթը գրելու, որով անվճառ կերպով դեղերը տրվում են դեղատուններում:
Իսկապես անելանելի կացության առաջ էի կանգնել. ո՞նց անեմ, որպեսզի իմ մատղաշ աղջկանը այսպիսի բան չսովորեցնեն: Հավատացյալ մյուս մայրերի հետ խոսելիս, անդրադարձել եմ, որ նրանք ձևով մը պատվաստում են իրենց աղջիկներին, առաջվընէ զգուշացնում.« Դու այս կլսես դպրոցում, բայց մենք' հայրդ ու մայրդ քեզ խիստ անձնարարում ենք երբեք չանել այդ:» Այս ընդհանուր ֆոնի վրա ընկալել էի «կյանք վայելելու» քո հրավերը: Անչափ ուրախ եմ, որ սխալվել եմ: