կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին

Started by vahan, December 25, 2008, 05:27:02 PM

Previous topic - Next topic

vahan

մեկ. մեկ.  մեկ երկու երեք։
Ադմին ջան.լսվու՞մ է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Ադմին մի այսպիսի հարց.
արդյոք ի՞նչ որ բանով. ադմինիստրատոր ՙԱդմինը՚. չի՞ խանգարում  մասնակից ՙԱդմինին՚ 9:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Այո, բայց Լուսամուտի սկզբունքները պահպանելու համար ստիպված եմ լինում երկուսով էլ հանդես գալ։ Օրինակ՝ չեմ սիրում մեջ ընկնել ու նկատողություն տալ, բայց հաճախ կրկնվող շեղումների համար ստիպված եմ լինում այդ անել 34:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Ադմին. որևե ստեղծագործություն ունկնդրելիս՝ կարևորություն տալիս՞  եք   ստեղծագործության հեղինակի(երգիչ կամ դերասան)   վարքագծին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Ես մի քիչ մտածեցի այս հարցի շուրջ, այդ պատճառով ուշ եմ արձագանքում։

Ընդհանրապես ինձ չեմ կարող իրավունք վերապահել որևէ մեկի վարքագիծը կամ պահվածքը մեկնաբանել։ Մարդու մասին կարող է հասարակական կարծիք ձևավորվել, սակայն այդ մարդը չհամապատասխանի հասարակության մոտ ձևավորված բնորոշումներին։ Ինչպես Նարեկացին է ասում՝ ո՞վ է մարդը, որ հասկանա Քո ընտրությունը, չէ որ Դու ես մարդկանց սրտերը քննողը, և մարդը չի կարող այդ անել։ Մինչ ոմանք մարդկանց առաջ վրնջացող ձիեր են, Քո առջև՝ խոնարհ գառներ։

Այս տրամաբանությունից ելնելով ես ինձ իրավունք չեմ վերապահում քննելու մարդկանց վարքագիծը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

#6
Հարգելի Ադմին.չլինի թէ հարցերս նմանվեն թեստի(չեմ սիրում ոչ մի տեսակի թեստ) ուղղակի հետաքրքիր է ձեր դիրքորոշումը. որպես կշռադատված և զուսպ անձնավորության(որքանով որ զգացել եմ 13:)
Այ. երբ հանկարծ պարզվում է. որ ձեզ բավական մոտ կանգնած մի մարդ.  սիրում է մի ոճ.  ասենք երաժշտական. կամ մի երգչի. որին դուք ընղհանրապես չեք ընդունում ։ստացվե՞լ է  այնպես. որ փորձեք նրան հակառակը ապացուցել։ 13:)
(ուրախ կլինեի. որ հարգարժան լուսամուտցիները՝ իրենց ուղղված հարցերի բաժնում. նույնպես պատասխանեին այս հարցին)։ 10:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Այո, եղել է, որ փորձել եմ ապացուցել, բայց ճիշտ չեմ գտնում մարդուն պարտադրել իմ տեսակետը։ Ընդհակառակը, նախընտրում եմ փորձել հասկանալ իրեն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

QuoteQuote from: Admin on January 04, 2009, 09:53:49 AM
Եթե մեկի տուն եք գնում, այդ տան նիստ ու կացը Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, թե՞ Ձեր ասելիքն ասում եք ու դուրս գալիս։


Անշուշտ, հետաքրքրում է: Առավել ևս, երբ ես այդ տունը իմն էլ եմ համարում: ՈՒ երբ որ ես մտնում եմ իմ այդ տունը և  տեսնում եմ, որ իմ  հարազատները նստած են մոմի լույսի տակ, ու եթե իմ ասածը պիտի լինի. "Հե՜յ, հարազատներս, ի՞նչ եք նստել մոմի լույսի տակ. աշխարհում էլեկտրականություն գոյություն ունի", - ես դա անպայման  կասեմ: Եվ դա բոլորովին էլ չի նշանակի, որ մոմը մի ինչ-որ բացասական բան է հանդիսանում ինձ համար: ՈՒղղակի այն ակնթարթին, երբ ի հայտ եկավ էլեկտրականությունը, կորավ մոմն օգտագործելու անհրաժեշտությունը որպես լույսի աղբյուրի:

Իսկ ի՞նչ է - չասե՞մ...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: