Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: Ղուկաս Վահան on June 10, 2010, 01:08:43 PM

Title: Անիի հետ
Post by: Ղուկաս Վահան on June 10, 2010, 01:08:43 PM
Բարև Անի, այս թեման բացել ենք, որ քեզ հարցեր ուղղենք։ Պատրա՞ստ ես պատասխանելու մեր հարցերին։
Title: Re: Անիի հետ
Post by: Masnaget on June 10, 2010, 07:39:42 PM
 :D :D :D
Եթե պատրաստ չես, ապա մի' պատասխանիր հետևյալ հարցերին.
1. Ի՞նչը քեզ բերեց Լուսամուտ
2. Ի՞նչ երաժշտություն ես սիրում
3. Ո՞վ կարող է քեզ ընկեր դառնալ
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 10, 2010, 08:48:07 PM
Սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին ;)
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 10, 2010, 09:46:32 PM
Այսպես
1.Ինձ Լուսամուտ է բերել լույսի կարիքը: Առօրյան թելադրում է խաղի իր կանոնները, և ստիպված ես ենթարկվել:
Ցանկանում ես անընդհատ լինել Էջմիածնում, շրջել եկեղեցիներում, լսել միաբանների քաղցրալուր երգեցողությունը, վայելել այդ սուրբ քաղաքի ջերմությունը, լինել դեմ առ դեմ քո ներաշխարհի և Աստծո հետ, բայց, ավաղ, ստիպված ես բավարարել 3 ամիսը մեկ մի քանի ժամով այնտեղ լինելով:Ցանկանում ես զրուցել քեզ հուզող հարցերի շուրջ, բայց հարմար զրուցակիցներ չես գտնում, ուստի մուտք ես գործում ինտերնետ- Լուսամուտ-ֆորում, ուր ստիպված ես բավարարվել անկենդան զրույցով (իհարկե, անկենդան բառս վիրտուալ զրույցին է վերաբերվում և ոչ ավելիին):
2. Ամենաբազմազան երաժշտություն եմ ունկնդրում` ռոք, դասական, լիրիկական, ռեպ, մի խոսքով, այնպիսի երեժշտություն, որում ինձ հոգեհարազատ բան եմ գտնում: Կուռքեր չունեմ, իսկ սիրածս երգիչներից կնշեմ Նիկոլայ Նոսկովին, ում կատարումները դիպչում են մարդկանց սրտի լարերին:
3. Սոկրատեսը իր մահից առաջ աշակերտներին մի նախադասություն է ասել, որով ես փորձում եմ առաջնորդվել.
<Ամեն մարդու մեջ արև կա, թողեք միայն, որ այն ժպտա....>: Ուստի ինձ ընկեր կարող են դառնալ բոլորը, ու իմ խնդիրը կլինի նրանց մեջ գտնել այդ արև և ստիպել, որ այն ժպտա: Իսկ արևն, ըստ իս, կարելի է գտնել բարությամբ և մարդկայինությամբ:
Հուսով եմ, չձանձրացրեցի իմ պատասխաններով: 13:) 
Title: Re: Անիի հետ
Post by: Masnaget on June 11, 2010, 02:15:54 PM
Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր:
Եթե կուզես, ԹԵՅԱՍՐԱՀԻ <<36.6>>-ում էլ քեզ հարցեր պատրաստեմ. շատ հեաաքրքիր կլինի  ::)

Մոռացա հարցնել. որտեղի՞ց ես:
Title: Re: Անիի հետ
Post by: Ղուկաս Վահան on June 11, 2010, 02:16:50 PM
Ի՞նչ է Ձեզ համար հայոց լեզուն։
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 11, 2010, 03:59:13 PM
Quote from: Masnaget on June 11, 2010, 02:15:54 PM
Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր:
Եթե կուզես, ԹԵՅԱՍՐԱՀԻ <<36.6>>-ում էլ քեզ հարցեր պատրաստեմ. շատ հեաաքրքիր կլինի  ::)

Մոռացա հարցնել. որտեղի՞ց ես:

Ճիշտն ասած ես Ձեր Թեյասրահի մասին տեղյակ չեմ 20:)

Ես Երևանից եմ
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 11, 2010, 04:04:38 PM
Երևի Ձեր հարցը ծագեց իմ պատասխանից, որ չեմ կարողանում հաճախ Էջմիածին այցելել: Իրականում նկատի ունեի ոչ թե հեռավորությունը, այլ առօրյա հոգսերը: 34:)
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 11, 2010, 04:19:53 PM
Ի՞նչ է ինձ համար հայոց լեզուն...
Մեր Մեսրոպատառ և ոսկեղենիկ հայոց լեզուն ինձ համար ոչ միայն հաղորդակցվելու միջոց է, այլ նաև ազգային արժանապատվության և  հպարտության դրսևորում: Մեր լեզուն իր հնչյունային կատարելությամբ թույլ է տալիս հեշտությամբ սովորել բոլոր օտար լեզուները: Մեր բառերն ունեն ականջալուր հնչեցողություն: Հիշենք Ջորջ Գորդոն Բայրոնի ասածը <Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է>: Այսքանով ամենի ինչ ասված է:
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 11, 2010, 06:32:57 PM
Quote from: ani on June 11, 2010, 03:59:13 PM
Quote from: Masnaget on June 11, 2010, 02:15:54 PM
Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր:
Եթե կուզես, ԹԵՅԱՍՐԱՀԻ <<36.6>>-ում էլ քեզ հարցեր պատրաստեմ. շատ հեաաքրքիր կլինի  ::)

Մոռացա հարցնել. որտեղի՞ց ես:

Ճիշտն ասած ես Ձեր Թեյասրահի մասին տեղյակ չեմ 20:)

Ես Երևանից եմ
Արդեն ծանոթ եմ Թեյասրահին: Կուզեմ, իհարկե: :o
Title: Re: Անիի հետ
Post by: Ղուկաս Վահան on June 12, 2010, 09:14:37 PM
Ֆուտբոլը Ձեզ համար խա՞ղ է, թե փիլիսոփայություն, թե՞...
Title: Re: Անիի հետ
Post by: ani on June 13, 2010, 10:50:04 AM
Ֆուտբոլը իհարկե խաղ է: Բայց փիլիսոփայությունն էլ մտքի խաղ է, հետևաբար`  ինչ-որ ընդհանրություն կա 10:)
Title: Re: Անիի հետ
Post by: vahan on July 05, 2010, 04:16:49 PM
Անի, Ի՞նչ է ձեզ համար քրիստոնեությունը ։Դուք ձեզ  Քրիստոնյա համարու՞մ եք։
Title: Re: Անիի հետ
Post by: ani on July 05, 2010, 04:24:21 PM
Նախ կուզենայի հասկանալ, թե ինչով եմ նման հարցի տեղիք տվել, ապա կպատասխանեմ:
Title: Re: Անիի հետ
Post by: vahan on July 05, 2010, 04:29:16 PM
Հարգարժան Անի եթե կարելի է ինձ ուղղված հարցերը տվեք իմ բաժնում։
Title: Re: Անիի հետ
Post by: ani on July 05, 2010, 04:45:10 PM
Չեմ սիրում ձևականություններ:
Միանգամից կպատասխանեմ:
Մարդիկ կարող են շատ սխալ կարծիք ունենալ անգամ իրենք իրենց մասին: Զուր չի Սոկրատեսը ասել. <Ճանաչիր ինքդ քեզ>, ինչը շատ բարդ է:
Իսկ մարդուն ճանաչում են ոչ թե խոսքերով, այլ գործերով:
Խոսքով կարող եմ ասել, թե քրիստոնյա եմ, բայց գործով լրիվ հակառակն ապացուցեմ, և ընդհակառակը: Ուստի ես իմ մասին ոչինչ չեմ ասի, թող շրջապատը դատի:
Title: Re: Անիի հետ
Post by: ani on July 05, 2010, 04:52:34 PM
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը?
Քրիստոնեությունը նախ սեր է, սեր բոլորի և ամեն ինչի նկատմամբ:
Եթե ես  ասեմ, որ սիրում եմ անգամ մրջյունի քայլելը իրենից ծանր բեռի տակ, կարող է տարօրինակ թվալ, բայց ինձ համար դա այդպես է:
Քրիստոնեությունը ձգտումն է դեպի ճշմարտությունը, դեպի ճշտի և կեղծի հստակ տարբերակումը:
Քրիստոնեությունը մարդ մնալու և հոգին չկորցնելու միակ միջոցն է:
Շատ կարելի է գրել, բայց կարծում եմ արդեն պարզ է իմ տեսակետը: 
Title: Re: Անիի հետ
Post by: Samvel on July 24, 2010, 11:31:38 PM
Quote from: vahan on July 05, 2010, 04:16:49 PM
Անի, Ի՞նչ է ձեզ համար քրիստոնեությունը ։Դուք ձեզ  Քրիստոնյա համարու՞մ եք։
Quote from: ani on July 05, 2010, 04:24:21 PM
Նախ կուզենայի հասկանալ, թե ինչով եմ նման հարցի տեղիք տվել, ապա կպատասխանեմ:
Quote from: vahan on July 05, 2010, 04:29:16 PM
Հարգարժան Անի եթե կարելի է ինձ ուղղված հարցերը տվեք իմ բաժնում։

Առաջին հարցս.
ինձ այս նամակագրությունը մեծ հրճվանք պատճառեց, իսկ Ձե՞զ:

Երկրորդ հարցս.
"Իմ հարցազրույցի" բաժնում, Ձեր հարցերին պատասխանելուց առաջ, կարելի՞ է, անցնենք "Դու"-ի. դա կհեշտացներ մեր շփումը:
Title: Re: Անիի հետ
Post by: ani on July 24, 2010, 11:36:31 PM
Այն ինձ զվարճալի թվացել իմ գրածը կարդալուց հետո: :D
Այո իհարկե կարելի է: