Main Menu

36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

TILIL

Quote from: Masnaget on October 20, 2008, 02:29:13 PM
Դատելով Թիլիլի պատասխաններից` կարելի է ասել, որ նա իր ժամանակը ռացիոնալ է տնօրինում կյանքի բոլոր պահերին, հավասարակշիռ է, գլխավոր և կենսական նշանակություն ունեցող քայլերը կատարում է շատ մտածված ու կշռադատված: Երազկոտ է, ոչ ռեալիստ, կարելի է նույնիսկ ասել, որ նա կյանքին շատ թեթև է նայում: Բայց դա, իհարկե, ունի իր անցանկալի հետևանքները. կարող է մարդ գլուխը կորցնել:
Մասնագիտական հետազտությունները պարզեցին, որ Թիլիլը մի քանի  հարցերի էլ դժկամորեն է պատասխանել` լրացնելով այն մարդկանց շարքը, որոնք չեն վստահում նման հարցաշարերով մարդկանց հոգեբանությունը պարզելու գործին, իսկ մի քանի պատասխաններ էլ կարող էին լինել ավելի անկեղծ: Դա իր գործն է, սակայն ընդհանուր իրավիճակը դրանից աղքատացել է: 
Ինչևէ, նա հումորի զգացումից զուրկ չէ և սիրում է ընկերների շրջանում կատակել, սակայն հեշտությամբ կարող է վիրավորվել կատակներից, որոնք անձնական բնույթ ունեն: Չի սիրում երկակի ստանդարտներ, ինչը խոսում է նրա ճշգրտության մասին: Լավ հատկություն է:
Թիլիլը հետաքրքրվում է ճշգրիտ գիտություններով, պրպտում է կյանքի ողջ ընթացքում` սպասելով իր ստեղծագրծական արշալույսին: Հետաքրքրվում է բանաստեղծություններով:
Թիլիլի համար գոյություն ունի մեկ ճշմարտություն, և այն պետք է լինի ոչ աղավաղված: 

Մասնագետ շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր 39:),բայց որոշ բաների հետ համաձայն չեմ կամ ավելի ճիշտ մի քիչ անհասկանալի են:Հիմա ասեմ կոնկրետ ինչն ի նկատի ունեի:Երազկոտ լինելու հետ համաձայն եմ, բայց կյանքին թեթև նայելու հետ այնքան էլ չէ 25:)Շատ կցանկանայի կյանքին թեթև նայել:
Չգիտեմ, ո?ր հարցերի պատասխաններն են, որ դժկամորեն կամ ոչ այնքան անկեղծ  պատասխանելու տպավորություն են թողել, բայց նման հարցաշարերի միջոցով հոգեբանությունը պարզելուն դեմ չեմ, անգամ կողմ եմ:Երևի այսքանը, եթե ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել,կարող եք ուղղել:


Masnaget


QuoteՉգիտեմ, ո?ր հարցերի պատասխաններն են, որ դժկամորեն կամ ոչ այնքան անկեղծ  պատասխանելու .............
Մասնագիտական գաղտնիք է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

Quote from: Masnaget on October 20, 2008, 02:28:19 AM
Մինչ պատրաստ կլինի Թիլիլի բնութագիրն ու Հասիկը կպատասխանի, Սալմաստին հարցեր տամ:


Սալմաստ.


