Հարց դինոզավորների հետ կապված

Started by Edgar777, April 19, 2011, 01:17:12 PM

Previous topic - Next topic

Edgar777

Բարև ձեզ ես ուզում եմ իմանալ եկեղեցին դինոզավորների հետ կապված ինչ դիրքորոշում ունի, երբ են եղել, ինչ է եղել նրանց հետ, մարդկանց հետ  են ապրել:Շնորհակալություն

Տ. Տաթև քհն.

բարև Էդգար, դինոզավրերի մասին Եկեղեցու դիրքորոշումը սահմանափակվում է այնքանով, ինչքանով  որ չի հակասում Սբ Գրքին, քանի որ Եկեղեցին իր բոլոր դիրքորոշումներում առաջնահերթորեն սնվում է Սբ. Գրքից: Հենց այստեղ ծագում է երկրորդ հարցը, թե ինչ է ասում հենց Սբ Գիրքը դինոզավրերի մասին. այո, արարչագործության հատվածում բառացի չկա դինոզավրերի մասին հիշատակում, սակայն անմիտ կլիներ  պատկերացնելը, որ Տիրոջ արարչագործության ողջ տեսականին պիտի թվարկեր Սուրբ Գիրքը: Եվ այսպես, ըստ հիմնական տեսակետի, դինոզավրերը Տիրոջ հրամանով պարզապես չեն մտել Նոյի տապան: Այս վարկածի օգտին են խոսում հենց գիտական պեղումները, որոնց տվյալներով դինոզավրերի ոսկորների կույտերի առկայությունը հենց ջրհեղեղի արդյունք կարող էին լինել: Փաստորեն ինչ է ստացվում, դինոզավրերի հետ կապված աթեիստ այն գիտնականների հավակնությունները՝ Սբ Գրքի հետ հակասություններ գտնել ու մերժել սուրբգրային պատումները, փշրվում են հենց գիտական փաստերով, որոնք ևս մեկ անգամ փաստում աստվածաշնչային ճշմարտությունները

Տ. Տաթև քհն.

աթեիստ գիտնականների հաջորդ պնդումներից մեկն այս թեմայի առնչությամբ այն է, որ դինոզավրեր ապրել են միլիոնավոր տարիներ աջառ, այնինչ Սուրբ Գիրքը վեց հազարամյակների մեջ է դնում ողջ պատմությունը արարչագործությունից ի վեր: Սակայն հենց այստեղ էլ աթեիստ գիտնականներին մեծ հիասթափություններ են սպասվում, քանի որ արդի գիտական որոշ տվյալների համաձայն երկրի տարիքը միլիոնավոր տարիներով ծերացնելու մեթոդները շատ խարխւուլ են եղել, և մեր երկիր մոլորակը շատուշատ ավելի երիտասարդ է

Տ. Տաթև քհն.

ի դեպ, պետք է նշել, որ Սուրբ Գիրքն այնուամենայնիվ որոշ ակնարկներ էլ ունի հսկա կենդանու մասին, որը չի բացառվում, որ դինոզավրի նման մի կենդանու նկարագրություն է. Հոբի գրքում է հիշատակվում այդ կենդանու մասին, կարդացեք 40-րդ գլուխը

Edgar777


Samvel

Quote from: Տ. Տաթև քհն. on April 20, 2011, 11:49:26 PM
ի դեպ, պետք է նշել, որ Սուրբ Գիրքն այնուամենայնիվ որոշ ակնարկներ էլ ունի հսկա կենդանու մասին, որը չի բացառվում, որ դինոզավրի նման մի կենդանու նկարագրություն է. Հոբի գրքում է հիշատակվում այդ կենդանու մասին, կարդացեք 40-րդ գլուխը

Ներող եղեք, բայց արդյո՞ք այնտեղ խոսքը դինոզավրի մասին է։ Չէ՞ որ Հոբի գրքում բերված "Բեհեմովթը" (բեգեմոտ)՝ ընդամենը գետաձին է...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: