ճշմարտություն թե ավանդություն

Started by akunq, October 24, 2008, 08:56:07 AM

Previous topic - Next topic

akunq

ընդունելի է արդեոք ավանդությունը որպես վարդապետություն ուսուցանելը՞։

MONK

Ողջույն akunq
Կմանրամասնեք Ձեր հարցը? Կոնկրետ ինչ ավանդության մասին է խոսքը և այն իբրև ինչպիսի ճշմարտություն ներկայացնելու?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

akunq

արև ձեզ։
ել որն ասեմ՛ել որը։ասենք օրինակ՜ քավորությունը։ԱՍՏԾՈ պատվիրան էթե ավանդություն։

MONK

Ակունք, կներեք, կարծես թե ուշացել եմ Ձեզ պատասխանել: 20:) Տեսնում եմ, որ Ձեր գրանցումն ապակտիվացած է: Ամեն դեպքում հույս ունեմ, որ կկարողանաք գոնե կարդալ պատասխանը:
Քանի որ օրինակ եք բերել քավորությունը, ապա կոնկրետ դա վարդապետական խնդիր չէ, որ դիտարկվի այդ հարթության մեջ: Քավորությունը, կամ ավելի ճիշտ կնքահայրությունը, հոգևոր-դաստիարակչական բնույթի խնդիր է, և ոչ թե դոգմատիկ: Այն հաստատվել է Եկեղեցու հոգևոր փորձառության աճի արդյունքում` առավել արդյունավետ և անվտանգ դարձնելու նոր մկրտված քրիստոնյայի հոգևոր աճն ու դաստիարակությունը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

*LILIT*

Այս թեման ինձ էլ հետաքրքրեց, իրոք եթե ուշադիր կարդալ Աստվածաշունչը, ապա կնկատենք, որ շատ բաների մասին այնտեղ գրված չէ, շատ ավանդույթներ եկել են հնուց ու պահպանվել են Եկեղեցում: Ասացեք խնդրում եմ որն է ավանդության նշանակությունը? 21:)
Խաղաղություն ձեզ...

Տ. Տաթև քհն.

qani vor arayj hayata chem karox grel, u karcem te ays temayi shurj eli arit unecel enq xoselu, bayc kuzenam arayjm shat mi karch, bayc karevor patasxan tal.
ete miayn u miayn yndunenq Sb Girqy vorpes geraguyn &shmartutyun Astco masin, uremn piti lav gitakcenq naev ayn hangamanqy, vor henc nuyn Sb Grqi kanony dzevavorvel e Srbazan avandutyan mijocov
ays masin mtaceq, ete arakum eq, isk ete voch, sa miayn mi ketn e bazmativ karevoraguyn keteric Avandutyan odtin

vahan

Quote from: Տ. Տաթև քհն. on May 09, 2009, 07:43:41 PM
եթե միայն ու միայն ընդունենք Սուրբ Գիրքը որպես գերագույն ճշմարտություն Աստծո մասին.ուրեմն պիտի լավ գիտակցենք նաև այն հանգամանքը.որ հենց նույն Սուրբ գրքի կանոնը ձևավորվել է Սրբազան ավանդության միջոցով։ Այս մասին մտածեք.եթե առարկում եք.իսկ եթե ոչ.սա սա միայն մի կետն է բազմաթիվ կարևորագույն կետերից ավանդության օգտին։
Հայտնություն 22.18ՙՔանի որ ես վկայում եմ ամեն մարդու.որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։եթե մեկը սրանց վրա որևէ բան ավելացնի.Աստված էլ նրա վրա  ավելացնելու է այն պատուհասները որոնց մասին գրված է այս գրքում՚։19ՙև եթե մեկն այս մարգարեության գրքի խոսքերից մի բան պակասեցնի.Աստված էլ պակասեցնելու է նրա բաժինը Կենաց գրքից.՚

Հարգարժան Տ. Տաթև քհն. խնդրում եմ ձեր մեկնությունը այդ ո՞ր գրքի մասին է խոսքը գնում ։Միթէ Գիրքը եզրափակված չէ։ Միթէ՜ այն անվերջ շարունակական է։Գուցէ Գիրքը վերանվանենք եկեղեցաշունչ այլ ոչ թէ Աստվածաշունչ։
և վերջապես . միթէ օրենքի գրագիրը  կարող է իրեն իրավունք վերապահել փոփոխել օրենքները.  ունենալով այն պատճառաբանությունը .որ այդ օրենքները ինքն է սղագրել։ 9:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

*LILIT*

Ես կարծում եմ, որ միայն ու միայն Սուրբ Գիրքն է ճշմարտացի: Ես անձամբ ուրիշ ոչ մի ճշմարտացի գիրք չեմ ընդունում ու Աստվածաշնչի հիմքերն ինձ համար հալած յուղ են:
Խնդրում եմ պատասխանեք, որտեղից են վերցված եկեղեցական ավանդույթները:
Խաղաղություն ձեզ...

MONK

Quote from: *LILIT* on May 14, 2009, 10:26:56 AM
Ես կարծում եմ, որ միայն ու միայն Սուրբ Գիրքն է ճշմարտացի: Ես անձամբ ուրիշ ոչ մի ճշմարտացի գիրք չեմ ընդունում ու Աստվածաշնչի հիմքերն ինձ համար հալած յուղ են:
Խնդրում եմ պատասխանեք, որտեղից են վերցված եկեղեցական ավանդույթները:
Չգիտեմ նույն հարցի Ձեր նախորդ գրառման մեջ այն միտքը, թե պատասխանները բավականին բարդ են, ինձ են վերաբերում, թե մեկ ուրիշի, ամեն դեպքում կփորձեմ հնարավորինս պարզ պատասխանել:
Այն ամենը, ինչ գիտենք Աստծո և աստվածայինի մասին, մեզ տրվել է Աստծո ինքնաբացահայտման միջոցով: Քրիստոնեական աստվածաբանության մեջ այդ ինքնաբացահայտումը բնորոշված է Աստվածային Հայտնություն տերմինով: Ի սկզբանե Քրիստոնեական Եկեղեցին Աստվածային Հայտնության երկու աղբյուր է ընդունել` բանավոր և գրավոր, այսինքն` Սրբազան Ավանդություն և Սուրբ Գիրք: Սուրբ Գիրքը, կարելի է ասել, Սրբազան Ավանդության գրավոր մասն է: Ս. Գրքում ամփոփված է մարդու փրկագործության ամբողջ շղթան` սկսած Արարչագոծությունից, ապա մարդու անկումից մինչև փրկության ճանապարհի բացումը` Մարդացյալ Աստծո` Հիսուս Քրիստոսի միջոցով: Այնուհետև շղթան շարունակվում է նաև Եկեղեցու միջոցով` ընդհուպ մինչև ամբողջ այս շղթայի ավարտը` հավիտենական կյանքի հաստատումով: Սա առանցքն է, որն ընդգրկվել է Սուրբ Գրքում: Բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում Եկեղեցու համար, բայց չեն ընդգրկվել Սուրբ Գրքի մեջ, պահպանվել են Սրբազան Ավանդության միջոցով: Եկեղեցական տոները, պաշտամունքային կարգերը, խորհուրդները, վարդապետական և եկեղեցաբանական բազմաթիվ հարցեր և այլն մեծավ մասամբ Ս. Ավանդության միջոցով են մեղ հասել: Օրինակ բերեմ. մարդկային ցեղից մեծագույն պատվին արժանացած անձի` Աստվածամոր կյանքից Ս. Գրքում ընդգրկվել են այն հատվածները միայն, որ առնչվում են Քրիստոսի Փրկչական Առաքելության հետ, մնացյալ հատվածները պահպանել է Սրբազան Ավանդությունը, և Աստվածամորը նվիրված յոթ տոների գերակշիռ մասի պատմական հիմքը Ս. Ավանդությունն է: Կարծում եմ Ձեզ ծանոթ է մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից Վերափոխման տոնը, որի պատմությունը Սրբազան Ավանդությամբ է մեզ հասել: Նույնն է պարագան նաև Խաչի, առաքյալների, Եկեղեցու հետ կապված տարբեր իրողություններ, որոնց շնորհիվ Եկեղեցին կազմավորվել է իբրև Երկնքի Արքայության խորհրդանիշը երկրի վրա: Հենց նույն Սուրբ Գիրքը այլ` պարականոն գրքերից զտվել ու կազմվել է Սրբազան Ավանդության միջոցով:
Աստվածային Հայտնության այս երկու աղբյուրնեից մեկի` Սրբազան Ավանդության վավերականությունը կասկածի տակ է առնվել ու մերժվել 16-րդ դարում Եկեղեցու մի հսկայական համայնք պոկած Մարտին Լյութերի սկսած բողոքական շարժումը, որի համար միակ ընդունելի աղբյուր է դիտվել Ս. Գիրքը: Զարմանալի է, բայց նույն Մ. Լյութերին է պատկանում հետևյալ արտահայտությունը. <Ս. Գիրքն այն Գիրքն է, որից սատանան անգամ հոգուտ իրեն կարող է մեջբերում անել>: Քաջ գիտակցելով հանդերձ այս իրողությունը, այդուհանդերձ մերժվել Ս. Ավանդությունը ու Եկեղեցու սրբերի մեկնողական ժառանգությունը, իսկ Ս. Գրքի կամայական մեկնաբանությունները տարան նրան, որ այսօր ժամանակակից աղանդների գերակշիռ մասը հենց բողոքականության որդեգրած կուրսի շնորհիվ են աշխարհ եկել:

Հ.Գ. Գուցե և այս անգամ էլ մի քիչ բարդ ստացվեց պատասխանս, հուսամ հետո ընթացքում կկարողանանք հարթել դժվարընկալելի մասերը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

vahan

Quote from: MONK on June 14, 2009, 06:39:44 PM
Զարմանալի է, բայց նույն Մ. Լյութերին է պատկանում հետևյալ արտահայտությունը. <Ս. Գիրքն այն Գիրքն է, որից սատանան անգամ հոգուտ իրեն կարող է մեջբերում անել>:
Ճիշտն ասած Լյութերի մասին ինձ քիչ բան է հետաքրքիր . բայց տվյալ հարցում ի՞նչ կա  զարմանալի։ Չէ որ հիմնականում սատանան հենց Աստծո խոսքով է փորձում գայթակղել մարդկանց։ Միթէ՞  ձեր նշած իսկ ֆորումում  տարբեր տեսակի  շամաններ ու յոգեր ու չգիտեմ էլ ինչ բուդդիստներ  նույն բանը չեն անում՝ այսինքն Աստծո խոսքը ոչ թէ մերժում են.այլ  այնպես են  ներկայացնում.  որ լավ է թէ մերժած լինեին։
Իսկ նեղանալու հարցում ՝հարգարժան Մոնք.ես չգիտեմ թէ որտեղից ես վերցրել։ դատելով հարցերին տրված արձագանքներից.հիմնականում  իմ հարցերն էին  անուշադրության կամ անտեսման արժանանում .որից դատելով ե՜ս կարող եմ ենթադրել.  թէ նեղացել ես։Բայց չեմ կարծում։ 21:)
Իմ անկեղծ խնդրանքն եմ ուղղում Աստծուն՝ քեզ բարի և արդյունավետ  վիրահատում։ 27:)Թող որ   բժշկի  միջոքով  Աստծո  ամենակարող ձեռքը  քեզ բուժի։ 19:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։