Սբ. Պատարագի վերաբերյալ և այլ հարցեր

Started by Rouna, November 07, 2007, 01:43:18 PM

Previous topic - Next topic

Rouna

Աստված օգնական, հայր սուրբ։

Շնորհակալ եմ հոգևորականին հարցով դիմելու հնարավորության համար։

1. Սբ. Պատարագի «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից ...» ասելուց հետո ինչպե՞ս են մարդիկ հաղորդվում. յուրաքանչյուրիս հավատը թերի է։ Ինձ դա փորձել են բացատրել հոգևոր գրականությունից այսպիսի հատվածով. «Հաղորդությանը պատրաստվում ենք՝ հաղորդվելով», սակայն լավ չհասկացա։ Կփորձե՞ք բացատրել։

2. Արդյո՞ք հնարավոր է խնդրել ապրողների համար Սբ. Պատարագի ընթացքում աղոթք, ինպես մեռյալների համար ենք խնդրում (երկտողը փոխանցել սպասավորին)։ Եթե այո, ապա ո՞ր պահին և ի՞նչ կարգով։ Եթե ոչ, գուցե առանձին կարգ կա՞։

3. Խղճահարված լինելուց ինչպե՞ս խուսափել։ Դա պատճառներից մեկն է, որ փոքր մեղքերը չեն վերանում, իսկ մեծերը՝ չեն նկատվում։ 

Համբերություն Ձեզ։

Հ.Գ. Նույն հարցերը մի քան օր առաջ տվեցի Արարատյան թեմի կայքում, բայց համբերություն չունեմ երկար սպասելու, ներող եղեք:

Abegha

Ռունա ջան, պիտի նախընտրեի, որ հարցերդ առանձին–առանձին տայիր։
Նախ անդրադառնամ առաջին հարցիդ.
Մեջբերածդ հատվածը (Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, եւ մի՛ ոք յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս) իր հատուկ նշանակությունն ունի։
«Երախայ»–ները նրանք են, ովքեր մկրտված չեն դեռ, այլ պատրաստվում են մկրտության։ Հետևաբար չմկրտվածները թող չհամարձակվեն մոտենալ աստվածային Խորհրդին, այսինքն՝ Սբ Հաղորդությանը։
«Թերահաւատ»–ները նրանք են, ովքեր իրենց հավատի մեջ թերի են, օրինակի համար նա, ում համար Հաղորդությունը խորհրդանշում է Տիրոջ մարմինն ու արյունը, և ոչ թե Տիրոջ մարմինն ու արյունն է։ Պատահաբար չէ, որ այս բառը հաջորդում է նախորդին, այսինքն՝ երախան դեռ սովորում է քրիստոնեությունը, որ մկրտվի, բայց եթե մարդը մկտրվելուց հետո իր հավատքի մեջ կայուն չէ, պետք է ամրապնդվի, ուղիղ հավատ ունենա ու առանց թերահավատության մոտենա Սբ Հաղորդությանը։
«Ապաշխարող»–ները նրանք են, ովքեր տարբեր ծանր մեղքերի պատճառով զրկված են Հաղորդություն ստանալուց, սակայն ապաշխարության որոշակի շրջանի մեջ են, որից հետո միայն կարող են Սբ Հաղորդություն ստանալ։

Չերկարացնելով ասեմ, որ բոլորս էլ մեղավոր ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն մի մեղավոր մարդ չի կարող Սբ Հաղորդություն ստանալ, այլապես ոչ ոք չի հաղորդվի, այլ նրանք, որոնց համար որ նշվեց։

Հաղորդությանը երկյուղածությամբ պետք է մոտենալ, և ոչ թե անտարբերությամբ կամ ըստ սովորության և այլն։
Երկյուղածությունը երբեմն կարող է մեզ հեռացնել Հաղորդությունից, այսինքն՝ կարող է պատճառ լինի, որ հազվադեպորեն մոտենանք այդ Մեծ Սրբությանը, հետևաբար չպետք է մոռանանք, որ Այն Դեղ է՝ մեղավոր մարդու բժշկության համար։
Ուստի, եթե թվարկվածների մեջ չենք, ապա պետք է գիտակցենք սեփական մեղավորությունը և մոտենանք սրբագործման։

Abegha

Երկրորդ հարցիդ համար ասեմ, որ այո, կարելի է։ Շատ հաճախ հիվանդների համար, բժշկության աղոթքի խնդրանքով, անուններ են փոխանդում պատարագիչ հոգևորականին ընթերցելու։
Դա կարելի է անել Պատարագի սկզբում կամ առաջ՝ բժշկության աղոթքի խնդրանքով անունները երևէ սպասավորի կամ ներկա սարկավագների միջոցով փոխանցելով պատարագչին։

Abegha

Երրորդ հարցդ պիտի խնդրեմ մի քիչ բացես։
Եթե Պատարագին կամ Հաղորդությանը չի վերաբերում, ապա կխնդրեի մի ուրիշ թեմա բացեիր  21:)
Չմոռանամ նշել. եթե գրածներս հստակ չէին, սպասում եմ 21:)

Rouna

 13:)  21:)
Շնորհակալ եմ անմիջապես պատասխանելու համար։  30:)
Հստակ լինելու կամ չլինելու մասով... դեռ սովորում եմ, որ խոսքը կենցաղային իմաստից բացի ունի է նաև ծիսակարգային իմաստ։ Ասենք, նույն թերահավատություն բառը, պարզվեց, որ Տիրոջ Մարմնի և Արյան իրական լինելու հավատին է վերաբերում։ Որ այդ երկրորդ իմաստը սկսեմ խոսքի մեջ ինքս տեսնել, երևի, հստակ կլինի...

Երկրորդ հարցին ուրախ եմ, որ պատասխանը դրական է։ Պատարագի ո՞ր մասում եմ անունները կարդում։ Հոգեհանգստի կարգից հետո գիտեմ առողջության համար հավաքական աղոտք կա, մասնակցել եմ։ Իսկ եթե ես մարդու մասին չգիտեմ, նա առողջ է, թե ոչ, պարզապես ուզում եմ Եկեղեցուց աղոտք վեր սլանա այդ մարդու հոգևոր ամրության և բարեկեցության համար, էլի կարո՞ղ եմ խնդրել։

Երրորդ հարցը տեսեք առանձին թեմայում։

Abegha

Quote from: Rouna on November 08, 2007, 10:29:18 AM
Ասենք, նույն թերահավատություն բառը, պարզվեց, որ Տիրոջ Մարմնի և Արյան իրական լինելու հավատին է վերաբերում։

Ոչ միայն Տիրոջ Մարմնի և Արյան իրական լինելու հարցին է վերաբերում, այլ հավատի մեջ հաստատուն լինելուն, այսինքն՝ եկեղեցու վարդապետությունը հաստատուն կերպով, առանց թերահավատության ընդունելու։

Abegha

Quote from: Rouna on November 08, 2007, 10:29:18 AM
Պատարագի ո՞ր մասում եմ անունները կարդում։ Հոգեհանգստի կարգից հետո գիտեմ առողջության համար հավաքական աղոտք կա, մասնակցել եմ։ Իսկ եթե ես մարդու մասին չգիտեմ, նա առողջ է, թե ոչ, պարզապես ուզում եմ Եկեղեցուց աղոտք վեր սլանա այդ մարդու հոգևոր ամրության և բարեկեցության համար, էլի կարո՞ղ եմ խնդրել։

Աղոթքը պատարագիչ հոգևորականն է կարդալու։ Դու պետք է պարզապես գրված փոխանցես։ Նա ինքը կընտրի, թե երբ հիշատակի։ Եթե չգիտես, հիվանդ է նա, թե առողջ, այնուամենայնիվ մենք մեր աղոթքներում կատարյալ առողջություն ենք խնդրում, հոգու և մարմնի։
Պատարագից հետո հատուկ բժշկության աղոթք է ասվում նրանց համար, ովքեր այդտեղ ներկա են, իսկ Պատարագի ընթացքում պատարագիչը հիշատակում է նրանց անունները, ում համար դիմել են մարդիկ։



Hasik

Եթե պատարագին կամ ընդհանարպես եկեղեցի մտնելիս գլխաշորի փոխարեն գլխարկ է կանանց գլխին ու մազերը երեվում են տակից, արդյոք դա որեվե նշանակություն ունի: