Օրենքը և հասարակությունը

Started by Abegha, March 07, 2008, 01:01:15 AM

Previous topic - Next topic

Hasik

Ոչ թե օրենքը խրախուսում է, այլ նպաստում է: Իսկ օրենքը կատարյալ չէ, գիտեք ինչու՞, որովհետեվ յուրաքանչյուր երկրի օրենք պետք է համապատասխանի այդ երկրի աշխարհագրական դասավորվածությանը, էթնիկ վիճակին, բնակչության սոցիալ-հոգեբանական հատկանիշներին եվ էլի մի շարք չափանիշներ, որոնք մեզ մոտ հաշվի չեն առնվում, այլ վերցվում են այլ երկրների օրենքներն ու շատ քիչ փոփխությամբ դարձվում մերը, բայց արդյոք մենք կարող ենք մեզ վրա կրել ուրիշի շորը, այն ինչ-որ տեղ անպայման անհարմարություն կպատճառի:

Նշեմ, որ մեր օրենքների մեծ մասը նման են ֆրանսիականին, քանի որ այն էլ կիսախորհրդարանական, կիսանախագահական հանրապետություն է, իսկ վերջին ժամանակներս նաեվ գերմանականին:

Բայց օրենքների մշակման ոլորտում նկատվում է նաեվ առջընթաց, այն է՝ որ ստեղծվում են հատուկ փորձագիտական խմբեր, որոնք գործում են միջազգային կառույցների ներքո, ու հատուկ ձեվով մշակում են օրենքներ՝ փորձել հաշվի առնել իմ կողմից վերը թվարկված չափանիշները:

Abegha

Քո լավատեսական բացատրությունը հուշում է, որ առաջընթաց այնուամենայնիվ կա, որը իհարկե շատ կարևոր է։ Փաստորեն մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ։

Mard

#12
Quote from: Abegha on March 12, 2008, 11:00:59 PM
Շատ լավ, սա մեկ կետ։ Սակայն միայն իմանալը բավարա՞ր է։ Քի՞չ են օրենքը լավ իմացող «սրիկաները»։

Սիրելի Աբեղա
հիմա մեր խդիրը , ո՞րն է " սրիկաներ" փնտրելը, որոնց շատ հեշտ կգտնենք, քանի որ հակված ենք սրիկաներ փնտրելու, քան արդարներին հետևելու:
Սիրելի աբեղա
մեր` օրենք պահելը, չպիտի համեմատենք , թե ով ինչպե է պահում: Եթե բոլորը իմ պես, կամ մեր պես մտածեին, ապա ՍՈՒՐԲԵՐ  ու ԱՐԴԱՐՆԵՐ չէին լինի:
Որքան եմ ես արդար` չգիտեմ , միայն Աստված գիտի, բայց չեմ ուզում համամտվել, ոչ Արդարների հետ, ոչ էլ անարդարների հետ: Առաջինի ժամանակ կհուսահատվեմ, երկրորդի դեպքում` կմեծամտանամ:
ՄԻ անգամ, մի քահանա ինձ նկատողություն արեց, որը միշտ հիշում եմ.
" Մի համեմատիր քո  լավ, ոչ էլ վատ գործոերը ուրիշներիգործերի հետ, այլ համեմատիր քեզ Աստծո հետ և կհասկանաս, որ համեմատվելը անիմաստ է: Կտեսնես, որ դու և մյուսները մի տեղ եք, իսկ ԱՍՏՎԱԾ բոլորի վերևում:"
ԱՍՏՎԱԾ բոլորին է սիրում ու բոլորին մինչև վերջին վայրկյանը զղջալու,ապաշխարհելու ժամանակ է տալիս:
Ու ՆԱ ավելի շատ տխրում է հենց այդ օրինազանց "սրիկայիշ" համար, քան արդարի:
Էնպիսի տպավորություն է , որ ուզում ենք անօրենների ապաշխարհելու ժամանակը ավարտված համարել:

Հ.գ...ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՌԱԾ Է...
մեր հավատքը խարխուլ է, ուր մնաց օրենքը... :-\
:)

Abegha

Մարդ, ուրախ եմ, որ մասնակցում ես այս թեմայի քննարկմանը։
Բնականաբար իմ գրածի մեջ արդարներ կամ մեղավորներ փնտրելու շեշտադրում չկար, բայց քո գրած որոշ հատվածներից հետևություն անելով շարունակենք թեմայի քննարկումը։

Quote from: Mard on March 13, 2008, 12:16:08 AM
Հ.գ...ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՌԱԾ Է...
մեր հավատքը խարխուլ է, ուր մնաց օրենքը... :-\

Կարո՞ղ ենք ասել, որ հավատքը կարևոր գործոն է հասարակությանը օրինապահությանը մոտեցնելու հարցում։

Hasik

Quote from: Abegha on March 13, 2008, 09:58:04 AM


Կարո՞ղ ենք ասել, որ հավատքը կարևոր գործոն է հասարակությանը օրինապահությանը մոտեցնելու հարցում։

[/quote]

Փաստորեն մենք աստիճանաբար մոտենում ենք այն հարցին, թե ինչից պետք է սկսենք, որ մեր հասարակությունը, այդ թվում նաեվ մենք, լինենք օրինապահ:

Կարծում եմ, որ եթե մարդ իր սրտում ունենա հավատ ու Աստվածերկյուղածություն, խոր գիտակցում, որ դատաստանի օրը հաշիվ է տալու իր բոլոր գործերի համար, ապա կփորձի նաեվ պահպանել օրենքը:

Այստեղ հարց, իսկ ի՞նչ ասել է օրենք, արդյոք դա մեր ներկայիս օրենսդրական ու իրավական համակարգն է, թե՞  այն, ինչ ի վերուստ տրվել է մարդկությանը Աստծո կողմից:

Hasik

Quote from: Hasik on March 13, 2008, 10:11:47 PM
Quote from: Abegha on March 13, 2008, 09:58:04 AM
Այստեղ հարց, իսկ ի՞նչ ասել է օրենք, արդյոք դա մեր ներկայիս օրենսդրական ու իրավական համակարգն է, թե՞  այն, ինչ ի վերուստ տրվել է մարդկությանը Աստծո կողմից:



Կարո՞ղ ենք ասել, որ հավատքը կարևոր գործոն է հասարակությանը օրինապահությանը մոտեցնելու հարցում։




Ի՞նչու եմ այս հարցին անդրադառնում, քանի որ փաստորեն հիմա մենք ունենք շատ օրենքներ, որ դեմ են աստվածային օրենքներին, օրինակ, հենց ամուսնալուծության ոլորտում:Ի՞նչ պետք է անել այդ պարագայում: 14:)

Abegha

Quote from: Hasik on March 13, 2008, 10:11:47 PM
Կարծում եմ, որ եթե մարդ իր սրտում ունենա հավատ ու Աստվածերկյուղածություն, խոր գիտակցում, որ դատաստանի օրը հաշիվ է տալու իր բոլոր գործերի համար, ապա կփորձի նաեվ պահպանել օրենքը:

Հասարակությանը այստեղ հասցնելու համար երկար աշխատանք է պետք կատարել։ Տարիների, թերևս տասնյակ տարիների աշխատանք է, թերևս անվերջանալի մի աշխատանք, առաքելություն։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ նոր ժամանակներում նոր–ժամանակակից խնդիրներ են առաջ գալիս, մանավանդ արտաքին հոսանքներ, որոնք իրենց լուրջ ազդեցությունն են թողնում հատկապես խոցելի երիտասարդության վրա։

Abegha

Quote from: Hasik on March 13, 2008, 10:11:47 PM
Այստեղ հարց, իսկ ի՞նչ ասել է օրենք, արդյոք դա մեր ներկայիս օրենսդրական ու իրավական համակարգն է, թե՞  այն, ինչ ի վերուստ տրվել է մարդկությանը Աստծո կողմից:

Ինձ թվում է, որ մարդիկ անտարբեր չեն, ո՛չ մեր ներկայիս օրենսդրական ու իրավական համակարգի նկատմամբ, ո՛չ էլ աստվածային բնական կամ դրական օրենքների։ Պարզապես մարդիկ չափից դուրս անտեղյակ են։

Abegha

Quote from: Hasik on March 12, 2008, 11:42:44 PM
Ոչ թե օրենքը խրախուսում է, այլ նպաստում է: Իսկ օրենքը կատարյալ չէ, գիտեք ինչու՞, որովհետեվ յուրաքանչյուր երկրի օրենք պետք է համապատասխանի այդ երկրի աշխարհագրական դասավորվածությանը, էթնիկ վիճակին, բնակչության սոցիալ-հոգեբանական հատկանիշներին եվ էլի մի շարք չափանիշներ, որոնք մեզ մոտ հաշվի չեն առնվում, այլ վերցվում են այլ երկրների օրենքներն ու շատ քիչ փոփխությամբ դարձվում մերը, բայց արդյոք մենք կարող ենք մեզ վրա կրել ուրիշի շորը, այն ինչ-որ տեղ անպայման անհարմարություն կպատճառի:

Իսկ կարելի՞ է հայերիս մոտ էթնիկ յուրահատկություն նկատել օրինահարգության պակասը։

Hasik

Իսկ կարելի՞ է հայերիս մոտ էթնիկ յուրահատկություն նկատել օրինահարգության պակասը։


Կարծքում եմ միանշանակ չեն կարող ասել, որ օրենքը անտեսելը էթնիկ յուրահատկություն է, ինչպես արդեն նշել եմ, նույն հայը ուրիշ երկրում իրեն օրինապահ է դրսեվորում, բայց եթե ուսումնասիրենք մեր պատմությունը, ապա մի գուցե դրա պատասխանը կարողանանք գտնել, օրինակ՝ կաշառք տալը ինչու՞ արմատացած մեր մեջ, դա պայմանավորված է նրանով, որ մեր ազգը միշտ հարստահարված է եղել ուրիշ պետությունների կողմից ու փորձել են այդ պետությունների տիրակալներին շահել տարբեր միջոցներով, զանազան նվերներ տալով, իրենց վիճակը բարելավելու համար, որը կաշառքի դրսեվորումներից մեկն է: