Մինչ սեռական հար

Started by Legna, August 31, 2006, 02:21:41 PM

Previous topic - Next topic

Mariam

#20
Անտունի,
Լինում են երջանիկ պահեր, լինում են տխուր պահեր - երբ ամուսիներից մեկն ու մեկը հեռանում է բարուց... - բայց մեր սերը եղել է ու կա. հավերժական է, որովհետև մեր երեխան նրա վկա է:
Հիսուսը ասում է. «Եթե սիրեք միմիայն ձեր սիրելիներին... Ես ձեզ ասում եմ՝ սիրեք ձեր թշնամիներին:»
Եթե ամուսինները իրար սիրեն միմիայն հաճելի պահերին - ասենք՝ երիտասարդական անհոգ տարիներին - դա դյուրին է: Եթե նրանք կարողանան հաղթահարել մտքի, ապրելակերպի տարբերությունները, եթե նանք կարողանան սիրել անգամ ամուսինին մարմնական տկարությունները: Հիսուսը մեզ ասել է, որ ցանկանում է , որ կատարյալ լինենք սիրո մեջ:
Ամուսնությունն էլ - կուսության նման - սրբության մի ճանապարհ է:
Բայց ճամբու ընթացքին իսկապես ստանում ենք Աստծու օրհնությունը: Սիրո մեջ կատարած ամեն առաջադիմության համար, հազարապատիկ օրհնություն ենք ստանում: Աստված մեզ մենակ չի թողնում այս դժվար ճանապարհի վրա: Սերը ամենեն պահանջկոտ դաստիարակիչ է: Բայց արդյունքը՝ Աստծու նայվածքի ներքո ապրելու երջանկություն ենք ապրում:
Սերը աստիճանաբար է զտվում: Սերը սկսում է շատ հպանցիկ լինել, մարմնական ու թեթևսոլիկ: Հետո նրա էությունը փոփոխվում է, խորանում, նմանվում է ավելի Աստծու սիրույն:
Անզավակ զույգի սերը չի տարբերվում: Տարբերվում է այն մարմնական հարաբերությունը, որը պտուղը՝ երեխան մերժում է:

Mariam

Առանց Աստծու, սիրելն անհնարին է:
Դա հաստատ գիտեմ. երբ աղոթքը անտեսում եմ, նույնիսկ ամենեն սուրբ սերը ՝ իմ մայրական սերը իմ զավակի հանդեպ, նոսրանում ու թառամում է:
Բայց Աստծու օգնությամբ, հաղթահարվում են ամենեն դժվար խոչընդոտնետը:
Երիտասարդին մնում է չափել իր հավատն ու սերը: Միթե՞ նա բավական սեր ունի իր սրտում երիտասարդ իր նշանվածի հանդեպ, ու հավատում է, որ Աստծու օգնությամբ, կկարողանա քայլել Աստծու կողմից ցույց տված միակ երջանկացնող ուղիով: Ինչպիսի՞ն է մեր ունեցած սիրո ու հավատի ուժը:
Չմոռանանք, թե ամուսնության Խոհուրդը, որ կատարվում է Եկեղեցում, Աստծու օրհնությունն ու սիրելու այս ուժը փոխանցում է ամուսիններին:

Antuni

Մարիամ ջան, իմ ասած օրինակը չէր վերաբերում թեթևսոլիկ երիտասարդ զույգին։

Հիմա հարց. կարելի՞ ա, որ մարդիկ մինչև ամուսնությունը համբուրվեն, երբ դեռ չեն ստացել Աստուծո օրհնությունը։

էս թօփիկը ո՞վ ա բացել, ինչո՞ւ չի գրում 4:)

ananun

Լեգնա, հետաքրքիր թեմաներ եք բացում, և կարծում եմ այստեղ ազատ ու թափանցիկ արտահայտվելու հնարավորություն է տրված, հատկապես երիտասարդներին հետաքրքրող հարցեր պետք է քննարկվեն: Այնպես որ, ներողության հարկ չկա:


Legna

Հազար  ներեղություն եմ  խնդրում ,որ ուշ  եմ պատասխանում   36:)
Մարիամ  շաատ խելացի և Հայեցի պատասխան ես  տվել ,բայց եթե  կարելի է մի քանի  հարց.
անօրինական  երեխան  չի կարող կոչվել սիրո  ծնունդ? կամ այդ ինչպես կկոչվի ,եթե ասենք  մայրը մարմնավաճառ է ,հայրն էլ իբրև բարոյական  մարդ  14:)


հետո
բաժանված  կինը ,երբ արդեն տրվել է նախկին ամուսնուն, որքանով իրավունք ունի նոր ամուսնու  համար կոչվել  հավատարիմ ?
էլի լիքքը հարցեր կան  32:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#25
Սիրելի Լեկնա, բոլորս նույն համոզմունքները չունե՞նք: Դա կյանք է, մեզ տրված մեկ հատիկ կյանքի փորձառությունն ու մեր փայփայած նույն հույսերը:
Բոլորս համոզված ենք, որ Աստծու սերն ու գութը գերազանցում է մարդկային երևակայությանը: Նկարագրածդ դժվար պայմաններում ծնված դժբախր երեխայի նկատմամբ, Աստված ցուցաբերում է հատուկ խնամք, որպեսզի նա ևս մարդու նման ապրելու հնարավորությունն ունենա, ու երջանիկ լինի ապրածը արդար կյանքով: Դժբախտ մարդկանց օգնություն հասնողներից առաջինն ու գերհզորը՝ Աստված է:
Առաջին ամուսնությունից հուսախափ եղած կնոջը Քրիստոսը չի դատապարտում: - Շնացող կնոջը Նա միայն ազդարարություն տվավ. «Ո՛վ կին, ոչ ոք քեզ չդատապարտե՞ց: Ես էլ քեզ չեմ դատապարտում: Գնա, այսուհետև մի' մեղանչիր»: Նույպես Հիսուսը հինգ ամուսին կամ սիրեկան ունեցած Սամարացու կնոջ չի դատապարտում, այլ նրան առաջարկում է իր կյանքին վերանայել ու ստանալ աստվածային բոլոր շնորհները - Աստված չի մերժում օրհնել երկրորդ ամուսնությանը, ու երկրորդ ամուսնույն հավատարիմ եղած կինը զգում է, որ նրանց ապրած սերը օրհնված է Աստուծո կողմից: Նա զգում է, որ ամուսինները պիտի հավատարիմ լինեն: Բայց միշտ իր սրտի խորքում ափսոսալու է, թե նա միայն մի' ամուսին չէ ունեցել: Ունեցել է երկու ամուսին, ու նրա սիրտը վճիտ չէ այնպես, ինչպես այն կնոջ սիրտը, որը մի ամուսին է միայն ունեցել, ու հավատարիմ է մնացել նրան:
Անցյալում մեղանչած կինը միշտ մի ցավ է ծածկում իր հոգում. ու իսկապես, կարծես իր կյանքի նպատակն է դարձել բժշկել կատարված մեղքի պատճառով բացված վերքն, ու այնպես անել, որ իր զավակները չընկնեն նույն մեղքի մեջ, չկրկնեն նույն սխալն ու նրանք ավելի մեծ՝ անամպ երջանկություն ճանաչեն:
Ամուսնությունից դուրս ծնված երեխային ինչքա՛ն է գուրգուրում անգամ Ինքը՝ Աստված: Ճիշտ է, օրհնում է ոչ-ամուսնացած զույգի ապրած սերը, ու նրանց սիրո պտղին ՝ երեխային: Բայց այս զույգը ու նրա զավակը դեմ հանդիման գտնվելու են ավելի բարդ կացությունների , ու ամուսնացած չլինելու հանգամանքը բացասական դեր է ունենալու դժվարությունները հաղթահարելու փորձի մեջ:
Աստծու պատվիրանները, ոչ թե կամայական ձևով հրահանգված հրամաններ են, մեզ հաճելի կյանքից զրկելու համար, այլ հոգածու ու անհուն սիրով սիրող Հոր մը ազդարարությունները, որովհետև Հոր սերը իր զավակների համար ցանկանում է ամենամեծ ու կատարյալ երջանկությունը: Նա մեզ առջև բացում է երջանկության ճամբան, ու ցանկանում է միմիայն մեր երջանիկ լինելը: Իսկապես, ճամբան մի' է, պարզ ու ոչ դժվար: Բայց Աստծու խորհուրդներից շեղող մարդուն Նա չի մերժում Իր օգնությունն ու օրհնությունը:
Անձնապես միայն մեկ ցանկություն ունեմ, որ բոլորդ ճանաչեք այս անամպ երջանկությունը, երբ մարդը չէ շեղած երբեք Աստծու բարի ու կենսատու պատվիրաններից:

Legna

Շնորհակալություն  , ինչ-որ հոգեկան  նոր բան գտա  30:)
բայց ,մինչ ազդարարություն կատարելը,մարդը ռոբոտ չէ,որ ասի սա ճիշտ է,Աստված այս է ասում,այսպե սպտի լինի,ես այսպես պետք է մտածեմ,
Ոչ,
մտածում  եմ ,որ մարդը հեն ցպտի իր համար սհամաններ ստեղծի ,նաև հոգևոր,ասյինքն այս բանը սխալ է ,նրա համար,որ ոչ թե Աստվածաշնչում է գրված,այլ Մարդը դա չի ընդուոնում ունելավո իր սկզբունքները:
Սակայն խոսքս  չհասկանաս, թե ասում եմ
Մարմնավաճառը ընդունում է իրեն որպես  փողոցի ապրանք ու ճիշտ  է անում , ոչ ես խոսում եմ հոգևոր սկզբունքների մասին : :)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Սիրելի Լեգնա,
Երբ երեխաս ծնվեց, շրջվեցին համոզմունքներս ու նա ինձ սովորեցրեց կյանքը, Աստված ու սրբությունը: Նրա երազները մաքուր են. նա միմիայն մաքուր ու հավերժական սիրո մասին է երազում: Ինձ միշտ ապշեցրել է երեխաների ունեցած աշխարհի ըմբռնումը, որը անմիջական է, բարի ու սուրբ: Հետո չափահասների խեղաթյուրված մտածելակերպը ոտնակոխում է բոլոր սրբությունները: Ինչքա՛ն սխալ գաղափարներ են սփռված հեռուստացույցով, գովազդներով, ևայլն, որոնք մեր առօրյա հացն են դարձել, ու որոնց անգիտակցաբար ընկալում ենք իբրեւ ճշմարտություն: Բայց ի՞նչ են կանայք երազում իրենց աղջիկների համար: Աղջիկս արդեն ապրում է իր ծնելիք երեխաների համար: Ու գիտակից է, թե իր մարմինը արդեն պատկանում է իր զավակներին ու նրանց բնակարանն է լինելու: Երանի, եթե կինը հարգեր իր մանկության ու պատանեկության ընթացքին ունեցած բոլոր սուրբ երազները, որ Աստուած է նրա մեջ սերմանել: Նրա, ապագայի ամուսնույն ու ծնվելիք երեխաների երջանկություն կերտած կլիներ:

Legna

երևի  ծանոթանամ Մարիամ  ջան,անունս  Հեղինե  է  30:)
երեխան կնոջ համար  համարում  եմ միակ  աղբյուրը,որով նա կապվում  է  աշխարհի ու կյանքի հետ:Անկեղծ ասած ,չգիտեմ ,իմ երեխան որքանով կփոխի իմ սկզբուները,բայց  հաստատ դա կլինի միայն  իմ շարունակությունը:Կինը հարգում  է իր մանկությունը,պատանեկությունը,անցյալը ,ինչու ոչ նաև Ապագան,ինքս չգիտեմ,իմ հետո,բայց հարգում եմ ,քանի որ այն իմը պետք է լինի,միայն թե Աստված տա,այն լինի միայն Աստծո և իմ հարազատների օրհնությամբ:
Աստված  մեզ պահապան, հուսանք ,ամեն կին  Կհարգի նախ իրեն այսուհետ 27:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...