Հրաշագործ Սրբեր

Started by vahan, March 20, 2009, 01:47:53 PM

Previous topic - Next topic

vahan

#10
Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:14:48 PM
<...իսկ  շնորհները ստանում են սուրբերը>,- այս մտքիցդ կարո՞ղ եմ հետեւություն անել, որ դու էլ ես սուրբ 27:)
իհարկե ոչ.ոչ մի կապ չեմ տեսնում. թէ ինչու պիտի այս նախադասությամբ  ակնարկեի. թէ ես սուրբ եմ. կամ սուրբ չեմ 14:)
Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:14:48 PM

«Լավ բան ես ասում՝ ու շատ խորը.եթէ իհարկէ հավատում ես քո ասածին»,- դու ծաղրում ես իմ հավատը,- :)։
Սեյրան ջան. լսել ես չէ՞ ոսկե կանոնըՙԱրա ուրիշներին այն.ինչ որ կամենում ես քեզ անեն՚
հիմա նայիր խնդրեմ քո խոսքերին՝ուղղված ինձ
Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:14:48 PM
Աստված է քեզ կյանք պարգեւել ու քո մեջ դրել իր շունչը: Եթե համաձայն ես իհարկե..։
Թանկագին Սեյրան ես բնավ ծաղրի փորձ չեմ արելբայց քո բնորոշմամբ սա ծաղր է։փաստորեն դու՞ ծաղրում էիր ինձ՞։դե ինչ  փառք Աստծուն որ  առժանացանք նաև հալածված լինելու երանությանը։
Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:14:48 PM
ճիշտ չի, եթե մեջդ հոգեւորականության կամ առհասարակ Առաքելական եկեղեցու դեմ կուտակած ոխ ունես,- հասկանում եմ քո վարքագիծը,- ֆորումներր շատ «հարմար» են այդ առումով արտահայտվելու համար... Բռավո 18:)։
բարեկամս նախ տեղեկացնեմ որ ոչ ոքի հանդեպ էլ ոխ չունեմ։  Առաքելական եկեղեցին էլ ՙՈչ հացս է կտրել.ոչ էլ ջուրս՚ ու ֆորումում էլ հանդիպեցի մարդկանց որ  լուրջ հավատքի տեր մարդիք  են երևում։  ու ոչ էլ ֆորումներում պահմտոցի եմ խաղում ։ես հասանելի եմ ցանկացած մեկին. ցանկացած ժամանակ։։բայց ի՞նչ էս կարծում. հիմա քեզ հետ խոսելիս՝ Առաքելական եկեղեցու հետ եմ խոսու՞մ։։

։
Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:14:48 PM

Չեմ հասկանում, թե կռիվդ ինչի համար ա, Դավիթ Անհաղթի մեթոդով ամեն մի գրածս երկու ժամ վերլուծում ես...
Սեյրան ջան ես կռիվ չեմ անում.այլ փորձում եմ հաստատել նորմալ երկխոսություն։ բայց կարծում եմ  երբեք առաջինը չեմ սկսել  ագրեսիվություն դրսեվորել կամ հարցը  անձնականացնել։
հետո էդ երկու ժամ վերլուծելու թեզն էլ էդքան ճիշտ չէր։ 10:)
։
Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:14:48 PM


Փաստն այն է, որ ես չեմ չանաչում որեւէ հրաշագործ սրբի, իսկ եթե միայն դու ես ճանաչում կամ միայն քեզ համար է հրաշքներ գործում......, ուրեմն այնքան էլ հրաշագործ չէ. հետո իմ հասկացած, իմացած սրբերը մի քիչ համեստ են եղել ու որեւէ մեկին չեն ասել՝ եկեք ինձ տեսեք ես սուրբ եմ...
այստեղ խոսքս իհարկէ իմ մասին չէր։
Սեյրան ջան. եթէ հաստատ համոզված էիր. որ  ՙհրաշագործները ՚չեն լինելու.ինչու՞ էիր ուզում տեսնել։  իսկ ՙԱրի և տես՚ը Տիրոջ խոսքերն են։

մի լավ հրաշքի վկայության համար կարող եմ  ինտեռնետային հասցե ասել քեզ  5:) .եթէ 2 ժամ ազատ ժամ գտնես կարող ես դիտել։ իսկ հավատալ կամ չհավատալը  քո  թանկագին իրավունքն է 13:) ։
[/quote]
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Վահան ջան, կարող է այդ ինտերնետային հասցեն ինձ ասես?
Նախապես շնորհակալ եմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Seyran sarkavag

Վահան ջան, ավելորդ բաների մեջ չխորանալով ասեմ, որ ես երբեք էլ չեմ ասել, թե հրաշքներին չեմ հավատում. ուրիշ հարց է, թե դու ինչպես ես հասկանում իմ գրածները

Եթե մոռացել ես՝ մենք խոսում էինք «Հրաշագործ սրբեր» արտահայտության մասին:

Հետո գրածներս մի կոնսպեկտի. նախորդ գրածս խնդրում եմ կարդա ամբողջության մեջ. ես ոչ թե ասում եմ, թե հրաշքներ չեն լինում, այլ ասում եմ , որ ես չեմ ճանաչում հրաշագործ մի սրբի... տարբեր բաներ են


vahan

Quote from: Samvel on March 30, 2009, 01:06:14 AM
Վահան ջան, կարող է այդ ինտերնետային հասցեն ինձ ասես?
Նախապես շնորհակալ եմ:
Կասեմ Սամվել. բայց ասեմ որ պատրաստ լինես ուժեղ ցնցման. 43:)չլինի թէ քեզ վնասես.քանի որ որոշակի հոգևոր հասակ է պետք այն ընդունելու համար։ բայց քանի որ միայն քեզ հետաքրքրեց առաջարկս՝հենց քեզ էլ կասեմ. ուղարկում եմ անձնական հաղորդագրությանդ  բաժին։ 5:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Շատ շնորհակալ եմ, Վահան ջան, չնայած փորձեցի - չի բացվում առայժմ: Ինչևէ, հետո նորից կփորձեմ:
Մի բան էլ փորձեմ ես ուղարկել: Փոքրիկ բան է, բայց կարծում եմ, հետաքրքիր.
http://ru.euronews.net/nocomment/2009/03/29/peru/
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

mane

Հարգելի Սամվել, եթե ես ճիշտ հասկացած, այդ կինը օդի մեջ էր հա՞։
Խնդրում եմ  եթե Ձեզ դժմար չէ մեկնաբանեք։

vahan

Quote from: Samvel on March 31, 2009, 02:57:29 PM
Շատ շնորհակալ եմ, Վահան ջան, չնայած փորձեցի - չի բացվում առայժմ: Ինչևէ, հետո նորից կփորձեմ:
Մի բան էլ փորձեմ ես ուղարկել: Փոքրիկ բան է, բայց կարծում եմ, հետաքրքիր.
http://ru.euronews.net/nocomment/2009/03/29/peru/
Դե հարգելի Սամվել. այս նյութը ոչ մի կապ չունի մեր թեմայի վերնագրի հետ։ Այդ կնոջ մեջ կարելի է ամեն բան տեսնել սկսած շամանությունից վերջացրած հասարակ աճպարարությունով. միայն ոչ Քրիստոնեություն։
որևէ Աստվածային հրաշք չի կարող ինքնանպատակ. ցուցադրական  կամ շոու լինել։
լա՜վ է. որ այդ հնարքը աճպարարություն լինի։եթէ ո՜չ. ուրեմն ինչ որ դիվային ուժերի  արդյունք է։
Բայց այղ կնոջ դեմքը ավելի շատ վերջին տարբերակն էր ենթադրում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Մանե ջան, Վահան ջան, առաջին հերթին ասեմ, որ ես էլ շատ հնարավոր եմ համարում աճպարարությունն այստեղ: Ինչու ոչ. միշտ էլ մի իրական բանի կողքին լիքը պատճեններ են լինում: Բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է հերքել սրա հնարավորությունը: Առավել ևս, Վահան ջան, համարել այն դիվային ուժերի արդյունք: Ավելի ճիշտ, իհարկե դիվային, բայց ոչ թե քո ընտրած "դիվային-սատանայական", այլ դրա ավելի ճիշտ իմաստով -"դիվային-հոգևոր": Ի միջի այլոց ասեմ, որ մեզանով չսիրված հինդուիզմում Դրախտի անունը (Դրախտ -մի բառով ասելու համար) գիտես ինչ է? - Դևական: Ես այն համոզմունքին եմ, որ սա լրիվ հայերեն բառ է, ինչպես, ասենք, Լենին-ական, Կիրով-ական, Ատրոպատ-ական, Դև-ական, այսինքն, դևերի բնակավայր, այսինքն, հոգիների բնակավայր, ինչը որ է Դրախտը:
Իսկ եթե նայենք քո տեսանկյունով, ուրեմն ինչու? քո այդ տեսանկյունով չնայենք մի քիչ ավելի հեռու, ասենք, մի երկու հազար տարի առաջ: ՈՒ արի հիմա փորձենք նույն ենթադրութունն էլ այնտեղ անել. միգուցե մեր Աստծոն էլ խաչ բարձրացրեցին, որովհետև ինչ-որ մեկն ասաց, որ Նրա, ասենք, ջրի վրայով քայլելն էլ դիվային ուժերի արդյունք է?.. Համաձայն չես, չէ? Ես էլ համաձայն չեմ:
Հետաքրքիրն այս ժապավենի մեջ ուրիշ բան է: Ինչու է այդ կինը ձեռքը դրել գետնից ցցված ձողի վրա: Իհարկե, ոչ թե ձողին հենվելու նպատակով: Նայելով ձողի հանդեպ կնոջ դիրքին, երեխան էլ կասի, որ դա հակասում է ֆիզիկայի օրենքին. ձողը կարող էր նույնիսկ չլինել: Ես մի քանի անգամ ուշադիր նայեցի ու այն կարծիքին եմ, որ այդ ձողը փայտից է: ՈՒ եթե փայտից է, դա իրոք կարող է ինչ-որ բաներ բացատրել մեզ համար: Չէ որ փայտը մեզ համար շատ լավ հաղորդիչ է հանդիսանում (Ինչը չէի ասի, Վահան ջան, քո ասած "դիվային ուժերի մասին: Հիշիր, որ վամպիրներին սպանում էին փայտե ցից խրելով նրանց սիրտը): Իսկ դուք  երբևիցե փորձել եք?, ասենք, գրկել մի ծառ ու նրանից օգնություն խնդրել, երբ ցավում է, օրինակ, ձեր գլուխը:
ՈՒրեմն, եթե փայտը հաղորդիչ է, ստացվում է, որ այդ կինն իր ուժը ստանում է որտեղից? Իհարկե, մեր Մայր Երկրագնդից:
Չգիտեմ, թե ձեզ համար ինչպես, Մանե ջան, Վահան ջան, բայց ինձ համար դա արդեն լրիվ ընդունելի է:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#18
Quote from: Samvel on March 31, 2009, 10:32:43 PM
Իսկ դուք  երբևիցե փորձել եք?, ասենք, գրկել մի ծառ ու նրանից օգնություն խնդրել, երբ ցավում է, օրինակ, ձեր գլուխը:

Հա Սամվել ջան. երբեմն փորձել եմ գրկել ծառին։ բայց լրիվ այլ նպատակով։Ասենք երբ սիրտս  տանձ է ուզում.պինդ գրկում եմ ծառը.բայց չեմ փորձում ծառից խնդրել   իմ ցանկությունը.այլ փոքր ինչ թափ եմ տալիս։ 30:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

Ես նման բաները վերագրում եմ չար ուժերին ու կախարդությանը։ Եթե դա սովորական բան լիներ, ապա մենք բոլորս էլ կարող էին օդի մեջ հայտնվել։ Եթե մայր երկրագնդից ուժ ստանալու հնարավորություն լիներ, ապա մենք բոլորս էլ կարող էինք ստանալ, ինչո՞ւ են միայն որոշ մարդիկ ստանում։ Դրանից էլ պազ է դառնում, որ նրանք այլ աներևույթ ուժերից են ստանում։