ՈՒ՞մ հետևորդն ենք։

Started by vahan, March 05, 2009, 12:21:12 AM

Previous topic - Next topic

vahan

#10
Quote from: mane on March 07, 2009, 10:07:00 PM
Նախ  որտե՞ղից Ձեզ այդ վստահությունը, որ մինչև հափշտակությունը երկրի վրա կենդանի և գործող սրբեր են լինելու,
Հարգելի Մանե .նախ սրտանց շնորհավորեմ ձեզ ՝տոնի կապակցությամբ 21:) 21:) 21:) և շտապեմ պատասխանել։
այդ վստահությունը  ինձ մոտ կտակարանի գրվածքներից է։ այո՜ շնորհը պակասելու է .բայց ոչ թէ որակական առումով այլ ՝քանակական։և պակասել ասելով.  չպատկերացնենք իսպառ վերացում։և եթե սուրբեր չլինեն.ովքե՞ր պետք է հափշտակվեն.

Ահա շատ օրինակներից մեկը՝անդրդառնանք հայտնության գրքին՝
ՙՍուրբ և ճշմարիտ տեր.մինչև երբ  պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծեսերկրի բնակիչներից՚։
և նրանցից յուրաքանչյուրին տրվեց վրան գցելու մի սպիտակ բան.և ասվեց նրանց.որ  մի փոքր ժամանակ հանգստանան.մինչև որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները.որոնք շուտով մահվան պիտի ենթարկվեն.ինչպես իրենք։ հայտ.Զ10
հարցին .թէ ե՞րբ պետք է վրեժը առնվի.տրվում է պատասխան ՝ երբ որ ամբողջանան  ծառայակիցները և եղբայրները։
կնշանակի. որ եթե սուրբերը չեն ամբողջացել.ուրեմն երկրի վրա են։իսկ երբ երկրից վերցվեն՝կազդարարվի դատաստանի սկիզբը։
Quote from: mane on March 07, 2009, 10:07:00 PM

երբ Առաքյալները և բազմաթից հայրեր՝ սկսած հայր Անտոնից, դեռևս այն ժամանակ մարգարեացել են և ասել, որ վերջին  ժամանակներում սերն ու շնորհը պակասելու է
թույլ տուր չհամաձայնել ՝ սկսած  հայր Անտոնից .շարադրանքիդ հետ։այլ՝ սկսած հենց Տիրոջից և իր աշակերտներից։ այդ մասին առաջինը ոչ թէ  Անտոնն է  մարգարեացել.այլ  առաքյալները։(թեպետ հաջորդող մտքիդ մեջ նշում ես դրա մասին)
Quote from: mane on March 07, 2009, 10:07:00 PM
ես ինչքան հասկանում եմ Ձեր խոսքերից, Դուք վաղուց եկեղեցի չեք մտել, այլ ուղղակի ընդամենը մոմ եք վառել եկեղեցում և դա է միակ տպավորվել Ձեր մեջ, իսկ լավ կլիներ, որ գոնե կիրակի...

մոտ մեկ ամիս առջ էր.կիրակի առավոտյան անցնում էի ՙՍուրբ Սարգիս՚ առաջնորդարանի մոտով .քայլերս ուղղեցի դեպի ներս  և  հերթական ծեսից ավել բան չտեսա։ չգիտեմ  մեղադրելի է թէ չէ.բայց իմ հոգուն հարազատ չեն բանաձևված  Աստվածապաշտությունները։իսկ եթե մարդ առաջին անգամ է ոտք դնում եկեղեցի՝ ի՞նչ պետք է հասկանա էդ ամենից.  եթե  չկա  մատչելի հայերենով մեկնող։և ամեն մեկը չէ որ կսկսի փնտրել քահանա որ պատասխան ստանա։
դրա համար է ասվում ՙժողովուրդը գիտություն չունենալու պատճառով .կորսվում  է՚։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Quote from: vahan on March 05, 2009, 12:21:12 AM
Quote from: mane on March 03, 2009, 09:05:34 PM

Մենք եթե մեզ համարում ենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ապա պետք է չշեղվենք հայրերի ցույց տված ճանապարհից և դա որպես ուղեցույց ունենանք մեր կյանքի ողջ ընթացքում։

Հարգելի Մանե. իսկ ավելի ճիշտ չէ՞ արդյոք  լինել ոչ թէ եկեղեցու հետևորդ.այլ Քրիստոսի։  և որքան ուրախ կլինեի. որ  ո՜չ թէ հայրերի ճանապարհից չշեղվեինք.այլ  Քրիստոսով՝Սուրբ Հոգու ցույց տված ճանապարհից չշեղվեինք։
առաջին հայացքից տարբերությունները կարող են էական չթվալ.բայց իրականում՝  տարբերությունը զգալի է։

