Մինչ սեռական հար

Started by Legna, August 31, 2006, 02:21:41 PM

Previous topic - Next topic

Petros

Quote from: Antuni on September 19, 2006, 08:27:13 PM
Էսպիսի պառավական  20:)(ներողություն) բացատրություններով ոչ մի երիտասարդի չեք համոզի  28:)
Անտունի ջան, կարծում եմ, որ այսպիսի հարցը այլ կերպ չի մատուցվում ժամանակակից ձևով, եթե ոչ միայն Աստծո բարկության մասին ասելով: Այս հարցով մենք՝ հայերս, միշտ էլ գերադասել ենք մյուս ազգերից պարկեշտությամբ, և եթե հիմա ասենք, որ սա "պառավական" բացատրություն է, ուրեմն իմացիր, որ ժամանակակից մեթոդները միայն դեմ են:

Համէ ինչի՞ ա պառավական: 15:)

Հարգանքներս

Mariam

#11
Անձամբ ընդունում եմ «պառավական» մակդիրը: Բայց մի քանի ճշմարտություններ կան, որոնք հավերժական են: Ավելի ճիշտ՝ ճշմարտությունը մի է, չի փոփոխվում, հավերժական է: Աստվածաշուչը կարդանք: Նրա ամեն մի էջ մի ազդարարություն է: «Առջևդ դրված են երկու ճանապարհ: Մեկը քեզ տանում է դեպի կյանքը, մյուսը՝ դեպի մահը: Ընտրի'ր կյանքը:» Մարգարենների բարկությունը ՝Իսրայելի ժողովրդի պոռկության պատճառով - բառի բոլոր իմաստներով - ու ազդարարությունը . «Ընտրի'ր Բարին, և երջանիկ կլինես:» Ո՞ր մարդը չի ցանկանում երջանիկ լինել:
Ցավոք սրտի, երիտասարդներից քչերն են հասկանում Աստվածաշնչի ազդարարությունների խորությունը: Հետո կհասկանան, երբ սխալվեն, ու ընբոշխնեն հուսախափությունն ու դառնությունը:
Կցանկանայի, որ Անտունին մեզ պատասխանի: Նա ինչպիսի՞ խոսքերով է մոտենում սիրած աղջկան: Նրան չի՞ խոստանում հավերժական սեր, ամուսնություն ու երեխաներ:

Satenik

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, Անտունի: Որ այս հարցի շուրջ այլ կերպ բացատրություն տալն անհընարին է: ՈՒ եթե այս տիպի բացատրությունը չպիտի ընդունվի, ուրիշ որ ձևով ուզում ես բացատրի, մեկ է էլի չի ընդունվելու:

Antuni

Quote from: Maro on September 19, 2006, 09:36:50 PM
De bari exek, inknert batsatrek.....arten hognetsnum ek......!!!!! Ete temayi shurj aselik chunek, aveli lav  jur xmek ev lrek. 33:)
այի քեզ բաաաաաաաաան, մի քանի տող եմ գրել և արդեն հոգնեցնո՞ւմ եմ։ Չեք ուզում, չեմ գրի 15:)

Petros

Quote from: Antuni on September 21, 2006, 12:54:35 AM
Quote from: Maro on September 19, 2006, 09:36:50 PM
De bari exek, inknert batsatrek.....arten hognetsnum ek......!!!!! Ete temayi shurj aselik chunek, aveli lav  jur xmek ev lrek. 33:)
այի քեզ բաաաաաաաաան, մի քանի տող եմ գրել և արդեն հոգնեցնո՞ւմ եմ։ Չեք ուզում, չեմ գրի 15:)

Անտունի ջան, իսկապես լավ մեջ բերեց Մարիամը: Արի հիշենք Սոդոմ և Գոմորի մասին եղած իրադարձությունը: Իսկապես, հիմա դարձել է պառավական մի բան, բայց պիտի երկյուղ ունենանք Ամենակարող Աստծո առաջ, որ չայրվենք Սոդոմ-Գոմորցիների պես: Տես, թե ինչ զզվելի են Տիրոջն այդպիսիները: Համոզված եմ, որ կա ավելի քաղցր բան, քան շնանալը, դա Աստծո ՍԵՐն է: Պիտի միայն խնդրենք, որ մեզ բացվի մեր հոգևոր աչքերը, որպեսզի կարողանանք տեսնել և զգալ ԱՅՆ:
Հարգանքներս:  13:)

Mariam

Պետրոս, անձնապես չպիրի առաջ բերեի Աստծու բարկությունը կամ Սոդոմ ու Կոմորի օրինակը: Այլ՝ խաչված Քրիստոսն ու Աստծու տառապանքը մեզ համար: Խաչված Քրիստոսը չբարկացավ, այլ ներում խնդրեց մեզ՝ անգիտակից մարդկության համար: Կխոսեի Աստծու ահավոր ցավի ու տառապանքի մասին, որ ծնողի նման երազում է Իր զավակների համար ամենեն երջանիկ կյանքը, ու տեսնում է ՝զավակները անտեսում են Իր Սերն ու վազում չարի, ցավի ու դժբախտության ուղիներով:

Antuni

#16
Պառավական ասելով չէի ուզում վիրավորել, այլ ուզում եմ ասել, որ նման բացատրությունը համոզիչ չէ։
Պատկերացրեք մեկին սիրում ես, հետն ամուսնանում, ու հետո տեսնում ես, որ ինքը գիշերները խռռռցնում է 20:)։ Դա քեզ համար անտանելի մի բան է, բայց համբերում ես։ 1 տարի, 2, 3, բայց հետո տեսնում ես, որ չես համակերպվում, ու ջոգո՞ւմ եք, սկսում ես մտածել, որ էս կենդանին սաղ կյանքդ պիտի խռռռցնի ականջիտ տակ։
Ավելի լավ չի՞  1 տարի հետը ապրես, հետո որոշես ամբողջ կյանքում խռռռոց լսել, թե չէ։
Սա որպես կոպիտ օրինակ։

Quote from: Mariam on September 18, 2006, 02:51:28 PM
... Այդ կենդանի պտուղը երեխան է:
Եթե զույգը չի ուզում երեխա մը լույս աշխարհ բերել, թող հրաժարի մարմնական սիրուց: Նա, որ իր պտուղից արդեն զրկված է, միայն մի ուրվական է իսկական սիրո, նա միայն խափկանք է, ու միայն տխրություն ու զզվանք է առաջացնում:

Ես կին գիտեմ, որ իրեն երջանիկ չի զգում, թեև զավակներ ունի։

Antuni

Quote from: Petros on September 21, 2006, 02:09:35 AM
Արի հիշենք Սոդոմ և Գոմորի մասին եղած իրադարձությունը: Իսկապես, հիմա դարձել է պառավական մի բան, բայց պիտի երկյուղ ունենանք Ամենակարող Աստծո առաջ, որ չայրվենք Սոդոմ-Գոմորցիների պես: Տես, թե ինչ զզվելի են Տիրոջն այդպիսիները: Համոզված եմ, որ կա ավելի քաղցր բան, քան շնանալը, դա Աստծո ՍԵՐն է: Պիտի միայն խնդրենք, որ մեզ բացվի մեր հոգևոր աչքերը, որպեսզի կարողանանք տեսնել և զգալ ԱՅՆ:
Հարգանքներս:  13:)
Ինչ Սոդոմ–գոմոր, ա՛յ ախպեր, էս ջահելներին ուզում ես վաբշե ձեզանից խռտնեցնե՞ք 28:)

Այսինքն ուզում ես ասել շնանալը քաղցր ա՞ 11:)։ Էդ դեպքում ես շատ ագահ չեմ ուզում լինել, ավիլի քաղցրը ինձ պետք չի 11:)

Antuni

Quote from: Mariam on September 19, 2006, 10:46:50 PM
ԱՆտունի, ասածիս հետ բոլորովին հակակարծի՞ք էք, թե մասամբ միայն:
Ըստ ձեզ, բոլոր կանանց - և ոչ միայն կանանց - երազը չէ՞ հավերժական սերը: Եվ բոլոր կանանց կյանքի նպատակը երեխան չէ՞:

Ես ընտանիք գիտեմ, որ էդ մարդիկ երեխա չեն ունենում։ Ուզում են երեխա ունենալ, բայց չեն ունենում ու իրենց տուն որ մտնում ես կյանք ու երջանկություն ա 

Petros

Quote from: Antuni on September 21, 2006, 01:01:46 PM
Ինչ Սոդոմ–գոմոր, ա՛յ ախպեր, էս ջահելներին ուզում ես վաբշե ձեզանից խռտնեցնե՞ք 28:)
Դե, ապեր ջան, էդ պատմությունը իմ գրածը չի: Ես մեջբերեցի դա, որպես Աստծո ճշմարիտ խոսք: Ինչ վերաբերում է "խրտնեցնելուն", ապա ես չեմ, որ մարդկանց քաշում եմ դեպի Որդին, այլ Հայրն է: Ես պարզապես ժալկի միջոց եմ:
13:)