Հայերեն անգրագետ խոսք, երգ և այլն

Started by Masnaget, November 01, 2008, 11:45:26 PM

Previous topic - Next topic

Masnaget

Հրավիրում եմ այստեղ նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչքան սխալ հայերեն խոսք կա մեր շրջապատում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Չէ, չէ, չէ, չէ,
Չեմ հավատում քեզ,
................................
և այլն
................................
Հիմա եկել, ի՞նչ ես մեղանչում
Ոչ, քեզ տեսնել չեմ ուզում:

<Մեղանչել> բառը մեր այս երգի գրագետ հեղինակը օգտագործում է <ապաշխարել> իմաստով: Բոլորովին սխալ և հականիշ իմաստով է գործածել:
Ոնց որ ես մեկին փող պարտք լինեմ, բայց բոլորին /այդ թվում և պարտատիրոջս/ ասեմ, թե ինքն է ինձ պարտք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

Շատ ընտիր թեմա է, բայց ցավով պետք է արձանագրել, որ եթե իրոք հետամուտ լինենք այս երևույթին, կտեսնենք, որ խեղճ հայերենից բան չի մնաում

Salmast

Quote from: arsensrk on November 04, 2008, 11:24:48 AM

Ես կարող եմ հուշել?
Այո?
Շնորհակալություն.

1.Ես սիրահարվել եմ այդ աղջկա վրա
2.Խոսքը գնում է
3.Հարցը կայանում է նրանում
4.Համեցեք, նստեք սեղան
5.Չեմ կարողանում կապնվել քո հետ
6.Ակնոցներս օպտիկական է
7.Խոսքի օրինակի համար 38:)

Սպասենք Մասնագետի մեկնաբանությանը 39:)

TILIL

Quote from: Salmast on November 04, 2008, 06:50:42 PM
Quote from: arsensrk on November 04, 2008, 11:24:48 AM
Շատ ընտիր թեմա է, բայց ցավով պետք է արձանագրել, որ եթե իրոք հետամուտ լինենք այս երևույթին, կտեսնենք, որ խեղճ հայերենից բան չի մնաում

Ես կարող եմ հուշել?
Այո?
Շնորհակալություն.

1.Ես սիրահարվել եմ այդ աղջկա վրա
2.Խոսքը գնում է
3.Հարցը կայանում է նրանում
4.Համեցեք, նստեք սեղան
5.Չեմ կարողանում կապնվել քո հետ
6.Ակնոցներս օպտիկական է
7.Խոսքի օրինակի համար 38:)

Սպասենք Մասնագետի մեկնաբանությանը 39:)
Իրոք հետաքրքիր թեմա է, այս պահին կավելացնեմ նաև ես ուզում եմ ամուսնանալ այդ աղջկա վրա արտահայտությունը:

Masnaget

Ճիշտն ասած` մեկնաբանություններ չեմ նախատեսել,  որովհետև ինձ թվում է, որ ամեն ինչ հասկանալի է: Բայց եթե դժվարություն ունենաք, կբացատրեմ սխալը և կտամ ճիշտ տարբերակը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

Quote from: Masnaget on November 05, 2008, 10:15:37 AM

Մայր Հայրենիք

Masnaget

Quote from: Salmast on November 06, 2008, 07:06:42 PM

Օ................................ 42:) 42:) 42:)       մայր հայրենիք կապակցության մեջ մայր բառը գործածված է <ծնոող>, <հարազատ> իմաստներով, այլ ոչ թե սեռ է  նշանակում, իսկ հայրենիք բառի մեջ <հայր>-ը չունի սեռի ցուցիչ:
Պարզապես տեսողական խաբկանք է: Եթե ցանկանաք, կարող եք հաջողությամբ գործածել այս բառակապակցությունը որպես բառախաղ:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

ինչու՞ չինարեն.ոչ թե չիներեն։
(հուսով եմ հասկանալի եմ խոսում)։

Salmast

Quote from: Masnaget on November 06, 2008, 08:00:21 PM
Quote from: Salmast on November 06, 2008, 07:06:42 PM
Quote from: Masnaget on November 05, 2008, 10:15:37 AM
Ճիշտն ասած` մեկնաբանություններ չեմ նախատեսել,  որովհետև ինձ թվում է, որ ամեն ինչ հասկանալի է: Բայց եթե դժվարություն ունենաք, կբացատրեմ սխալը և կտամ ճիշտ տարբերակը:

Մայր Հայրենիք
Օ................................ 42:) 42:) 42:)       մայր հայրենիք կապակցության մեջ մայր բառը գործածված է <ծնոող>, <հարազատ> իմաստներով, այլ ոչ թե սեռ է  նշանակում, իսկ հայրենիք բառի մեջ <հայր>-ը չունի սեռի ցուցիչ:
Պարզապես տեսողական խաբկանք է: Եթե ցանկանաք, կարող եք հաջողությամբ գործածել այս բառակապակցությունը որպես բառախաղ:

Գուցե լեզվաբանորեն ճիշտ է, բայց արի ու տես որ ականջս սղոցում է 33:): Ես գոնե այդպես` մայր հայրենիք, չէի ասի, այլ` Մայր Հայաստան:
Ինչևէ...
Անցնենք առաջ.

Ասեկոսներ