Կարծում եմ կարևոր է ճիշտ ձևակերպումներ տալ, որից ավելի հստակ կլինի, թե ով ում հետևորդն է։
Նախ ըստ Եկեղեցու «Եկեղեցու գլուխը Քրիստոսն է»։ Երկրորդ՝ մենք հետևորդները չենք Եկեղեցու, եթե մեզ եկեղեցու մեջ ենք տեսնում կամ մկրտված ենք այդ եկեղեցում, այլ անդամներն ենք եկեղեցու, մասն ենք կազմում եկեղեցու։
Եթե Վահանը հարց է դնում՝ հետևել Եկեղեցուն, թե Քրիստոսին՝ Ավետարանին, ապա կարծում եմ պետք է հասկանալ, որ մենք որպես եկեղեցի առաջնորդվում ենք Աստվածաշնչով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

mane

Շնորհակալ եմ։
Հարգելի Վահան, կներեք Ձեր գրածից որքանով տեսնում եմ անկեղծորեն հավատում եք Աստծուն, միևնույն ժամանակ, ինչքան հասկանում եմ, հաճախում եք ոչ Հայ Առաքելական Եկեղեցի և հավանաբար որևէ բողոքական ճյուղավորում, ինչի համար էլ ինձ համար մի քիչ դժվար է Ձեզ հետ այս թեմայով միանգամայն պարզ խոսել, որովհետև մենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներս (բնականաբար այս բառի տակ հասկանում եմ ոչ Քրիստոսի մարմինը կազմող տիեզերական եկեղեցին, այլ զուտ այն կառույցը, որում կան հոգևորականների դասակարգեր, ավանդություններ, սրբերի բարեխոսությունները, ծեսեր և այլն, որոնցով  տվյալ եկեղեցին տարբերվում է այլ եկեղեցական կառույցներից), բնականաբար ընդունում ենք Սուրբ Գիրքն ամբողջովին, սակայն ի տարբերությունը ոչ ավանդական եկեղեցիների,  ընդունում ենք նաև բարի պատերազմի երկհազարամյա մեծ փորձառությունը, ինչը ավանդել են մեզ եկեղեցու հայրերը՝ որպես հիմք ունենալով Սուրբ Գիրքը։
Նախ որպեսզի մենք կարողանանք միմյանց ավելի հեշտ հասկանալ, կուզեի Ձեզ մի քանի հարց տալ։ Ընդունում եք արդյո՞ք սրբերի բարեխոսությունը, ընդունում ե՞ք, որ մահացածի համար կարելի է հոգեհանգստյան կարգ կատարել, ի նպաստ նրա հոգու փրկության, երբևիցե կարդացել ե՞ք սուրբ հայրերի աշխատություններից և եթե կարդացել եք, հատկապես ո՞րը և ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք քրիստոնյան ի սրտե դառնալով առ Աստված, կարող է իրեն միանշանակ փրկված համարե՞լ թե՝ ոչ, Սուրբ Հաղորդությունը ընդունում ե՞ք որպես Քրիստոսի իրական մարմին և արյուն։ Մի մտածեք, թե սա հավատաքննություն է, ուղղակի կուզեի պարզաբանել, որպեսզի մեր զրույցն ավելի արդյունավետ լինի։

Ղուկաս Վահան

Մի բան էլ ավելացնեմ.
Այն գրքերը, որոնցից բաղկացած է Աստվածաշունչ մատյանը, սահմանել է Եկեղեցին՝ դրանք համարելով աստվածաշունչ, այսինքն՝ Աստուծո շնչով գրված։ Աստվածաշնչի կանոնի մասին առաջին վկայություններից հանդիպում ենք Առաքելական կանոններում և Աթանաս Ալեքսանդրացու մոտ։ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի համբարձումից տասնամյակներ անց դեռևս Նոր կտակարանը որպես Աստվածաշնչի մաս գոյություն չուներ։ Հետևաբար՝ Աստվածաշունչը դուրս է եկել Եկեղեցու ծոցից, և ոչ թե Եկեղեցին է դուրս եկել Աստվածաշնչի ծոցից։ Երկրորդ՝ Եկեղեցու միջոցով և շնորհիվ է Աստվածաշունչը մեզ հասել, ուստի նա հանդիսանում է Աստվածաշնչի պահապանն ու իրավասուն՝ մեկնաբանելու այն։ Այսպիսով, կարծում եմ, նախ պետք է տեսնել Եկեղեցու մեկնաբանությունը, որը դարերով փորձված է, հետո մեր եզրակացություններն անենք։ Այլապես մեր կամայական մեկնաբանություններով չգիտեմ, թե ում հետևորդը կարող ենք դառնալ։


Հ.գ.
Մանե, Ձեր հարցերով Վահանին կարող է թեմայից շատ շեղեք և ես ստիպված կլինեմ կտրատել այն։ Անհատական Վահանին հարցեր կարող եք տալ «Հարցազրույցներ»–ի մեջ։
Let's open the window of our soul and let the light enter our souls