Սբ. Պատարագի վերաբերյալ և այլ հարցեր

Started by Rouna, November 07, 2007, 01:43:18 PM

Previous topic - Next topic

NH

Եթե պատարագին կամ ընդհանարպես եկեղեցի մտնելիս գլխաշորի փոխարեն գլխարկ է կանանց գլխին ու մազերը երեվում են տակից, արդյոք դա որեվե նշանակություն ունի:

Եվ ես ևս մեկ հքրց կուզենայի ավելացնել. կանայք դաշտանի շրջանում կարող են եկեղեցի մտնել, պատարագի մասնակցել և հաղորդություն ընդունել, թե ոչ: Եթե ոչ ապա ինչ հիմնավորմամբ:

Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

BAREV

ԲԱՐԵՎ Ձեզ: Ձեր հարցի պատասխանը, բնականաբար, շատերին կհետաքրքրի:
Պետք է ասել, որ Եկեղեցին որևէ կանոն ինքնանպատակ չէ` կամ ունի հիմնավորում Ս.Գրքից, կամ տվյալ ժամանակաշրջանի այս կամ այն հանգամանքը հաշվի առնելով սահմանվել է` կրկին Ս. Գրքի համատեքստում: Ձեր ասած դեպքում խոսքը վերաբերում է անմաքրության խնդրին: Հին Կտակարանում Մովսեսը բազմաթիվ տեղերում խոսում է և' կանանց, և' տղամարդկանց անմաքրության մասին: Սրա հիմքի վրա է, որ հետագայում Եկեղեցու Հայրերը սահմանել են, որ անմաքրության շրջանում եկեղեցի չհաճախեն: Պատահական չէ կանոնը, որ ծննդաբերությունից հետո կանայք հենց այդ պատճառով չայցելեն, և <քառասունքի հանել> անվանումով տարածված կարգն ավելի վերաբերում է կանանց: Տղամարդիկ նույնպես սեռական անմաքրության շրջանում հնարավորինս պետք է զերծ մնան դրանից: Սակայն չպետք է աչքաթող անել խոստովանահոր կամ Ձեր ծխի քահանայի հարցը, և քանի որ խոստովանահայրը շատ ավելի լավ է Ճանաչում իր խոստովանազավակին, ճիշտն այն կլինի, որ նրա որոշումը վերջնական համարվի: Ըստ երևույթին, ժամանակակից հիգիենիկ շատ հարցեր, ի տարբերություն անցյալի, հեշտությամբ լուծելի են, և դրանով կարելի է ասել, որ եկեղեցի հաճախել և սեփական աղոթքն Աստծուն հղելը նորմալ է, սակայն Հաղորդությանը մոտենալը պետք է թողնել այդ շրջանի անցնելու հետո:
Առ այժմ այսքանը:Եթե պատասխանի մեջ անհստակություն կար, հուսամ` Դուք այդ մասին կասեք: