«Ժամանակի Հոգին» ֆիլմը (Zeitgeist)

Started by FelisCatus, April 09, 2011, 02:10:45 PM

Previous topic - Next topic

FelisCatus

Zeitgeist-ը վավերագրական ֆիլմ է` բաղկացաց 3 մասից(ընդհանուր տևողությունը գերազանցում է 5ժամը): Որպեսզի ստիպված չլինեք ամբողջը դիտել, համառոտ կներկայացնեմ: Իսկ եթե արդեն դիտել եք, կարիք չկա 1ին պարբերությունը կարդալու...
Այս ֆիլմի նպատակն է ցույց տալ հանդիսատեսին, թե որքան կոռուպտացված է աշխարհը. այն կառավարվում է մի քանի մարդկանց կողմից, որոնք սկսած 20-րդ դարի սկզբից սերնդե սերունդ իշխում են երկրագնդի մնացած բնակչությանը, կողոպտում նրանց, հրահրում պատերազմներ...և բազմաթիվ այլ չարիքներ: Այն ցույց է տալիս, թե որքան սխալ է մեր սոցիալական համակարգը, և փորձում է ապացուցել, որ գիտության ձեռքբերումների շնորհիվ ու փոխելով մեր ներկա ապրելակերպը, կկարողանանք ապրել խաղաղ ու բնության հետ ներդաշնակության մեջ: Եվ դա Ուտոպիա չէ, այլ կարող է միանշանակ իրականություն դառնալ, եթե
-հրաժարվենք բանկային խարդախ համակարգերից և փողից(և հետևաբար աշխարհը կողոպտող, չարիքներ գործող մագնատներն էլ կվերանան),
-հասկանանք, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին հեռուստատեսությունների և այլ լրատվական միջոցներով ցույց են տալիս մեզ այդ նույն մագնատները
-բարի լինենք այլ մարդկանց նկատմամբ, որպեսզի ունենանք առողջ հասարակություն
-գիտության զարգացման շնորհիվ պահպանենք բնական ռեսուրսները և որդեգրենք այնպիսի ապրելակերպ, որ չաղտոտենք բնությունը

... Ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել և այժմ ունի բազմաթիվ հետևորդներ: Թվում է, թե այս գաղափարները կատարյալ են: Բայց... ֆիլմի շուրջ(դեմ) թեժ քննարկումներ են գնում մինչև այժմ, քանի որ հենց 1ին մասի սկզբից ֆիլմի հեղինակները դեմ են դուրս գալիս բոլոր կրոննեևին: Նրանք պնդում են, որ Աստված այնպիսին չի, ինչպիսին մեզ ներկայացնում են կրոնները: Եվ մարդիկ պետք է հրաժարվեն դրանցից, քանի որ դարեր շարունակ կրոնները հանդիսացել են մարդկանց պառակտման ու չարիքների պատճառ` պատերազմներ, ինկվիզիցիա, խաչակրաց արշավանքներ և այլն:  Նրանք հերքում են Քրիստոնեության գաղափարը ու բերում բազմաթիվ փաստարկներ դրա դեմ: Հավատացյալ հանդիսատեսի համար առավել վիրավորական է այն, որ այդ ամենը որոշ հատվածներում ներկայացվում է ծաղրի միջոցով: Որոշ մարդիկ նշում են նաև, որ ֆիլմում կիրառվում են հիպնոսի մեթոդներ:
http://www.youtube.com/watch?v=yvmhdBmEplw խնդրում եմ դիտել մինչև 36րդ րոպեն,
Ես, որպես հավատացյալ և քրիստոնեա մարդ, որոշակի կարծիք եմ կազմել այս հատվածի վերաբերյալ, սակայն կուզենայի իմանալ ձեր կարծիքը` մասնավորապես հետևյալ հարցերի շուրջ
-Ի՞նչ եք կարծում Քրիստոսի աստղագիտության տեսակետից մեկնաբանման վերաբերյալ:
-Ի՞նչ եք կարծում տարբեր կրոններում միևնույն պատմության կրկնվելու վերաբերյալ
-Կա՞ն արդյոք պատմական աղբյուրներ, որոնք հիշատակում են Քրիստոսին (բացի նրանցից, որոնք ֆիլմում նշվեցին)
-Իսկ դու՞ք ինչ եք կարծում երկրագնդի իրական տարիքի, դինոզավրերի և այլնի վերաբերյալ

Ինձ հետաքրքիր են ձեր բոլորի կարծիքները: Նախապես շնորհակալություն: :)
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

vahan

Նշված ֆիլմը շարքային էժանագին ստերի հավաքածու է.ուրիշ ոչինչ։ հենց առաջին բառերից սկսվում է  ծիծաղելի  զրպարտանքն ու սուտը. ու շարունակվում` մինչև վերջ։
Ֆիլմում ներկայացվում է ոչ թէ աստղագիտություն. այլ աստղաբանություն։Սրանք բոլորովին այլ. անգամ հակադիր բաներ են։ Աստղաբանությունը վաղուց արդեն  աստղագետների կողմից ճանաչվել է  որպես  անիմաստ ու սուտ զբաղմունք։Ինչը որ հիմք է վերցրել ֆիլմի հեղինակը։
Միայն մեկ օրինակ. իրականում գոյություն ունեն ոչ թէ 12 այլ 13 համաստեղություն։
Նրանց վերագրված անվանումները ամբողջովին  պայմանական են  ու նրանց տակ գտնվելու Արեգակի ժամկետներն  էլ  բոլորովին այլն են. ի տարբերություն աստղաբանների մեկնաբանության։
իսկ երկրի 6000-6400 տարեկան լինելը բավական ռեալ է։
http://cineplexx.ru/18/7041-lozh-vo-...auki-2010.html
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Ֆիլմի մեջ բերվող հենց առաջին համեմատականը՝ Հորիուս չաստծո մասին.որ նա իբր ծնվել է կույսից ունեցել է 12 աշակերտ.խաչվել ու հարություն է առել. ոչ մի կապ չունեն իրականության հետ։Ֆիլմի հեղինակը ուղղակի ստեղծագործական  տարերքի մեջ զառանցել է։
Հորիուս եգիպտական չաստվածը բոլորովին այլ կենսագրական ունի։Սակայն ֆիլմում հրամցվում է բոլորովին այլ պատկեր։Հենց այս ու  ֆիլմում բերված մյուս բոլոր օրինակները կատարյալ սուտ են. կամ էլ հանցավոր  չափազանցություն։Նրանց մեկ առ մեկ մերկացնելու համար շատ էջեր կպահանջվեն։Ուրեմն՝ կարծում եմ.  չարժե նման  ցնդաբանություններին նյարդեր ու ժամանակ տրամադրել։ 10:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

FelisCatus

Quote from: vahan on April 09, 2011, 04:39:37 PM

http://cineplexx.ru/18/7041-lozh-vo-...auki-2010.html

Վահան, ֆիլմը շատ հետաքրքիր էր, շնորհակալություն: Թեպետ այստեղ էլ է ամեն ինչ ներկայացվում միակողմանի և ոչ օբյեկտիվ: Օրինակ` ապացուցվել է, որ Պերուում հայտնաբերված քարերը կեղծ են: Տեղացիները ցույց են տվել, թե ինչպես են պատրաստել այդ քարերը հենց նույն գիտնականի պատվերով, որը «հայտնաբերել է» դրանք: Սակայն, չգիտես ինչու, ֆիլմում ոչինչ չի ասվում դրա մասին:
Ես էլ էվոլուցիային չեմ հավատում` սկսած այն պահից, երբ դպրոցական դասագրքումս կարդացի դրա մասին: Իսկ եթե վերադարնանք «ժամանակի հոգին» ֆիլմին, կարծում եմ, որ հնարավոր չէ առանց հավատքի կառուցել լիարժեք առողջ հասարակություն: Սակայն կարծում եմ, որ արժե «ցնդաբանություններին նյարդեր ու ժամանակ տրամադրել»: պատճառները գրել եմ այստեղ http://lusamut.net/forums/index.php/topic,2070.0.html
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

vahan

Quote from: FelisCatus on April 11, 2011, 09:55:22 PM
Quote from: vahan on April 09, 2011, 04:39:37 PM

http://cineplexx.ru/18/7041-lozh-vo-...auki-2010.html

Վահան, ֆիլմը շատ հետաքրքիր էր, շնորհակալություն: Թեպետ այստեղ էլ է ամեն ինչ ներկայացվում միակողմանի և ոչ օբյեկտիվ: Օրինակ` ապացուցվել է, որ Պերուում հայտնաբերված քարերը կեղծ են: Տեղացիները ցույց են տվել, թե ինչպես են պատրաստել այդ քարերը հենց նույն գիտնականի պատվերով, որը «հայտնաբերել է» դրանք: Սակայն, չգիտես ինչու, ֆիլմում ոչինչ չի ասվում դրա մասին:
Ես էլ էվոլուցիային չեմ հավատում` սկսած այն պահից, երբ դպրոցական դասագրքումս կարդացի դրա մասին: Իսկ եթե վերադարնանք «ժամանակի հոգին» ֆիլմին, կարծում եմ, որ հնարավոր չէ առանց հավատքի կառուցել լիարժեք առողջ հասարակություն: Սակայն կարծում եմ, որ արժե «ցնդաբանություններին նյարդեր ու ժամանակ տրամադրել»: պատճառները գրել եմ այստեղ http://lusamut.net/forums/index.php/topic,2070.0.html
Պերուի քարերից բացի դինոզավրերի մասին շատ լավ նյութ կա այստեղ՝http://www.youtube.com/watch?v=-ZXf980ntZgԿարող ես նայել.բայց՝
Հարգարժան FelisCatus ես շատ եմ փորփրել գիտական ու ոչ գիտական փաստերն ու նյութերը։Հավատա. որ այստեղ նույնպես  ի հայտ է գալիս.  ո՞ր կողմին հավատալ ու որ կողմին չհավատալու խնդիրը։երկու կողմից ել ծանրակշիռ փաստեր կամ ՙփաստեր՚ կան։Ու փնտրտուքի լաբիրինտում օգնության է գալիս կտակարանային ճշմարտությունը՝ ՙԱստված մարդկային գիտությունով չի քննվում՚ Այո հարգարժան FelisCatus Աստված շատ անզոր Աստված կլիներ.եթե թույլ տար որևե մի գիտնականի ապացուցել.  կամ հերքել ԻՐեՆ։ Աստված այնպես վարպետորեն է կառուցել  իրադարձությունները. որ Վերջնական արդյունքում մարդ պետք է ոչ թէ տեսնի՝ նոր հավատա.այլ հավատա որ նոր տեսնի։
Թե չէ մեր անզոր գիտնականները անընդհատ փորձում են հերքել Աստծուն ՝ չի հերքվում.ուզում են ապացուցել՝ չի ապացուցվում։
Նորից եկ հիշենք Տեր Հիսուսի խոսքերից
ՙերկնքի արքայությունը դրսից երևցած բաներով չէ որ գալիս է՚    Հիրավի ճշմարիտ խոսքեր ՝  եթե Աստծուն մենք մեզ հետ չունենանք ամեն ժամ ու մեր հոգևոր աշխարհում նրա հետ հաղորդակցություն չունենանք. ինչքան էլ ուզում են Նոյան Տապանը հայտնաբերեն.կամ Թուրինյան պատանքը  ապացուցեն. միևնույնն է՝ Սրտիդ մեջ ոչինչ չի փոխվելու.


Հ.Գ.

Վերջերս  գիտնականները պարզել են որ 3.5միլիարդ տարի առաջ երկրի ջերմաստճանը պետք է կազմեր մոտ 600 աստճան։
Այստեղ էվոլիուցիունիստները պետք է նորից նոր ֆոկուս հորինեն. թէ ինչպես էր հնարավոր  նման  ահռելի ջերմաստճանում  առաջին սպիտակուցային մոլեկուլի ի հայտ գալը։
Մյուս խումբ գիտնականները որոշել են. որ երկրի վրա առաջին կյանքի նշույլը  ծնվել է թույնից։Ու զավեշտալին այն է. որ հենց իրենք են զարմանում իրենց ՙգտածոյի՚ վրա.  թէ ինչպե՞ս կարող էր կյանքի հետ անհամատեղելի նյութից կյանք գոյանալ։
Նման ու շատ այսպես ասած ՙբացահայտումներին՚ նայելով նորից ստիպված եմ մեջբերում անել  Կտակարանից ՙև Աստված հիմարացրեց այս աշխարհի գիտությանը  ( կոնկրետ  Աստծո ՙգործով՚ գիտնականներին) որպեսզի  աշխարհի գիտությունով Աստծուն չճանաչեն՚։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Ես նայեցի սկզբում նշված երկու ֆիլմերը:
Zeitgeist-ի մեջ շատ լուրջ հոգեբանական ազդեցություններ կիրառելու ձևեր են օգտագործված: Առաջին իսկ վայրկյանից տեսա-ձայնային հոգեբուժական մեթոդներ են կիրառվում մարդուն առանց որևէ բան ասելու շոկի մեջ գցելու: Ուղիղ հինգ րոպե, մի քիչ էլ ավել, ոչ մի բանի մասին չի խոսվում, այսինքն` տեղի է ունենում հոգեբանական ազդեցության կիրառման ամփոփում, որից հետո, քանի որ պատրաստ ես ամեն ինչ ընդունել,  միանգամից սարկաստիկ աթեիստական քարոզ է հնչում, առանց որևէ գիտական հիմնավորումների, քանի որ վստահ են, որ ֆիլմը դիտողն արդեն ազդեցության տակ է: Հետո արդեն փորձ է արվում գիտականակերպ մեկնաբանություններով, որոնք ևս լավ կիրառում են ազդեցությունների մեթոդները, հաստատվել սկզբնական քարոզում ասվածը: Հետաքրքիր է, որ նույն ոճը կիրառվում է տնտեսական ու քաղաքական հարցերի անդրադարձում:
Ընդ որում աթեիստական այդ քարոզը շատ նման է բողոքականների քարոզաոճին:
Let's open the window of our soul and let the light enter our souls