Մինչ սեռական հար

Started by Legna, August 31, 2006, 02:21:41 PM

Previous topic - Next topic

Legna

հազար ներեղություն,գուցե  ինչ-որ մեղք եմ գործում յաս թեման,այստեղ բացելու համար,պարզապես,կուզենայի իմանալ,,,
այ,ոչ  ՀՀ ում ,այս հարցը չկա,այսինքն այնտեղ մինչև ամուսնանալը,նման խնդիրներ չկան,հիմա ես ինչ եմ ուզում կոնկրետ լսել
Մինչ ամուսնանալը ,ապագա  ամուսնուտ հետ հարաբերություն ունենալը մեղք  է?  և նաև մինչ ամուսնանալը,հարաբերություն չունեցող մարդիկ,ինչ-որ ավելի բարձ աստիճանում  են? քան ունեցողները,Աստծո առաջ?
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Pantera

Hetaqrqir harc e, vor k'hetaqrqri shat yeritasardneri.

Legna

Բայց ավելի շատ պատասխանն է հետաքրքրում  28:)
դեե
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Հնարավո՞ր է հարյուր տոկոսով հաստատ լինել, թե ապագայի ամուսինը ապագայում ... ի'նքն է լինելու ամուսինը: Ինչո՞ւ չսպասել, որ Աստված օրհնի զույգի միացումը:

Mariam

#4
Երբ Աստուծո օրհնությամբ այր ու կին մի օջախ են ստեղծում, նրանց երջանկությունը կատարյալ է, որովհետև նրանց սերը պարգևատրված է զավակների կյանք տալու երջանկությամբ, ու Աստուծո ստեղծագործության իրենց բերած մասնակցությամբ:
Չեմ կարծում, որ ուրիշ ձևով հնարավոր լինի, որ տղամարդն ու կինը երջանիկ լինեն միասին: Մնացած խոսքերը՝ հաճոյքի անհագուրդ փնտրտուքը մեր դարու - բայց ոչ միայն մեր դարու - խափկանքներից մեկն է, Չարի մի ուրիշ գյուտ է, որը դժբախտության մատնեց շատ ու շատ մարդկանց, որոնք անկեղծ սրտով սակայն փնտրում էին Սերը, խափվեցին ու չգտան: Ինչքա՛ն գրականություն, բանաստեղծություն , երգ ու կինո ներկայացնում են «սիրուց» խափված մարդկանց տխուր պատկերը, պատկերը մարդկանց, ովքեր սակայն համոզված էին ,որ ապագայի ամուսինը ապագայում իսկապես ամուսին էր դառնալու:
Սեռային հարաբերությունը սուրբ է, դարձած դեպի Աստծու ստեղծագործությունը: Եթե զույգը - նույնիսկ ամուսինները - շեղի այս սուրբ նպատակից, ոչ միայն կուռք դարձած «հաճույքից» զրկվում է, այլ տխրության գիրկն ընկնում է, ու ճանաչում է այն տխրությունը որը համակեց առաջին զույգը երբ նա հեռացել է Աստծուց ու Նրա պատվիրանից, ու հեռացվել է դրախտից:
Ավետարանները ու առաքելական թղթերը դատապարտում են ամուսնությունից դուրս այնպիսի հարաբերությունները:

Mariam

#5
Կներեք, շատ լուրջ խնդիր է: Դրա համար եմ փորձում ավելի լավ արտահայտել իմ կարծիքը:
Երբ մարդ ու կինը ամուսնացած են, իրենց սերը ձգտում է կատարելության, իրենց մարմնական սերը նույնպես անջատված չէ հոգևորից: Հոգևորը ու մարմնականը նույնանում են նույն սիրո մեջ: Ու այդ սերը պտուղ է ունենում բնականաբար, Աստծու օրհնությամբ: Այդ կենդանի պտուղը երեխան է:
Եթե զույգը չի ուզում երեխա մը լույս աշխարհ բերել, թող հրաժարի մարմնական սիրուց: Նա, որ իր պտուղից արդեն զրկված է, միայն մի ուրվական է իսկական սիրո, նա միայն խափկանք է, ու միայն տխրություն ու զզվանք է առաջացնում:
Մտածեցի. Եվրոպայում, ինչքա՛ն զոհ ենք տվել Հաճոյասիրության կուռքին: Բազմաթիվ կանայք, որոնց ասվել է, որ եթե չէին ցանկանում երեխա ունենալ, բավական էր դեղ ընդունել: Այդ դեղերը առաջացնում են ամենեն ծանր հիվանդությունները կանանց մեջ: Անձնապես շատ մեծ է ճանաչածս կանանց թիվը, ովքեր ստինքի քաղցկեղով են հիվանդացել: Բայց այս խափկանքը՝ մարմնական սերը առանց դրա պտուղին շարունակում է մոլորեցնել շատ շատերին: Արդյունքը՝ մի ահավոր տառապանք:

Petros

Այդ մասին, մեր Տեր Գրիգորն ասում է, որ նույնիսկ ամուսնանալուց հետո պետք է սուրբ պահել անկողինը:
Եվ տես, թե ինչպես պիտի մաքուր լինեն մինչև ամուսնությունը: Սա վերաբերվում է նաև տղաներին:

Antuni

Էսպիսի պառավական  20:)(ներողություն) բացատրություններով ոչ մի երիտասարդի չեք համոզի  28:)

Maro

#8
De bari exek, inknert batsatrek.....arten hognetsnum ek......!!!!! Ete temayi shurj aselik chunek, aveli lav  jur xmek ev lrek. 33:)

Mariam

ԱՆտունի, ասածիս հետ բոլորովին հակակարծի՞ք էք, թե մասամբ միայն:
Ըստ ձեզ, բոլոր կանանց - և ոչ միայն կանանց - երազը չէ՞ հավերժական սերը: Եվ բոլոր կանանց կյանքի նպատակը երեխան չէ՞: