ՈՒ՞մ հետևորդն ենք։

Started by vahan, March 05, 2009, 12:21:12 AM

Previous topic - Next topic

vahan

Quote from: mane on March 03, 2009, 09:05:34 PM

Մենք եթե մեզ համարում ենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ապա պետք է չշեղվենք հայրերի ցույց տված ճանապարհից և դա որպես ուղեցույց ունենանք մեր կյանքի ողջ ընթացքում։

Հարգելի Մանե. իսկ ավելի ճիշտ չէ՞ արդյոք  լինել ոչ թէ եկեղեցու հետևորդ.այլ Քրիստոսի։  և որքան ուրախ կլինեի. որ  ո՜չ թէ հայրերի ճանապարհից չշեղվեինք.այլ  Քրիստոսով՝Սուրբ Հոգու ցույց տված ճանապարհից չշեղվեինք։
առաջին հայացքից տարբերությունները կարող են էական չթվալ.բայց իրականում՝  տարբերությունը զգալի է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

 Նախ ասենք, որ քրիստոնյա եկեղեցիները բավականին տարբերություն ունեն միմյանցից, մենք՝ մինչ քաղքեդոնոկաններս, քաղքեդոնականները՝ իրենց ճյուղավորումներով, բողոքականները և այլն։ Եվ բնական է, որ ով ինչ եկեղեցու որ պատկանում է, սուրբ Գիրքը ինչ որ չափով  ընկալում է յուրովի, ինչ վերաբերում է առաքելահիմն եկեղեցիներին, նրանք ըստ Հովհանն Ոսկեբերանի, թե «Բոլոր աաղանդները առաջանում են Ս. Գրքի ինքնակամ մեկնությունից»,  միշտ աշխատել  է սուրբ հայրերի մեկնություններով ճանաչել Տիրոջը և հետևել Նրան, իսկ բողոքականները անտեսեցին եկեղեցին և սուրբ հայրերի ավանդությունն ու խրատները և որոշեցին անմիջականորեն՝ անձամբ հետևել Քրիստոսին և նույնիսկ նրանց հետ  երբ զրուցում եմ, ասոիմ են, որ սուրբ Հոգու օծությունն է իրենց վրա և իրենք ոչ բարեխոսների կարիք ունենք, ոչ էլ ուսուցիչների, քանզի Ս Գիրքն  ասում է, թե ձեր համար ուսուցիչներ մի ունեցեք, այլ միայն Տիրոջը համարեք ձեզ ուսուցիչ։ Եվ այսպես, ըստ ձեզ մենք ո՞րը պիտի ընտրենք, սա թե՞ նա։ Վերջ ի վերջո ամեն մի դարձի եկած քրիստոնյա եթե որոշի ինքնակամ հետևել Տիրոջը, նա պիտի հանդիմանվի հենց սուրբ գրքի կողմից, որտեղ ասվում է. «Հարցրա քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին և նրանք քեզ կասեն« (Բ Օրինաց 32։7)։

vahan

եկեղեցին. ինքնին հետևորդ է։եկեղեցին այն մարդկանց հավաքական անվանումն է. որոնք  հետևորդ են Քրիստոսի։ուստի կարծում եմ՝  լինել հետևորդի հետևորդ.այնքան էլ  հարիր չէ։ինչ վերաբերվում է եկեղեցական տարբերություններին .ուզում եմ հիշել Պողոս առաքյալի խոսքերը  դրա վերաբերյալ։
ՙև արդ ասում եմ.ձեզանից յուրաքանչյուրն ասում է՝ես Պօղոսյան եմ.և մյուսը.թէ ՝ես՝Ապողոսյան.և մյուսը.թէ՝ես Կեփասյան.և մյուսը թէ՝ ես՝ Քրիստոսյան.իսկ արդ՝միթէ՞բաժանված է Քրիստոս.՚
Ակորնթ Ա.12 ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

Իհարկե տիեզերական եկեղեցին Քրիստոսի մարմինն է, խոսքը դրա մասին չէ։ Բայց փաստ է, որ եկեղեցիների բաժանում գոյություն ունի և դրա մասին ես չէ, որ առաջին անգամ գրում եմ։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ Պողոս Առաքյալի ժամանակ դեռ միջեկեղեցական բաժանումները նոր էին սկսվում և Առաքյալը դրանով ուզում էր կանխել այդ։ Իսկ եթե եկեղեցիների միջև տարբերություն չկա, ապա ի՞նչն է մեզ խանգարում գնալ խարիզմատների հավաքատեղին և նրանց հետ արարողությունների ժամանակ թռչկոտել ու պարել, ինչպես նաև նրանց պատվելիներից Սբ Հաղորդություն ստանալ։

