Սամվելի հետ

Started by Ղուկաս Վահան, December 17, 2008, 11:47:24 PM

Previous topic - Next topic

Samvel

Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM
2.երբևե համոզմունք, դիրքորոշում փոխել ես կյանքումդ։

Միշտ, եթե հանդիպել եմ ավելի ճիշտ մի բանի:
Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM

Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM
3.Ավելի շատ սիրում ես ակնարկներով խոսել թէ ուղիղ։

Երկուսն էլ: Բայց չէի ցանկանա, որ ինձ շատախոս անվանեին:

Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM
4.Ինչ թերություն կցանկանաիր շտկել ինքդ քո մեջ։

Չգիտեմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on July 25, 2010, 01:31:58 AM

Ես ինձ սիրում եմ:
           Որպեսզի կարողանամ քեզ էլ սիրել:
Քանզի Դու էլ և Ես էլ`
           իմ Աստծո մասերն ենք,
ՈՒ չեմ կարող ես
                           իմ Աստծոն - չսիրել:

իսկ կարո՞ղ ես սիրել այն դեպքում. երբ քեզ չեն սիրի։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Quote from: vahan on July 25, 2010, 01:36:55 AM
Էս պատասխանը ինձ ոչինչ չասաց, քանի որ՝
ի՞նչն է ստիպում քեզ հավատալ, որ քո փորձը  ավելի փորձված է՝ քան դիմացինիդ փորձը։

(Զգում եմ, եկել է վարկանիշի ժամանակը, բայց` ինչ արած:)

Ակնարկ.
Վահան ջան, եկ բացենք մեր պայուսյակները: Իմ պայուսյակի մեջ երեք հատ վարունգ կա, քո պայուսյակի մեջ` երեք հատ վարունգ (ճիշտ իմ վարունգներից), մեկ հատ լոլիկ և մեկ տանձ: Ինչո՞վ են տարբերվում մեր պայուսյակները:

ՈՒղիղ.
Վահան ջան, ինչ որ ունես դու` ես էլ ունեմ: Բայց ես ունեմ մի բան, ինչը  դու չունես: ՈՒ չնայած ես ցավում եմ, որ դու չունես (հավատա, դա իրոք որ իմ ամենաթանկ բանն է ու ես մեծ ուրախությամբ կկիսեի այն քեզ հետ), սակայն բոլորովին չեմ ցանկանում բեռ սարքել այն քո վզին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: vahan on July 25, 2010, 01:48:55 AM
իսկ կարո՞ղ ես սիրել այն դեպքում. երբ քեզ չեն սիրի։

Երևի վաղուց էր պետք շփման այս միջոցին դիմել: Հույս է ծագում, որ վերջիվերջո  կհասկանաս, ավելի ճիշտ, ես կկարողանամ բացատրել քեզ իմ մոտեցումը հարցին:
Արի ժամանակ չկորցնենք կոնկրետ ցիտատը փնտրելու համար. ես ասեմ իմ բառերով, ու ինձ թվում է` դու  պետք է որ դեմ չլինես: Առավել ևս, որ մենք արդեն ինչ-որ տեղ խոսել ենք այդ մասին:
Հիշու՞մ ես, երբ Քրիստոս ասում է, որ եթե դու քո եղբորը պիտի ներեիր միայն, դու առանց Իրեն էլ կներեիր. Նա եկել է, որպեսզի օգնի քեզ քո թշնամուն էլ ներել:
Այստեղ  էլ նույնն է. Նա, ով ինձ չի սիրում, միևնույնն է, չի դադարում իմ Աստծո մասնիկը լինելուց: ՈՒրեմն, կրկնում եմ. ես չեմ կարող իմ Աստծոն չսիրել:

Հ.Գ. Ես չեմ կարող ասել, որ ես միշտ այդպես եմ վարվում, - չէ որ ես էլ քեզ պես մարդ եմ: Բայց ես արդեն գիտեմ այդ ակնհայտ ճշմարտության մասին, հասկանում եմ այն, հավատում եմ նրան, ընդունում եմ այն և շատ ու շատ ջանում եմ դառնալ այդպիսին:
ՈՒ քեզ էլ նույնն եմ ցանկանում, որովհետև դու - ուրիշ ես եմ
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on July 25, 2010, 02:21:09 AM

