Սիրել կյանքը

Started by Legna, August 31, 2006, 01:54:27 PM

Previous topic - Next topic

Legna

Բարև  Ձեզ ,կարելի է մեկ  հարց
ե?րբ մարդը սիրում է կյանքը ,նա մեղք է գործում,ես շաաատ եմ սիրում ,աշխարհը,մարդկանց,կյանքը 30:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Abegha

Աստված է պարգևել մարդուն սեր կյանքի հանդեպ։ Քրիստոնյան չի կարող չսիրել աշխարհը, որովհետև այն Աստված է ստեղծել։ Մենք որպես քրիստոնյաներ ո՛չ միայն սիրում ենք կյանքը, այլ ցանկանում ենք, որ կյանքը հավիտենական լինի և ձգտում ենք հավիտենական կյանքի։

Delfin

kjanky inch hamar orechor sireli ev gexechik e darnum, baych paher en linum vor yzymem paxchel ays amenich, chtesnel aregaki lysy, chlsel sireli mardkanch dzayny, ajl mekusanal senjakis xavarum ev uxaki txrel, animast txrel. :(

Abegha

Կյանքը նաև մահով է գեղեցիկ, կամ ավելի շուտ՝ կյանքը նաև մահվան մեջ է։ Ասում են կյանքի գույնը կարմիրն է, արյան գույնը, բայց, օրինակ տպագրության մեջ, եթե կարմիրին մի փոքր սև չխառնեն, ապա լիարժեք կարմիր գույն, այսինքն՝ արյան գույն, չեն ստանա։