Կնոջ դերը

Started by *LILIT*, May 09, 2009, 03:38:55 PM

Previous topic - Next topic

*LILIT*

Իսկ ինչ կարծիք ունեք այն մասին....կարող է արդյոք այսօրվա կինը քարոզել? Թե ...
Խաղաղություն ձեզ...

vahan

Quote from: *LILIT* on May 09, 2009, 03:38:55 PM
Իսկ ինչ կարծիք ունեք այն մասին....կարող է արդյոք այսօրվա կինը քարոզել? Թե ...
Լիլիթ ջան Աստված նույնն է երեկ.այսօր և հավիտյան։և Նրա խոսքն էլ է հավիտյան։ Աստծո համար տարբերություն չկա այսօրվա և հազար տարի առաջվա կնոջ մեջ։Գրված է որ ՙկինը եկեղեցում թող լուռ մնա՚ այսինքն ուսուցանող չլինի այնտեղ՝ որտեղ նաև տղամարդիք կան։Իսկ կանանց շրջապատում՝ ոչ մի խնդիր չկա։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Նայած թե ինչ ենք հասկանում «քարոզել» ասելով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quote from: vahan on May 09, 2009, 04:21:47 PM
Quote from: *LILIT* on May 09, 2009, 03:38:55 PM
Իսկ ինչ կարծիք ունեք այն մասին....կարող է արդյոք այսօրվա կինը քարոզել? Թե ...
Լիլիթ ջան Աստված նույնն է երեկ.այսօր և հավիտյան։և Նրա խոսքն էլ է հավիտյան։ Աստծո համար տարբերություն չկա այսօրվա և հազար տարի առաջվա կնոջ մեջ։Գրված է որ ՙկինը եկեղեցում թող լուռ մնա՚ այսինքն ուսուցանող չլինի այնտեղ՝ որտեղ նաև տղամարդիք կան։Իսկ կանանց շրջապատում՝ ոչ մի խնդիր չկա։

