Կնոջ դերը

Started by *LILIT*, May 09, 2009, 03:38:55 PM

Previous topic - Next topic

jivan

Երևում է այդ Սուրբ Նունեն լավ չի քարոզել վրացիներին, քանի որ իրենք էլ քրիստոնյա լինելով քրիստոնեական եկեղեցիներ զավթում...

Petros

Սամվել, Աստվածաշնչի մի մասում ասվում է, որ արու և էգ արարվել են Աստծո նմանությամբ, բայց մի մասում էլ ասվում է այն մասին, որ կինը տղամարդու օգնականն է:
Լիլիթ ջան, ներկայիս քարոզող տղամարդիկ այնքան են քչացել, որ իսկապես, շատ լավ բան արած կլինես, եթե աղոթքով ու պահքով և ճիշտ ժամանակին ու ճիշտ ասույթով քարոզած լինես:

Samvel

Այո, Պետրոս ջան, լրիվ ճիշտ եք: Հենց դա էլ ես նշել եմ վերևում: Եվ սակայն, թե ինչ էիք Դուք ցանկանում դրանով ասել - չասկացա: Դուք համաձայնվեցիք(?) իմ մեջբերումի (ինչպես նաև եզրակացության) հետ, թե(?) - չհամաձայնվեցիք: Խնդրում եմ, պարզաբանեք: Ինչպես նաև, եթե իմ ասածի մեջ ինչ-որ բան պարզ չէ, - առավել ևս խնդրում եմ, - արտահայտվեք:
                                                                                   Շնորհակալություն:



Նորից դիմում  եմ բոլորին. կարիք ունեմ  հայերեն ստեղնաշարի, որն ունի նաև կետադրական նշաններ: Օգնեցեք, խնդրում եմ:
                    Նախապես շնորհակալ եմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on September 10, 2009, 03:30:35 PM
QuoteՍամվել.հետաքրքիր է թէ ինչու է քեզ մոտ տպավորություն ստեղծվել թէ ես որևէ թշնամություն ունեմ կանանց նկատմամբ։ եվա անունը փոքրատառ էմ գրել.որովհետև ես հայատառի համար օգտվում եմ kdvin ից.իսկ այնտեղ չգիտես ինչու ե մեծատառ չկա։
ՈՒ ընդհակառակը՝ հակառակությունը քեզ մոտ եմ տեսնում։ Օրինակ՝ երբ ասվեց. որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ. ինչո՞ւ դու մեջբերեցիր եվային.միթե եվան մարդկային պատկեր չէր։

Վահան ջան, ճիշտ ես, ես կարծես ունեմ այդ կարծիքը, կառուցված քո նախկին գրառումների վրա: Շատ ուրախ կլինեմ, եթե սխալ եմ, և ներող եղիր, խնդրում եմ: Այդ հարցում ես իրոք որ ոնչ-որ անհանդուրժողական եմ դարձել. չեմ կարողանում հանդուրժել,  երբ կնոջը երկրորդ  պլան են ուղարկում, ինչպես նաև նրան են համարում ամեն ինչի մեղավորը:
երբևե ես կնոջը երկրորդ կամ երրորդ պլան մղելու մասին   ակնարկ չեմ արել։  Այն. իրականում՝կամա թէ ակամա. անում են տվյալ տիպի հարցեր բարձրացնողները։Այլ բան է թէ ում ինչ դեր է տրված կյանքում։Օրինակս պարզեցնելու համար ասեմ. որ եթե իմ երեխան  հնազանդվում է  ինձ.դա չի նշանակում. որ ես նրան համարում եմ ինձանից ցածր .կամ պատրաստ չեմ նրա համար  զոհելու անգամ կյանքս։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։