Հրաշագործ Սրբեր

Started by vahan, March 20, 2009, 01:47:53 PM

Previous topic - Next topic

Samvel

Quote from: vahan on March 31, 2009, 10:42:20 PM
երբ սիրտս  տանձ է ուզում.պինդ գրկում եմ ծառը.բայց չեմ փորձում ծառից խնդրել   իմ ցանկությունը.այլ փոքր ինչ թափ եմ տալիս։ 30:)
[/quote]
Հասկանում եմ, Վահան ջան, այդպես էլ է պատահում երբեմն: Ես, օրինակ, մի երկու օր առաջ մի կով տեսա. սլանում էր խելագարված: Վզից էլ մի մարդ էր կախված, ամբողջ ուժով փորձում էր էս կովին թափ տալ: Երևի տաթ կամ միս էր ուզում: Տեսնես ով էր այդ մարդը?..
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on April 01, 2009, 11:37:12 AM
Տեսնես ով էր այդ մարդը?..
Ինչ ասեմ ՝մյուս անգամ փորձիր ուոշադիր լինել. ոչ միայն կովերի վրա. այլ  մեջբերվող խոսքի  եզրափակող  կոդերի փակագծերի վրա։ 
ամեն դեպքում չեի ուզենա. որ մեր թեման շեղվեր։ ուստի խնդրենք Ադմինին ՝թեմայից դուրս  գրառումները ջնջել։ Հայցելով նրա ներողամտությունը։ 13:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Quote from: mane on March 31, 2009, 11:33:33 PM
Ես նման բաները վերագրում եմ չար ուժերին ու կախարդությանը։ Եթե դա սովորական բան լիներ, ապա մենք բոլորս էլ կարող էին օդի մեջ հայտնվել։ Եթե մայր երկրագնդից ուժ ստանալու հնարավորություն լիներ, ապա մենք բոլորս էլ կարող էինք ստանալ, ինչո՞ւ են միայն որոշ մարդիկ ստանում։ Դրանից էլ պազ է դառնում, որ նրանք այլ աներևույթ ուժերից են ստանում։
Մանե ջան, իսկ ինչին կարելի է վերագրել, ասենք, Սամսոնի ուժը նրա մազերի մեջ: Կամ, ինչու ենք հեռու գնում: Կարող եմ կրկնել վերևում գրածիս տողերից, որը Դուք անուշադրության մատնեցիք. "Միգուցե մեր Աստծոն էլ խաչ բարձրացրեցին, որովհետև ինչ-որ մեկն ասաց, որ Նրա, ասենք, ջրի վրայով քայլելն էլ դիվային ուժերի արդյունք է?.."
ՈՒղղակի ստացվում է, որ եթե մերն է, ուրեմն հրաշք է, իսկ եթե մերը չէ, ուրեմն սատանայի ձեռքի գործն է: Ինչքանով է դա ճշմարիտ ու արդար?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Գիտես ինչն է զարմանալի, Վահան ջան? Հաճախ, երբ խոսում ես ուրիշ  մեկի հետ, այնպիսի պատասխաններ ես տալիս, կարծես ես եմ պատասխանում քո փոխարեն (միթե չես նկատել?): Բայց երբ սկսում ենք խոսել իրար հետ, լրիվ  հակառակ բևեռներ ենք դառնում: Ինչու?..
Հա, թեմայից չշեղվենք: Մանեն ասում է. "Եթե դա սովորական բան լիներ, ապա մենք բոլորս էլ կարող էինք օդի մեջ հայտնվել։ Եթե մայր երկրագնդից ուժ ստանալու հնարավորություն լիներ, ապա մենք բոլորս էլ կարող էինք ստանալ, ինչո՞ւ են միայն որոշ մարդիկ ստանում:"
Իմ կարծիքը սա է. մենք բոլորս էլ ստանում ենք այդ ուժը, կամ գոնե հնարավորություն ունենք ստանալու: ՈՒղղակի ամեն մեկը ստանում է.
   1. Իր հավատի չափով;
   2. Ըստ իր հավատի - իր խնդրածի չափով:
Օրինակի համար հեռու գնալ պետք չի: Այն նույն ծառը, Վահան ջան, տեսար?, կարող է բուժել.
   քո - փորացավը;
   իմ - գլխացավը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Petros

Ողջույն
Գուցե ես թեմայից շեղվեմ, կներեք, ինձ շատ է անհրաժոշտ պատասխանը:
Մի տեղ կարդացել եմ մի սուրբի մասին, որն ընկել էր մի պոռնիկի ձեռքը և կապկպվել նրա կողմից: Այդ կինն ուզում էր ուժով գայթակղել սուրբին, բայց նա, կծոտոլով իր իսկ լեզւն և թքելով արյունը պոռնիկի երեսին, համ ազատվել է փորձությունից, համ էլ (եթե չեմ սխալվում) այդ անպատկառն է ապաշխարել: Կհիշե՞ք սուրբի անունը և նրա ժամանակը:
Էնքան շնորհակալ կլինեմ, որ աջակցած լինեք))))

Samvel

Այդ սուրբի անունը հայերեն միգուցե լինի Փիլիսոփա Ալեքսանդրացի, ռուսերենն է -Философ Александрийский:

Բայց, Պետրոս ջան, Ձեր ասածն այնքան էլ ճիշտ չէ. պոռնիկը չէր, որ կապել էր նրան:

Պատմությունը սա է. Սուրբը տուժվել է իմպերատոր Դեկիայի ժամանակ (249-251 մ.թ.) Ալեքսանդրիայում, հանուն Քրիստոսի: Պատանուն ստիպեցին հրաժարվել Քրիստոսից, բայց նա մնաց կայուն իր հավատի մեջ: Այնժամ տանջողները որոշեցին նրան նսեմացնել մեղքով: Բերեցին նրան մի ծաղկուն այգի և, կապկպելով նրան, մենակ թողեցին պոռնիկի հետ: Մեղքին չտրվելու համար, սուրբը կրծեց իր լեզուն և այդ սարսափելի ցավով պաշտպանեց իրեն գայթակղությունից: Նա թքեց արյունաշաղախ լեզուն պոռնիկի երեսին: Դահիճները, տեսնելով սրբի տղամարդկությունն ու անվախությունը, գլխահատեցին նրան:

Պոռնիկի հետագա գործունեության մասին ոչինչ չգիտեմ, բայց հարցը, կարծում եմ, դրա մասին չէ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Petros

Շատ օգնեցիք ինձ, անչափ շնորհակալ եմ, Սամվել: Իսկապես շատ ազդեցիկ սխրանք է: Վերջերս առիթ եղավ իրեն հիշելու ու ուզեցի նորից կարդալ, բայց հայտնաբերեցի, որ ո'չ անունն եմ հիշում, ո'չ էլ ժամանակը:

Samvel

Նմանապես, Պետրոս ջան: Շատ հաճախ լավ հարցը շատ ավելին արժե, քան վատ պատասխանը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: