Եղեռնը

Started by Mariam, December 19, 2005, 09:26:22 PM

Previous topic - Next topic

Mariam

Եղեռնը մեզ կանգնեցնում է բացարձակ չարի դեմ հանդիման:
Մահու և չարի առջև գտնվելիս,Կյանքի մեջ ենք ապավինում, այսինքն Աստուծո մեջ: Ուր մերժված են մահու հաղթանակը և մեղքի իշխանությունը:
Բացարձակ հաղթանակը՝ Հիսուսի Հարությունն է, Անմեղի հավիտենական կյանքն ու հավիտենական կյանքի պարգևը անմեղներին:
Մերժում եմ խոստովանել չարի ու մեղքի հաղթանակը: Դրա համար՝ մերժում եմ ատելությունն ու անեծքը - նույնիսկ մեզ անգթորեն չարչարողի հանդեպ:
Ապրելու համար մեր միակ հենարանն՝ Աստված է: Նրա սրբության ծարավը իմաստավորում է մեր կյանքը: Իմաստալից է եղել մեր զոհերի կյանքը:

Petros

Մարիամ ջան, շատ ցավալի թեմա է, որն անհրաժեշտ է առաջին հերթին ինձ:
Իսկապես, շատ դժվար է անտեսել այդ ամենը՝ կոտորածը, սակայն, պատկերացրու, թե ինչքան ենք հեռվանում Աստծուց: Իրավունք եմ վերապահում ենթադրել, որ եղեռնը դեռ չի վերջացել, քանզի չարը՝ սատանան, դեռ "կոտորում" է մեզ: Իսկ մենք չենք ուզում հասկանալ այդ: Երբ ես եկեղեցում լավ խորացած չէի, (բայց իմացել եի կոտորածի մասին), կարծում էի ատելությունս աստիճանաբար կցրվի եկեղեցում, բայց բանից պարզվում է, որ կան որոշ հոգևորականներ, որոնք անկեղծորեն խոստովանում են, որ մինչ այսօր ատելությամբ են լցված: Ի միջի այլոց, Մհերը ոչ մի քննադատական բանով չեր բացել այս թեման, սակայն սխալ հասկացվեց: Նույնը և ես՝ չեմ քննադատում, այլ գուցե կոչ է, գուցե սրտացավանք է... Չգիտեմ, շատ դժվար է, բայց պետք է հաղթահարենք, չպետք է թողնենք, որ սատանան մեզ կոտորի մինչև վերջ: Դրա համար ում հետ որ զրուցում եմ այս մասին, խնդրում եմ, որ աղոթեն, Տիրոջ կամքը խնդրեն:   

Satenik

#2
QuoteԻսկապես, շատ դժվար է անտեսել այդ ամենը՝ կոտորածը, սակայն, պատկերացրու, թե ինչքան ենք հեռվանում Աստծուց:
Անտեսել Կոտորածը նշանակում է հեռանալ Աստծուց, ոչ թե հակառակը: Այդ թուրքն ու Հիտլերի պես ստահակները կարող են անտեսել կոտորածները: Բայց քրիստոնյա՞ն: Հուսով եմ սխալ ձևակերպում եք արել, Պետրոս, ոչ թե իսկապես կուզեք թքել մի օվկեանոս անմեղ հեղված Ձեր իսկ արյան մեջ:
QuoteԻրավունք եմ վերապահում ենթադրել, որ եղեռնը դեռ չի վերջացել, քանզի չարը՝ սատանան, դեռ "կոտորում" է մեզ:
Դա ոչ միայն Ձեր իրավունքն է, այլ և ուղակի պարտականությունն է (և' որպես հայի, և' որպես քրիստոնյայի) մտահոգվել այսօր շարունակվող Ցեղասպանությամբ, աղաղակել սրա մասին և անել ամեն ինչ դադարեցնելու համար: Հակառակ դեպքում ինչո՞վ եք տարբերվելու Ձեր ասաց սատանայից:
Խնդրեմ, "զմայլվեք", սա բոլորովին թարմ եղերնագործության փաստեր են:

This serves to inform you about Azeris continuing destruction of Armenian cultural heritage on historical Armenian lands. From December the 10th until today, the Azerbaijani government sent 200 soldiers in Nakhichevan to totally destroy Hin Chougha's 400 year old cemetery, by the river Arax. Please keep people informed about this barbarous action.

Information in English:
http://www.international.icomos.org/risk/2002/azerbaijan2002.htm
http://hyeforum.com/index.php?showtopic=12022

Information in Russian:
http://www.livejournal.com/users/amatuni/63534.html

Video made from Iranian side:
http://clips1.vimeo.com/video_files/2005/12/16/vimeo.37011.wmv

More photos:
http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures109.htm
http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures109-.htm

Ashxen

     Սաթենի՛կ, քո՛ւյրս, անշուշտ սխալ եք հասկանում Սիմոնին՝ "Պետրոսի"-ն:
Անտեսել ասելով՝ նա ուզում էր ասել անտեսել այն վատ, դաժան մտքերը, որոնք մեզ խանգարում են աղոթելիս մեր հայրերի համար:
     Հասկանո՞ւմ եք, երբ աղոթում էի պապաերիս համար, հիշում էի "նրանց" կամ պատմում էի կոտորածի մասին, թողնում էի բուն նյութս և հարձավում էի կոտորիչների վրա: Դա ինձ հեռվացնում էր քրիստոնեությունից: Ինչպես և հեռվացնում էր Մհերին, Մինասին, Հարությունին, Սիմոնին, Հայարփիին: Հասկանո՞ւմ եք, բանը նրանում չէ, որ մենք մոռանում ենք այդ անաստվածությունը, այլ՝ ճիշտ մոտեցում ցուցաբերում ջարդին՝ չվնասելով ո՛չ մեզ, ո՛չ էլ մեր պատմությանը:
     Նշված անձանց հետ ծանիթացել եմ չաթի միջոցով, դեռ ոչ ոքի չեմ տեսել, բայց ինձ թվում է, թե մենք ծանոթ ենք "100 տարի": Ի՞նչն է այդպես դարձրել. անշուշտ միևնույն մտածելակերպը: Հիմա մենք աշխատում ենք դրա վրա ու հուսով եմ՝ շատերը կհասկանան դա՝ որ սատանան կոտորում է մեզ՝ ատելոթյուն սերմանելով մեր մեջ:
Մի՛ վրդովվիր, մի՛ նեղվիր: Մենք չենք ուրանում մեր պատմությունը: Պարզապես ժողվրդի մեջ տարբեր տեսանկյուններ կան:

Minas

QuoteԲացարձակ հաղթանակը՝ Հիսուսի Հարությունն է, Անմեղի հավիտենական կյանքն ու հավիտենական կյանքի պարգևը անմեղներին:
Այնպես եք վախենում, տնաշեններ, կաեծես Աստված անգութ է, և փրկության չի արժանացնի: Լավ է որ մենք մեր համար վախենենք: Ո՞րն է կարևոր, ֆիզիկական փրկությունը, թե՞ հոգևոր:

QuoteՄերժում եմ խոստովանել չարի ու մեղքի հաղթանակը: Դրա համար՝ մերժում եմ ատելությունն ու անեծքը - նույնիսկ մեզ անգթորեն չարչարողի հանդեպ:
Անհնարին բան չկա ՀԻՍՈՒՍ ԹԱԳԱՎՈՐԻ համար: Ահա՛, սա՛ է իսկական քրիստոնեական ՍԵՐԸ: Եկեք մտածենք, թե հիմա ով է ճշմարիտ հայ քրիստոնյա:
Ես միայն կերազեմ, որ լիովին կերպով, առանց բացառությունների, այսպիսին լինեմ: 

QuoteԱպրելու համար մեր միակ հենարանն՝ Աստված է: Նրա սրբության ծարավը իմաստավորում է մեր կյանքը: Իմաստալից է եղել մեր զոհերի կյանքը:
"Իսկ շատերը նախ ապավինում են իրենց ուժերին, իսկ հետո, որպես երկրորդական՝ Աստծուն:"
Սա Մհերի ասածն եմ որպես ցիտատ ներկայացնում:


Շատ շնորհակալություն, Մարիամ: Ինձ շատ ոգեշնչեցին գրածներդ:

Mariam

#5
Թշնամու հանդեպ զգացածս բոլոր վերապահումները, որ ավելի են նման չարի հանդեպ ունեցածս անսահման վախին - որ ժառանգել եմ պապերիցս - քան՝ ատելության, «մաքրում» եմ գործերով: Երբ մի վերակառուցողական աշխատանքի եմ մասնակցել, նետվում եմ մի ուրիշի մեջ: Կարծես իմ պարտքը երբեք չպիտի կարողանամ մատուցանել նրանց, որոնց կյանքը խորտակվեց ու կործանվեց: Կարծես անվերջ մի «հոգեհանգիստ» եմ կատարում: Անչափելի կորուստի առջև, մարդկային իմ ամբողջ ուժերովը ու ինձ համար հնարավոր ամենամեծ սրբությամբ - քիչ է, բայց անկեղծ է - ջանում եմ մխիթարել նրանց ում սիրել եմ և կորցրել են կյանքը, կամ եթե վերապրողներ էին՝ ամեն հույս ու ուրախություն:
Սերը խեղթեց ատելությունը: Սերը շատ պահանջկոտ է. սիրե՞լ ես Հայ ազգին: Ուրեմն սիրի'ր հարևաններիդ, հիմակվա չքավորներին, ու նրանով ավելի կհարգես եղեռնի միլիոնավոր մեռելներին քան ատելության քարոզներով: Սատանա կուրացնում է մարդկանց, քող նետելով իրենց սեփական մեղքերի վրա, ու ուշադրությունը սեվեռելով դրսի մի թշնամու վրա: Թուրքը շարունակում է իր նույն ատելությամբ լցվել ու նույն քաղաքականությունը վարել: Դրա դիմակայելու առաջին ձևը հիմակվա ապրող Հայութանը օգնելն է իմ ամբողջ ուժերովը: Ու եթե չանեմ՝ ի զուր է իմ վրդովմունքը թշնամու կատարած կոտորածների հանդեպ: Որովհետև կանգնած ենք աշխարհում կատարվող մի ուրիշ «կոտորածի»՝ տնտեսական կոտորածի առջև:
Արդարացի է մեր վրդովմունքը Նախիջևանի տխուր կորուստի վիճակի պատճառով: Համաշխարհային բեմերի վրա մեր արդար բողոքը բարձրացել ենք արդեն ու կբարձրանանք: Բայց՝ Արցախում փլած եկեղեցիների ու վանքերի ի տես՝ նախ մեր պարտականությունը կատարենք ու վերակառուցենք: Որպեսզի մեր գյուղերից աղքատ բնակչությունը չգաղթի՝ մտածենք ինչպիսի աջակցություն՝ տնտեսական մաքուր ներդրումներ կատարենք ու սատարենք ժողովրդին: Անհրաժեշտ է չքողարկել մեր վրա դրած պարտականությունները Հայրենիքի հանդեպ: Հայրենիքը՝ մեր քով ապրողներն են, այս հիանալի նոր սերունդը, առանց եկեղեցու ու քահանայի թողնված բազմաթիվ գյուղերն են:

Hayarpi

Մեկ ասինք, չհասկացան, երկու ասինք չհասկացան, երեք ..., չորս ..., Ինչքա՞ն պիտի շարունակվի: Վերջ տալ է պետք և մտերիմ հարաբերություն՝ արդի թուրքերի հետ: Ոխերիմը, հիշչարը ոչ մի լավ բանի չի հասնում:
Ինչքան գիտեմ մեր Եկեղեցին որոշել է, որ ճիշտ կլինի, եթե եղեռնում զոհաբերվածներին սրբացնեն:

Mariam

Զոհերի սրբությունը ճանաչելը պահանջք է:

Minas

Quote
This serves to inform you about Azeris continuing destruction of Armenian cultural heritage on historical Armenian lands. From December the 10th until today, the Azerbaijani government sent 200 soldiers in Nakhichevan to totally destroy Hin Chougha's 400 year old cemetery, by the river Arax. Please keep people informed about this barbarous action.

Information in English:
http://www.international.icomos.org/risk/2002/azerbaijan2002.htm
http://hyeforum.com/index.php?showtopic=12022

Information in Russian:
http://www.livejournal.com/users/amatuni/63534.html

Video made from Iranian side:
http://clips1.vimeo.com/video_files/2005/12/16/vimeo.37011.wmv

More photos:
http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures109.htm
http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures109-.htm

Ուզում եմ իմանալ, արդյոք օգո՞ւտ է քրիստոնյայի համար հաճախ նայելը չարի գործի հետևանքնը: Դա սառնարունություն չէ՞:
Եթե այդպես է, եկեք ամեն օր և՛ առավոտյան, և՛ քնելուց առաջ "Բլեյդ" կամ "Դրակուլա" ֆիլմերը դիտենք: Դա գոնե ֆանտազիա է, և նայելիս մարդ այդքան սրտատեմլիկ չի լինում, քան՝ իր պապերի տանջանքը:
Ես չեմ ժխտում պետք է նայել, որպեսզի պատկերացում ունենենք այդ մասին, բայց հաճախ նայելը անգթություն է, ես համարում եմ:
Դա անցել-գնացել է: Մենք դա պիտի հիշենք, հարգենք որպես պատմություն: Եղեռնին մոտենալու, հիշելու, հարգելու ճիշտ ճանապարհը պիտի գտնենք: Դա մեր՝ իմ ու քո հոգսն է: Բայց եթե այսպես շարունակվի, ապա (ուզում եմ օգտագործել ընկերոջս կետադրական մեթոդը) ...
   

Satenik

Quote from: Minas on December 25, 2005, 04:48:30 AM
Դա անցել-գնացել է:
Ի՞նչն է անցել-գնացել, Մինաս: