Եկեղեցու հայրերը

Started by Nane, January 11, 2008, 01:51:47 AM

Previous topic - Next topic

Nane

Quote from: mane on January 13, 2008, 09:56:04 PM
եկեք սառը դատենք, երբ Հովհանն Մանդակունին գրում էր թատրոնի դեմ, երբ մեր եկեղեցու հայրերը նզովում էին գուսանական երաժշտությունը,  համոզված եմ, որ դա նրանց մոտ ոչ թե հետամնացության նշան էր, այլ հոգու արթնության, քանզի երբ սկսեցին պակասել նման հայրերը, թատրոնները վերածվեցին նաեւ հեռուստահաղորդումների, գուսանական երաժշտությանը գումարվեց հազար ու մի այլ բաներ՝ ռոկ եւ նմանատիպ այլ երաժշտություններ, իսկ քրիստոնյա ազգի օրիորդները մանե են գալիս կիսամերկ եւ պատճառաբանում, որ սա նորաձեւություն է, այսինքն՝ թույլատրելի է:
Մանե, ես կարծում եմ որքան որ սառը դատողություն չէ 21-րդ դարի հայացքով 5-րդ դարը քննելը, այնպես էլ հակառակը: Այստեղ հետամնացության և առաջադիմության, ինչպես նաև հոգևոր արթնության հարց չկա ,  այլ այն ժամանակ պետք էր ամեն ինչ անել մարդկանց հեթանոսությունից կտրելու համար. թատրոնը, գուսանական երաժշտությունը  հեթանոսական տարրեր էին, և մեր հայրերը շատ <խելամիտ և ժամանակակից> գտնվեցին` գրելով նման ճառեր. այսօր այդ խնդիրը չկա:Եթե Դուք անընդունելի եք համարում հոգևորից բացի ցանկացած երաժշտություն մի մոռացեք, որ այն ևս ունի ժողովրդական երաժշտության տարրեր, ինչը շատ բնական է: Հեռուստահաղորդումների մեջ էլ կան շատ օգտակարները: Մանե եթե օրիորդը քրիստոնյա ազգին է պատկանաում, դա դեռ չի նշանակում, որ նա քրիստոնյա է, այլապես կիսամերկ -նորաձև չէր հագնվի: 41:)

Marie

Quote from: Nane on January 12, 2008, 11:21:56 PM
իմ կարծիքով Ս. Հոգին երբեք դադարում գործելուց և Աստծու շնորհները անսահման են  բոլոր ժամանակներում , Աստված առատաձեռն է և կարող է իմաստություն տալ նաև 21-րդ դարում ապրողին, ով /իհարկե հիմք ունենալով Ս. Գիրքը, Սուրբ ավանդությունը և Հայրերին և ամենակարևորը` Սերը և հավատը առ Աստված/ կկանգնի մաքուր սրտով ու կխնդրի. 27:)
<Իմաստութիւն Հօր Յիսուս
Տուր ինձ զիմաստութիւն զբարիս խորհիլ, խօսիլ եւ գործել առաջի քո յամենայն ժամ...>

Շատ սիրելի Նանե, անչափ լա՜վ եք ամփոփել մեր համոզումները:  21:)

mane

Նանե, այն, որ Աստված մեզ արարելու շնորհ է տվել, հուսով եմ չեք մտածում, որ ես կասկածում եմ դրա վրա, ես ինքս էլ ձեր շեշտած հոգեւոր մշակույթի մի ճյուղով եմ զբաղվում, ուղղակի կարծում եմ, որ բոլոր քրիստոնյաները պիտի շարժվեն մի կարգախոսով, ինչի կոչը որ անում է Առաքյալը. «Ինչ որ անում եք, արեք Աստծո փառքի համար», եթե մշակույթը եւ ընդհանրապես կյանքի այլ ոլորտները այս կարքախոսից դուրս չեն գալիս, բոլորն էլ ընդունելի են, իսկ եթե դուրս են գալիս, դրանք արդեն մեզ համար դառնում են սպառնալիք մեր հոգու փրկության համար:



Nane

Մանե ջան 21:) 21:) 21:)
Համաձայն եմ Ձեզ հետ, պարզապես նույն  կարգախոսով շարժվելու ճանապարհները և դրանց սահմաններն են մի փոքր տարբեր, ինչպես տարբեր մարդկանց, այնպես էլ տարբեր ազգերի, մշակույթների համար, և դա բնական է: Բայց իհարկե, բոլորի նպատակը Աստվածային սիրո մեջ ապրելն է:


Marie

Որ հանգել եք համաձայնության մը, կարո՞ղ եք քննարկել իմ հարցերը - մասամբ շոշափել եք սրանց արդեն նույն թեմայում : Եկեղեցու Հայրերի ավանթույթի մասին  են: Այս քննարկումը թողնում եմ ձեր երկուսիդ, որովհետև դա իմ մասնագիտությունը չէ. սուրբ Հայրերից կարդացել եմ միայն իմ ունեցվածքը, և մասնավորապես՝ աղոթական կյանքի վերաբերյալ գրություններ:
Հնարավո՞ր է նկատել, թե Եկեղեցու Հայրերի ավանթույթը կենդանի է, այսինքն՝ մի հայրը կարող է մյուսին ամբողջացնել, երբեմն՝ սրբագրել: Թե ՝ժամանակակից աստվածաբանները հետագային կարող են նկատվել այս ավանթույթի շարունակողները: Թե ՝ավանդույթը սառած չի մնալու նույն վիճակում: Թե՝ Եկեղեցու հայրերի ոչ բոլոր խոսքերը ունեն անսխալականություն, թե՝ հնարավոր է ժամանակակից լույսի տակ երբեմն չհամաձայնել նրանց հետ: Թե՝ պիտի անպայման հենվել նրանց վրա, բայց ոչ՝ բառացիորե'ն ընդօրինակել: Այսինքն... իրավունք ունե՞նք նրանց նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով լցված՝ այսօրվա Եկեղեցուն թողնել ասի Ի'րը, ի'ր Խոսքը:
ՇՆորհակալությո'ւն:  21:)

Marie

 Այս հարցս ուղղեմ  Հայ Եկեղեցու Հոգևորականներին.
'Սուրբ Հայրեր'՝ 'Եկեղեցու Հայրեր' ի միջից տարբերություն, ' անսխալականության 'տարբեր աստիճան չի՞ դրվում:
Հովհան Ոսկեբերանի ու Վարտան Այգեկցու գրություններին նո՞ւյն ընթերցում է կատարում Հայ Հավատացյալը:

Marie

Նո՞ւյն անսխալականություն, Սուրբ Հոգու նո՞ւյն ներշնչում եք վերագրում Ավետարաններին, տիեզերական հայրերին և մյուս հայրերին:

Nane

Սիրելի Մարի, ինչպես նշեցիք մասամբ արտահայտել եմ տեսակետս այս հարցի շուրջ, ուստի հիմա կփորձեմ ամփոփել:  Իհարկե, Եկեղեցու Հայրերի ավանդը միշտ կենդանի է և արդիական է: Հիմա կարդում եմ Գրիգոր Տաթևացու Մատթեոսի Ավետարանի մեկնությունից Երանիների մեկնության հատվածը և հիանում, թե որքան արդիական է և օգտակար, և գիտեք զգում եմ, թե ինչպես է սնվում հոգիս: 27:)

Nane

Ս.Հայրերը գրել են Ս. Հոգու ներշնչումով և ստեղծել են արժեքներ բոլոր ժամանակների համար, բայց չպետք է մոռանալ, որ նրանք ևս ապրել են պատմության որոշակի փուլում և ժամանակի մեջ, պատմա-քաղաքական և մշակութային որոշակի պայմաններում: Ուստի նրանց գրվածքներում կան մտքեր, որ անհրաժեշտ է քննել ժամանակի կոնտեքստում:
Ես արդեն բերել եմ Հովհան Մանդակունու օրինակը:
Հայրերը շատ իմաստուն են եղել և շատ ճկուն, ի դեպ մեծ վարդապետները /Դավիթ Անհաղթ, Նարեկացի, Շնորհալի, Կոմիտաս  և այլն/ , ովքեր ցանկացել են նոր խոսք ասել միշտ հալածվել են խիստ արմատականների կողմից: Նոր խոսք ասելը և ընդունելը միշտ էլ դժվար է, քանզի մարդիկ հաճախ վախենում են փոփոխություններից: Բայց Եկեղեցին միշտ կարող է ասել իր ՆՈՐ խոսքը:
Եթե ծառը կտրենք արմատից, կչորանա, բայց եթե չէտենք և չմշակենք  լավ բերք չի տա...  21:) 21:) 21:)