Անիի հետ

Started by Ղուկաս Վահան, June 10, 2010, 01:08:43 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Բարև Անի, այս թեման բացել ենք, որ քեզ հարցեր ուղղենք։ Պատրա՞ստ ես պատասխանելու մեր հարցերին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

 :D :D :D
Եթե պատրաստ չես, ապա մի' պատասխանիր հետևյալ հարցերին.
1. Ի՞նչը քեզ բերեց Լուսամուտ
2. Ի՞նչ երաժշտություն ես սիրում
3. Ո՞վ կարող է քեզ ընկեր դառնալ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին ;)

ani

Այսպես
1.Ինձ Լուսամուտ է բերել լույսի կարիքը: Առօրյան թելադրում է խաղի իր կանոնները, և ստիպված ես ենթարկվել:
Ցանկանում ես անընդհատ լինել Էջմիածնում, շրջել եկեղեցիներում, լսել միաբանների քաղցրալուր երգեցողությունը, վայելել այդ սուրբ քաղաքի ջերմությունը, լինել դեմ առ դեմ քո ներաշխարհի և Աստծո հետ, բայց, ավաղ, ստիպված ես բավարարել 3 ամիսը մեկ մի քանի ժամով այնտեղ լինելով:Ցանկանում ես զրուցել քեզ հուզող հարցերի շուրջ, բայց հարմար զրուցակիցներ չես գտնում, ուստի մուտք ես գործում ինտերնետ- Լուսամուտ-ֆորում, ուր ստիպված ես բավարարվել անկենդան զրույցով (իհարկե, անկենդան բառս վիրտուալ զրույցին է վերաբերվում և ոչ ավելիին):
2. Ամենաբազմազան երաժշտություն եմ ունկնդրում` ռոք, դասական, լիրիկական, ռեպ, մի խոսքով, այնպիսի երեժշտություն, որում ինձ հոգեհարազատ բան եմ գտնում: Կուռքեր չունեմ, իսկ սիրածս երգիչներից կնշեմ Նիկոլայ Նոսկովին, ում կատարումները դիպչում են մարդկանց սրտի լարերին:
3. Սոկրատեսը իր մահից առաջ աշակերտներին մի նախադասություն է ասել, որով ես փորձում եմ առաջնորդվել.
<Ամեն մարդու մեջ արև կա, թողեք միայն, որ այն ժպտա....>: Ուստի ինձ ընկեր կարող են դառնալ բոլորը, ու իմ խնդիրը կլինի նրանց մեջ գտնել այդ արև և ստիպել, որ այն ժպտա: Իսկ արևն, ըստ իս, կարելի է գտնել բարությամբ և մարդկայինությամբ:
Հուսով եմ, չձանձրացրեցի իմ պատասխաններով: 13:) 

Masnaget

Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր:
Եթե կուզես, ԹԵՅԱՍՐԱՀԻ <<36.6>>-ում էլ քեզ հարցեր պատրաստեմ. շատ հեաաքրքիր կլինի  ::)

Մոռացա հարցնել. որտեղի՞ց ես:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Ի՞նչ է Ձեզ համար հայոց լեզուն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

ani

Quote from: Masnaget on June 11, 2010, 02:15:54 PM
Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր:
Եթե կուզես, ԹԵՅԱՍՐԱՀԻ <<36.6>>-ում էլ քեզ հարցեր պատրաստեմ. շատ հեաաքրքիր կլինի  ::)

Մոռացա հարցնել. որտեղի՞ց ես:

Ճիշտն ասած ես Ձեր Թեյասրահի մասին տեղյակ չեմ 20:)

Ես Երևանից եմ

ani

Երևի Ձեր հարցը ծագեց իմ պատասխանից, որ չեմ կարողանում հաճախ Էջմիածին այցելել: Իրականում նկատի ունեի ոչ թե հեռավորությունը, այլ առօրյա հոգսերը: 34:)

ani

Ի՞նչ է ինձ համար հայոց լեզուն...
Մեր Մեսրոպատառ և ոսկեղենիկ հայոց լեզուն ինձ համար ոչ միայն հաղորդակցվելու միջոց է, այլ նաև ազգային արժանապատվության և  հպարտության դրսևորում: Մեր լեզուն իր հնչյունային կատարելությամբ թույլ է տալիս հեշտությամբ սովորել բոլոր օտար լեզուները: Մեր բառերն ունեն ականջալուր հնչեցողություն: Հիշենք Ջորջ Գորդոն Բայրոնի ասածը <Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է>: Այսքանով ամենի ինչ ասված է:

ani

Quote from: ani on June 11, 2010, 03:59:13 PM
Quote from: Masnaget on June 11, 2010, 02:15:54 PM
Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր:
Եթե կուզես, ԹԵՅԱՍՐԱՀԻ <<36.6>>-ում էլ քեզ հարցեր պատրաստեմ. շատ հեաաքրքիր կլինի  ::)

Մոռացա հարցնել. որտեղի՞ց ես:

Ճիշտն ասած ես Ձեր Թեյասրահի մասին տեղյակ չեմ 20:)

Ես Երևանից եմ
Արդեն ծանոթ եմ Թեյասրահին: Կուզեմ, իհարկե: :o