Նվերներ ծծնդյան տարետարձներին

Started by Տ. Տաթև քհն., October 21, 2008, 09:55:45 AM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Թիլիլի ժրաջան գործունեությունից հետո  11:)` կապված երեխաներին շնորհավորելու հետ, մի առաջարկություն ունեմ.
մեր «Միտք» ակումբի ֆոնդում կարծեմ դեռ մի որոշակի գումար կա մնացած դեռ պատանեկան մրցույթից, իսկ քանի որ այս ուս.տարում որոշակի խնդիրների պատճառով մենք չկարողացանք շարունակել պատանեկան մրցույթը, ուստի առաջարկում եմ գումարը /որի մասին երևի Ադմինը մեզ ավելի հստակ կներակայացնի/ տրամադրել մեր շատ սիրելի այն երեխաներին, ում ծնունդը որ կլինի առաջիկայում:
Խնդրեմ գրեք ձեր առաջարկություններն այս հարցում 13:)

Ղուկաս Վահան

Շնորհակալություն Արսեն սարկավագ, որ ինձ կանխեցիր։
Տեղեկացնեմ, որ ֆոնդում այս պահին ունենք 20.700 դրամ, որի մեջ նաև Մասնագետի ներդրումը կա։
Մենք ակումբի ձևավորման փուլում որոշակի նվիրատվություն էլ էինք ստացել ընթացիկ գովազդային ակցիայի, բաններների կազմման համար։ Հետո այդ նվիրատվությունները տրամադրողները համաձայնվեցին, որ տրված գումարի մի մասն օգտագործվի նաև ծրագրավորման խնդիրների համար, այն ժամանակ, երբ վնասվել էր Լուսամուտի ծրագրային հատվածը, ուստի այն, ինչ տրվեց կոնկրետ «Միտք» ակումբի պատանեկանի համար, պահպանել ենք, որը վերոնշյալ գումարն է։
Մեր այս տարվա տեղեկագիրը Կանաչների թիմի անդամներին կլինի տարվա վերջում, ինչպես միշտ։
Ես սիրով համաձայնությունս եմ տալիս այս առաջարկին 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

ֆորումցիներ ջան, ես խնդրում եմ արձագանքեք իմ առաջարկությանը

Ղուկաս Վահան

Դե եթե չեն արձագանքում, ուրեմն չեն առարկում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

դա լավ է, որ չեն առարկում, բայց ես ցանկանում եմ առաջարկներ լսել,թե ինչ նվերներ առնենք, կամ ում առնենք, մոտակա «ծնվողներին», թե նախորդ

Ղուկաս Վահան

Նախորդներին անդրադառնալը կարծում եմ ուշ է։
Կարծում եմ յուրաքանչյուրի ծննդյան առիթով կարելի է մեկ հատ լավ գրիչ կամ նոթատետր նվիրել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

Շատ լավ, մնաց պարզել այն հարցը, թե մոտական ծննդյան տոնը ում է պատկանելու, և ով կստանձնի գնորդի դերը

Ղուկաս Վահան

Կարծում եմ այս պահին պետք չէ ծանր բեռ վերցնենք մեզ վրա։ Առաջարկում եմ առայժմ սահմանափակվել Երևանով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

Շատ լավ, սահմանափակվենք միայն Երևանով, ավելի ճիշտ` Զատիկ մանկատնով, ուղղակի շատ կուզենամ, որ Թիլիլն էլ արձագանքի այս զրույցին

TILIL

Quote from: arsensrk on November 04, 2008, 11:15:03 AM
Շատ լավ, սահմանափակվենք միայն Երևանով, ավելի ճիշտ` Զատիկ մանկատնով, ուղղակի շատ կուզենամ, որ Թիլիլն էլ արձագանքի այս զրույցին
Մեծ սիրով կարձագանքեմ 18:) և կասեմ, որ առաջիկայում ՍՕՍ մանկատան երկու սաների ծնունդներն են, բայց եթե սահմանապակվում ենք Զատիկ մանկատան սաներով, ապա նոյեմբերի 16-ին իմ սանիկ Անի Փարսադանյանի ծննդյան տարեդարձն է, կարող ենք հենց նրանից էլ սկսել: Ինչ կասեք ինչպես կազմակերպենք, որ գեղեցիկ ստացվի?