Գրողի առաքելությունը

Started by Goqor, March 18, 2010, 02:51:38 PM

Previous topic - Next topic

Goqor

Նոբելյան մրցանակակիր գրողներից մեկը իր շնորհակալական խոսքում մի միտք է հայտնել, որը շատերին բազմաթիվ մտածմունքների տեղիք է տվել: Այն է` արվեստը, իսկ գրողի դեպքում գրականությունն և իր վեպերն ու պատմվածքները, կոչված է գեղեցիկի և հույսի զգացումը պահպանելու, որոշ դեպքերում ստեղծելու համար: Սակայն, հաճախ նրանց ում հարկավոր են այդ զգացումները չեն կարդում և հետաքրքրվում արվեստի որևէ ճյուղով: Մրցանակակիրը բերում է հետևյալ օրինակը` աֆրիկյան մի շարք երկրներում մարդիկ ապրում են առանց կրթության և գրի, ողջ օրը զբաղված հացի փնտրտուքներով: Նա ասում է, որ պետք չէ փախչել այդ հասարակությունից, այլ ընդհակառակը պետք է ճանաչել նրա յուրաքանչյուր մանրուք, նրանց օգնելու համար: Մյուս կողմից` այդ մարդկանցից ո՞ր մեկը գիրք կընթերցի, որքան էլ հաճելի և հույսով լի լինի այն, մոռանալով և թողնելով օրահացի կարիքը:
Ի՞նչ կարծիք ունեք այս խնդրի համար:
Սև վարդը լուսավորության համար:

Masnaget

Quote from: Goqor on March 18, 2010, 02:51:38 PM

Իսկ ո՞վ է եղել: Կարծում եմ, որ ճշմարիտ է ասել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Կներեք.իսկ ո՞վ կարող է և իրավունք ունի հասարակության,  կամ մարդկության  դաստիարակի  ու ուսուցանողի առաքելություն ստանձնել։Լինի դա գրող, երաժիշտ կամ դերասան։Բոլորս էլ գիտենք,  թէ ինչ բարքեր են տիրում  այսօրվա դերասան  երգիչների և այլ արվեստագետների  շրջանում։ՈՒ հանկարծ  ասենք մի Վիոլետ Գրիգորյան կամ  Գեորգի Մինասյան  որոշում են,  որ  իրենք պիտի  ժողովրդին ու լսարանին բարձրացնեն իրենց ՙմակարդակի՚ , այլ ոչ թէ իրենք իջնեն  ժողովրդի մակարդակին։
Չգիտես ինչու՞ մի թատրոնի խեղկատակ,  կամ մի երկու անգամ  էկրանին հայտնված  նորաթուխ ՙաստղ՚ որոշում են որ պիտի ստանձնեն իմ (հանդիսատեսի) ճաշակի ձևավորման  առաքելությունը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Hasik

Quote from: Goqor on March 18, 2010, 02:51:38 PM
Նոբելյան մրցանակակիր գրողներից մեկը իր շնորհակալական խոսքում մի միտք է հայտնել, որը շատերին բազմաթիվ մտածմունքների տեղիք է տվել: Այն է` արվեստը, իսկ գրողի դեպքում գրականությունն և իր վեպերն ու պատմվածքները, կոչված է գեղեցիկի և հույսի զգացումը պահպանելու, որոշ դեպքերում ստեղծելու համար: Սակայն, հաճախ նրանց ում հարկավոր են այդ զգացումները չեն կարդում և հետաքրքրվում արվեստի որևէ ճյուղով: Մրցանակակիրը բերում է հետևյալ օրինակը` աֆրիկյան մի շարք երկրներում մարդիկ ապրում են առանց կրթության և գրի, ողջ օրը զբաղված հացի փնտրտուքներով: Նա ասում է, որ պետք չէ փախչել այդ հասարակությունից, այլ ընդհակառակը պետք է ճանաչել նրա յուրաքանչյուր մանրուք, նրանց օգնելու համար: Մյուս կողմից` այդ մարդկանցից ո՞ր մեկը գիրք կընթերցի, որքան էլ հաճելի և հույսով լի լինի այն, մոռանալով և թողնելով օրահացի կարիքը:
Ի՞նչ կարծիք ունեք այս խնդրի համար:

Հարգելի Գոքոր Ձեր կողմից մեջ բերված խոսքում առաջ է քաշված երկու խնդիր.
1.  աֆրիկյան ցեղերի մարդկանց օգնելը` նախապես ճանաչելով նրանց կյանքը,
2.օրհացի կարիք ունեցող մարդը չի կարող թողնել իր ամենօրյա խնդիրն ու գիրք կարդալ:
Կարծում եմ, որ այս երկու խնդիրները փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ այդ մարդկանց համար լավագույն օգնություն կլինի, եթե հեշտացվի նրանց ամենօրյա ուտելիքը ձեռք բերելու խնդիրը, բայց անգամ այդ դեպքում նրանք չեն կարող գրքին այնպիսի ուշադրություն դարձնել, ինչպիսին առկա է մեզ մոտ, քանի որ նրանք, կարծում եմ, հետ են մնացել այն էվոլուցիոն զարգացումից, որը մենք ենք ապրել, ուստի այս խնդիրների լուծման համար երկար ժամանակ է պետք, որպեսզի նրանց մեջ ծագի սերն առ արվեստը, գիրն ու գրականությունը:

Goqor

Quote from: Masnaget on March 18, 2010, 04:47:18 PM
Իսկ ո՞վ է եղել: Կարծում եմ, որ ճշմարիտ է ասել:
Հեղինակին և նրա աշխատանքներին ծանոթ չեմ, կարդացել եմ միայն նրա մասին հոդվածը, որից մեջբերում արեցի: Անունը` Ժ. Մ. Գ. լը Քլեզիո:
Սև վարդը լուսավորության համար:

Goqor

Quote from: vahan on March 18, 2010, 08:54:36 PM
ասենք մի Վիոլետ Գրիգորյան կամ  Գեորգի Մինասյան  որոշում են,  որ  իրենք պիտի  ժողովրդին ու լսարանին բարձրացնեն իրենց ՙմակարդակի՚ , այլ ոչ թէ իրենք իջնեն  ժողովրդի մակարդակին։
Խոսքն այդպիսի հեղինակների մասին չէ: Այստեղ խոսվում է այն գրողների մասին, որոնց աշխատանքներով, անկախ հեղինակից, ձևավորվում են լայն լսարանի հոգեբանությունն ու աշխարհընկալումը: Առաջին պոստում նշել էի, որ գեղեցիկի և հույսի զգացումները, ինչն անհրաժեշտ է սովորականից ավելի վատ ապրող մարդուն, շատ դեպքերում չեն հասնում նրան, նշածս խնդիրների հետևանքով:
Դաստիարակման հարցով` ցանկացած մարդ ինքն է ընտրում, թե որ փիլիսոփայությամբ և գաղափարներով դաստիարակվի և շարժվի կյանքում:
Սև վարդը լուսավորության համար:

Goqor

Quote from: Hasik on March 19, 2010, 05:25:36 PM
հետ են մնացել այն էվոլուցիոն զարգացումից, որը մենք ենք ապրել, ուստի այս խնդիրների լուծման համար երկար ժամանակ է պետք, որպեսզի նրանց մեջ ծագի սերն առ արվեստը, գիրն ու գրականությունը:
Կարծում եմ, լը Քլեզիոն մեջբերել է աֆրիկյան ցեղերի առօրյան սովորական մարդկանց գիր-գրականությունից հեռացման խնդիրը ավելի պատկերավոր դարձնելու համար: Իրականում շատերը, որոնց մոտ դրված չէ օրահացի խնդիրը նույնպես չեն կարդում: Կարծում եմ խնդիրը հետևյալի մեջ է`
1, գրականության թեմաներն են իրենց սպառել, դառնալով անհետաքրքիր և ոչ հրապուրիչ ընթերցողի համար,
2, գրականության թեմաների ներկայացման ձևերն են հնացել, իսկ դրանց փոխարինող հնարքները և նոր ոճերը չկան կամ չեն ընդունվում,
Հարցի լուծման այս երկու եղանակները գտա, ի՞նչ կասեք:
Սև վարդը լուսավորության համար:

vahan

Quote from: Goqor on March 20, 2010, 12:57:03 PM
Quote from: vahan on March 18, 2010, 08:54:36 PM
ասենք մի Վիոլետ Գրիգորյան կամ  Գեորգի Մինասյան  որոշում են,  որ  իրենք պիտի  ժողովրդին ու լսարանին բարձրացնեն իրենց ՙմակարդակի՚ , այլ ոչ թէ իրենք իջնեն  ժողովրդի մակարդակին։
Խոսքն այդպիսի հեղինակների մասին չէ: Այստեղ խոսվում է այն գրողների մասին, որոնց աշխատանքներով, անկախ հեղինակից, ձևավորվում են լայն լսարանի հոգեբանությունն ու աշխարհընկալումը: Առաջին պոստում նշել էի, որ գեղեցիկի և հույսի զգացումները, ինչն անհրաժեշտ է սովորականից ավելի վատ ապրող մարդուն, շատ դեպքերում չեն հասնում նրան, նշածս խնդիրների հետևանքով:
Դաստիարակման հարցով` ցանկացած մարդ ինքն է ընտրում, թե որ փիլիսոփայությամբ և գաղափարներով դաստիարակվի և շարժվի կյանքում:
Այստեղ կարևոր է թէ տվյալ գրողը ինքն անձամբ ինչ հոգևոր կերակուրի մշակում է։
12 հազար մարդկանց կերակրման համար  Քրիստոսի աշակերտները անձամբ Նրանից վերցրեցին  կերակուրը և բաժանեցին ժողովրդին։Իսկ ո՞ր ակունքի սնունդն է նախնտրում այսօրվա լայն լսարանը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Goqor

Quote from: vahan on March 21, 2010, 09:33:54 AM

Համաձայն եմ: Յուրաքանչյուր հեղինակ ունի իր փիլիսոփայությունն ու աշխարհայացքը, և տեր է դրանց համար: Անգամ եթե այդ գաղափարներն արտահայտվում են իր ստեղծագործություններում:
Quote from: vahan on March 21, 2010, 09:33:54 AM
12 հազար մարդկանց կերակրման համար  Քրիստոսի աշակերտները անձամբ Նրանից վերցրեցին  կերակուրը և բաժանեցին ժողովրդին։Իսկ ո՞ր ակունքի սնունդն է նախնտրում այսօրվա լայն լսարանը։
Կարծում եմ այդ հարցի պատասխանը ոչ ոքի համար գաղտնիք չէ: Սակայն այն բերում է ևս մեկ մեծ խնդրի ընդհանրապես արվեստի և, մասնավորապես գրականության մեջ` պահանջարկի և առաջարկի հարցը: Հեղինակնե՞րն են կուլ գնում լսարանի պահանջներին, թե հենց նրանք են ստեղծում հասարակության մեջ տրամադրություններ:
Սև վարդը լուսավորության համար:

vahan

Լավ, այսպիսի մի հարցի պատասխան կուզեի լսել ձեզանից։ Դիցուկ. որևէ մի գրող կամ բանաստեղծ, ինքն անձամբ  վատ բարքի տեր մարդ է, ասենք կնամոլ կամ թմրամոլ (ունենք այդպիսի կուռքեր գրական աշխարհում) կարո՞ղ է նա որպես լույս ու լոկոմոտիվ հանդիսանալ հասարակության համար։