Առաջին սիրուն հավատո՞ւմ ես:-Այս հարցում համամիտ եմ Պ. Սևակի հետ
Բուսաբանական այգում եղե՞լ ես:-Ոչ
Գրական ի՞նչ հերոսի ես հավանում:-Սասունցի Դավիթ
Դրսում քո աչքի առաջ գողության դեպք պատահե՞լ է:-Ոչ
Երևանը հենց հիմա քանի՞ տարեկան է:-2790
Զրույց չէիր վարի ո՞ւմ հետ:-Շառլ Ազնավուրի հետ. Շատ եմ ամաչում այդ մարդուց 32:)
Էությամբ բարի՞ ես, թե՞ ոչ:-Թվում է` այո, բայց հաճախ եմ ինձ չարություն անելիս բռնացրել 18:)
Ընկույզի մուրաբա սիրո՞ւմ ես:-Շատ
Թույլ կտա՞ս, որ քեզ քո ընկերների առաջ վիրավորեն և կամ գովերգեն-Առաջինը չեմ հանդուրժի, երկրորդից խուսափում եմ
Ժողովրդավարությունն ի՞նչ է:-Մեզ համար իրականանալի երազանք
Իսկապես ի՞նչն է աշխարհից պակասում:-Սերը
Լավագույն մարդը նա է, որ ... /փիլիսոփայորեն ավարտիր/:-Ճտերն աշնանն է հաշվում 38:)
Խնդրահարո՞ւյց մարդ ես:-Երեվի թե` ոչ
Ծիծեռնակներիս սիրո՞ւմ ես-Այո, միակողմանի սիրով 34:)
Կեսգիշերին ի՞նչ ես անում սովորաբար:-Անջատում եմ լուսամփոփս
Հրշեջի մասնագիտությո՞ւնն է վտանգավոր, թե՞ փրկարարի:-Ոչ մեկը և ոչ մյուսը, եթե խոսքն իսկական մասնագետի մասին է
Ձմռան  մի գիշեր ... /շարունակիր և միտքն ավարտիր . ի՞նչ եղավ/:-Փակվեցին կահույքի դռները, և եկան փերիները
Ղեկավար ի՞նչ պաշտոնում կզգայիր առավելագույն բավարարվածություն:-Ղեկավարելու մեջ բավարարվածություն չեմ զգում
Ճիշտը հաճա՞խ ես քողարկում:-Երբեմն
Միտինգների գնո՞ւմ ես: Ինչո՞ւ:-Ոչ, Միտինգի գնալը թանկ առժե ինձ համար. Մոտ հազար եվրո և երկու գիշեր օդանավում 9:)
Յոգուրտ կարողանո՞ւմ ես պատրաստել:-Այո
Նայի՛ր կախարդական հայելուն: Ի՞նչ կերպար ես տեսնում:-Վայ, Սալմաստ ջան, բարի օր 16:)
Շուտասելուկ գիտե՞ս... ասա մեկը:-Այո, բայց անմեղ բառեր կան մեջը: Պատշաճ չէ այստեղ գրելը
Որոշումներդ միշտ հաստատո՞ւն են, թե փոխում ես հաճախ:-Սովորաբար հաստատուն են
Չունևոր բառին հոմանիշ ասա:-Բարի, առատաձեռն, ընկերասեր և այլն. Չէ, հասկացել եմ բառը, մի զարմացիր 36:)
Պիկասոյի արվեստը դուրդ գալի՞ս է:-Հատուկ սիրահար չեմ
Ջե՞րմ է քո սիրտը բոլորի համար:-Ոչ, ցավոք
Ռուսական մի անուն ասա:-Նատաշա
Սովորաբար ի՞նչ ես անում, երբ հոգնած ես լինում:- Այցելում եմ մահճակալիս
Եվ... <Սալմաստ> անունը որտեղի՞ց ես վերցրել:-Ապուպապերս Սալմաստից են եկել, չես էր գինալի? 21:)
Վերնիսաժում եղե՞լ ես: Լա՞վ էր:-Այո, հետաքրքիր է
Տնտեսություն բառի միջազգային հոմանիշը կասե՞ս:-Տնտեսություն(ապագայում իհարկե)
<Ր> տառով հարց չունեմ:
Ցուրտ է այնտեղ, ուր... /ավարտի՛ր փիլիսոփայորեն/:-Չկան հարազատ ընկերներ
Ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն... իսկ ի՞նչ ես անում դրա համար:-Ուզում եմ, իհարկե. Բայց չէ որ ուզելն արդեն իսկ մի բան անել է?
Փնովել բառի հականիշը:-Գովել
Քունը քեզ համար ի՞նչ է:-Դեֆրագմենտացիա

և

<Օրրան> կազմակերպության հիմնադիրն ո՞վ է:-Չգիտեմ
Քանի՞ տարեկան է Լուսամուտը:-Կարծում եմ արդեն չորս

TILIL

Quote from: Masnaget on October 20, 2008, 11:24:26 PM

QuoteՉգիտեմ, ո?ր հարցերի պատասխաններն են, որ դժկամորեն կամ ոչ այնքան անկեղծ  պատասխանելու .............
Մասնագիտական գաղտնիք է:
Դե ինչ մնում է միայն վստահել Մասնագետին և սպասել հերթական հոգեբանական ծրագրին կամ ...

Masnaget

Հասիկը բավականին ծանրակշիռ դեր ունի հասարակարգին վերաբերող նշանավոր հարցերի լուծման մեջ: Նա մեկ օրում կարող է վերափոխել հասարակությանը, եթե համապատասխան հնարավորություն ունենա: Անշուշտ լավ հատկություն է:
Սրան ուզում եմ գումարել այն, որ Հասիկը կարողանում է <միայնակ աղմկել>, ինչպես նաև տեսնել սխալն ու ուղղել. հատկություններ, որոնք խոսում են Հասիկի նրբանկատության և կառուցողականության մասին:
Հասիկը լավ քաղաքացի է, պատրաստակամ է նույնիսկ որոշակի զոհաբերությունների հարցում, որոնք կարող են իրեն վնասել, բայց կառուցել ինչ-որ բան: Դարձյալ սա էլ է խոսում Հասիկի` դրական շատ հատկություններ ունենալու մասին:   
Նա հակափաստարկ բերելու իսկական վարպետ է, և կարծում եմ, որ նա իր մասնագիտությունը ճիշտ է ընտրել: Ավելի ճիշտ` համոզված եմ:
Թեթև վերաբերվելով իրականութանը` նա չի կորցնում պահը այդ իրականության վատ մասերը լավի վերափոխելու համար:
Սկզբունքային է, նույնիսկ անզիջող: Փորձում է ամեն գնով հասնել իր բոլոր նպատակներին:
Ունի արժեքներ, որոնց հետևում է և խոսում դրանց մասին ամեն առիթի դեպքում` փորձելով հասնել կատարելական արժեքներին, կրկնօրինակել լավն ու տարածել:
Հասիկը կարողանում է  բծախնդրորեն մոտենալ յուրաքանչյուր մանրամասնությանը: Անշուշտ մասնագիտությունն օգնում է, և
... մի բան էլ` եթե նա ուրիշ մասնագիտություն էլ ընտրեր, ապա նա հաստատ մի հրաշքով կթեքվեր իր ներկա մասնագիտությանը:
Հպարտության փոքր նիշ տեսնվեց իր մեկ-երկու պատասխանում, որ չգիտեմ` իր դրակա՞ն, թե՞ բացասական կերպարին է օգնում:
Մարդիկ կարող են լինել, որ <մինչև հոգու խորքը վիրավորված են> Հասիկից` հենց միայն այդ հպարտ կեցվածքի պատճառով: Իսկ ես ասեմ, որ այդ նշույլն ավելի շատ կօգնի Հասիկին, քան կխանգարի: Պարզապես որոշներ չեն հասկանում իմ պացիենտին: 
Քրիստոնեական ակունքներից հեռու չէ Հասիկը. նույնիսկ նա կարող է լավ քարոզիչ լինել քրիստոնեության:
Հասիկը կենտրոնական դեմք է միշտ: Եթե նույնիսկ այդպես չի լինում, որոշ ժամանակ հետո նրան պարզապես մատուցում են այդ <կենտրոնականությունը>:
Մասնագետիս թվում է, թե Հասիկը որոշ դեպքերում /բայց բավական հաճախ կարող է պատահել/ մի կողմ է թողնում հումորը: Բայց չէ՞ որ հումորը փրկողակ է կյանքի վարար գետի հորձանուտում: Հասիկ, անպայման կատակելու առիթ ստեղծիր: Կարող ես Թեյարանում հանգիստ կատակել:


Հ.Գ.
QuoteՄեկն էլ. Սալմաստին ի՞նչ հարց կուզենայիր <Ա>, <Ս>, <Ե> տառերով տալ:

Մասնագետս արդեն գիտեր, որ Սալմաստին հարց չես տա, դրա համար էլ սեփական տարբերակներն առաջարկեց: Հասիկ, փորձիր, անպայման կպատասխանի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Վահագ
Այրի կնոջ ամուսինը կարո՞ղ է միաժամանակ լինել հացթուխ և խանութպան:
Բնագիտական առարկաներով հետաքրքրվո՞ւմ ես:
Գեղեցիկ է այն խոսքը որ ... /ավարտիր/:
Դիմո՞ւմ ես ծայրահեղ քայլերի, ինչո՞ւ:
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի քեզ:
Զգայո՞ւն մարդ ես:
Էջմիածում եղե՞լ ես:
Ընդսմին բառին մի հոմանիշ ասա:
Թուլակամ մարդկանց ինչպե՞ս ես վերաբերվում :
Ժամանակը քեզ բավարարո՞ւմ է  միշտ, թե՞ ոչ:


Մյուս հարցերը` վաղը: Կարող ես  սրանց պատասխանել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

VAHAG

Quote from: Masnaget on October 22, 2008, 01:16:27 AM
Վահագ
Այրի կնոջ ամուսինը կարո՞ղ է միաժամանակ լինել հացթուխ և խանութպան:-Չհասկացա թե ինչու այրի կնոջ ամուսինը,երևի պետք է ասեիր նախկին ամուսինը,մի քիչ պարզեցրու հարցդ:
Բնագիտական առարկաներով հետաքրքրվո՞ւմ ես:-Իհարկե
Գեղեցիկ է այն խոսքը որ ... /ավարտիր/:-գեղեցիկն է ուսուցանում
Դիմո՞ւմ ես ծայրահեղ քայլերի, ինչո՞ւ:-Այո երբեմն ստացվում է,բայց չեմ կարող իրական պատճառը ասել,ինքս էլ չգիտեմ:
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի քեզ:-Բարի փերիներին չեմ հավատացել,դրա համար էլ չգիտեմ ինչ կարելի է ուզել:
Զգայո՞ւն մարդ ես:-Բոլորն են զգայուն,չկան անզգայուններ
Էջմիածում եղե՞լ ես:-Այո,շատ
Ընդսմին բառին մի հոմանիշ ասա:-առաջին անգամ եմ այդպիսի բառ լսում
Թուլակամ մարդկանց ինչպե՞ս ես վերաբերվում :-Մի տեսակ չեմ ընդունում նրանց
Ժամանակը քեզ բավարարո՞ւմ է  միշտ, թե՞ ոչ:-Ինչպես կարող է =ամանակը միշտ հերիքել:


Մյուս հարցերը` վաղը: Կարող ես  սրանց պատասխանել:

