<Մանկատան այցելությունների խոցելի և տպավ&#

Started by TILIL, April 04, 2008, 12:42:40 AM

Previous topic - Next topic

TILIL

Սիրելի ֆորումցիներ այսօր ուզում եմ խոսել կամ գուցե պատմել ձեզ  երկու ` ինձ համար խոցելի և տպավորիչ դեպք իմ` մանկատուն այցելություններից:
Առաջին դեպքին ականատես եմ եղել հունվար ամսին այցելություններից մեկի ժամանակ: Ես, Հելենը և Չերրին գնացել էին Սուրբ Ծննդյան վերաբերյալ ստեղծագործություններրը վերցնելու, երբ տեսա, որ Ամանորի կապակցությամբ ծնողները երկու աղջիկներին տարել էին տուն և արդեն ետ էին բերում: Այդ աղջիկներից մեկ չէր ուզում մնալ մանկատանը և խնդրում էր մորը ետ տանել: Իհարկե նա պատճառ չէր ասում հստակ, սակայն խոսքերից պարզ էր, որ դպրոցում կարծես թե նրան <մանկատան երեխա> են անվանում և այդ իսկ պատճառով նա չէր ուզում մնալ մանկատանը: Մայրն իհարկե մերժում էր ասում էր մի փոքր ժամանակ անցնի նոր, բայց...
   Ինձ համար ցավալին այն էր 34:), որ մայրը փոխանակ փորձելու հասկանալ իր երեխային, ընդհակառակը սպառնում էր 41:), որ էլ երբեք չի գա նրանց տեսնելու, դատել ևս չեմ ուզում, բայց ցավալի էր նաև, որ յադ ընթաքում մայրը երեխաների մոտ անդադար վիճում էր ամուսնու հետ: Մի խոսքով ուշքի չեմ կարողանում գալ, ասեք ինչ անեմ 14:):
   Երկրորդ դեպքը և դրա հետ կապված այլ տեղեկությունները, որ կպատմեմ ավելի շատ են ինձ վրա ազդել: Երեկվա այցելության ժամանակ ինչպես նշեցի միջին տարիքի աղջիկները մի փոքր տխուր էին և խոսակցության ընթաքում պարզվեց, որ նրաց ընկերուհինեից մեկը` Լենան դպրոցից հետո փախել է: Պատճառը իհարկե չիմացանք, քանի որ դայակները ևս չգիտեին, բայց նրանք ասացին, որ աղջիկը մի փոքր տարօրինակություններ ունի: Օրինակ նա Հելենին մի օր հարցրել է թե նա տղա է, թե աղջիկ: Ներեցեք իհարկե մանրամասնությունները ներկայացնելու համար ուղղակի ինձ տեղ չեմ գտնում: Հետո այսօր ես փորձեցի դայակնեից մեկի միջոցով պարզել արդյոք աղջիկը վերադարձել, թե ոչ, բայց նա տեղյակ չէր, քանի որ այդ խմբում չի աշխատում:
   Իհարկե երկար ժամանակ է ես և Հելենը նկատում ենք,որ այդ երեխանեին, հատկապես աղջիկներին հոգևորը չի գրավում, բայց փորձում էին չհուսահատվել և չհիասթափվել, սակայն դայակների հետ զրույցից հետո հասկացանք,որ նրանց լրիվ ուրիշ բաներ են հետաքրքրում: Տղաներն ավելի հետաքրքրված են հոգևորով, աղջիկների մեջ էլ կան, որոնց հոգևորը իրոք հետաքրքրում է, բայց կան նաև, որ  քաղաքավարությունից դրդված են լսում մեզ կամ սարկավագներին: Ինչ ասեմ երևի այսքանը, կրկին անգամ ներողություն, որ տխուր լուրեր հայտնեցի ձեզ և մանրամասնություններ, սակայն իրոք կարելի է ասել, որ ես հուսահատված եմ և հիասթափված մի տեսակ, քանի որ իմ պատկերացումներում ես այլ կերպ էի պատկերոցնում մանկատան երեխաներին, իհարկե միգուց և ես էի սխալ: Չգիտեմ, բայց խնդրում եմ օգնեք ձեր կարծիքներով դուրս գալ այս հիասթափված  34:)ու անբացատրելի վիճակից: Առայժմ 16:):

Abegha

Իհարկե սխալ կլինի կարծել, որ եթե մանկատանը երեխաներ են, ուրեմն նրանք մանկական ուրախություններով են միայն շրջապատված։ Պրոբլեմներ վստահաբար շատ են և մենք էլ կարծում եմ մեր չափով պետք է փորձենք օգնել, որ այս հարցերը լուծվեն։
Այստեղ կարծում եմ խնդիրը միայն երեխան և իր ծնողները չեն, մեկ այլ խնդիր էլ կա՝ դպրոցականների հատկապես սոցիալական շերտավորումը, որը ցավալիորեն առկա է նրանց մոտ։

Դե այսպիսի բաներ տեսնելով ավելի եմ համոզվում, որ նման ծրագրեր պետք են մանկատներին, որ երեխաներն իրենց լիարժեք զգան այնտեղ։

CHERRY

Թիլիլ ջան, պետք չէ  հիասթափվել 42:):  Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչ է մանկատունը և ինչպիսի երեխաներ են այնտեղ բնակվում: Հենց այդ պատճառով էլ  այդ երեխաներին ավելի շատ է պետք ուշադրության կենտրոնում պահել, ժամանակ տրամադրել:

<Իհարկե երկար ժամանակ է ես և Հելենը նկատում ենք,որ այդ երեխանեին, հատկապես աղջիկներին հոգևորը չի գրավում, բայց փորձում էին չհուսահատվել և չհիասթափվել, սակայն դայակների հետ զրույցից հետո հասկացանք,որ նրանց լրիվ ուրիշ բաներ են հետաքրքրում>
Թիլիլ, խոսքը բոլոր աղջիկների մասի՞ն է ???: Միքանի անգամ Զատիկ մանկատան այցելությունների ժամանկ, տեսա, որ աղջիկները ուրախությամբ են ընդունում ձեզ, նույնիսկ նրանք  բողոքեցին, թե ինչու՞ սարկավագներն ավելի շատ ժամանակ են տրամադրում տղաների մոտ խոսելիս, քան իրենց հետ: Թիլիլ ջան, միգուցե իրենց անհետաքրքրությունն առաջացավ այս վերջին շրջանի անկանոն այցելություններից հետո ???:
Կարծում եմ Զատիկում պարզապես կազմակերպչական խնդիր է. ճիշտ չէ տարբեր խմբերով ման գալը: Արդեն օրերը տաքացել են, ջեռուցման հետ խնդիր չկա, կարելի է տնօրենին խնդրել, որ մի դահլիճ կամ մեծ դասարան տրամադրի, որտեղ կհավաքվեն բոլոր խմբերից այն երեխաները, ովքեր կցանկանան մասնակցել սարկավագների դասին: Պետք չէ ստիպել կամ համոզել այն երեխաներին, ովքեր ցանկություն չունեն կամ ստիպված` քաղաքականությունից դրդված են մասնակցում: Թող մասնակցեն այն երեխաներն, ովքեր սիրով են լսում, թեկուզ և հինգ հոգի: Կարծում եմ, ծրագրի նպատակը քանակ հավաքելը չէ: Համոզված եմ, հետո քիչ-քիչ մյուս երեխաներն էլ կմիանան: Գուցե սխալվում եմ, սա իմ  ոչ մասնագիտական կարծիքն է,  կխնդրեմ մանկավարժների և մասնագետների կարծիքը: Սակայն Գավառի փորձից եմ ասում: Առաջին դասին հավաքվեցին շատ երեխաներ, հետո երկրորդից մեծ քանակ նվազեց, գալիս էին այն փոքր քանակի երեխաները, ովքեր անհամբեր սպասում էին և շատ հետաքրքրված էին:  Եթե մանկատանը հանդիպում էինք այն երեխաներին, ովքեր սկզբում մասնակցել էին` հետո բացակայել, չէինք խնդրում, համոզում, որ գան: Բայց հետաքրքիրն այն է, որ երեխաների թիվը վերջին այցելությունների ժամանակ քիչ – քիչ ավելանում են, նաև մրցույթի մասնակիցների` դուք երևի արդեն դա նկատեցիք վերջին մրցույթի ժամանակ: Կարծում եմ, եթե աշխատվի այն փոքր հետաքրքրված երեխաների հետ, ապա անպայման նրանք վարակիչ կդառնան մյուսներին:
Հա, կարծում եմ մի կարևոր հարց էլ կա.պետք չէ ծրագրի շեշտը դնել մրցույթի և մրցանակների վրա: Գավառում կան երեխաներ, ովքեր սարկավագի դասերին մեծ սիրով են մասնակցում, սակայն մրցույթին չեն մասնակցում:
Թիլիլ, Հելեն , Ձեզ տեսնենք 39:), չհուսահատվեք: Այսպես էլ պետք է լիներ, պետք չէ կատարյալ պատկերացնել: Ժամանակ, համբերություն և համառություն է պետք արդյունքների հասնելու համար, իհարկե նաև ճիշտ մոտեցում 16:):             


CHERRY

Quote from: TILIL on April 04, 2008, 12:42:40 AM
   Երկրորդ դեպքը և դրա հետ կապված այլ տեղեկությունները, որ կպատմեմ ավելի շատ են ինձ վրա ազդել: Երեկվա այցելության ժամանակ ինչպես նշեցի միջին տարիքի աղջիկները մի փոքր տխուր էին և խոսակցության ընթաքում պարզվեց, որ նրաց ընկերուհինեից մեկը` Լենան դպրոցից հետո փախել է: Պատճառը իհարկե չիմացանք, քանի որ դայակները ևս չգիտեին:

Այսօր, մի ծանոթից տեղեկացա, որ Լենան գտնվել է, նա ընկերուհու տանն է եղել և հիմա բարեհաջող վերադարձել է մանկատուն: Նման դեպքեր մանկատանը, ցավոք պատահում են:   

CHERRY

Quote from: TILIL on April 04, 2008, 12:42:40 AM
Պատճառը իհարկե չիմացանք, քանի որ դայակները ևս չգիտեին, բայց նրանք ասացին, որ աղջիկը մի փոքր տարօրինակություններ ունի: Օրինակ նա Հելենին մի օր հարցրել է թե նա տղա է, թե աղջիկ: Ներեցեք իհարկե մանրամասնությունները ներկայացնելու համար ուղղակի ինձ տեղ չեմ գտնում:

Հելեն ջան, հետաքրքիր է քո կարծիքը որպես հոգեբան: Այս երեխայի հարցիս երևում է, որ նա հոգեբանի կարիք ունի, օգնության ???:

ARAKS

Ողջույն 21:), ես մեկ անգամ առիթ ունեցա Թիլիլի և Հելենի հետ այցելել <Զատիկ> մանկատուն, որի մասին ես արդեն տեղեկացրել եմ և նաև պատմել եմ իմ տպավորությունների մասին, և իրոք ես բավականին տպավորված էի երեխաների ոգևորությունից և ընդունելությունից: Երեխաները մեծ ուրախությամբ ընդունեցին մեզ և մեծ սիրով մասնակցեցին օրվա թեմայի մեկանբանմանն ու քննարկմանը, և ես, որպես մանկավարժության ոլորտում որոշակի փորձ ունեցող անհատ կարող եմ հստակ նշել, որ այս ծրագիրը իր դրական ազդեցությունը ունի և կունենա երեխաների ներքին խնդիրների լուծման հարցում 39:):
Թիլիլ ջան առաջացած խնդիրներից պենք չէ հուսահատվել, քանի որ անկախ ներկայիս խնդիրներից դուք տեսել և  նեկայացրել եք մեզ ձեր այցելությունների   բոլոր դրական կողմերը և  արդյունքները, որոնք և հետագայում առիթ կտան ձեզ նախկին ոգևորությամբ շարունակել այցելությունները 18:):   