*LILIT*

Ես հավատում եմ, որ մի լուսավոր ու պայծառ օր, երբ մեր Տերը կգա մեր ետեւից, ի հայտ կգան բոլոր հավատացյալները, որովհետեւ Նա արդար է ու ջանք չի խնայի փրկելու մարդկանց: Կփրկվեն մարդիկ զանազան եկեղեցիներից ու հարանվանություններից, ովքեր սրտով փնտրել են Աստծուն:Վերջիվերջո Խոսքն ասում է` ով Հիսուսի անունը կանչի կփրկվի: Նա Իր Խոսքի Տերն է:
Խաղաղություն ձեզ...

mane

Ես չեմ ասում, որ միայն մեր եկեղեցու առջև են բացված երկնային դռները։ Դուք մեջբերում եք խոսքը, թե ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի, բայց Սուրբ Գրքում կարդում ենք նաև «Շարերն Ինձ պիտի ասեն. «Տեր, Տեր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»  և այն ժամանակ Ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ գնացեք Ինձանից» (Մատթ. 7։21-23)։ Հետևաբար, իսկապես կփրկվի նա, ով Տիրոջ անունն է կանչում, իսկ ուղղադավան եկեղեցին սովորեցնում է, թե ինչպես է պետք Տիրոջ անունը կանչել։ Ժամանակին Տիրոջ անունը կանչում էին նաև  արիոսականները,  Մակեդոնի հետևորդները, նեստորականները և բազմաթիվ այլ հերձվածողներ, որոնք նզովվելով հեռացվեցին եկեղեցուց, առանց որի փրկություն չկա։ Ուստի, մեկ է ճանապարհը, որ տանում է դեպի Տերը, դա նեղ, խաչի ճանապարհն է և բազում են այն ճանապարհները, որոնք առ աչոք նեղ են և իբրև տանում են դեպի Տերը, սակայն դրանք լայն՝ դիվական ճանապարհներ են, որի վախճանը հավիտենական կորուստն է։ Հիշենք նաև Առաքյալի խոսքը, որ ասում է. «Այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում և քշվում են վարդապետության բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբելով մոլորեցնում են» (Եփես. 4։14)։


vahan

Quote from: mane on March 05, 2009, 09:13:44 PM
Հովհանն Ոսկեբերանի, թե «Բոլոր աաղանդները առաջանում են Ս. Գրքի ինքնակամ մեկնությունից»,  միշտ աշխատել  է սուրբ հայրերի մեկնություններով ճանաչել Տիրոջը և հետևել Նրան,
Մանե.եթե հաշվի առնենք որ Հովհան Ոսկեբերանը ապրել է 300 ական թվականներին.ապա  կնկատենք. որ այն ժամանակ   եկեղեցին դեռ այդքան ՙՀայրերով՚ լի չէր։  ու հարց է ծագում՝ այդ որ ՙհայրերին՚ է նա հետևել.որ  ինքը հայտնվել է  ճշմարտության մեջ.իսկ ուրիշները  շեղվածության մեջ։
Quote from: mane on March 05, 2009, 09:13:44 PM

իսկ բողոքականները անտեսեցին եկեղեցին և սուրբ հայրերի ավանդությունն ու խրատները և որոշեցին անմիջականորեն՝ անձամբ հետևել Քրիստոսին և նույնիսկ նրանց հետ  երբ զրուցում եմ, ասոիմ են, որ սուրբ Հոգու օծությունն է իրենց վրա և իրենք ոչ բարեխոսների կարիք ունենք, ոչ էլ ուսուցիչների, քանզի Ս Գիրքն  ասում է, թե ձեր համար ուսուցիչներ մի ունեցեք, այլ միայն Տիրոջը համարեք ձեզ ուսուցիչ։
և ինչն է այստեղ սխալ։Մանե՝ տիրոջ խոսքերը անտեսե՞նք։ միթե Հոգին նույնը չէ. միթէ կտակարանը  պետք է  ՙհայրեր՚ միջնորդների միջոցով հասկանանք։ Գրքում հստակ նշվում է որ  կտակարանը կաթի պահանջ ունեցողին կաթ է տալիս
Quote from: mane on March 05, 2009, 09:13:44 PM
Եվ այսպես, ըստ ձեզ մենք ո՞րը պիտի ընտրենք, սա թե՞ նա։ Վերջ ի վերջո ամեն մի դարձի եկած քրիստոնյա եթե որոշի ինքնակամ հետևել Տիրոջը, նա պիտի հանդիմանվի հենց սուրբ գրքի կողմից, որտեղ ասվում է. «Հարցրա քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին և նրանք քեզ կասեն« (Բ Օրինաց 32։7)։
Մանե ջան. կարծում եմ պետք չէ հին ուխտի տողերը ՙկռվացնել՚նորի հետ։ այստեղ ավելի շատ մարմնավոր խրատական  եմ տեսնում։  իսկ եթե իմ հայրն ու պապը անհավատ են.ես ում հորից հարցնեմ։

ու  ընդհանրապես ես կողմ չեմ  ՙռեմիքս՚հաղորդություններին։ ինչպես նաև զուտ  ծիսակարգի վերածված հաղորդություններին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

Բայց նաև պետք է հաշվի առնել, որ  սբ. Հովհան Ոսկեբերանը մանկուց  եղել է Անտիոքի պատրիարք ազգությամբ հայ սբ. Մելիտոսի աշակերտը և նրա ձեռքով էլ ձեռնադրվել սարկավագ, նաև այն, որ 1-5-րդ դարերը առավելապես Սուրբ Հոգու շնորհի ներգործության դարեր էին, չմոռանանք, թե ինչքան սրբեր են նահատակվել այդ շրջանում, եթե չլիներ շնորհի հզոր ազդեցությունը, ապա ոչ ոք չէր կարող հոժարակամ նահատակվել, իսկ մեր դարաժրջանում անգամսրբապիղծների դեմ հոգևորականներ և հավատացյալ ժողովուրդը շատ դեպքերում չի համարձակվում ինչ որ բան ասել իր աշխատանքը, բարձր դիրքը, հոգևորականի աստիճանը չկորցնելու համար։ Ոսկեբերանը, ինչպես նաև այդ շրջանի մյուս հայրերը իրենց աշխատությունները հատուկ գրվել են Սուրբ Հոգու ներգործությամն և որը Աստծո կամքով պետք է փոխանցվեր նաև մեզ, քանզի եթե չկան խրատող հայրեր,  ապա նրանց գործերը կան։

Եթե հիշենք 23 սաղմոսի այս խոսքերը, թե ո՞վ կբարձրանալ Տիրոջ սուրբ լեռը...Նա, ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ապա  լեռը բարձրանալու համար նաև միջոցներ են պետ և այդ միջոցները սուրբ հայրերի թողած ժառանգությունն են, որոնց ունենալով որպես ուղեկից, պիտի ջանանք  բարձրանալ այդ լեռը, ինչպես որ սկսնակ լեռնագնացը ոչ թե ինքնագլուխ բարձրանում է լեռը, այլ փորձառու լեռնագնացի ուղեկցությամբ է բարձրանում և նրանից կամաց–կամաց սովորում։


«Հարցրա քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին և նրանք քեզ կասեն« (Բ Օրինաց 32։7)։
Նախ այստեղ Հայրեր ու պապեր ասելով իհարկե պետք է նկատի ունենալ հոգևոր հայրերին։
Ես այս տողերը հիշեցի  սբ. Անտոնի վարքից, երբ շատերը ինքնագլուխ բարձրացան լեռներ և շեղվեցին ճշմարիտ ուղուց։ Հայր Անտոնը խոսելով իր ժամանակների ինքնակամ վանականների մասին, ասում էր, որ նրանցից շատերը խելագարվեցին, որովհետև անտեսեցին Հին Կտակարանի այս խոսքը և սրանից եզրակացնում ենք, որ սա լինելով Հին Կտակարանյան պատգամ, Հայր Անտոնը այն վերաբերում է նոր Կտակարանյան վանականներին, ինչի անտեսումը նման ցավալի վիճաների է հանգեցնում։


vahan

Quote from: mane on March 06, 2009, 09:55:49 PM
Բայց նաև պետք է հաշվի առնել, որ  սբ. Հովհան Ոսկեբերանը մանկուց  եղել է Անտիոքի պատրիարք ազգությամբ հայ սբ. Մելիտոսի աշակերտը և նրա ձեռքով էլ ձեռնադրվել սարկավագ, նաև այն, որ 1-5-րդ դարերը առավելապես Սուրբ Հոգու շնորհի ներգործության դարեր էին,
Մանե Սուրբ Հոգին միշ էլ գործում է .լինի 5 րդ դարում՝թէ մեր։և Աստված բոլոր  ժամանակների եկեղեցիների համար  էլ  առաջնորդներ և  սպասավորներ է կարգում։նաև ընդհուպ մինչև հափշտակությունը երկրի վրա կենդանի և գործող սուրբեր են լինելու։
Quote from: mane on March 06, 2009, 09:55:49 PM

