Եկեղեցու հայրերը

Started by Nane, January 11, 2008, 01:51:47 AM

Previous topic - Next topic

Nane

Քանի որ Աստծո արքայության մասին ես արտահայտել եմ իմ տեսակետը <որտեղից ենք գալիս, ուր ենք գնում> թեմայում, չէի ցանկանա նորից կրկնել, բայց կուզեի անդրադառնալ մի այլ հարցի:Սիրելի Մանե Դուք անընդհատ նշում եք /նաև այլ բաժիններում/ Սուրբ Հայրերի մասին, և որ այն ինչ նրանցից դուրս է, ուրեմն սխալ է: Նախ կցանկանայի իմանալ Դուք Եկեղեցու Հայրեր ասելով նկատի ունեք Տիեզերական եկեղեցու, թե նաև Հայոց եկեղեցու վարդապետներին:Ես համամիտ եմ Ձեզ հետ, մենք պետք է հետևենք Սուրբ Հայրերին, նրանք պետք է լինեն մեզ ուղղորդող ճրագը Աստծո խոսքը հասկանալու համար: Բայց հենվելով նրանց վրա մենք էլ պետք է մերը ավելացնենք` նմանվելով այն բարի ծառաներին, ովքեր ովքեր Տիրոջ տված դրամի վրա ավելացրեցին իրենցը: Այլապես կնմանվենք այն ծառային, ով <թաշկինակի մեջ ծրարած> պահում էր այդ գանձը` վախենալով որևէ բան անել և ավելացնել /Ղուկ, ԺԹ 11-28/: Ումից գոհ մնաց Տերը:???


Nane

Գիտեք եթե Գրիգոր Տաթևացին մտածեր, որ Եկեղեցու Հայրերն ամեն ինչ ասել են  չխոսեր իր ժամանակին համահունչ լեզվով և չարծարծեր ժամանակակից խնդիրներ, այսօր մենք չէինք ունենա Գիրք Հարցմանցը, Ոսկեփորիկը, Ամառան և Ձմեռան քարոզգրքերը և այլն: Եթե Սիմեոն Երևանցին մտածեր, որ իրավունք չունի ձեռք տալ Հայոց տոնացույցին և կատարել ժամանակի պահանջներից բխող փոփոխություններ, երևի ստիպված կլինեինք ինքներս կարգավորել տոնացույցը կամ էլ չէինք համարձակվի նրան ձեռք տալ Մանդակունուց, Օձնեցուց, Շնորհալուց հետո:

Մեր հայրերը մեզ հսկայական ժառանգություն են թողել և մենք պարտավոր ենք ուսումնասիրել, քննել. իմանալ, հետևել, ինչու ոչ նաև ` չհամաձայնվել, ասել մերը, և ավելի հարստացնել այն, ինչ ունենք, այլապես կկորցնենք:


mane

Սիրելի Նանե, ես սուրբ հայրեր ասելով նկատի ունեմ ինչպես տիեզերական եկեղեցու, այնպես էլ հայ եկեղեցու հայրերին: Եվ որպես հիմնավորում իմ կարծիքին, օգտվում եմ, թե Տաթեւացուց, թե Սիմոն Երեւանցուց եւ թե այլ վերջին ժամանակների հեղինակություններից եւ աշխատում եմ նույնիսկ այսօրվա նորամուծություններից էլ օգտվել՝ նրանց գրվածքների մեջ փնտրելով համապատասխան հիմնավորումներ: Եթե կարծում եք, թե սուրբ հայրերի խրատներին համաձայն չլինելով հանդերձ կարող ենք մեր տկարությամբ ինչ որ մեծ բաներ անել հոգեւոր կյանքում, իմ կարծիքով սխալվում եք, որովհետեւ մեր թշնամին այն հին բազմափորձ, աներեւույթ օձն է եւ կարծում եմ, որ նրա դեմ պատերազմելու  մեծ հմտություն ցուցաբերած հայրերի փորձառությունը մեզ շատ բաներ կարող է սովորեցնել հենց այսօրվա ծագած հարցերի շուրջ: Չէ որ նրանք սրբության հասած Աստծո շնորհների տաճարներ էին, իսկ նման կարծիք մեզ վերագրելն իսկ ծիծաղելի է եւ ինչպես կարող ենք մենք գործել այդ իմաստությամբ, որպես հիմք չունենալով նրանց հոգեւոր հանճարը:



Nane

:  Մանե ջան եթե ուշադիր կարդայիք իմ գրածը, ես չեմ ասում, թե պետք է մերժել հայրերի գրածը, այլ նրանց վրա հիմնվելով ավելացնել մերը և կան բաներ էլ , որոնք չպետք է ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, այլ ավելի ճիշտ ուսումնասիրել և ընկալել ժամանակի կոնտեքստում: Ավելի հասկանալի լինելու համար մի օրինակ բերեմ: Ս. Հովհան Մանդակունին այն մեծ կաթողիկոսներից է, ով կարողացավ բազմակողմանի գործունեություն ծավալել /չեմ ուզում մանրամասնել/: Նա ունի մի ճառ թատրոնի մասին, եթե ծանոթ ես, մի խոսքով այստեղ թատրոնը ուղղակիորեն համարվում է սատանայի գործ:  նա ժամանակի անհրաժեշտությունից է այդպես խոսել, հարգգանքով և խելամտությամբ մոտենալով հանդերձ` մենք էլ իրավունք ունենք, ավելի ճիշտ` պարտավոր ենք մերն ասել. թատրոնը արվեստ է:
Միջնադարում Ժողովրդական երգերը, պարերը ևս նույն պատճառով արգելվել են: Բայց  19-20-րդ դարում Կոմիտաս վարդապետը գրեց Պատարագ և շրջեց գյուղերում` հավաքելով միջնադարում հայրերի կողմից արգելված ժողովրդական երգերը: Խրիմյան Հայրիկը մի խումբ վարդապետների հետ շրջում էր և գյուղերում և զբաղվում ժողովրդական բանահյուսությամբ: Միթե նրանք հանճար չէին և չէին գործում Աստծու շնորհով:

Nane

Quote from: mane on January 12, 2008, 09:57:16 PM
Չէ որ նրանք սրբության հասած Աստծո շնորհների տաճարներ էին, իսկ նման կարծիք մեզ վերագրելն իսկ ծիծաղելի է եւ ինչպես կարող ենք մենք գործել այդ իմաստությամբ, որպես հիմք չունենալով նրանց հոգեւոր հանճարը:



Երբ Ավետարանն ասում է.<Դուք Սուրբ Հոգու տաճար եք> դա բոլոր ժամանակների մարդկանց է վերաբերվում և ոչ միայն միջնադարում ապրող: Հայրերը հասել են այդ հանճարին, մենք պետք է փորձենք հետևել նրանց: միթե ըստ Ձեզ այսօր չկան բարի, հոգևոր, Աստվածային շնորհներով և իմաստությամբ օժտված մարդիկ:Մանե ջան եթե Ձեզ համար ծիծաղելի է, ապա  իմ կարծիքով Ս. Հոգին երբեք դադարում գործելուց և Աստծու շնորհները անսահման են  բոլոր ժամանակներում , Աստված առատաձեռն է և կարող է իմաստություն տալ նաև 21-րդ դարում ապրողին, ով /իհարկե հիմք ունենալով Ս. Գիրքը, Սուրբ ավանդությունը և Հայրերին և ամենակարևորը` Սերը և հավատը առ Աստված/ կկանգնի մաքուր սրտով ու կխնդրի. 27:)
<Իմաստութիւն Հօր Յիսուս
Տուր ինձ զիմաստութիւն զբարիս խորհիլ, խօսիլ եւ գործել առաջի քո յամենայն ժամ...>

Իհարկե մեզանից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը այս հարցի շուրջ: 21:) 21:) 21:)

mane

Սիրելի Նանե, նախ ասեմ, որ ինձ համար խորթ չեն մշակույթի տարբեր ասպարեզները, բայց եկեք սառը դատենք, երբ Հովհանն Մանդակունին գրում էր թատրոնի դեմ, երբ մեր եկեղեցու հայրերը նզովում էին գուսանական երաժշտությունը, արգելում էին կանանց շպարվել եւ ճոխ հանդերձներով ման գալ, համոզված եմ, որ դա նրանց մոտ ոչ թե հետամնացության նշան էր, այլ հոգու արթնության, քանզի երբ սկսեցին պակասել նման հայրերը, թատրոնները վերածվեցին նաեւ հեռուստահաղորդումների, գուսանական երաժշտությանը գումարվեց հազար ու մի այլ բաներ՝ ռոկ եւ նմանատիպ այլ երաժշտություններ, իսկ քրիստոնյա ազգի օրիորդները մանե են գալիս կիսամերկ եւ պատճառաբանում, որ սա նորաձեւություն է, այսինքն՝ թույլատրելի է:

mane

Երբ հեռուստացույցով պիտի ցուցադրեին «Քրիստոսի կրքեր» սրբապիղծ ֆիլմը, այդ ֆիլմը ներկայացնողը մի տեսակ խռովված հանդիմանում էր, որ Ֆրանսիայում եւ այլ երկրներում այրել են այն կինոթատրոնները, որտեղ այդ ֆիլմերը ցույց են տվել եւ ասում էր, որ դա ընդհամենը մշակույթ է եւ ամեն մարդ իրավունք ունի իր ընկալումները մատուցել իր ուզած ձեւով, նման կերպ եւ քմծիծաղով վերաբերվում էին նրանց, ովքեր հակառակվում էին «Դավինչիի կոդը» ֆիլմին, ասելով, որ սա ընդհամենը ֆիլմ է, էլ չեմ ասում ամենատարբեր սարսափ ֆիլմերի, մարդաֆիլմերի եւ անառակություն տարածող ֆիլմերի մասին:
Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ տարբերություն կա Մանդակունու եւ մեր ժամանակաշրջանի միջեւ, տեսնենք, թե որքան է մեզ մոտ սակավացել հոգեւորը եւ որքան առատացել այդ մշակույթի պտուղները, իզուր չէ, որ Առաքյալն ասում էր. «Նույն աղբյուրից միաժամանակ դառը եւ քաղցր ջուր չեն կարող հոսել»: Եվ եթե մեր հայրերը պայքարել են դրա դեմ, ապա նրանց միտումը միանշանակ մեկն է եղել, որ իրենց վստահված հոտին անխափան հասցնեն երկնքի արքայությունը, որտեղ մշակույթն ու արվեստը ոչ թե մարդկային են այլ՝ Աստվածային եւ այստեղի ամեն բան ընդհամենը ոչինչ է դրա համեմատ:

mane

Նանե ջան, եթե մահը հիմա կանգնի մեր կողքին, մշակույթը ինչ օգուտ պիտի տա մեզ, այլ միայն հավատքը, որին խոչընդոտում է մշակույթի ծայրահեղ դրսեւորումները, որոնք առավելապես լեցունացված ենք տեսնում մեր կենցաղում:
Մեծ հարգանք ունենալով Խրիմյան Հայրիկի հանդեպ, շատ ուրախ կլինեի, եթե դրա փոխարեն գրված լինել, թե ինչպես Պողոս Մոկացու, Մովսես Տաթեւացու նման գիշեր ու զօր ոտքով քայլում էին Հայաստանուվ մեկ՝ քարոզելով Աստծո խոսքը, որոնց գործունեության ժամանակ 17-րդ դարում Հայաստանը մեծագույն հոգեւոր բարձունքների հասավ, իսկ այն թվերին, երբ Խրիմյան Հայրիկն ու Կոմիտասն էին, կրկնում եմ, որոնց հանդեպ ես մեծ հարգանք եմ տածում, ցավոք, Հայաստանի պատմության մեջ եղավ ամենաահավոր շրջանը՝ մեծ եղեռնը:
Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ մենք Աստծո տաճար ենք, այդ մասին արդեն շատ է խոսվել, եթե պայմանները նպաստավոր են հոգեւորի համար, շատ մեծանուն հոգեւորականներ են ելնում այդ շրջանում, իսկ եթե աննպաստ է, ինչի հետեւանքը կարող ենք ասել վերը նշված իրողություններն են, բնականաբար քիչ, կամ համարյա անհնարին է մեծագույն հոգեւոր անձանց ի հայտ գալը, ինչպես որ երբ  երաշտ է լինում,  այդ տարի առատ բերք սպասել չի կարելի:

Nane

Quote from: mane on January 13, 2008, 09:58:34 PM
Նանե ջան, եթե մահը հիմա կանգնի մեր կողքին, մշակույթը ինչ օգուտ պիտի տա մեզ, այլ միայն հավատքը: Մեծ հարգանք ունենալով Խրիմյան Հայրիկի հանդեպ, շատ ուրախ կլինեի, եթե դրա փոխարեն գրված լինել, թե ինչպես Պողոս Մոկացու, Մովսես Տաթեւացու նման գիշեր ու զօր ոտքով քայլում էին Հայաստանուվ մեկ՝ քարոզելով Աստծո խոսքը, որոնց գործունեության ժամանակ 17-րդ դարում Հայաստանը մեծագույն հոգեւոր բարձունքների հասավ, իսկ այն թվերին, երբ Խրիմյան Հայրիկն ու Կոմիտասն էին, կրկնում եմ, որոնց հանդեպ ես մեծ հարգանք եմ տածում, ցավոք, Հայաստանի պատմության մեջ եղավ ամենաահավոր շրջանը՝ մեծ եղեռնը:
ինչպես որ երբ  երաշտ է լինում,  այդ տարի առատ բերք սպասել չի կարելի:


Աստված մեզ արարելու շնորհ է տվել և մենք ստեղծում էնք մշակույթը: Եթե միջնադարում այդպես մտածեին մենք չէինք ունենա օրինակ մանրանկարչությունը: Իսկ Մովսես Տաթևացին առաջին հերթին վերաբացել է վանական դպրոցները և հիմնել նորերը: Այսինքն, Ձեզ համար որևէ արժեք չունեն գիտությամբ զբաղվողները, օրինակ սահակ-մեսրոպյան աշակերտները, ովքեր ուղարկվեցին ուսման և կատարեցին թարգմանություններ /ոչ միայն Ս. Գիրք և Հայրեր, այլև փիլիսոփայական գրվածքներ/: Գիտեք երբ լսում եմ Կոմիտասի Պատարագը, դա ինձ համար Աստծու խոսքի <մեծագույն քարոզն է>:  Կոմիտասի և Խրիմյան Հայրիկի մասին Ձեր գրածի մասին ոչինչ չեմ ուզում ասել. քանի որ կշեղվեմ թեմայից: Միայն մի բան Առաջին դարում, Առաքյալները քարոզում էին, բայց այն քրիստոնյաների հանդեպ ամենադաժան հալածանքների շրջանը եղավ:
ՄԻ հարց ըստ Ձեզ որերորդ դարից, կամ որ թվականից է սկսվել այդ երաշտը  և մինչև երբ է շարունակվելու:


Nane

Quote from: mane on January 13, 2008, 09:57:11 PM
Երբ հեռուստացույցով պիտի ցուցադրեին «Քրիստոսի կրքեր» սրբապիղծ ֆիլմը, այդ ֆիլմը ներկայացնողը մի տեսակ խռովված հանդիմանում էր, որ Ֆրանսիայում եւ այլ երկրներում այրել են այն կինոթատրոնները, որտեղ այդ ֆիլմերը ցույց են տվել եւ ասում էր, որ դա ընդհամենը մշակույթ է եւ ամեն մարդ իրավունք ունի իր ընկալումները մատուցել իր ուզած ձեւով, նման կերպ եւ քմծիծաղով վերաբերվում էին նրանց, ովքեր հակառակվում էին «Դավինչիի կոդը» ֆիլմին, ասելով, որ սա ընդհամենը ֆիլմ է

Անկեղծ ասած, չեմ դիտել <Դավինչիի կոդը> ֆիլմը, բայց նաև կողմ չէի, երբ այդքան մեծ աղմուկով հակառակվում էին, քանի որ հակագովազդը ամենամեծ գովազդն է: Բայց այնուամենայնիվ այսօր բոլորը մոռացել են այդ ֆիլմի մասին: Իսկ նշածդ մյուս ֆիլմից հատվածներ եմ դիտել և արդեն մոռացել: Նման ֆիլմերը շատ շուտ են մոխրանում: