Ռեման

Started by Ղուկաս Վահան, September 05, 2008, 03:49:34 PM

Previous topic - Next topic

Petros

#30
Տիգրան, ես որևէ անձի վերաբերմունքը կամ ընկալումները ի նկատի չունեմ, իմ հարցը կոնկրետ ռեմային է վերաբերվում:
Իսկ մկրտությունն ինչպե՞ս եք անում: Ո՞վ է մկրտում և ինչպես:

Petros

Խաչին վերաբերվող մեկ հարց էլ. ռեմայի անդամները խաչակնքվո՞ւմ են:

Petros

Quote from: Tigran on September 03, 2009, 02:32:17 PM
Ռեմա եկեղեցում կան Երեցներ և Սարկավագներ...
Երեցները և սարկավագները ձեռնադրվո՞ւմ են, թե՞...

Tigran

Quote from: Petros on September 03, 2009, 10:45:28 PM
Տիգրան, ես որևէ անձի վերաբերմունքը կամ ընկալումները ի նկատի չունեմ, իմ հարցը կոնկրետ ռեմային է վերաբերվում:

Պետրոս, ես պատասխանիս մեջ նշել եմ, որ գրում եմ այն ինչին հավատում է Ռեմա Եկեղեցին:
Quote from: Tigran on September 03, 2009, 03:51:37 PM
այն ինչ գրել եմ համապատասխանում է Ռեմյի հավատամքին:

Quote from: Petros on September 03, 2009, 10:45:28 PM
Իսկ մկրտությունն ինչպե՞ս եք անում: Ո՞վ է մկրտում և ինչպես:
Մկրտում են եկեղեցու Երեցները` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով Մատ 28:19:

Quote from: Petros on September 03, 2009, 10:47:22 PM
Խաչին վերաբերվող մեկ հարց էլ. ռեմայի անդամները խաչակնքվո՞ւմ են:

Ռեմաի ամեն մի անդամ ազատ է թե խաչակնքվելու. Թե չխաչակնքվելու:Աստվածաշնփչյան ոչ պատվեր կա, ոչ արգելք: Եվ ոչ ոք չի կարող ոչ արգելել, ոչ պարտադրել: Ով ինչպես հավատում է այնպես էլ անում է:


Petros

Quote from: Tigran on September 03, 2009, 11:38:36 PM
Մկրտում են եկեղեցու Երեցները` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով Մատ 28:19:
Իսկ երեցները առաքելական ձեռնադրություն ունե՞ն: Մկրտելու առաքելական իշխանություն ունե՞ն:

vahan

Quote from: Petros on September 03, 2009, 10:47:22 PM
Խաչին վերաբերվող մեկ հարց էլ. ռեմայի անդամները խաչակնքվո՞ւմ են:
այս հարցով չի կարելի որոշել աղանդապատկան լինելու մասին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Եկեք նախ չփորձենք առանց ճանաչելու որոշել աղանդապատկան լինել կամ չլինելը։
Առաջին հերթին պետք է լավ ճանաչել ու հասկանալ, թե ի՞նչ է Ռեման, և եթե կա որևէ մեկը, որ կարող է քիչ թե շատ ներկայացնել, շատ ուրախ կլինենք։
Գուցե այդ ներկայացնելուց հետո կարելի է որոշ հարցեր քննարկել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Quote from: Admin on September 04, 2009, 12:50:22 AM
Եկեք նախ չփորձենք առանց ճանաչելու որոշել աղանդապատկան լինել կամ չլինելը։
Առաջին հերթին պետք է լավ ճանաչել ու հասկանալ, թե ի՞նչ է Ռեման, և եթե կա որևէ մեկը, որ կարող է քիչ թե շատ ներկայացնել, շատ ուրախ կլինենք։
Գուցե այդ ներկայացնելուց հետո կարելի է որոշ հարցեր քննարկել։
Էդ դեպքում մնում է գնալ ու սեփական աչքերով տեսնել ։
Ինչպես ասում են ՙ Լավ է 1 անգամ տեսնել :o.քան  հարյուր անգամ լսել՚։ 26:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

#38
QuoteԵկեք նախ չփորձենք առանց ճանաչելու որոշել աղանդապատկան լինել կամ չլինելը։
Առաջին հերթին պետք է լավ ճանաչել ու հասկանալ, թե ի՞նչ է Ռեման, և եթե կա որևէ մեկը, որ կարող է քիչ թե շատ ներկայացնել, շատ ուրախ կլինենք։
Գուցե այդ ներկայացնելուց հետո կարելի է որոշ հարցեր քննարկել։

Սրանք միայն երեք խորհուրդ ունեն. հենց դա միայն վկայում է, որ չարժե Ռեմային աղանդ բառից բացի` ուրիշ որակում տալ: Ով ում ասես` մկրտում է (չափահասներին են մկրտում), Աստվածաշունչը 66 գիրք ունի, Մկրտությունը միայն Հիսուսի անվամբ է կատարվում, Հաղորդությունը` <սովորական> (իրենց տերմինն է-Մասնագետ) հացով ու գինով:

Մի երկու լավ բան կա.
<Եկեղեցին դեմ է ինքնասպանությանը, թմրամոլությանը, ալկոհոլիզմին, թունամոլությանը, ծխախոտի օգտագործմանը, ինչպես նաև գուշակություններին, էքստրասենսուրային, կախարդություններին և այն ամենին, ինչն սպառնում է մարդու ֆիզիկական և հոգեկան ամբողջականությանը>:

<Եկեղեցին իր անդամներին սովորեցնում է կատարել իրենց քաղաքացիական, բարոյական, հասարակական և զինվորական պարտականությունները, լինել ՀՀ ակտիվ քաղաքացի և բարձր պահել մեր ազգի պատիվը այլոց առջև>:

Դե սրանք էլ գառան մորթի են, որով երևում է այդ հերձվածը:
Շնորհակալություն
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Tigran

#39
Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Սրանք միայն երեք խորհուրդ ունեն. հենց դա միայն վկայում է, որ չարժե Ռեմային աղանդ բառից բացի` ուրիշ որակում տալ: Ով ում ասես` մկրտում է (չափահասներին են մկրտում), Աստվածաշունչը 66 գիրք ունի, Մկրտությունը միայն Հիսուսի անվամբ է կատարվում, Հաղորդությունը` <սովորական> (իրենց տերմինն է-Մասնագետ) հացով ու գինով:

Հարգելի մասնագետ, ես չգիտեմ թե դուք ինչքանով եք մասնագետ, բայց ձեր գրածից հակառակն է երեվում:
Նախ ձեր օգտագործաց սրանք բառից արդեն երևում է ձեր նախապաշարված լինելն ու անքաղաքավարի վերաբերմունքը:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
միայն երեք խորհուրդ ունեն. հենց դա միայն վկայում է, որ չարժե Ռեմային աղանդ բառից բացի` ուրիշ որակում տալ:

Ի գիտություն ձեզ, եթե երկու հոգի միևնույն կերպ են հավատում որևէ հարցում, բայց նրանցից մեկը դա խորհուրդ չի անվանում, դա չի նշանակում, որ նա աղանդ է:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Ով ում ասես` մկրտում է

Սուտ է: Ռեմա Եկեղեցում Երեցներն են անցկացնում մկրտությունը:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Աստվածաշունչը 66 գիրք ունի

Իսկ ձեր կարծիքով 67 գիրք ունի՞: Բացեք Աստվածաշունչը և հաշվեք, եթե դա երբևէ չեք արել:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Մկրտությունը միայն Հիսուսի անվամբ է կատարվում

Հորը Որդուն և Սուրբ Հոգուն հնարաոր չէ առանձնացնել իրարից, և դա ոչ ոք չի արել: Դուք ավելի մեծ անուն գիտե՞ք որով կարելի է մկրտել:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Հաղորդությունը` <սովորական> (իրենց տերմինն է-Մասնագետ) հացով ու գինով

Հիսուսը հացով և գինիով արեց, Առաքյալները հացով և գինիով էին անում, և հետևաբար Ռեմա Եկեղեցինել է այդպես անում:

Խորհուրդ եմ տալիս Եկեղեցու մասին կարծիք կազմելու համար հարցրեք Եկեղեցու Հովվին և երեցներին, և մի լսեք չարախոս լեզուներին ու բամբասանքներին:

Իսկ եթե ձեր նպատակը ամեն գնով մի բան գտնելն ու աղանդավոր անվանելն է, ապա թող Աստված լինի և դատող և արդարացնող:

Ելնելով ձեր տրամադրվածությունից ես էլ չեմ գրի: Սակաըն կպահպանեմ իմ սերն ու հարգանքը բոլոր Եկեղեցիների նկատմամբ:

Առաջնային հարցերում միաբանություն, երկրորդական հարցերում ազատություն, և ամեն ինչում սեր:                                                                                                                                                        <ս. Ավգուստին>

Թող Աստված ձեզ օրհնի, և սեր ու հարգանք տա մյուս եկեղեցիների նկատմամբ: