Հաղորդություն ստանալու վերաբերյալ

Started by Edgar777, March 30, 2011, 03:47:43 PM

Previous topic - Next topic

Edgar777

Բարև ձեզ ես հիմա գտնվւմ եմ Կազանում եվ կուզենայ իմանալ, եթե ռուսական եկեղեցու քահանան թույլ տա Հաղորդություն ստանալ կարելի է ստանալ եվ կարող էք ճշտել այստեղ Հայկական եկեղեցի կա եվ եթե կա որտեղ է գտնվում:Եվ այս մեծ պահքի ընթացքում կարելի մաստակ ծամել տարբեր համերով:Եվ կարող էք ճշտել թե Շողակաթի ինտերնետային տարբերակը երբ է սկսելու նորմալ աշխատել:Շնորհակալություն:

Տ. Տաթև քհն.

բարև Էդգար, սկսեմ նրանից, որ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով Մեծ պահքի ժամանակ հաղորդություն չի տրվում, իսկ Ռուս Ուղղափառ եկեղեցու պարագայում չեմ կարող ասել, չնայած կարելի է տրամաբանել, որ Ընդհանրական եկեղեցու կանոններն են հենց այդպես թելադրում: Կազանում չգիտեմ հայկական եկեղեցի կա թե ոչ, բայց չլինելու դեպքում ռուս եկեղեցում հաղորդվելու քո քրիստոնեական ցանկությունը արդարացված կլինի և ընդունելի: Համենայն դեպս լավ կլինի, որ ուղղափառ հոգևորականին նախորոք տեղյակ պահեք Ձեր՝ Առաքելական Եկեղեցու զավակ լինելը

Տ. Տաթև քհն.

իսկ մաստակի առումով մտահոգությունն րդեն սոսկ ծայրահեղություն է, պետք էլ չէ նույնիսկ այդ մասին մտածել, այդպիսի մտածումներ պահքը կամաց-կամաց կդարձնեն դիետիկ մի բան, որ խորթ է ավետարանական ոգուն: Պահքը ինքնազրկման ու մաքրման մի ճանապարհ է, և եթե մաստակ չծամելով ձեզ ինչ-որ կերպ զրկած կհամարեք, ուրեմն մի ծամեք


Տ. Տաթև քհն.

հենց նոր ես իմացա, որ Կազան քաղաքում հայկական եկեղեցի չկա