Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: Տ. Տաթև քհն. on October 21, 2008, 09:55:45 AM

Title: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Տ. Տաթև քհն. on October 21, 2008, 09:55:45 AM
Թիլիլի ժրաջան գործունեությունից հետո  11:)` կապված երեխաներին շնորհավորելու հետ, մի առաջարկություն ունեմ.
մեր «Միտք» ակումբի ֆոնդում կարծեմ դեռ մի որոշակի գումար կա մնացած դեռ պատանեկան մրցույթից, իսկ քանի որ այս ուս.տարում որոշակի խնդիրների պատճառով մենք չկարողացանք շարունակել պատանեկան մրցույթը, ուստի առաջարկում եմ գումարը /որի մասին երևի Ադմինը մեզ ավելի հստակ կներակայացնի/ տրամադրել մեր շատ սիրելի այն երեխաներին, ում ծնունդը որ կլինի առաջիկայում:
Խնդրեմ գրեք ձեր առաջարկություններն այս հարցում 13:)
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Ղուկաս Վահան on October 21, 2008, 11:56:25 AM
Շնորհակալություն Արսեն սարկավագ, որ ինձ կանխեցիր։
Տեղեկացնեմ, որ ֆոնդում այս պահին ունենք 20.700 դրամ, որի մեջ նաև Մասնագետի ներդրումը կա։
Մենք ակումբի ձևավորման փուլում որոշակի նվիրատվություն էլ էինք ստացել ընթացիկ գովազդային ակցիայի, բաններների կազմման համար։ Հետո այդ նվիրատվությունները տրամադրողները համաձայնվեցին, որ տրված գումարի մի մասն օգտագործվի նաև ծրագրավորման խնդիրների համար, այն ժամանակ, երբ վնասվել էր Լուսամուտի ծրագրային հատվածը, ուստի այն, ինչ տրվեց կոնկրետ «Միտք» ակումբի պատանեկանի համար, պահպանել ենք, որը վերոնշյալ գումարն է։
Մեր այս տարվա տեղեկագիրը Կանաչների թիմի անդամներին կլինի տարվա վերջում, ինչպես միշտ։
Ես սիրով համաձայնությունս եմ տալիս այս առաջարկին 21:)
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Տ. Տաթև քհն. on October 27, 2008, 10:53:05 AM
ֆորումցիներ ջան, ես խնդրում եմ արձագանքեք իմ առաջարկությանը
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Ղուկաս Վահան on October 27, 2008, 03:14:18 PM
Դե եթե չեն արձագանքում, ուրեմն չեն առարկում։
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Տ. Տաթև քհն. on October 28, 2008, 05:35:21 PM
դա լավ է, որ չեն առարկում, բայց ես ցանկանում եմ առաջարկներ լսել,թե ինչ նվերներ առնենք, կամ ում առնենք, մոտակա «ծնվողներին», թե նախորդ
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Ղուկաս Վահան on October 28, 2008, 11:13:52 PM
Նախորդներին անդրադառնալը կարծում եմ ուշ է։
Կարծում եմ յուրաքանչյուրի ծննդյան առիթով կարելի է մեկ հատ լավ գրիչ կամ նոթատետր նվիրել։
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Տ. Տաթև քհն. on October 30, 2008, 03:23:26 PM
Շատ լավ, մնաց պարզել այն հարցը, թե մոտական ծննդյան տոնը ում է պատկանելու, և ով կստանձնի գնորդի դերը
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Ղուկաս Վահան on October 30, 2008, 07:42:32 PM
Կարծում եմ այս պահին պետք չէ ծանր բեռ վերցնենք մեզ վրա։ Առաջարկում եմ առայժմ սահմանափակվել Երևանով։
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Տ. Տաթև քհն. on November 04, 2008, 11:15:03 AM
Շատ լավ, սահմանափակվենք միայն Երևանով, ավելի ճիշտ` Զատիկ մանկատնով, ուղղակի շատ կուզենամ, որ Թիլիլն էլ արձագանքի այս զրույցին
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: TILIL on November 05, 2008, 12:07:37 AM
Quote from: arsensrk on November 04, 2008, 11:15:03 AM
Շատ լավ, սահմանափակվենք միայն Երևանով, ավելի ճիշտ` Զատիկ մանկատնով, ուղղակի շատ կուզենամ, որ Թիլիլն էլ արձագանքի այս զրույցին
Մեծ սիրով կարձագանքեմ 18:) և կասեմ, որ առաջիկայում ՍՕՍ մանկատան երկու սաների ծնունդներն են, բայց եթե սահմանապակվում ենք Զատիկ մանկատան սաներով, ապա նոյեմբերի 16-ին իմ սանիկ Անի Փարսադանյանի ծննդյան տարեդարձն է, կարող ենք հենց նրանից էլ սկսել: Ինչ կասեք ինչպես կազմակերպենք, որ գեղեցիկ ստացվի?
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: Ղուկաս Վահան on November 05, 2008, 01:09:28 AM
Դե եթե քո սանիկն է, ուրեմն դու իրեն լավ գիտես, հետևաբար լավ կլինի ինքդ էլ առաջարկես կազմակերպման ձևը։ Մանավանդ մանկատունն էլ լավ գիտես։ Նվերի ծախսի հարցում ամենից գործնական տարբերակը կլինի խոսես Հասիկի հետ, կամ իրեն կասեմ քեզ կզանգի։
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: TILIL on November 05, 2008, 08:56:21 PM
Quote from: Admin on November 05, 2008, 01:09:28 AM
Դե եթե քո սանիկն է, ուրեմն դու իրեն լավ գիտես, հետևաբար լավ կլինի ինքդ էլ առաջարկես կազմակերպման ձևը։ Մանավանդ մանկատունն էլ լավ գիտես։ Նվերի ծախսի հարցում ամենից գործնական տարբերակը կլինի խոսես Հասիկի հետ, կամ իրեն կասեմ քեզ կզանգի։
Շատ լավ: Այս պահին մի քանի բան է մտքովս անցնում,շուտով վերջնական տեսքի կբերեմ, ապա կասեմ:
Title: Re: Նվերներ ծծնդյան տարետարձներին
Post by: TILIL on November 15, 2008, 11:59:48 PM
Ասեմ, որ Հասիկի հետ երկար խոսելուց հետո մտածեցինք կամ Անի Փարսադանյանին այցելել մանկատանը և նվերներ փոխանցել կամ նշել մանկատանը` հետաքրիքիր մթնոլորտ ստեղծելով: Իհարկե արդեն այլ վերնագրի տակ գրել եմ, որ ցանկացողները կարող են միանալ մեզ, բայց մեծ սիրով այստեղ էլ կասեմ այդ մասին, որ կարող եք միանալ մեզ