Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Edgar777 on March 30, 2011, 03:47:43 PM

Title: Հաղորդություն ստանալու վերաբերյալ
Post by: Edgar777 on March 30, 2011, 03:47:43 PM
Բարև ձեզ ես հիմա գտնվւմ եմ Կազանում եվ կուզենայ իմանալ, եթե ռուսական եկեղեցու քահանան թույլ տա Հաղորդություն ստանալ կարելի է ստանալ եվ կարող էք ճշտել այստեղ Հայկական եկեղեցի կա եվ եթե կա որտեղ է գտնվում:Եվ այս մեծ պահքի ընթացքում կարելի մաստակ ծամել տարբեր համերով:Եվ կարող էք ճշտել թե Շողակաթի ինտերնետային տարբերակը երբ է սկսելու նորմալ աշխատել:Շնորհակալություն:
Title: Re: Հաղորդություն ստանալու վերաբերյալ
Post by: Տ. Տաթև քհն. on March 31, 2011, 02:49:32 AM
բարև Էդգար, սկսեմ նրանից, որ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով Մեծ պահքի ժամանակ հաղորդություն չի տրվում, իսկ Ռուս Ուղղափառ եկեղեցու պարագայում չեմ կարող ասել, չնայած կարելի է տրամաբանել, որ Ընդհանրական եկեղեցու կանոններն են հենց այդպես թելադրում: Կազանում չգիտեմ հայկական եկեղեցի կա թե ոչ, բայց չլինելու դեպքում ռուս եկեղեցում հաղորդվելու քո քրիստոնեական ցանկությունը արդարացված կլինի և ընդունելի: Համենայն դեպս լավ կլինի, որ ուղղափառ հոգևորականին նախորոք տեղյակ պահեք Ձեր՝ Առաքելական Եկեղեցու զավակ լինելը
Title: Re: Հաղորդություն ստանալու վերաբերյալ
Post by: Տ. Տաթև քհն. on March 31, 2011, 02:56:35 AM
իսկ մաստակի առումով մտահոգությունն րդեն սոսկ ծայրահեղություն է, պետք էլ չէ նույնիսկ այդ մասին մտածել, այդպիսի մտածումներ պահքը կամաց-կամաց կդարձնեն դիետիկ մի բան, որ խորթ է ավետարանական ոգուն: Պահքը ինքնազրկման ու մաքրման մի ճանապարհ է, և եթե մաստակ չծամելով ձեզ ինչ-որ կերպ զրկած կհամարեք, ուրեմն մի ծամեք
Title: Re: Հաղորդություն ստանալու վերաբերյալ
Post by: Edgar777 on March 31, 2011, 06:37:04 PM
Շնորհակալություն
Title: Re: Հաղորդություն ստանալու վերաբերյալ
Post by: Տ. Տաթև քհն. on April 01, 2011, 02:50:23 AM
հենց նոր ես իմացա, որ Կազան քաղաքում հայկական եկեղեցի չկա