Մեղքի չափի ու գիտակցման մասին

Started by Tatev, January 22, 2009, 01:47:52 AM

Previous topic - Next topic

Tatev

Տեր Հայր , գուցե տարօինակ թվա  հարցիս համար ընտրված թեման, սակայն հիմա շատ հուզված եմ և հենց այս տեսանկըունից եմ ուզում հարցս Ձեզ ուղղել ։ Ջրօրհնեքի ժամանակ ես եկեղեցուց  Ջուր էի բերել (պետք է խոստովանեմ, որ ուշացել էի և պատարագի վերջում միայն հասա)։Բայց ամեն դեպքում Ջուրը վերցրեցի ու խնդրեցի, որ Աստված ների որ առանց հաղորդվելու դա անում։Ես իհարկե բաժանեցի Ջուրը իմ մտերիմներին , իսկ իմ բաժինը ապակյա տարաի մեջ պահեցի։ Երեխաներիս էի տալիս, քնելիս ՝ճակատներին էի քսում ու Հայր Մերը ասում։ Այսքան մանրամասն եմ գրում , որ ասեք տե որտեղ եմ ես սխալվել, կամ գուցե իմ սխալը մեկ ուրիշ տեղ է։Երկու օր այդ Ջրով ամանը չէի բացել , իսկ երբ բացեցի տեսա, որ երկաթյա կափարիչին բորբոս կա, թեև անհնար է , որ ես մաքուր կափարիչով այն փակած չլինեի։Մի սարսափելի բան կատարվեց հետս, ես գիտեմ , որ Մեռոնով Ջուրը չի հնանում անգամ, էլ ուր մնաց...Մենք համերաշխ ընտանիք ենք, միայն երբեմն կարող է երեխաների վրա բարկանամ։Ես միշտ զգացել եմ Տիրոջ ներկայությունը իմ կյանքում։ Իմ բոլոր սխալների ու փորձությունների ժամանակ...Ի՞նչ էր ասվում ինձ այդ Մեռոնի միջոցով  ։ Ճիշըն ասած արդեն 5 տարի է որոշել եմ խոստովանության գնալ։Գուցե ժամանա՞կն է...
Ես անհամբեր սպսելու եմ Ձեր պատասխանին.
Ձեր օրհնությունը.

MONK

Որպեսզի կողքից տպավորություն չլինի, որ հոգևորականները հարցն անպատասխան են թողել, փոքրիկ պարզաբանում տամ. հարցն ուղղված էր Տեր Հոր, ես հոգևորական եմ, բայց քահանա չեմ և չեմ ցանկացել պատասխանել քահանայի փոխարեն: Բայց այնուամենայնիվ հարցի հեղինակն ինձ հարց է ուղղել նամակով, որին էլ պատասխանվել է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)