«Հարցրա քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին և նրանք քեզ կասեն« (Բ Օրինաց 32։7)։
Նախ այստեղ Հայրեր ու պապեր ասելով իհարկե պետք է նկատի ունենալ հոգևոր հայրերին։
Ես այս տողերը հիշեցի  սբ. Անտոնի վարքից, երբ շատերը ինքնագլուխ բարձրացան լեռներ և շեղվեցին ճշմարիտ ուղուց։ Հայր Անտոնը խոսելով իր ժամանակների ինքնակամ վանականների մասին, ասում էր, որ նրանցից շատերը խելագարվեցին, որովհետև անտեսեցին Հին Կտակարանի այս խոսքը և սրանից եզրակացնում ենք, որ սա լինելով Հին Կտակարանյան պատգամ, Հայր Անտոնը այն վերաբերում է նոր Կտակարանյան վանականներին, ինչի անտեսումը նման ցավալի վիճաների է հանգեցնում։
այստեղ եկ չանտեսենք մի կարևոր հանգամանք։հին կտակարանի դեպքում. դեռ Սուրբ Հոգին ՝ ուսուցանողը և մխիթարիչը. ուղարկված չէր .ուստի պետք է. որ մարդիք՝մարդ ուսուցիչներ կարգեին իրենց ծերերից։ես բնավ չեմ անտեսում նախնյաց աշխատությունները.բայց այսօր. Առաքելական եկեղեցում  այնքան շատ տեղ է տրվում  այդ  գրություներին.  որ  անտեսվել է Սուրբ  Հոգու կենդանի ներկայությունը։ստեղծվել է մի կարծրացած և քարացած վիճակ։չկան կենդանի  ապաշխարության քարոզներ.
մարդիք ողջ կյանքը անց են կացնում  մոմավառությամբ.այդպես էլ չիմանալով  Քրիստոսի փրկարար  արյան մասին ։Քանի որ. այցելելով եկեղեցի ականատես են լինում միայն ծիսակարգերի  և  չհասկացվող հայերենով ժամերգությունների։
Կենդանի խոսք է պետք։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane




Նախ  որտե՞ղից Ձեզ այդ վստահությունը, որ մինչև հափշտակությունը երկրի վրա կենդանի և գործող սրբեր են լինելու, երբ Առաքյալները և բազմաթից հայրեր՝ սկսած հայր Անտոնից, դեռևս այն ժամանակ մարգարեացել են և ասել, որ վերջին  ժամանակներում սերն ու շնորհը պակասելու է և հավատացյալները փրկվելու են  հիմնականում նեղությունները համբերությամբ կրելով, Պողոս Առաքյալն ասում է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը» (Բ Տիմ. 3։3-5), նաև Պետրոս Առաքյալն է ասում. «Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների» (Բ Պետրոս 3։3)։
Իսկ Ձեր ասածը եկեղեցու մասին հենց դա էլ փաստում է, որ չկան կենդանի ապաշխարություն քարոզողներ, այսինքն՝ չկա սեր, իսկ որպեսզի կենդանի խոսք լինի նախ պետք է կենդանի գործ լինի, ինչը խոսքը ազդու դարձնելու գլխավոր նախապայմանն է։ Մենք երբեք չենք ասուում, որ զուտ մոմավառությունը դա հայրերի հորդորն է, դա բացարձակապես որևէ կապ չունի Քրիստոսի փրկչարար շնորհի հետ, բայց հարգելի Վահան, ես ինչքան հասկանում եմ Ձեր խոսքերից, Դուք վաղուց եկեղեցի չեք մտել, այլ ուղղակի ընդամենը մոմ եք վառել եկեղեցում և դա է միակ տպավորվել Ձեր մեջ, իսկ լավ կլիներ, որ գոնե կիրակի օրերը առավոտյան ժամը 9-13 մասնակցեիք սբ. արարողություններին և կտեսնեիք բազմաթիվ մարդկանց, ովքեր մեծ երկյուղածությամբ և գոհաբանությամբ մասնակցում են սբ Պատարագին և այդ մարդիկ 4-5 ժամ չեն կանգնում ոտքի վրա զուտ ավանդությանը հետևելով, այլ այդ նոյան տապանում են թե զղջում, թե ապաշխարում, թե գոհանում և փառավորում Տիրոջը, որ իրենց էլ է արժանի արել, որպես Իր Սուրբ Արյան գին, եկեղեցու, այսինքն՝ այսօրվա նոյան տապանի ներսում լինել և հաղորդվել Իր սուրբ Մարմնի և արյան հետ առանց որի, ըստ տերունական խոսքի, ոչ ոք մաս և բաժին չի ունենա Քրիստոս հետ։ Ես բազմաթիվ կենդանի օրինակներ կարող եմ բերել, որ դարձի եկած քրիստոնյաներից քանի–քանիսն են սուրբ հայրերի խրատներով առաջնորդվելով ազատվել բազմաթիվ փորձություններից, դիվական հարձակումներից և ընդհանրապես գտել իրենց համար անլուծելի հարցերի պատասխաններ։