Ակնարկ.
Վահան ջան, եկ բացենք մեր պայուսյակները: Իմ պայուսյակի մեջ երեք հատ վարունգ կա, քո պայուսյակի մեջ` երեք հատ վարունգ (ճիշտ իմ վարունգներից), մեկ հատ լոլիկ և մեկ տանձ: Ինչո՞վ են տարբերվում մեր պայուսյակները:

ՈՒղիղ.
Վահան ջան, ինչ որ ունես դու` ես էլ ունեմ: Բայց ես ունեմ մի բան, ինչը  դու չունես:
Այ էստսղ հոպ.Սամվել ջան։ Դու ամենևին տեղյակ չես քրիստոնեությունից։Գուցե  հեռվից, կամ  այլոց մոլորեցնող մեկնաբանություններով  մի քանի բան  լսել, ես բայց դա չի նշանակում, որ դու՝  քո պայուսակում  արդեն տեղավորել ես  քրիստոնեությունը ու մի քանի բան էլ  ավել ես տեղավորել։
(ի դեպ պետք չէ քո խոսքում նշել թէ որն է ակնարկ և որը ուղիղ ։ես չափազանց լավ եմ տարբերում դրանք իրարից)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: Samvel on July 25, 2010, 02:23:18 AM
Quote from: vahan on July 25, 2010, 01:48:55 AM
իսկ կարո՞ղ ես սիրել այն դեպքում. երբ քեզ չեն սիրի։

Երևի վաղուց էր պետք շփման այս միջոցին դիմել: Հույս է ծագում, որ վերջիվերջո  կհասկանաս, ավելի ճիշտ, ես կկարողանամ բացատրել քեզ իմ մոտեցումը հարցին:
Արի ժամանակ չկորցնենք կոնկրետ ցիտատը փնտրելու համար. ես ասեմ իմ բառերով, ու ինձ թվում է` դու  պետք է որ դեմ չլինես: Առավել ևս, որ մենք արդեն ինչ-որ տեղ խոսել ենք այդ մասին:
Հիշու՞մ ես, երբ Քրիստոս ասում է, որ եթե դու քո եղբորը պիտի ներեիր միայն, դու առանց Իրեն էլ կներեիր. Նա եկել է, որպեսզի օգնի քեզ քո թշնամուն էլ ներել:
Այստեղ  էլ նույնն է. Նա, ով ինձ չի սիրում, միևնույնն է, չի դադարում իմ Աստծո մասնիկը լինելուց: ՈՒրեմն, կրկնում եմ. ես չեմ կարող իմ Աստծոն չսիրել:

Հ.Գ. Ես չեմ կարող ասել, որ ես միշտ այդպես եմ վարվում, - չէ որ ես էլ քեզ պես մարդ եմ: Բայց ես արդեն գիտեմ այդ ակնհայտ ճշմարտության մասին, հասկանում եմ այն, հավատում եմ նրան, ընդունում եմ այն և շատ ու շատ ջանում եմ դառնալ այդպիսին:
ՈՒ քեզ էլ նույնն եմ ցանկանում, որովհետև դու - ուրիշ ես եմ
ես այս հարցը ամենևին չեմ տվել, որ ակնարկեմ թէ քեզ չեմ սիրում։Այստեղ այլ հարց կա։ ես  իմ կողմից  վստահ եմ, որ  կարող եմ  տարիներով խոսել մեկի հետ, որևէ թեմայի շուրջ ու երբեք անձնական վիրավորանքի չանցնել։Քեզ մոտ այլ կերպ է՝  ֆորում մտնելուցդ հենց առաջին գրառումովդ  փորձել ես  խայթել ու վարկաբեկել ինձ։Ուզում եի հարցնել՝ այդպե՞ս ես սիրում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Quote from: vahan on July 25, 2010, 09:54:42 AM
Այ էստսղ հոպ.Սամվել ջան։ Դու ամենևին տեղյակ չես քրիստոնեությունից։Գուցե  հեռվից, կամ  այլոց մոլորեցնող մեկնաբանություններով  մի քանի բան  լսել, ես բայց դա չի նշանակում, որ դու՝  քո պայուսակում  արդեն տեղավորել ես  քրիստոնեությունը ու մի քանի բան էլ  ավել ես տեղավորել։
(ի դեպ պետք չէ քո խոսքում նշել թէ որն է ակնարկ և որը ուղիղ ։ես չափազանց լավ եմ տարբերում դրանք իրարից)

Եթե նույնիսկ համարենք, որ դու ճիշտ ես (չնայած ճիշտ չես), ես շատ ուրախ կլինեի, եթե դու իմ իմացած քրիստոնեության գոնե մեկ հարյուրերորդականի չափով տեղյակ լինեիր այն բաների մասին, ինչ որ ասում եմ ես:
Հուսով եմ, Վահան ջան, դու գիտես, թե ով է Ցելսը: Իսկ գիտե՞ս արդյոք, որ նրա ոչ մի աշխատություն մեզ չի հասել: Եվ ո՞վ կիմանար Ցելսի մասին այսօր, եթե չլիներ մեծն Օրիգենը և չգրեր իր հանրաճանաչ "Ընդդեմ Ցելսի" աշխատությունը: Տես, նույնիսկ քրիստոնեության ամենամեծ ներկայացուցիչներից մեկը իրեն թույլ չի տալիս անհիմն մերկախոսել մի բանի մասին, ինչին որ ինքը դեմ է: Ցելսի համարյա ամբողջ գիրքը նա մեր ուշադրությանն է ներկայացնում ցիտատ առ ցիտատ:
ՈՒրախ կլինեի, եթե ինչ-որ բանի մասին խոսելիս, երբեմն հիշեիր մեծապատիվ Օրիգենին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

ani

Սամվել ջան շնորհակալություն իմ հարցերին տված պատասխանների համար:

Քեզ ու Վահանին ուզում եմ հիշեցնել Լեոպոլդի կոչը :D

Samvel

Quote from: vahan on July 25, 2010, 10:01:05 AM
ես այս հարցը ամենևին չեմ տվել, որ ակնարկեմ թէ քեզ չեմ սիրում։Այստեղ այլ հարց կա։ ես  իմ կողմից  վստահ եմ, որ  կարող եմ  տարիներով խոսել մեկի հետ, որևէ թեմայի շուրջ ու երբեք անձնական վիրավորանքի չանցնել։Քեզ մոտ այլ կերպ է՝  ֆորում մտնելուցդ հենց առաջին գրառումովդ  փորձել ես  խայթել ու վարկաբեկել ինձ։Ուզում եի հարցնել՝ այդպե՞ս ես սիրում։

Ես չասացի, որ դու հարցրել ես, Վահան ջան, ես ասացի իմ մոտեցման մասին`  հարցին: "Հարց" այստեղ նշանակում է մի կոնկրետ բան, որի մասին գնում է խոսակցությունը տվյալ պահին: Ինչպես նաև չասացի, որ դու գրել ես, իբր ինձ չես սիրում: Խնդրում եմ, նորից կարդա, թե ինչ եմ գրել: Միգուցե ժամանակին վիրավորել եմ քեզ ինչ-որ տեղ (ինչի համար շատ և շատ ներողություններ), բայց ոչ հիմա և այստեղ: Ի միջի այլոց ասեմ, որ խայթելը` հնարավոր է. ես դա ունեմ և դրա համար մեղանչում եմ: Բայց վարկաբեկել` ոչ մի դեպքում: Ներող եղիր, բայց այդ հարցում քեզ հետ համաձայնվել չեմ կարող:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: ani on July 25, 2010, 11:44:14 AM
Սամվել ջան շնորհակալություն իմ հարցերին տված պատասխանների համար:

Քեզ ու Վահանին ուզում եմ հիշեցնել Լեոպոլդի կոչը :D

Շնորհակալ եմ ես` ինձ ուշադրության արժանացնելու համար: