Նոր էջ

Started by Goqor, March 11, 2010, 02:07:06 PM

Previous topic - Next topic

Goqor

Կցանկանայի հոգևորականների խորհուրդը լսել երկու հարցերի շուրջ: Նախ` Աստվածաշունչն ու, ընդհանրապես հոգևոր կյանքի հիմունքներն ուսումնասիրելու համար որտեղից է պետք սկսել: Երկրորդը` կան ինչ-որ խմբակներ կամ կազմակերպություններ, որտեղ կարող են օգնել այդ հարցով, կամ ուղղակի կենդանի շփման համար հոգևոր հարցերի շուրջ: 
Սև վարդը լուսավորության համար:

Makondo

Բարև,
Ես քեզ խորհուրդ կտայի Աստվածաշունչն սկսել ընթերցել Նոր Կտակարանից. ամենից առաջ Ավետարանները, որտեղ պատմվում է Քրիստոսի մասին: Իսկ Հին Կտակարանից սկզբի համար կարելի է կարդալ Սաղմոսների գիրքը: Ասեմ, որ շատ հաճելի ընթերցվող գիրք է: Հետո կարելի է հին Կտակարանից կարդալ Առակաց գիրքը, Ժողովողը, Սիրաքի իմաստությունը: Առայժմ այսքանը...

Երևանի գրեթե բոլոր եկեղեցիներին կից գործում են «Երիտասարդաց միություններ», կարող ես հետաքրքրվել և դառնալ որևէ միության անդամ: Շաբաթվա մեջ տարբեր օրերի  և ժամերի կազմակերպվում են հոգևոր թեմաներով զրույցներ, Սուրբ Գրքի սերտողություններ և քարոզխոսություններ:

Ամեն չորեքշաբթի, երեկոյան 18:30-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում կարող ես մասնակցել Հին Կտակարանի ուսուցման. մուտքն ազատ է բոլորի համար: Իսկ յուրաքանչյուր կիրակի` Սուրբ Պատարագից հետո` Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու կից դահլիճում կարող ես մասնակցել հոգևոր զրույցի. մուտքը դարձյալ ազատ է բոլորի համար:
Մնացած եկեղեցիների կողմից իրականացվող հոգևոր-ուսուցողական ծրագրերի և ժամերի մասին, ցավոք, տեղեկացված չեմ:

«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ...»: /Մատթեոսի Ավետարան, 7:7/


Goqor

Նոր Կտակարանի հրատարակությունների մեջ կա՞ն տարբերություններ: Հարցնում եմ, որովհետև այժմ կարդում եմ "Գեդեոն Միջազգայինի" տպագրությամբ Ավետարանները: Կուզենայի կարծիք լսել դրա վերաբերյալ:
"Երիտասարդաց միություններին" անդամակցելու համար հոգևոր ինչ-որ կարդ կամ այլ ինչ հարկավո՞ր է:
Սև վարդը լուսավորության համար:

Makondo

Եթե Գեդեոնի հրատարակած Նոր Կտակարանի լեզուն հասկանում ես, ես միայն ուրախ եմ, պարզապես այն չտեսնված բարդ ու անհասկանալի արևմտահայերեն է, այդքան բան: Ես անձամբ գերադասում եմ կարդալ Աստվածաշնչային ընկերության հրատարակությունները:
Քեզ էլ խորհուրդ կտայի, որովհետև հասկանալն ավելի հեշտ կլինի:
Ամեն դեպքում, հրաշալի է Սուրբ Գիրք կարդալը:

Երիտասարդաց միություններին անդամակցելու համար պարզապես հարկավոր է գնալ և ասել, որ ուզում ես անդամակցել: Ահա «ընդունելության» ամբողջ կանոնակարգը: Եթե ուզում ես անդամակցել Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդացին, ես կարող եմ քեզ օգտակար լինել:

Goqor

Միայն շնորհակալ կլինեմ օգնության համար:
Սև վարդը լուսավորության համար:

Makondo

#5
Յուրաքանչյուր կիրակի ժամը 14:00-ին Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու կից սրահում կազմակերպվում են հանդիպումներ հոգևորականների հետ: Օրինակ այս կիրակի քննարկումն այնպիսի մի արդիական թեմայի շուրջ է լինելու, ինչպիսին աբորտի խնդիրն է: Մուտքը ցանկացած երիտասարդի համար բաց է: Կարող ես մասնակցել... Եթե հանդիպումը քեզ դուր կգա` կարող ես հարցնել Միսակ Նալբանդյանին, որը երիտասարդաց միության ատենապետն է: Միսակի հեռախոսահամարն է *** ** ** ***:

Անդամակցելը կարծում եմ կտևի 5 րոպե :)


*Մոդերատորի կողմից արդեն ուղարկվել է մասնակցին.

Goqor

Այս կիրակի չեմ կարող խոսք տալ, բայց մոտակա ժամանակները անպայման կայցելեմ: Ամեն դեպքում Միսակի համարը կգրանցեմ մոտս:
Իսկ Դուք ներկա լինու՞մ եք այդպիսի հավաքներին:
Սև վարդը լուսավորության համար:

Makondo

Ես բավական հաճախ եմ ներկա լինում նման հավաքների:
Ի դեպ, ես մի քանի տեղեկություններ ևս ճշտեցի Ձեզ փոխանցելու համար.
ամեն երեքշաբթի ժամը 18:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կարող եք ներկա գտնվել քարոզխոսության: Նույն օրը, նույն ժամին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կարող եք մասնակցել խոկման, իսկ ամեն ուրբաթ Սուրբ Զորավորում նույնպես քարոզխոսություն է: Հուսամ անպայման որևէ եկեղեցի կայցելեք...

Ի դեպ, այս կիրակի Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունում քննարկումը կծավալվի էվթանազիայի մասին: Մուտքն ազատ է բոլորի համար: Դուք ևս կարող եք մասնակցել... Վստահ եմ հետաքրքիր կանցի:

Ղուկաս Վահան

Լավ է, որ այս ամենը կատարվում է, բայց ցավոք շատերը տեղյակ չեն լինում, որովհետև չի լուսաբանվում։
Սիրով պատրաստ ենք Լուսամուտի «Ընթացիկ իրադարձություններ» բաժնում լուսաբանել այս ամենը, եթե համապատասխան փոքրիկ տեղեկատվական հոդվածներ կազմեք։ Հետաքրքիր կլինի նաև լուսաբանել այդ քննարկումների ամփոփումը, օրինակ՝ ով ինչ լավ միտք արտահայտեց, ինչպիսի՞ հարցեր եղան, մասնակիցները ընդհանուր ի՞նչ եզրակացության եկան և այլն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Makondo

Հարգելի Ադմին,
Շատ շնորհակալ եմ մեզ նման հնարավորություն տալու համար: Մեծ սիրով Ձեզ կուղարկեմ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրականացվող «Մանանա» ծրագիր օրակարգը:
Իսկ բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են տեղեկանալ կամ մասնակցել, ապա ասեմ, որ կարող են իրենց էլ. հասցեն փոխանցել մեզ, և ամեն շաբաթ ստանալ հերթական հանդիպման մասին ծանուցում: