Եկեղեցին

Started by Mariam, January 25, 2006, 07:00:10 PM

Previous topic - Next topic

Mariam

Զրկված հրաշալի՝ աստվածասեր ու մարդամոտ հավատացյալների կողմից գրված հրաշալի գրքերից, մնում է ինձ երազել Եկեղեցու ու նրա մեջ հաստատված եղբայրասիրության մասին, ուր փոխադարձ հնազանդությունը կլիներ սիրո բնական հատկանիշ: Կարո՞ղ էք ինձ փոխանցել ձեր երազանքը Եկեղեցու ու նրա մեջ հաստատվելիք եղբայրասիրության մասին:

Mariam

Եկեղեցին իր նվիրապետության և հավատացյալների միավորումն է: Բայց ոչ միայն: Իր ձևավորման ընթացքին՝ ճանաչված ու անծանոթ սրբերի սրտի միջից մեզ փոխանցված հոգևոր հարստությունն է: Բայց ոչ միայն: Մեր աշխարհում Սուրբ Հոգու ներկայությունն է, տրված Հիսուս Քրիստոսի կողմից: Եկեղեցին՝ երկնավոր Արքայության մշուշապատ պատկեր է, որին երբեմն մեզ տրված է երջանկությունը՝ նրա տեսնելու իր դեռ անկատար բայց ապագային լուսապայծառ սրբության մեջ:
Ու ինձ համար, առօրյա կյանքիս մեջ, հոգևոր իրականություն է, որին չափում եմ իմ սրբության աստիճանի համաձայն: Համեստորեն, մոտենում եմ Եկեղեցու խորհրդին երբ մի կամ մի քանի հոգու հետ ճանաչում եմ հավատակիցների հաղորդությունը: Ինձ տրվում է այս երջանկությունը իմ սրբության աստիճանի համաձայն: Քրիստոսի սրտի մեջ միասին լինելու երջանկությունը, ու Նրա Արքայության համար համեստորեն ու միասին աշխատելու ուրախությունը:
Եկեղեցին արտաքին կառույց է, ու ներքին լուսավորություն: Ու նմանապես՝ հնազանդությունը, պարզ է , կարող է արտաքին կեցվածք լինել, կամ ներքին համոզում: Իրական ու անկեղծ հնազանդությունը սիրուց է բխում, ու Քրիստոսի հանդեպ հնազանդություն է: Որովհետև բոլորս՝ աշխարհականներս կամ հոգևորականները մի Տեր ունենք՝ Քրիստոս: Կարող եմ արտաքնապես հնազանդվել արտաքին հրահանգի մը – ինչպես Սուրբ Հաղորդության չմոտենալ դրված արտաքին պայմանի համաձայն , երբ արդելքը մարմնի վիճակի հետ է կապված – ու նրա՝ Սուրբ Հաղորդությանը կոչել ու աղերսել իմ ամբողջ հոգու ուժերով: Հնազանդությունը Եկեղեցում սիրո հատկանիշներից մեկն է: Առանց սիրուց, թող ոչ մի հրաման չտրվի, ոչ մի կանոն չհաստատվի: Երբ ան տրվի՝ սիրողների կողմից – չնայած՝ կարող են արտաքին պահեկաձով հարգել – բայց ներքին ամբողջ հոգևոր ուժերով ժխտում են, տենչում՝ հոգևոր կատարյալ հրահանգին:

Mariam

Եկեղեցին՝ Քիստոսինն է: Հավիտենական է ու Նրա Արյան միջոցով սրբացված: Հնացանդությունն ու խոնարհությունը՝ Նրա անհուն Սիրո վրայի գլուխը խոնարհելն է: