Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Legna on August 31, 2006, 01:54:27 PM

Title: Սիրել կյանքը
Post by: Legna on August 31, 2006, 01:54:27 PM
Բարև  Ձեզ ,կարելի է մեկ  հարց
ե?րբ մարդը սիրում է կյանքը ,նա մեղք է գործում,ես շաաատ եմ սիրում ,աշխարհը,մարդկանց,կյանքը 30:)
Title: Re: Սիրել կյանքը
Post by: Abegha on August 31, 2006, 09:31:46 PM
Աստված է պարգևել մարդուն սեր կյանքի հանդեպ։ Քրիստոնյան չի կարող չսիրել աշխարհը, որովհետև այն Աստված է ստեղծել։ Մենք որպես քրիստոնյաներ ո՛չ միայն սիրում ենք կյանքը, այլ ցանկանում ենք, որ կյանքը հավիտենական լինի և ձգտում ենք հավիտենական կյանքի։
Title: Re: Սիրել կյանքը
Post by: Delfin on May 29, 2007, 03:51:24 AM
kjanky inch hamar orechor sireli ev gexechik e darnum, baych paher en linum vor yzymem paxchel ays amenich, chtesnel aregaki lysy, chlsel sireli mardkanch dzayny, ajl mekusanal senjakis xavarum ev uxaki txrel, animast txrel. :(
Title: Re: Սիրել կյանքը
Post by: Abegha on May 29, 2007, 09:39:09 AM
Կյանքը նաև մահով է գեղեցիկ, կամ ավելի շուտ՝ կյանքը նաև մահվան մեջ է։ Ասում են կյանքի գույնը կարմիրն է, արյան գույնը, բայց, օրինակ տպագրության մեջ, եթե կարմիրին մի փոքր սև չխառնեն, ապա լիարժեք կարմիր գույն, այսինքն՝ արյան գույն, չեն ստանա։