Տասանորդ

Started by Petros, December 12, 2006, 11:06:16 PM

Previous topic - Next topic

Marie

Հասիկ   21:)
Չնայած՝ ես միայն տվել եմ ավելորդությունից և հեռու եմ իրական տասանորդը տված լինելուց:

vanan

Բարև Ձեզ: Հնարավորություն չունենալով հաճախել հայկական եկեղեցի,ես այցելում եմ ռուսականը, և այնտեղ ինձ շատ սրտամոտ է այն, որ դրված է հատուկ սեղան, ուր կարող ես դնել ուտելիք կարիքավորների համար:Ես սովորաբար իմ եկամտից մաս եմ հատկացնում այդ կարգով:Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը.պարտադի՞ր է տասանորդը մատուցել գումարային տեսքով,թե այս տարբերակը նույնպես ընդունելի է:Կանխավ շնորհակալություն:

MONK

Այդ տարբերակը նույնպես ընդունելի է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

*LILIT*

Իսկ տասանորդը պետք է տալ, քո եկամտից?
Դա պարտադիր է?
Ով է մտածել այդ գաղափարը?
Խաղաղություն ձեզ...

BAREV

Առաջին անգամ տասանորդի մասին հանդիպում ենք Ծննդոց գրքում, երբ Աբրահամաը/այստեղ դեռ Աբրամ/ թագավորների կոտորածից և իր եղբորորդի Ղովտին փրկելուց հետո տասանորդ է տալիս Շաղեմի /սա Սաղեմի` Երուսաղեմի մասին է/ արքա Մելքիսեդեկին:Ծննդ. գլ. 15:18 <Շաղեմի արքա Մելքիսեդեկը հաց ուն գինի հյուրասիրեց/հաղորդության խորհրդին չի? հիշեցնում/ նրան, որովհետև ինքը բարձրյալ Աստծո քահանան էր: Նա օրհնեց Աբրամին` ասելով. ,,Օրհնյալ է Աբրամը բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: Օրհնյալ է բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը,,: Աբրամը նրան տասանորդ տվեց ամեն ինչից>
Իսկ հետագայում Հակոբն էլ ասում է . ,,Այն ամենից, Տե'ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կհանեմ,,/Ծննդ.28:22/
Հետագայում արդեն Թվոց գրքում, երբ Ավետյաց երկիրը բաժանվում էր Իսրայելի 12 ցեղերի մեջ, Ղևտացիներին, որպես Աստծո քահանաների, առանձին հողաբաժին չտրվեց. ,,Ես Ղևիի որդիներին իբրև ժառանգություն եմ տալիս իսրայելացիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայության համար, որ նրանք պիտի կատարեն վկայության խորանում,,/Թվեր 18:21/
Այս էր պատճառը, որ միջնադարում թե' արքաները, թե' մյուս իշխանական տները, և թե' հասարակ ժողովուրդը իրենց եկամուտից տասանորդ էին վճարում եկեղեցուն, ինչը հետո  ավելի կանոնակարգվեց:
Գալով այսօրվան` կարելի է ասել, որ կարևորը քո արդար վաստակից բաժին հանելն է, կարևոր չէ` դրամի տեսքով դա կլինի, թե ոչ: Եթե հացի փուռ ունեցող որևէ մեկը ամեն առավոտ 1-2 հաց է տալիս իր աղքատ թոշակառու հարևանին, չի? կարելի դա դիտել Աստծուն տրված,/ինչ որ իմ փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք/: Այլ է, երբ կոնկրետ հոգևորականին են դիմում, քանի որ հոգևորականը, տեղյակ լինելով իր հոտի անդամների կարիքների մասին, նրա հետ  և նրա միջոցով են իրականացնում իրենց մտածածը, կամ ուղղակի որևէ որբանոցի կամ ծերանոցի է նվիաբերում իր ցանկացածը: Կարևորը գովազդի չվերածելն է:
Իսկ պարտադիր լինելը կախված է հոգևոր գիտակցության աստիճանից: Եթե մենք իսկապես հասկանանք, որ այն, ինչ ունենք, Աստծունն է, տասանորդից շատ ավելին էլ թերևս կտանք: