Հրաշագործ Սրբեր

Started by vahan, March 20, 2009, 01:47:53 PM

Previous topic - Next topic

vahan

Quote from: Seyran sarkavag on March 20, 2009, 12:50:00 PM
Հատուկ մեր եղբայր Վահանի համար

Հրաշագործ սրբեր թեև չկան մեր շրջապատում, այնուամենայնիվ նրանք մարդկանց ոգեշնչման աղբյուրն են:
եթե դու ճանաչում ես՝ ինձ ցույց տուր մեկին... մենակ չասես Դեյվիդ Կոպերֆիլդը 41:)
լուրջ եթե կա մեկը, ասա ես ել իմանամ
կուզէի այս թեմայում անդրադառնալ ՙհրաշագործ սուրբ՚արտահայտությանը։  նախ ասեմ որ  բնավ չէի զարմանա երբ այս արտահայտությունը  լսեի  քրիստոնեությունից  հեռու կանգնած  մի մարդուց։ բայց երբ այն լսում եմ  եկեղեցու սպասավորներից ճիշտն ասած  տարակուսում եմ։Այո շատ հրաշքներ կատարվել և կատարվում են՝ Սուրբ Հոգու միջոցով. տարբեր  հավատացյալների  ձեշքով. բայց անվանել՝  հրաշագործ. անգամ Պետրոսին չէի ցանկանա։
Գիտեմ դեպք. երբ աղոթքով բժշկվել է մի երիտասարդ. որին բժիշկները 2 շաբաթ էին ՙթույլատրել՚ ապրել։երբ 10 տարեկան  դեռևս չքայլած երեխան սայլակից ոտքի է կանգնել և քայլել.և շատ նման օրինակներ։
հիմա ին՞չ. այդ աղոթքի և խնդրվածքի հեղինակները հրաշագործներ է՞ին։ես ինքս էլ բազում անգամ Աստծուց ստացել եմ խնդրվածքներ. որոնք հրաշք են եղել ինձ համար .ես է՞լ եմ հրաշագործ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

#1
Quote from: vahan on March 20, 2009, 01:47:53 PM
եթե դու ճանաչում ես՝ ինձ ցույց տուր մեկին... մենակ չասես Դեյվիդ Կոպերֆիլդը 41:)
Quote

ի միջայլոց ցավում եմ. որ սուրբեր հասկացողության տակ  ասոցացվել է Դեվիդ Կոպերֆիլդը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Seyran sarkavag

Վահան ջան, քրիստոնեության պատմության մեջ շատ սրբեր են եղել, որոնց միջոցով Տերը հրաշքներ է գործել: Անշուշտ բոլորն ել հասկանում են, որ հրաշք գործողը Աստված է. սակայն այդ սրբերին էլ հաճախ տրվել է «հրաշագործ» պատվանունը՝ դրա տակ բնավ էլ տառացի կերպով չհասկանալով, որ մարդն է հրաշք գործողը: Օրինակ՝ Հրաշք գործողն Աստված է, բայց Սուրբ Նիկողայոսն անվանվում է Սքանչելագործ, դրանում սարսափելի ոչինչ չկա: Ուղղակի տառակերությամբ չպիտի մոտենանք նման հարցերին:

Seyran sarkavag

Միտքս շարունակեմ... մարգարեություն անելու շնորհն Աստծուց է, բայց մարդիկ կոչվեցին մարգարեներ:

vahan

Quote from: Seyran sarkavag on March 24, 2009, 10:29:47 AM
Միտքս շարունակեմ... Ուղղակի տառակերությամբ չպիտի մոտենանք նման հարցերին:

մարգարեություն անելու շնորհն Աստծուց է, բայց մարդիկ կոչվեցին մարգարեներ:


ես սկզբում նշեցի. որ առաջին հայացքից կարող է նմանօրինակ հայտարարությունը  անվնաս թվալ։ ուստի. հարգելի Սեյրան. քո օգնությամբ անցնեմ երկրորդ հայացքին։Քո՜ օգնությամբ. քանի որ . նշեցիր՝ մարգարեության շնորհ  ունեցողները  կոչվում են մարգարեներ։
Շատ լավ.իսկ միթէ՞ մարգարեությունը հրաշքների թվին չի պատկանում։իհարկե պատկանում է։և ցանկացած Հոգու հայտնություն ՝հրաշք է։
Ա ԿՈՐՆԹ. ԺԲ.8
ՙՄեկին Հոգուց տրված է իմաստության խոսք.միուսին՝գիտության խոսք՝ըստ նույն Հոգու.միուսին՝հավատ նույն Հոգով.միուսին՝բժշկումների շնորհ՝նույն Հոգով .միուսին՝զորավոր գործերի կարողություններ.միուսին՝մարգարեություն.միուսին՝հոգիները զանազանելու շնորհ.միուսին՝լեզուների տեսակներ .միուսին՝լեզուների թարգմանություն՚։
հիմա՝ այս իննը թվարկված շնորհները կարելի է ամբողջացնել մեկ բառով ՝ հրաշք։և ցանկացաց որևէ շնորհի պարգև ունեցողը. թող որ ձեր ուզածով կոչվի՝ հրաշագործ։
և ի՞նչ է նշանակում.  ՙհիմա չկան հրաշագործ սրբեր՚։Այսինքն. ճշտեք խնդրեմ՝  սրբե՞ր չկան. թէ՞ հատկապես հրաշագո՜րծ սրբեր չկան։
եթէ սրբեր կան.  ապա չի կարող չլինել  հոգու պարգևներից որևէ մեկը։եթե հոգու գեթ մեկ պարգև կա նշանակում է որ չի կարելի ասել թէ հրաշքներ չկան։(կուզեի նաև իմանալ թէ հեղինակը համարում է որ ոչ մի պարգև չկա. թէ՞  կեսը կա. կեսը չկա)։Իսկ եթե հոգու պարգև (որը նույնն է թէ հրաշք) չկա .կնշանակի. որ սուրբեր չկան. որ արժանանան այդ պարգևներին։բայց. մի րոպպե խնդրում եմ ՝ինչպե՞ս թէ սուրբեր չկան։ չէ՞ որ ոչ թէ միայն ՙհասարակ՚ սուրբեր  ունենք.այլ  սրբազաններ ունենք.Աստծո օծյալներ ունենք.նորին սուրբ  օծություն և տերերի տերեր ունենք։Ահա՛՛՛ ստացվեց. որ ունենք 18:)։ բայց մի բան ինչ որ իր տեղը չի ընկնում  9:)։ Ասենք. կարելի է այսպես ասել՝ ունենք շատ գնդապետներ. բայց չունենք ոչ մի գունդ։ հետաքրքիր է չէ՞ 11:)։Հետաքրքիրը՝հետաքրքիր է. բայց նաև տարօրինակ է։ և  տարօրինակն այն է. որ հենց  գնդապետն է հայտարարում. որ  այսօր չկան գնդերով գնդապետեր։           սա տառակերությո՞ւն է Սեյրան ջան՝ ինչպես. որ դու էիր բնորոշել։


ես իմ կողմից ասեմ. որ լավ էլ հրաշքներ են լինում և Սուրբ հոգին էլ առատապես  տալիս է իր շնորհները.ուղղակի ընդունել է պետք ՆՐԱՆ .այլ ոչ՝տրտմեցնել։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Seyran sarkavag

Ըստ քո տեսության բոլորս էլ «հրաշագործ սրբեր» ենք 27:) 27:) 27:)

Հեղինակը «հրաշագործ սուրբ» ասելով համենայն դեպս քեզ նկատի չի ունեցել 31:)

Seyran sarkavag

Սուրբ Հոգու շնորհները առատորեն հեղվել եւ հեղվում են մարդկանց վրա. դրանում այլ կարծիք լինել չի կարող:
Սուրբ Հոգին «դատապաշտպանի» կարիք էլ չունի, որովհետեւ չի ներվելու նրան, որ Սուրբ Հոգու դեմ խոսի:
Ավելորդ են բոլոր դատողություններդ. Եթե մի նորօրյա մարգարեյի ճանաչում ես՝ մեզ էլ ծանոթացրու...
Եթե ճանաճում ես մի հրաշագործ սրբի, կրկնում եմ, մեզ էլ ծանոթացրու: ես անձամբ կգամ նրան հարգանք մատուցելու...

Պրիմիտիվ բան է խնդրածս...
Դու ինքդ մի սահմանների մեջ մի դիր Սուրբ Հոգու անսահմանությունը՝ մատնանշելով առաքյալի թվարկած 9 շնորհները... Աստծո պարգեւներն էլ անսահման շատ են. հենց այն փաստը, որ ես ու դու շնչում ենք արդեն Աստծո շնորհիվ է. միթե ինքդ ես որոշել, որ պիտի սկսես շնչել, ո՛չ, Աստված է քեզ կյանք պարգեւել ու քո մեջ դրել իր շունչը: Եթե համաձայն ես իհարկե...

Ես քեզ քո իսկ տրամաբանությամբ սրբադասեցի, տեսար 2:)

հիմա լսիր կարծիքս ամենայն լրջությամբ. շատ շնորհներ կան, շատ-շատ, որ ես ու դու, առհասարակ մահկանացուներս, ի վիճակի չենք նույնիսկ հաշվելու... եթե մի շնորհ էլ ունենք կամ Սուրբ Հոգին ինչ-որ բան է իրագործում մեր միջոցով, պետք չէ շտապենք ու ինքներս մեզ «հրաշագործ սուրբ» անվանենք...

Չէ որ ասվում է, որ շատերը կգան եւ կասեն. «Տեր քո անունով մարգարեացանք, քո անունով հրաշքներ գործեցինք...»,
Բայց Տերը Վահան ջան, -վստահ եմ հիշում ես ինչ պատասխան է տալիս...
Ասում է. «Իսկ ես կասեմ ձեզ չեմ ճանաչում, անիրավ ծառաներ»...

Ես այստեղ էլ եմ առաջարկում, որ մենք ավելի մեղմ ոճ որդեգրենք, իրար հետ փորձենք սիրալիր լինենք... Թե չէ ես էլ եմ սիրում սատիրա:
Նույնն առաջարկել եմ Հարցազրույց Վահանի հետ խորագրում  23:)

Ի վերջո եթե կիսելու բան կա՝ թող այս աշխարհում չլինի... Երանի Արքայությունը կիսենք իրար հետ


vahan

Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 11:43:38 AM
Ըստ քո տեսության բոլորս էլ «հրաշագործ սրբեր» ենք 27:) 27:) 27:)
Կառաջարկեի՝  քիչ ավելի ուշադիր կարդալ.նոր արտահայտվել։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 11:43:38 AM
Հեղինակը «հրաշագործ սուրբ» ասելով համենայն դեպս քեզ նկատի չի ունեցել 31:)
Ամեն դեպքում շնորհակալություն հայտնագործությանդ համար.բայց մի կարևոր հարց՝ ինչի՞ց ելնելով մտածեցիր.որ կարող է պատահի. թէ  այդ խոսքերը ինձ եմ վերագրել։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

#8
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM

Ավելորդ են բոլոր դատողություններդ. Եթե մի նորօրյա մարգարեյի ճանաչում ես՝ մեզ էլ ծանոթացրու...
Եթե ճանաճում ես մի հրաշագործ սրբի, կրկնում եմ, մեզ էլ ծանոթացրու: ես անձամբ կգամ նրան հարգանք մատուցելու...
ՙԱրի՜  և տես՚
Բայց հուսով եմ. որ  նրան չես ասի՝ ՙթէ հրաշագործ ես մի նշան ցույց տուր՚։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM

Դու ինքդ մի սահմանների մեջ մի դիր Սուրբ Հոգու անսահմանությունը՝ մատնանշելով առաքյալի թվարկած 9 շնորհները...
իսկ  ո՞վ ասեց որ ես սահմանների մեջ եմ դնում շնորհները։ այս պարագայում  այդ համարն էի մեջբերել և այդ ել քննարկում էի։ 
Սեյրան ջան արի այսպես պայմանավորվենք. եթե մի բան պարզ չեմ գրել կամ  ճիշտ չես հասկացել. սկզբում  ճշտիր` նոր  եզրակացության արի .լա՞վ։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM


Աստծո պարգեւներն էլ անսահման շատ են. հենց այն փաստը, որ ես ու դու շնչում ենք արդեն Աստծո շնորհիվ է. միթե ինքդ ես որոշել, որ պիտի սկսես շնչել, ո՛չ, Աստված է քեզ կյանք պարգեւել ու քո մեջ դրել իր շունչը: Եթե համաձայն ես իհարկե...
Լավ բան ես ասում՝ ու շատ խորը.եթէ իհարկէ հավատում ես քո ասածին։ Այո՜. ամեն մի շունչը՝ դա հրաշք է .ամեն անձրևի կաթիլը՝ հրաշք է.այն սերմը. որ ծլում է հողի տակից՝ նույնպես հրաշք է։ ուղղակի կան արդեն սովորական դարձած հրաշքներ և  հազվադեպ պատահող հրաշքներ։
Այստեղ մի բան էլ ավելացնեմ. պետք է տրաբերել Հոգու պարգևները Աստծո հրաշք արարչագործությունից։  Օրինակ  մարդու շնչելը՝  Հոգու շնորհ չէ .շնչում են բոլորը Աստծո ողորմածությամբ իսկ  շնորհները ստանում են սուրբերը։։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM

Ես քեզ քո իսկ տրամաբանությամբ սրբադասեցի, տեսար 2:)
Ավելի շատ ՝քո տրամաբանությամբ էր քան թէ իմ]։։։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM

հիմա լսիր կարծիքս ամենայն լրջությամբ. շատ շնորհներ կան, շատ-շատ, որ ես ու դու, առհասարակ մահկանացուներս, ի վիճակի չենք նույնիսկ հաշվելու... եթե մի շնորհ էլ ունենք կամ Սուրբ Հոգին ինչ-որ բան է իրագործում մեր միջոցով, պետք չէ շտապենք ու ինքներս մեզ «հրաշագործ սուրբ» անվանենք...:)
Սեյրան ջան. հիմա ի՞նձ ես հակասում. թ՞է քեզ։ չէ՞ որ ես էի ասում. որ  մի ասեք հրաշագործ սուրբ։  հիմա նույն բանը դու՞ ես ինձ ասում։  չնայած շատ ուրախ եմ որ ակամա համաձայնել էս ինձ հետ։  սակայն եթե ոչ՝ ասա խնդրեմ.քանի երորդ հրաշքից հետո է  սուրբին տրվում ՙհրաշագործ՚տիտղոսը։
։։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM

Չէ որ ասվում է, որ շատերը կգան եւ կասեն. «Տեր քո անունով մարգարեացանք, քո անունով հրաշքներ գործեցինք...»,
Բայց Տերը Վահան ջան, -վստահ եմ հիշում ես ինչ պատասխան է տալիս...
Ասում է. «Իսկ ես կասեմ ձեզ չեմ ճանաչում, անիրավ ծառաներ»...
Ահա՛՛՛  շուտվանից էի սպասում այս համարին։ մի համար որը անգիր գիտեն համարյա բոլոր հոգևորականները։ Սեյրան ջան.նոր որ ասում էիր ցույց տուր ինձ մի հրաշագործի.այս համարը արդեն  ՙՄեկնարկի՚ վրա էր չէ՞։  չէ որ դու արդեն նախօրոք  այս համարով մերժում ես ցանկացած հրաշագործություն։և եթէ տեսնես էլ միևնույնն է չես ընդունելու։հիմք ունենալով այս տողերը։ Ասա՜ խնդրեմ.ու՞մ . կամ որ հրաշքին չի կարելի ՙդեմ տալ՚ այս խոսքերը։բայց ես իմ կողմից խնդրում եմ. որ որևէ ՙՀրաշագործի՚ այս գեղեցիկ համարը  ցուցանելուց առաջ՝ ուշադրի լինել այս հատվածի վրաՙ բոլոր անօրինություն գործողներդ՚  և որևէ  ՙհրաշագործի՚ այս խոսքերը վերագրելուց առաջ՝ ցույց տանք նաև նրա անօրինությունները
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM

Ես այստեղ էլ եմ առաջարկում, որ մենք ավելի մեղմ ոճ որդեգրենք, իրար հետ փորձենք սիրալիր լինենք... Թե չէ ես էլ եմ սիրում սատիրա
Նույնն առաջարկել եմ Հարցազրույց Վահանի հետ խորագրում  23:)
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM:
Ես քեզ քո իսկ տրամաբանությամբ սրբադասեցի, տեսար ։։։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM...
...
ուստի՝ ինչպես սիրում եիր հիշեցնել ՙմեր խոսքերի ետևում կանգնենք՚

։
Quote from: Seyran sarkavag on March 26, 2009, 12:52:36 PM
Ի վերջո եթե կիսելու բան կա՝ թող այս աշխարհում չլինի... Երանի Արքայությունը կիսենք իրար հետ

ԱՄՄեՆ 30:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Seyran sarkavag

<...իսկ  շնորհները ստանում են սուրբերը>,- այս մտքիցդ կարո՞ղ եմ հետեւություն անել, որ դու էլ ես սուրբ 27:):

«Լավ բան ես ասում՝ ու շատ խորը.եթէ իհարկէ հավատում ես քո ասածին»,- դու ծաղրում ես իմ հավատը,- ճիշտ չի, եթե մեջդ հոգեւորականության կամ առհասարակ Առաքելական եկեղեցու դեմ կուտակած ոխ ունես,- հասկանում եմ քո վարքագիծը,- ֆորումներր շատ «հարմար» են այդ առումով արտահայտվելու համար... Բռավո 18:)

«ուղղակի կան արդեն սովորական դարձած հրաշքներ և  հազվադեպ պատահող հրաշքներ»,- ավելին կասեմ Վահան ջան, շա՝տ հազվադեպ պատահող հրաշքներ էլ կան, օրինակ՝ վաղուց երկնքից մանանա չի թափվել, կամ կարմիր ծովի ջրերը երկու մասի չեն բաժանվել, Հեսուի նման մեկը չի խնդրել, որ Արեւը մի քիչ երկար կանգ առնի Գաբավոնի դիմաց... «հրաշագործ սուրբ» ասելով անձամբ ես հասկանում եմ Մովսեսի, Հեսուի «մասշտաբի» սրբերին... Մեր պատմության ընթացքում շատ են եղել, մեծ ճշնավորներ, որոնց մեկ խոսքը բավական է եղել, որ Աստված անմիջապես արձագանքի, պատասխան տա, հրաշք գործի...

Տեսականորեն շատ ճիշտ բաներ ես ասում. ես էլ եմ համաձայն, եթե պարգեւները կան, եթե դրանք գործում եմն մեր մեջ, մենք ինչով ենք պակաս անցյալի սրբերից... Ի վերջո Սրբացնողն Աստված է՝ Սուրբ Հոգին, մենք ինչով ենք պակաս...
Գիտես ես ինչի եմ սիրում Մեր Առաքելական Եկեղեցին, որովհետեւ այն միշտ չափավորություն, խոնարհություն ու հեզություն է քարոզել, պարգեւներ խնդրելուց առաջ...

Տերն ինքն է որոշում թե երբ եւ ում միջոցով գործի...

Չեմ հասկանում, թե կռիվդ ինչի համար ա, Դավիթ Անհաղթի մեթոդով ամեն մի գրածս երկու ժամ վերլուծում ես...

Փաստն այն է, որ ես չեմ չանաչում որեւէ հրաշագործ սրբի, իսկ եթե միայն դու ես ճանաչում կամ միայն քեզ համար է հրաշքներ գործում......, ուրեմն այնքան էլ հրաշագործ չէ. հետո իմ հասկացած, իմացած սրբերը մի քիչ համեստ են եղել ու որեւէ մեկին չեն ասել՝ եկեք ինձ տեսեք ես սուրբ եմ...

Ետքան բան ունեյի քեզ ասելու «հրաշագործ սուրբ» արտահայտության մասին, ավել-պակասի համար կներես.

Հա, երբեմն լսում ենք նման արտահայտություններ, որ եթե Աստված մեզ մեր մեղքերի պատճառով չի ջնջում երկրի երեսից, դա նրա համար է, որ երկրի վրա մեզ համար աղոթող սուրբ մարդիկ կան, որոնց չենք ճանաչում... մի գուցե... սրա հետ ել եմ համաձայն... մի գուցե, այնքան մեծ է Տիրոջ ստեղծած տիեզերքը... Այնքան տարբեր են Նրա ճանապարհները մեր ճանապարհներից...