Եկեղեցու հայրերը

Started by Nane, January 11, 2008, 01:51:47 AM

Previous topic - Next topic

Nane

Quote from: Marie on January 24, 2008, 02:47:16 PM
Նանե, Սուրբ Հայրերի հետ կապված մի հարց ունեմ սակայն. նրանց հավատն ու սրբությունը  շատ հաճախ մարդկանց կողմից համարվում են առասպելական, իսկ նրանց խոսքերը՝ առասպել:
Ի՞նչ խորհուրդ կտայիր, օրինակ, մի ընթերցողին, որ առաջին անգամ ջանում է կարդալ նրանց գրություններից մեկն ու չի կարողանում առաջ գնալ՝ գործածված բառամթերքի պատճառով:
Ինձ թվում է սակայն, թե առաջին խոչընդոտը, ո'չ բառամթերքն է, այլ՝ հավատի թուլությունը:

Սիրելի Մարի,  տվյալ դեպքում, կարծում եմ, խնդիրը ավելի շատ <բառամթերքի> հետ է կապված: Սկզբում կարող է մի փոքր դժվար լինել, բայց աստիճանաբար ավելի հասկանալի կդառնա <Հայրերի լեզուն>/իմ փորձից եմ ասում 30:)/: Շատ դեպքերում խնդիրը կարող է անհաջող թարգմանության մեջ լինել: Ամեն դեպքում, կարծում եմ կարելի է սկսել ավելի մատչելի երկերից:Իսկ հավատքը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Nane

Այսօր Տաթևացու Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ մի շատ հետաքրքրական հատված  կարդացի:Թարգմանաբար ներկայացնում եմ ձեզ .<Եվ ճրագ վառելով գրուանի տակ չեն դնում, այլ` աշտանակի վրա, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են> /Մատթ. Ե 15-16/հատվածի մեկնությունը. <Նախ տունն աշխարհն է և բնակիչները` տարբեր ազգերը և լույսերը` առաքեալները: Դարձյալ տունը  մարմինն է և բնակիչը` հոգին և նրա մասերը, միտքը և նրա զորությունները. Իսկ լոյսը առաքյալների քարոզները և Աստուծո պատվիրանները, ըստ որում Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս /հոգու/աչքերին, տալիս են շնորհների և պատվիրանների լույսը:


Marie

#32

Նանե, շատ լավ է, երբ այդպես մեզ հաղորդակից դարձնում ես քո ստացած լույսերից գոնե մի քանիսին: Շնորհակալությո՜ւն:  21:)

Marie

#33
Quote from: Nane on January 25, 2008, 12:21:52 AM
Quote from: Marie on January 23, 2008, 08:53:22 PM
Այնուամենայնիվ, այնքա՜ն մաքրություն ու աղոթասիրություն են երբեմն գտնվում «անուս» ու Աստուծո շնորհից բացի ամեն ինչից զրկված հավատացյալների քով, այնպիսի՜ սրբություն, որ նրանք արժանի են ունենալու լավագույն ու ամենեն սուրբ առաջնորդներ: Աստված անպայման կլսի իրենց մաքուր աղոթքը...
Սիրելի Մարի, անգամ գիտություն ունենալու դեպքում մեզ այնքան անհրաժեշտ է պարզ հավատքը:  27:)
Իսկ, Նանե, շնորհալի «անուս» հավատացյալների ակնարկելիս, ի մտի ունեի նախ և առաջ մեր հիանալի տատիկների մի քանիսը, ովքեր ամբողջ կյանքը ապրել են աներևակայելի դժվարությանց մեջ, սակայն ապրել են ներդաշնակորեն իրենց ունեցած միակ Գանձին՝ Աստծուն ապավինելով: «Անուս» են, բայց հիանալիորեն հասկանում են, խորապես ըմբռնում են Խոսքի իմաստը, որով ապրում են: Որով ապրում են, ո'չ թե երբեմն, այլ՝ մշտապես. չեն հեռանում Աստուծո պատվիրաններից, ու բոլորը բոլորը կիրարում են անխտի'ր: Ինչպիսի՜ անմիջականությամբ են նրանք ընտրում Բարին, ու ինչպիսի՜ մարդասիրությամբ են նրանք մոտենում բոլորիս:
Նրանց չի կարելի «անուս» համարվել սակայն, նրանք գալիս են եկեղեցի, աղոթում, հաղորդվում, լսում են ու հոգով մասնակցում ժամերգությունների աղոթքներին: Անպայման սուրբ Հայրերի վարդապետությունը նրանց փոխանցվում է պատարագի ու ժամերգությունների ընթացքում Աստվածաշնչից կատարված ընթերցումների ու աղոթքների ու շարականների միջոցով, և քահանայի միջոցով՝ քարոզի ժամանակ, ու քահանայի վարած սուրբ կյանքի կենդանի օրինակով:
Այսպես են ստանում նրանց հոգու միա'կ սնունդը, որը սակայն բավարար է սուրբ կյանքով ապրելու համար և հաղորդսակից լինելու համար անտարակույս՝ հոգևոր մեծագույն շնորհներին:
Բոլորս քաղում ենք այնպիսի տատիկների սրբության պտուղները: - Ներեցեք՝ գործածածս բառամթերքի համար: Ուրիշը չունեմ:

Nane

Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն: /Մատթ. Ե 8/ 21:) 21:) 21:)

Marie

Quote from: Nane on January 25, 2008, 12:38:56 AM
   Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս /հոգու/աչքերին, տալիս են շնորհների և պատվիրանների լույսը:
Հիանալի տողեր են: Կարծես այս տատիկները Ավետարաններն են գրել իրենց սրտի վրա:

akunq

yekexecin uni mek glux,yev vor@ nuynne,mek pesa ,isk yekexecu hayr<yete voch ASTVAS>avetaranin xord haxkacoxutyun e.