Եկեղեցու հայրերը

Started by Nane, January 11, 2008, 01:51:47 AM

Previous topic - Next topic

Marie

#20
Սիրելի Նանե, երանի եմ համարում քեզ, որ այդպիսի գրության ընթերցմամբ ես զբաղվում:
Նոր եմ մտել Սուրբ Հայրերի նկատմամբ բերկրալի հնազանդության մեջ, և դա համարում եմ Դուռն, որով մտնում ես Եկեղեցու հարազատ տան մեջ: 
Նանե, քեզ չի՞ թվում, թե ընդհանրապես Աստվածաշնչի մասին արդեն ամեն խոսք է ասվել Եկեղեցու հայրերի կողմից, և դժվար թե մի գաղտնիք մնա, որ բացահայտված չլինի նրանց կողմից:
Իսկ այսօրվա Եկեղեցին, իմ կարծիքով, պարտավոր է արտահայտվելու ժամանակակից խնդիրների մասին, հիմնվելով Աստվածաշնչի և երանելի սրբերի և սուրբ Հայրերի վրա: Այս խնդիրների մասին չի՞ սպասվում  իր հայրական խոսքը հասարակության կողմից:

Marie

Quote from: Nane on January 19, 2008, 12:08:11 AM
Ս.Հայրերը... ապրել են պատմության որոշակի փուլում և ժամանակի մեջ, պատմա-քաղաքական և մշակութային որոշակի պայմաններում: Ուստի նրանց գրվածքներում կան մտքեր, որ անհրաժեշտ է քննել ժամանակի կոնտեքստում:

Մեծ վարդապետները  ովքեր ցանկացել են նոր խոսք ասել միշտ հալածվել են խիստ արմատականների կողմից: Նոր խոսք ասելը և ընդունելը միշտ էլ դժվար է, քանզի մարդիկ հաճախ վախենում են փոփոխություններից: Բայց Եկեղեցին միշտ կարող է ասել իր ՆՈՐ խոսքը:
Առաջին միտքդ շատ փափուկ է, որովհետև մենք էլ կրում ենք նույնպիսի ազդեցություններ:
Իսկ երկրորդը ՝ ա'լ ավելի: Որովհետև որոշել փոփոխությունների օգտակարության մասին մանավանդ կրոնական ոլորտում, անլուծելի խնդիրներ են առաջացնում: Հետագային կհամոզվենք ՝բերած քաղցր պտուղներ ճաշակելիս միայն:

Nane

Quote from: Marie on January 19, 2008, 03:52:39 PM
Սիրելի Նանե, երանի եմ համարում քեզ, որ այդպիսի գրության ընթերցմամբ ես զբաղվում:
Նանե, քեզ չի՞ թվում, թե ընդհանրապես Աստվածաշնչի մասին արդեն ամեն խոսք է ասվել Եկեղեցու հայրերի կողմից, և դժվար թե մի գաղտնիք մնա, որ բացահայտված չլինի նրանց կողմից:
Իսկ այսօրվա Եկեղեցին, իմ կարծիքով, պարտավոր է արտահայտվելու ժամանակակից խնդիրների մասին, հիմնվելով Աստվածաշնչի և երանելի սրբերի և սուրբ Հայրերի վրա: Այս խնդիրների մասին չի՞ սպասվում  իր հայրական խոսքը հասարակության կողմից:

Սիրելի Մարի, Մատենադարանում աշխատելով մեծ առիթ եմ ունենում կարդալ Ձեռագրերից, որոնք դեռևս հրատարակված չեն:Եկեղեցու Հայրերը <տառ առ տառ >մեկնել են Ս. Գիրքը, սակայն կարծում եմ ինչպես Աստված է անսահման և մինչև վերջ ոչ ճանաչելի, այնպես էլ Նրա խոսքը, այնպես որ միշտ կարող  ենք հանդիպել <գաղտնիքների>:
Եկեղեցու Հայրերը  միշտ գրել են ժամանակից խնդիրներ արծարծող գործեր /ինչպես օրինակ Եկեղեցական կանոնները/: Կարծում եմ` Եկեղեցին պետք է խոսի ժամանակակից խնդիրների մասին, բայց ոչ թե այդ խնդիրները նպատակ դարձնի: Եկեղեցու առաքելությունը  Աստվածային շնորհների հետ հաղորդակից դարձնելն է, աշխարհի խնդիրներից ազատելը և փարատելով հոգևոր վերքերը`  առ Աստված   վեր հանելը և Աստծո արքայության` երկրի վրա հաստատումը:

Marie

Շնորհակալ եմ, Նանե, պատասխանիդ համար: Միշտ երանի եմ տվել քո նմաններին, ու մաղթում եմ քեզ ու աշխատակիցներիդ մեծագույն շնորհներ ու հայտնություններ կատարելու մեծագույն երջանկություն:
Նանե, սակայն, Աստվածաշնչից մի նոր գաղտնիք հայտնաբերելու համար, կպահանջվեր սրբություն: Իսկ, ո՞վ ունի սուրբ Հայրերի սրբությունը:


Marie

#24
Գոյություն չունի՞, Նանե, « ժամանակի մի աստվածաբանություն»:
Այսպես, օրինակ, Հայ Եկեղեցու կողմից Հովհան Ոսկեբերանը անվանվում է « Երկոտասան Վարդապետք»ից մեկը: Եվ այս թիվը համալրված  է:
Աստուծո Խոսքը՝ Հին Ուխտի մարգարեների միջոցով զարգացավ մինչև Քրիստոսի մարմնացումը՝ Բանն Աստուծո, և Ավետարանները գրի են արվել մեզ համար՝ ուրիշ ժամանակաշրջանի ապրող մարդկանգ համար, որոնք մեր ձեռքերով չենք շոշափել կենդանի Խոսքը՝ Քրիստոսը: Սուրբ Հոգին, Մխիթարիչը, կգա այս Կենդանի Խոսքը հաստատելու համար , վերակենդանացնելու համար մեր սրտերում: Բայց Խոսքը ասվեց մի ժամանակահատվածում, ասվել է ու մեկնաբանվել է Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Վարդապետների կողմից և նրանց հաջորդողները այժմեականացրել են նույն Խոսքը, բայց նախկիններից առաջ չեն անցել մեկնության մեջ:
Մեզ տրվել է Հին ուխտը, Ավետարանները , առաքելական թղթերը և Ավանթույթը, որը կազմված է երկու մասերի. մեկնողական երկերը, որ համարալրվել են, ու՝ ներկայումս կենդանի Խոսքին տրված նոր՝ այմեականացրած նշանակությունը:
Ինձ թվում է, թե ամեն ինչ ասվել է, բայց ամեն րոպե Աստուծո ասած Միակ Խոսքը կենդանացնելու համար, Սուրբ Հոգու ներգործությունն է անհրաժեշտ՝ Աստուծո կենդանի և այժմեական պարգևը: Եվ այսրտե'ղ է, որ գրվում են նոր «Առաքելական թղթեր», ու շարունակվում է գրվել «Գործք առաքելոց»:
Երբ Խոսքը կյանքի ենք կոչում Եկեղեցում, հավելանում են Հավատի նոր էջեր: Բայց ոչ՝ նոր Խոսքեր, կամ ՝նոր մեկնություններ: Մտավորական գետնի վրա՝ բացահայտվելիք ոչ մի գաղտնիք կա: Սրբության ոլորտում... ամեն օր պիտի նոր էջեր գրվեն Եկեղեցու կողմից:
Կներես, Նանե. ջանացել եմ հստակեցնել իմ միտքը- չգիտեմ՝ որքան եմ հաջողել:

Nane

Quote from: Marie on January 20, 2008, 09:47:42 PM
Նանե, սակայն, Աստվածաշնչից մի նոր գաղտնիք հայտնաբերելու համար, կպահանջվեր սրբություն: Իսկ, ո՞վ ունի սուրբ Հայրերի սրբությունը:


Սիրելի Մարի, անշուշտ Ս. Գիրքը միայն սրբությամբ քննելու դեպքում կարող ենք հասկանալ: Ս. Հայրերը <մանանեխի հատիկից էլ մեծ> հավատք են ունեցել, այդ պատճառով էլ կարողացել են <լեռներ շարժել>, իսկ նրանց` սրբությամբ անցած կյանքը կարդալիս` մեզ շատ անարժան և փոքր ենք զգում: Երևի մի փոքր սխալ կհնչի ասածս, բայց կարծում եմ, այն ինչին հասել են Հայրերը, այսօր էլ բացառված չէ, քանի որ Ավետարանի <Եղեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է> խոսքը բոլոր ժամանակների մարդկանց է ուղղված: Այնպես որ Ս. Հայրերի օրինակին կարող ենք հետևել, ինչը իրոք շատ դժվար է, բայց ոչ անհնարին: 27:)

Nane

Quote from: Marie on January 21, 2008, 03:14:36 PM
Աստուծո Խոսքը՝ Հին Ուխտի մարգարեների միջոցով զարգացավ մինչև Քրիստոսի մարմնացումը՝ Բանն Աստուծո, և Ավետարանները գրի են արվել մեզ համար՝ ուրիշ ժամանակաշրջանի ապրող մարդկանգ համար, որոնք մեր ձեռքերով չենք շոշափել կենդանի Խոսքը՝ Քրիստոսը: Սուրբ Հոգին, Մխիթարիչը, կգա այս Կենդանի Խոսքը հաստատելու համար , վերակենդանացնելու համար մեր սրտերում: Բայց Խոսքը ասվեց մի ժամանակահատվածում, ասվել է ու մեկնաբանվել է Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Վարդապետների կողմից և նրանց հաջորդողները այժմեականացրել են նույն Խոսքը, բայց նախկիններից առաջ չեն անցել մեկնության մեջ:
Ինձ թվում է, թե ամեն ինչ ասվել է, բայց ամեն րոպե Աստուծո ասած Միակ Խոսքը կենդանացնելու համար, Սուրբ Հոգու ներգործությունն է անհրաժեշտ՝ Աստուծո կենդանի և այժմեական պարգևը: Եվ այսրտե'ղ է, որ գրվում են նոր «Առաքելական թղթեր», ու շարունակվում է գրվել «Գործք առաքելոց»:
Երբ Խոսքը կյանքի ենք կոչում Եկեղեցում, հավելանում են Հավատի նոր էջեր: Բայց ոչ՝ նոր Խոսքեր, կամ ՝նոր մեկնություններ: Մտավորական գետնի վրա՝ բացահայտվելիք ոչ մի գաղտնիք կա: Սրբության ոլորտում... ամեն օր պիտի նոր էջեր գրվեն Եկեղեցու կողմից:


Սիրելի Մարի, շատ  գեղեցիկ և հետաքրքական կերպով եք ձևակերպել Ձեր միտքը :  21:) 21:) 21:)

Marie

Quote from: Nane on January 22, 2008, 10:07:45 PM
Ավետարանի <Եղեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է> խոսքը բոլոր ժամանակների մարդկանց է ուղղված: Այնպես որ Ս. Հայրերի օրինակին կարող ենք հետևել, ինչը իրոք շատ դժվար է, բայց ոչ անհնարին: 27:)
Սիրելի Նանե, քո լավատեսությունը վարակիչ է ու ցանկանում եմ, որ փարատվի իմ հուսահատ տեսությունը – միայն իմ անձնակա՞ն կարծիքն էր - «Աստուծո Հայտնության տարբեր ժամանակների » մասին... Երևի իմ հավատի պակասից էր բխած:
Այնուամենայնիվ, այնքա՜ն մաքրություն ու աղոթասիրություն են երբեմն գտնվում «անուս» ու Աստուծո շնորհից  բացի ամեն ինչից զրկված հավատացյալների քով, այնպիսի՜ սրբություն, որ նրանք արժանի են ունենալու լավագույն ու ամենեն սուրբ առաջնորդներ: Աստված անպայման կլսի իրենց մաքուր աղոթքը...
Քո առողջ մարդասիրությա'մբ լցվենք:  37:)

Marie

Նանե, Սուրբ Հայրերի հետ կապված մի հարց ունեմ սակայն. նրանց հավատն ու սրբությունը  շատ հաճախ մարդկանց կողմից համարվում են առասպելական, իսկ նրանց խոսքերը՝ առասպել:
Ի՞նչ խորհուրդ կտայիր, օրինակ, մի ընթերցողին, որ առաջին անգամ ջանում է կարդալ նրանց գրություններից մեկն ու չի կարողանում առաջ գնալ՝ գործածված բառամթերքի պատճառով:
Ինձ թվում է սակայն, թե առաջին խոչընդոտը, ո'չ բառամթերքն է, այլ՝ հավատի թուլությունը:

Nane

Quote from: Marie on January 23, 2008, 08:53:22 PM

Այնուամենայնիվ, այնքա՜ն մաքրություն ու աղոթասիրություն են երբեմն գտնվում «անուս» ու Աստուծո շնորհից  բացի ամեն ինչից զրկված հավատացյալների քով, այնպիսի՜ սրբություն, որ նրանք արժանի են ունենալու լավագույն ու ամենեն սուրբ առաջնորդներ: Աստված անպայման կլսի իրենց մաքուր աղոթքը...
Վերջերս մի պատմություն լսեցի.<Լինում է մի հասարակ հովիվ, ով չուներ գիտություն Աստծու մասին, բայց ուներ պարզ հավատք, այնքան պարզ, ով ամեն առավոտ արթնանում էր և գլխարկը վեր նետելով <ողջունում էր> Աստծուն, միգուցե նաև մրմնջում աղոթքի , ավելի ճիշտ խնդրանքի խոսքեր: Մի ճգնավոր տեսնում է հովվի արարքը և հանդիմանում նրան: Հովիվը <աղոթելու այլ եղանակ> չգիտեր...: Ճգնավորին երևում է Աստծո հրեշտակն ու ասում. <Ինչու զրկեցիր մեզ աղոթողից>:
Լսեցի նաև մի հուզիչ պատմություն. Տաթև գյուղի բնակիչները, ովքեր երկար ժամանակ հոգևորական չեն ունեցել հեռացել են հավատքից ու կրոնից: Բայց ամեն անգամ Տաթևի վանքի մոտով անցնելիս ասում են <Բարի լույս, վանք>: 
Սիրելի Մարի, անգամ գիտություն ունենալու դեպքում մեզ այնքան անհրաժեշտ է պարզ հավատքը:  27:)