 
       Ճիշտն ասած, Վահան ջան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու կամ Լիլիթի հանդեպ, և կամ էլ ընդհանրապես կնոջ հանդեպ ինչ-որ բավականին մեծ ցասում ունես: Ինչու? Ինչն է պատճառը, որ դու միշտ փորձում ես կնոջը նվաստացնել: Ներողություն իհարկե, իսկ քո մայրը և կամ քույրը, կամ էլ քո աղջիկը արդյոք այդ խեղճ կանանց թվին են պատկանում?.. 
       Միայն, խնդրում եմ, մի փորձիր նորից քարկոծել բոլորին աստվածաշնչային օրինակներով: Աստվածաշունչն էլ տղամարդիկ են գրել: Եվ հավանաբար նրանց մեջ էլ եղել է ինչ-որ կոմպլեքսավորված և կնատյալ մեկը, որն էլ որ հենց շիլա-շփոթ է դարձրել այդ թեման: Թե չէ ուրիշ ինչ պատճառով ամեն քայլափոխի հակասությունների ենք հանդիպում: Հեռու գնալ պետք չէ, վերցրու հենց առաջին գիրքը.
       Գիրք ԾՆՆԴՈՑ - 1; 27.
       "ԱՍՏՎԱԾ ԻՐ ՊԱՏԿԵՐՈՎ ՍՏԵՂԾԵՑ ՄԱՐԴԸ. ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐՈՎԸ ՍՏԵՂԾԵՑ ԶԱՆԻԿԱ:  ԱՐՈՒ  և  ԷԳ  ՍՏԵՂԾԵՑ ԶԱՆՈՆՔ":
       Աստծո պատկերով, արու և էգ: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե տղամարդը Աստծո պատկերով էր, իսկ կինը - ճամպրուկի, և որ նրա ճկատագիրն է իր մեջ պարփակել ու տանել այն ամբողջ աղբը, որ մենք - "կատարյալ", աստվածակերպ տղամարդիկս լցնում ենք այդ խեղճ կնոջ վրա:
       Եվ իհարկե, որ շուտով, շատ շուտով, ընդամենը մի քանի տող հետո, այդ ԷԳ-ը, այդ տղամարդուն հավասար ստեղծված կինը պետք է անհայտանար: Եվ այնքան հանկարծակի ու անբացատրելիորեն, որ նույնիսկ զարմանալ չես հասցնում, ինչ մնաց զայրանաս այդ անարդարության վրա: Անցնենք հաջորդ գլխին.
       Գիրք ԾՆՆԴՈՑ - 2
       Այս տեղը շատ հետաքրքիր է, տղամարդկային հնարամտության գագաթնակետը:
       Հիշեք, Եվան դեռ ստեղծված չէ:
       Աստված տանում է Ադամին իմացության ծառի մոտ ու ասում. Տես հա, այս ծառի պտուղներից չուտես, թե չէ մահկանացու կդառնաս:
       Այստեղ հավանաբար մի համր տեսարան է սկսվում (որովհետև Գրքի մեջ ոչ մի խոսք չկա այդ մասին), որտեղ որ Աստված, տեսնելով Ադամի ողորմելի, խեղճուկրակ, մոլորված ու դառնացած վիճակը իմացության ծառի առջև, այնքան է խղճում նրան, որ մոռանալով նույնիսկ, որ արդեն ստեղծել է կնոջը տղամարդու հետ միաժամանակ, ասում է.
       Գիրք ԾՆՆԴՈՑ - 2;18.
       "Աղեկ չէ, որ Ադամը մենակ ըլլա: Անօր օգնական մը ընեմ իրեն համար":
       ՈՒ երկրորդ անգամ, ըստ Աստվածաշունչը շարադրողների, Աստված ստեղծում է կնոջը - Եվային: Միթե պարզ չէ, թե ինչի համար: Որպեսզի մեր սխալների պատճառը նրան համարենք: Եվ հենց այդպես էլ ասում ենք, չէ? Դե Եվան էր էլի, երկրորդական արարած, դրա համար էլ սայթաքեց: Իսկ տղամարդը - կատարյալը - աստվածակերպը, սայթաքել չէր կարող:
       Բայց նույնիսկ այս խորամանկության մեջ մենք չկարողացանք ամբողջապես շեղվել ճշմարտությունից, քանզի ճշմարտությունը միշտ էլ մնում է ճշմարտություն: Տեսնելով իր սիրելի զավակին - Ադամին, իմացության ծառի առջև անճարակ կանգնած, Աստված որոշում է.
       "Անօր օգնական մը ընեմ իրեն համար":
       ՕԳՆԱԿԱՆ!!! Հասկանում ես, Վահան ջան, թե ինչ է դա նշանակում? Այնտեղ, Այն Այգում, Եվան ոչ թե մեղսագործեց Աստծո և Ադամի առջև, այլ ընդամենը ՕԳՆԵՑ Ադամին շատ կարևոր մի ինչ-որ բանում... Արեց մի բան, որն Ադամի ուժից վեր էր երևի?.. Եվ ինչի համար որ մենք, հիասքանչներս, հազարամյակներ շարունակ քարկոծում ենք Աստծո մեզ տված մեր այդ ՕԳՆԱԿԱՆԻՆ... ու նվաստացնում:
        ...Էխ մենք - կատարյալներս...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Հայտնություն 22.18ՙՔանի որ ես վկայում եմ ամեն մարդու.որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։եթե մեկը սրանց վրա որևէ բան ավելացնի.Աստված էլ նրա վրա  ավելացնելու է այն պատուհասները որոնց մասին գրված է այս գրքում՚։19ՙև եթե մեկն այս մարգարեության գրքի խոսքերից մի բան պակասեցնի.Աստված էլ պակասեցնելու է նրա բաժինը Կենաց գրքից.՚

        Վահան ջան, Տեր Տաթևին գրած տողերդ տեղափոխեցի այստեղ, որպեսզի կարողանամ երկու խոսք ասել, - ներող եղիր:
       
       Ինչ որ պիտի ասեմ հիմա, գտել եմ ինչ-որ տեղ ցանցում: ՈՒղղակի շատ է համապատասխանում իմ կարծիքին այս ամենի մասին և հետո, կարծես թե այս մարդը կարդացել է քո, վերևում ասված տողերը և հենց ինքը քեզ է պատասխանում:
Կարող է սրա մեջ չափից քիչ ավել է հումորը, կարող է քիչ կծու է այս ասվածը, բայց ճշմարտությունն էլ քիչ չի այստեղ:
Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ, ինչպես ասված է  Գրքում, եթե դու կուրորեն ես կատարում  նույնիսկ Աստծո ասածը, ուրեմն ավելի լավ է չկատարես:
Այնպես որ լսիր, խնդրում եմ, թե ինչ է նա ասում, այդ մարդը.

       Եթե դու ցանկանաս ստրկության վաճառել քո աղջկան, ինչպես ասված է ԵԼԻՑ - 21;7, - ինչ գնով ես վաճառելու?
       
       ՂԵՒՏԱՑՈՑ - 25;44 - ասված է, որ, եթե ես ցանկանամ ստրուկներ ունենալ, պետք է գնեմ հարևան ազգերից: Հարևանս ասում է, որ ադրբեջանցիների մեջ լավ ստրուկներ են լինում: Իսկ ինձ ավելի վրացի ստրուկն է հավատ ներշնցում: Ինչ խորհուրդ կտաս?

       ՂԵՒՏԱՑՈՑ - 18;19: Ասված է, որ ես ոչ մի կնոջ դիպչել չեմ կարող, եթե նրա մոտ դաշտանի ժամանակն է: Իսկ ինչպես կարող եմ ես դա իմանալ, խորհուրդ կտաս? Թե չէ ես ինքս մի երկու անգամ լավ ապտակներ եմ կերել, երբ հարցրել եմ նրանց այդ մասին: Չգիտես ինչու, նեղանում են:

       Մի հարևանս - անաստվածի մեկը - շարունակում է աշխատել շաբաթ օրերը չնայած այն բանին, որ ԵԼԻՑ - 35;2 - ասված է, որ այդպիսի մարդը պետք է մահապատժի ենթարկվի: Պարտավոր եմ արդյոք ես ինքս նրան սպանելու, թե հնարավոր է ինձ ազատել այդ պարտականությունից?

       Հա, մի բան էլ: ՂԵՒՏԱՑՈՑ - 21;8 - ասվում է. ով լավ չի տեսնում (սա թվարկված բազում թերություններից մեկն է ընդամենը), չի կարող մի ինչ-որ սրբատեղի մոտենալ: Ես ակնոց եմ գործածում, քանզի տեսողությունս լավ չի: ՈՒրեմն, ես չեմ կարող եկեղեցի գնալ? Թե հնարավոր է այդ պահանջը մի քիչ մեղմացնել?

       Եվ վերջինը: Քեռիս բնավ չի հարգում այն, ինչ ասված է նույն ՂԵՒՏԱՑՈՑ - 19;19, - և իր այգում երկու տարբեր տեսակի սերմեր է ցանում: Նրա կինն էլ - անամոթը - տարբեր թելրից (բամբակ և նեյլոն) կարված հագուստ է հագնում: Հա, մեկ-մեկ էլ պատահում է, այդ նույն քեռիս չարախոսում է: Հիմա ասա, խնդրում եմ, արդյոք պարտադիր է հավաքել ամբողջ քաղաքի ժողովրդին և նրանց հետ միասին քարկոծելով սպանել քեռուս ու նրա կնոջը (ՂԵՒՏԱՑՈՑ - 24;14)? Թե կարելի է բավարարվել ընդամենը ընտանիքի շրջանակում լուռ և խաղաղ նրանց խարույկի վրա այրելով (ՂԵՒՏԱՑՈՑ - 20:14)?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#5
Quote from: Samvel on May 11, 2009, 10:39:32 AM
Quote from: vahan on May 09, 2009, 04:21:47 PM
Quote from: *LILIT* on May 09, 2009, 03:38:55 PM
Իսկ ինչ կարծիք ունեք այն մասին....կարող է արդյոք այսօրվա կինը քարոզել? Թե ...
Լիլիթ ջան Աստված նույնն է երեկ.այսօր և հավիտյան։և Նրա խոսքն էլ է հավիտյան։ Աստծո համար տարբերություն չկա այսօրվա և հազար տարի առաջվա կնոջ մեջ։Գրված է որ ՙկինը եկեղեցում թող լուռ մնա՚ այսինքն ուսուցանող չլինի այնտեղ՝ որտեղ նաև տղամարդիք կան։Իսկ կանանց շրջապատում՝ ոչ մի խնդիր չկա։

 
       Ճիշտն ասած, Վահան ջան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու կամ Լիլիթի հանդեպ, և կամ էլ ընդհանրապես կնոջ հանդեպ ինչ-որ բավականին մեծ ցասում ունես:
Այո ճիշտ ես նկատել ՙտպավորություն՚ և միայն տպավորություն։Քանի որ ես ոչ մեկի հանդեպ էլ ցասում չունեմ.դա իրոք քո անհիմն տպավորությունն է։իսկ իրական ցասումը քո խոսքերի մեջ է։ իմ մտքում անգամ նշույլ չկա կնոջը համեմատել ճամպրուկի հետ.ինչպես դու ես նշում։
երբ որ ասում եմ կինը չպետք է իշխի տղամարդուն դա նշանակում է որ  ցասու՞մ ունեմ կանանց հանդե՞պ։
   
Quote from: Samvel on May 11, 2009, 10:39:32 AMԳիրք ԾՆՆԴՈՑ - 2;18.
       "Աղեկ չէ, որ Ադամը մենակ ըլլա: Անօր օգնական մը ընեմ իրեն համար":

ես ճիշտն ասած չեմ գտնում որ Աստվածաշունչը քեզ համար ուղղորդող ճշմարտություն է.բայց քանի որ այնտտեղից էս օրինակ բերել ուրեմն շարունակիր առաջ կարդալ ու կհանդիպես այս կանոնին
ՙԷրկանդ հնազանդ ըլլաս ու անիկա քո վրա իշխէ՚
մեկ անգամ էլ ճշտեմ. որ նորից քեզ մոտ տպավորություն չստեղծվի՝ իշխել ասելով չեմ պատկերացնում որ  մտրակը ձեռքիդ իշխես կամ ճամպրուկի հետ համեմատես։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

*LILIT*

 23:)Թանկագիններս մի' վիճեք: Ուզում եք թեման փակենք: Ուզում եք դուրս կգամ ֆորումից: հասուն մարդիկ եք, վստահ եմ, սա վիճելու թեմա չէ: 41:) 33:)


Quoteայսինքն ուսուցանող չլինի այնտեղ՝ որտեղ նաև տղամարդիք կան։Իսկ կանանց շրջապատում՝ ոչ մի խնդիր չկա։
Իսկ այն վայրում, որտեղ անհավատ տղամարդիկ կան, կարող է կինը քարոզել?  37:)

Quote"Անօր օգնական մը ընեմ իրեն համար"
Լիովին համաձայն եմ այս խոսքերի հետ ու կարծում եմ ամենամեծ պատիվն է Աստծուց տրված օգնել ամուսնուն /ուժեղ, հավատացյալ ամուսնուն/ 18:)


Խաղաղություն ձեզ...

vahan

Quote from: *LILIT* on May 14, 2009, 10:40:14 AM

Իսկ այն վայրում, որտեղ անհավատ տղամարդիկ կան, կարող է կինը քարոզել?  37:)

Լիլիթ ջան Ադմինը ճիշտ նկատեց՝ նայած. թէ ինչ ենք հասկանում քարոզ ասելով։ Լավագույն քարոզը՛ դա  հավատավոր մարդու ապրած կյանքն է ։Անշուշտ այսպիսի քարոզ ո՛չ թէ կարող է. այլ պետք է որ անի։ իսկ ընդանրապես  ընդունված չէ  հովիվ. քահանա կամ այլ  եկեղեցական բարձր սպասավոր նշանակել կանանց և այդ կանոնը ամրագրված է Սուրբ գրքով .այլ ոչ իմ հայացողությամբ ։
իսկ Աստծո խոսքի վկայումը՛ անհավատ մարդկանց շրջանում. կարծում եմ  գովելի գործ է. թէ կանանց.  և թէ տղամարդկանց համար։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

*LILIT*

Շնորհակալ եմ պատասխանի համար, պարզապես եղել են իմ կյանքում դեպքեր, երբ իմ կյանքից վկայություն եմ տվել, թե Աստված ինչ գործեր է արել, կամ  էլ Բարի լուրով եմ կիսվել ու այդ պատճառով հանդիմանվել եմ, որ կինը պետք է լռի, դա ես նմանեցնում եմ, երբ որեւէ մեկին տեսնես խեղդվելիս ու ասես ես կին եմ, չպետք է օգնեմ 27:)
Խաղաղություն ձեզ...

Ղուկաս Վահան

Վրաց ժողովուրդը քրիստոնյա է դարձել սուրբ Նունեի (Նինո) շնորհիվ, որ հռիփսիմյան կույսերից մեկն էր։
Let's open the window of our soul and let the light enter our souls