Masnaget

Մեր զրույցը շարունակվում է:
Վահագ.
Ինչ-որ բան հիշիր, որ չես արել կյանքումդ /նկատի ունեմ` ավելի վաղ տարիքում/: Կուզենայի՞ր նորից ապրել այդ տարիքդ` հատկապես այդ չարածն անելու համար:
Լուսամուտը քո կյանքի ո՞ր մասը կամ տոկոսն է զբաղեցնում: Ուրա՞խ է այստեղ: Ի՞նչ կփոխեիր այստեղ:
Խումար բառը ի՞նչ է նշանակում:
Ծամոն չես ծամում ի՞նչ տեղերում:
Կուզենայի՞ր աշխարհը միայն քո գծած կանոններով ու օրենքներով շարժվեր:
Հյուսիսային մի պետության անուն ասա:
Ձյութի վրա ո՞ւմ պատկերը կքանդակեիր կամ կնկարեիր:
Ղրիմում հայեր կա՞ն:
Ճշմարտությունը մի՞շտ ես թաքցնում այն պահերին, երբ այն կարող է քո օգտին չաշխատել:
Մասնավորեցնող պարագայական բացահայտիչով մի նախադասություն ասա:
Յուղային ուտելիքներ սիրո՞ւմ ես:
Նախընտրում ես շփել ինչպիսի՞ մարդկանց հետ: Թվիր հնարավորինս շատ հատկություններ:
Շրջապատումդ կա՞ն այնպիսի մարդիկ, որոնք շահադիտական նպատակներով են ընկերանում:
Որոշե՞լ ես, թե ինչ Մասնագետ ես դառնալու:
Չափի՛ր ուղղանկյուն եռանկյան ներքնաձիքը /նշանակիր c/, գտի՛ր դրա քառակուսին, ինչպե՞ս կգտնես կից էջերից մեկի երկարությունը /նշանակիր a/, եթե մյուսը նշանակես b տառով:
Պարզամիտ մարդիկ կարո՞ղ են քո ընկերը համարվել:
Ջոուլ-Լենցի օրենքը գիտե՞ս: Ասա:
Ռազմական ոստիկանությունն ի՞նչ հիմնական գործառույթներ ունի:
Սիրո՞ւմ ես Լուսամուտ կայքը: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
Վերջապես ի՞նչն է քեզ համար կյանքի նպատակ:
Տրվում է քեզ, ենթադրենք, մահից առաջ երեք օր: Ի՞նչ կանես այդ երեք օրերի ընթացքում` նախքան կյանքին հրաժեշտ տալը:  Լա՜վ մտածիր:
<Ր> տառով քեզ էլ հարց չունեմ:
Ցավալի է այն ընկերությունը, որը հիմնված է... /ինչի՞ վրա/:
Ուրա՞խ մարդ ես:
Փախուստ կազմակերպե՞լ ես դպրոցական տարիքումդ:
Քնկո՞տ մարդ ես:

և

Օրրան Հ/Կ-ի հիմնադիր տնօրենն ո՞վ է:
Ֆրանսուհու հետ կամուսնանայի՞ր:

QuoteՎահագ
Այրի կնոջ ամուսինը կարո՞ղ է միաժամանակ լինել հացթուխ և խանութպան:-Չհասկացա թե ինչու այրի կնոջ ամուսինը,երևի պետք է ասեիր նախկին ամուսինը,մի քիչ պարզեցրու հարցդ:

Հարց-կատակ է սա: Պատասխանի՛ր:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

VAHAG

Quote from: Masnaget on October 22, 2008, 10:09:03 PM
Մեր զրույցը շարունակվում է:
Վահագ.
Ինչ-որ բան հիշիր, որ չես արել կյանքումդ /նկատի ունեմ` ավելի վաղ տարիքում/: Կուզենայի՞ր նորից ապրել այդ տարիքդ` հատկապես այդ չարածն անելու համար:-Ոչինչ էլ պետք չի փոխել,անցյալումդ արված սխալի համար միևնույնն է պետք է պատասխան տաս հետագայում և այդ =ամանակ էլ կարող ես ուղղել սխալդ,կյանքը միշտ էլ հնարավորություն տալիս է սխալներդ ուղղելու
Լուսամուտը քո կյանքի ո՞ր մասը կամ տոկոսն է զբաղեցնում: Ուրա՞խ է այստեղ: Ի՞նչ կփոխեիր այստեղ:-Այստեղ գրեթե քննարկում չի լինում,համենայնդեպս այդպես եմ տեսնում,դրա համար էլ կասեմ որ ոչինչ էլ չի կարող փոխվել իմ մեջ:
Խումար բառը ի՞նչ է նշանակում:-Առաջին անգամ եմ այդպիսի բառ լսում կամ էլ երևի ղումար նկատի ունես,ես այդպես եմ լսել,եթե այո ապա ղումար ասելիս նկատի ունեմ փող խաղալ:
Ծամոն չես ծամում ի՞նչ տեղերում:-Աշխատում եմ ծամոն ծամել տանը և դրսում,իսկ մնացած տեղերում եթե հիշում եմ ապա գցում եմ:
Կուզենայի՞ր աշխարհը միայն քո գծած կանոններով ու օրենքներով շարժվեր:-Ոչ
Հյուսիսային մի պետության անուն ասա:-Ռուսաստան
Ձյութի վրա ո՞ւմ պատկերը կքանդակեիր կամ կնկարեիր:-Հիդրավլիկայի դասախոսիս,որ պետք եղած =ամանակ հալվի գնա
Ղրիմում հայեր կա՞ն:-Իսկ երկրագնդի վրա կա այնպիսի տեղ որ հայեր չլինեն,ուղղակի հիմա մտածում եմ,որ ձև չի հաստատ լուսնի վրա հող մող են առել որ օբեկտներ բացեն հետագայում:
Ճշմարտությունը մի՞շտ ես թաքցնում այն պահերին, երբ այն կարող է քո օգտին չաշխատել:-Աշխատում եմ ճշմարտությունից չվախենալ:
Մասնավորեցնող պարագայական բացահայտիչով մի նախադասություն ասա:-Քերականությունից թուլ եմ,բայց երբեք այդպիսի պարագայի մասին չեմ լսել
Յուղային ուտելիքներ սիրո՞ւմ ես:-Յուղայինը իմ համար կապ չունի,կարևորը համով լինի
Նախընտրում ես շփել ինչպիսի՞ մարդկանց հետ: Թվիր հնարավորինս շատ հատկություններ:-Կամքով պինդ,պրինցիպները չդավաճանող,տրամաբանող,հոգով մաքուր,ընկերասեր,ջիգյարով:
Շրջապատումդ կա՞ն այնպիսի մարդիկ, որոնք շահադիտական նպատակներով են ընկերանում: -Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ
Որոշե՞լ ես, թե ինչ Մասնագետ ես դառնալու: -Այո
Չափի՛ր ուղղանկյուն եռանկյան ներքնաձիքը /նշանակիր c/, գտի՛ր դրա քառակուսին, ինչպե՞ս կգտնես կից էջերից մեկի երկարությունը /նշանակիր a/, եթե մյուսը նշանակես b տառով:-Պյութագորասի թեորեմով,ի դեպ ուղղանկայ եռանկյան դեպքում կողմերը միյանց հավասար են:
Պարզամիտ մարդիկ կարո՞ղ են քո ընկերը համարվել:-Այո
Ջոուլ-Լենցի օրենքը գիտե՞ս: Ասա:-Գիտեմ,բայց հիմա չեմ կարող նույնանման սահմանել,մոռացել եմ:
Ռազմական ոստիկանությունն ի՞նչ հիմնական գործառույթներ ունի:-Չեմ կարող 100% անոց պատասխան տալ
Սիրո՞ւմ ես Լուսամուտ կայքը: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:-Եթե քննարկողները շատանան լավ սայթ կլինի,մի տեսակ մաքրություն է այստեղից ելնում:
Վերջապես ի՞նչն է քեզ համար կյանքի նպատակ:-Վաստակել ապրելու իրավունքը
Տրվում է քեզ, ենթադրենք, մահից առաջ երեք օր: Ի՞նչ կանես այդ երեք օրերի ընթացքում` նախքան կյանքին հրաժեշտ տալը:  Լա՜վ մտածիր:-Չգիտեմ Մասնագետ ջան,չեմ կարողանում ինձ այդ իրավիճակում պատկերացնել:
<Ր> տառով քեզ էլ հարց չունեմ:-Իսկ ես ունեմ:Րաֆֆու որ վեպն ես սիրում-Խաչագողի հիշատակարանը 13:)
Ցավալի է այն ընկերությունը, որը հիմնված է... /ինչի՞ վրա/:-Կեղծիքի վրա
Ուրա՞խ մարդ ես:-Հնարավոր է
Փախուստ կազմակերպե՞լ ես դպրոցական տարիքումդ:-Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ
Քնկո՞տ մարդ ես:-Չէ

և

Օրրան Հ/Կ-ի հիմնադիր տնօրենն ո՞վ է:-Չգիտեմ
Ֆրանսուհու հետ կամուսնանայի՞ր:-Մարդս մարդ լինի

QuoteՎահագ
Այրի կնոջ ամուսինը կարո՞ղ է միաժամանակ լինել հացթուխ և խանութպան:-Չհասկացա թե ինչու այրի կնոջ ամուսինը,երևի պետք է ասեիր նախկին ամուսինը,մի քիչ պարզեցրու հարցդ:-

Հարց-կատակ է սա: Պատասխանի՛ր:-Դե դ=ոխքում երկուսն էլ կլինի,իսկ դրախտում ոչ կրակ կա ոչ էլ փող ա ֆռում,բայց չհասկացա սովա՞ծ են մնում:

Masnaget

Սալմաստը մեզ է ներկայանում մի քանի կերպարներով: Առաջին կերպարը, որ նա ցուցաբերում է այստեղ, հումորային և թեթև է,  աշխարհին նայում է  բավական  ուրախ, փորձում է ուրախացնել ուրիշներին: Լավ հատկություն է, եթե ճշտորեն  օգտագործվի:
Մեկ ուրիշ կերպար նա մեզ է ներկայացնում ավելի լրջորեն, հավասարակշռված, մի փոքր էլ թախծոտ: Ընդհանուր առմամբ այս երկու հատկությունները թվում են  իրար բացառող, սակայն մենք` Մասնագետներս միշտ հակվում ենք նման դեպքերում կարծելու, որ գործ ունենք բազմահունար  անձնավորության հետ: Դա լուսավոր կերպար է` վառ արտահայտված խոլերիկ գծերով: Սա նշանակում է, որ  Սալմաստն ընկերասեր է, պատվական տեղ է զբաղեցնում ընկերների շրջանում, և որ ամենակարևորն է, իր ընկերներին ինքն է ընտրում և կարողանում է իր ունեցած դրականը փոխանցել  նրանց: Նա կարողանում է  ապացուցել, վիճել` չելնելով  անգամ  նորմալ  խոսակցական  տեմբրից: Հազվադեպ է բարկանում, միշտ  աշխատում է  հարցերը լուծել արդարորեն, պաշտպանում է  ավանդականը, ընտանեկանը և դասականը:
Մեկ ուրիշ կերպար բխում էր ոչ թե սույն հարցերից, այլ իր` մյուս բաժիններում  ունեցած դերից: Եվ սա էլ է կարևոր, քանի որ մասնագիտական եզրակացությունը միշտ հարկավոր է կատարել ոչ միայն բնորոշ ստանդարտներում, այլ նաև ոչ  ստանդարտ կամ բնական միջավայրում: Այս կերպարն ավելի շատ խոսում է լուրջ և գիտակ անձնավորության մասին` այն մեկի, որ Սալմաստ-կերպարը ներկայանում է  ոչ վիրտուալ միջավայրում: Սա էլ նշանակում է,  որ ունենալով ռեալիստական  մտածելակերպ`  մեր պացիենտը ի վիճակի է կամ, հմտություններ ունի համոզելու, իր ետևից մարդկանց տանելու: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: