Հայերեն անգրագետ խոսք, երգ և այլն

Started by Masnaget, November 01, 2008, 11:45:26 PM

Previous topic - Next topic

akunq

լսել եք՞ այս գովազդըՙալպիական մարգագետիններից բերված կաթը՝(ուշադիր՝)ՊԱՍՏեՐԱՑՎՈՒՄ Է՚նման անհեթեթ բառերը պետք է գրանցել կարմիր գրքում։երևի մեր նախկին միսսը ուզում է ասել ԱԽՏԱՀԱՆՎՈՒՄ Է՞։

Hasik

Մի բան էլ ես ավելացնեմ հայերեն անգրագետ խոսքի մեջ, որը շատ է օգտագործվում ժարգոնի տեսքով, օրինակ` իրոքից:


Կարծում եմ անգրագետ է նաև, երբ ասում են` ընդհուպ մինչև,  42:)չէ? որ դրանք հոմանիշներ են ու ստացվում է կրկնաբանություն:

Masnaget

Մեկ-մեկ էլ այսպիսի խոսք եմ լսում խորոված վաճառողներից. <Խորովածը սոխո՞վ եք սիրում, թե՞ առանց սոխով>:
Ստացվում է տապակած սառույց:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Այսօր ինձ հանդիպած մի քանի արտահայտություններ.
– Ես հինգ րոպեից պրծած եմ։
– Չանգյալ–դանակ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Անտանելի է .երբ  գտնելուն ասում են քթա։ ՙ ես քթնում եմ՚։
Բավական տարածում է գտել այս արտահայտումը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Արամեն մի երգ ունի.ամեն անգամ ՙականջիս չի նստում՚  ԹԷ որ ապրես կյանքդ ինչու համար է   նախադասության  ու ն։
Կարծեմ Իսահակյանի բառերն են.բայց իսկական տեքստում չգիտեմ. թէ ինչպես է գրված։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Hasik

Quote from: vahan on June 05, 2009, 07:27:13 PM
Անտանելի է .երբ  գտնելուն ասում են քթա։ ՙ ես քթնում եմ՚։
Բավական տարածում է գտել այս արտահայտումը։
Վահան ջան իմ կարծիքով <<քթա>>-ն բարբառային բառ է, այլ ոչ թե անգրագետ խոսք,օրինակ շրջաններ կան, որտեղ այսպես են խոսում. <<ես կերա>>- ի փոխարեն ասում են <<կերամ>>

Hasik

Այս բաժնում կուզեի ևս մեկ նշում անել ինձ պատահած անգրագետ ցուցատախտակի մասին, որի վրա գրված էր <<ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ և ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒԹՅՈՒՆ>>:  11:)