Լուսամուտ երկխոսության
ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Edgar777 on April 20, 2011, 12:17:12 AM
-
Բարև ձեզ ես ուզում եմ իմանալ եկեղեցին դինոզավորների հետ կապված ինչ դիրքորոշում ունի, երբ են եղել, ինչ է եղել նրանց հետ, մարդկանց հետ են ապրել:Շնորհակալություն
-
բարև Էդգար, դինոզավրերի մասին Եկեղեցու դիրքորոշումը սահմանափակվում է այնքանով, ինչքանով որ չի հակասում Սբ Գրքին, քանի որ Եկեղեցին իր բոլոր դիրքորոշումներում առաջնահերթորեն սնվում է Սբ. Գրքից: Հենց այստեղ ծագում է երկրորդ հարցը, թե ինչ է ասում հենց Սբ Գիրքը դինոզավրերի մասին. այո, արարչագործության հատվածում բառացի չկա դինոզավրերի մասին հիշատակում, սակայն անմիտ կլիներ պատկերացնելը, որ Տիրոջ արարչագործության ողջ տեսականին պիտի թվարկեր Սուրբ Գիրքը: Եվ այսպես, ըստ հիմնական տեսակետի, դինոզավրերը Տիրոջ հրամանով պարզապես չեն մտել Նոյի տապան: Այս վարկածի օգտին են խոսում հենց գիտական պեղումները, որոնց տվյալներով դինոզավրերի ոսկորների կույտերի առկայությունը հենց ջրհեղեղի արդյունք կարող էին լինել: Փաստորեն ինչ է ստացվում, դինոզավրերի հետ կապված աթեիստ այն գիտնականների հավակնությունները՝ Սբ Գրքի հետ հակասություններ գտնել ու մերժել սուրբգրային պատումները, փշրվում են հենց գիտական փաստերով, որոնք ևս մեկ անգամ փաստում աստվածաշնչային ճշմարտությունները
-
աթեիստ գիտնականների հաջորդ պնդումներից մեկն այս թեմայի առնչությամբ այն է, որ դինոզավրեր ապրել են միլիոնավոր տարիներ աջառ, այնինչ Սուրբ Գիրքը վեց հազարամյակների մեջ է դնում ողջ պատմությունը արարչագործությունից ի վեր: Սակայն հենց այստեղ էլ աթեիստ գիտնականներին մեծ հիասթափություններ են սպասվում, քանի որ արդի գիտական որոշ տվյալների համաձայն երկրի տարիքը միլիոնավոր տարիներով ծերացնելու մեթոդները շատ խարխւուլ են եղել, և մեր երկիր մոլորակը շատուշատ ավելի երիտասարդ է
-
ի դեպ, պետք է նշել, որ Սուրբ Գիրքն այնուամենայնիվ որոշ ակնարկներ էլ ունի հսկա կենդանու մասին, որը չի բացառվում, որ դինոզավրի նման մի կենդանու նկարագրություն է. Հոբի գրքում է հիշատակվում այդ կենդանու մասին, կարդացեք 40-րդ գլուխը
-
Շնորհակալություն
-
ի դեպ, պետք է նշել, որ Սուրբ Գիրքն այնուամենայնիվ որոշ ակնարկներ էլ ունի հսկա կենդանու մասին, որը չի բացառվում, որ դինոզավրի նման մի կենդանու նկարագրություն է. Հոբի գրքում է հիշատակվում այդ կենդանու մասին, կարդացեք 40-րդ գլուխը
Ներող եղեք, բայց արդյո՞ք այնտեղ խոսքը դինոզավրի մասին է։ Չէ՞ որ Հոբի գրքում բերված “Բեհեմովթը” (բեգեմոտ)՝ ընդամենը գետաձին է…