Տ. Տաթև քհն.

Ողջույն  բոլորին, այս թեման կարդացի և ինձ մի պահ թվաց, թե ինքս ինձ հետ էի խոսում մի քանի տարի առաջ և հիմա էլ. Թիլիլն հանդես եկավ որպես /կներես համեմատության համար/ հիասթափության շրջանի մտորումներիս արտահայտողը, և Չերրին` ընդհակառակը: Այդ հիասթափություն բոլորիս հետ էլ եղել է, Թիլիլ ջան, բայց պետք չէ դրան շատ տեղիք տալ այն պարզ գիտակցումով, որ դրանք բնական երևույթներ են, դա մեր իրականությունն է ու դրանից չենք կարող խուսափել, այլ միմիայն լուծումներ պետք է փնտրենք: Բայց և շատ կարևոր է այդ խնդիրներևը տեսնել, ինչպես այս օրինակներով դու արեցիր,  այլապես ոչ մեկը չի էլ մտածի լուծումնեի մասին: Մի բան էլ կա. արդյոք այդ տարիքի աղջիկների հետաքրքրությունների շրջանակից հոգևորի դուրս մնալը միայն մանկատան սաներին է վերաբերում, արդյոք դա մեր հասարակության բոլոր խավերին չի առնչվում, այնպես որ այստեղ կարծում եմ մեր անելիքը միայն մանկատանը չպետք է լինի և միայն մանկատունը չէ որ մեղավոր է սրանում: Խորհուրդս կլինի այն, որ նախևառաջ շատ դժվար է խորհորդ տալ այսպիսի դեպքերում, քանզի երբ ինքդ ես բախվում այդ անտարբերությանը,  չես իմանում թե որ իմացածդ մեթոդով կամ հմտությամբ շարժվես, սակայն մի բան հստակ է. այդ աղջիկներն ինչքան էլ անտարբեր մնան հոգևորի հանդեպ, ձեր իսկ կենդանի օրինակից հաստատ մի բարի սերմ ցանվում է նրանց մեջ, գուցե ենթագիտակցորեն, ինչը գուցե հետո ի հայտ կգա

TILIL

Ողջոււյն սիրելի ֆորումցիներ 29:)
Անկեղծ ասած շատ շննորհակալ եմ ձեր կարծիքների համար 30:),ինչպես նաև ձեր քաջալերումների համար սիրելի Արաքս,Չերրի և Արսենսրկ 30:) 30:) 30:):Ասեմ,որ հուսահատությունս, արդեն բնականաբար  ոչ լրիվ իհարկե,բայց մեծամասամբ անցել է, և կասեմ,որ ես էլ եմ կարծում,որ պետք է պայքարել և լավ արդյունքի հասնել  39:)և կհամաձայնվեմ Արսենսրկ-ի հետ,որ դա մեր հասարակության պատկերն է:Ինչևէ կներեք մի քիչ ցրված եմ 28:) և չեմ կարողանում մտքերս հստակ արտահայտել, առաջիկայում կփորձեմ կրկին անդրադառնալ այս թեմային, իհարկե,արդեն ոչ ցրված վիճակում: Ամեն դեպքում շնորհակալությւոն,որ այդ հիասթափված պահին իմ կողքին էիք:Առայժմ 16:):