Օրենքը և հասարակությունը

Started by Abegha, March 07, 2008, 01:01:15 AM

Previous topic - Next topic

Abegha

Առաջին Օրենսդիրն Աստված Ինքն է, սակայն մարդը յուրովի փոխեց կամ շարադրեց մարդկային օրենքներ։ Թվում է, թե օրենսդիրները ամենից կարգապահները պետք է լինեն, սակայն նրանցից մեկն էլ ողջ Եվրոպան արյան մեջ ողողած Նապոլեոնն էր, որ իր Կոդեքսով հսկայական ներդրում ունեցավ Եվրոպական իրավագիտության մեջ։ Այնուամենայնիվ նույն Եվրոպան դեռ շատ արյուն պետք է տեսներ։
Մարդու համար օրենքը միշտ հեղինակություն է, սակայն որքանո՞վ է հասարակությունը պատրաստ այդ հեղինակությանը հետևելու կամ ե՞րբ կարող է հասարակությունը հետևել այդ հեղինակությանը։
Այստեղից հարցեր.
Ինչպե՞ս պետք է հասարակությունը դառնա օրինահարգ։ Որո՞նք են ուղիները նրան հասունացնելու այս ուղղությամբ։
Ե՞րբ է հասարակությունը հրաժարվում օրենքից կամ օրինապահությունից, այսինքն՝ ե՞րբ է հասարակության մոտ օրինապահության հանդեպ անտարբերություն առաջանում։
Արդյո՞ք այսօրվա մեր հասարակությունը ի վիճակի է օրինապահ լինելու։

Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք 13:)

Տ. Տաթև քհն.

Quote from: Abegha on March 07, 2008, 01:01:15 AM
Արդյո՞ք այսօրվա մեր հասարակությունը ի վիճակի է օրինապահ լինելու։
Կարծում եմ, որ առայժմ` ոչ: Փորձեմ այս կարծիքս ապացուցել միայն մեկ փաստարկով:Մեր հասարակության ամենափոքր ներկայացուցիչների` արդեն որոշակի դատողություններ անող երեխաների հետ շփվելիս միանգամայն պարզ է դառնում, որ նրանք արդեն մանկուց <<սիրում են>> խախտել օրենք, իրենց դեպքում` կարգուկանոնը: Եթե խոսքս ոչ բոլորի մասին է, ապա` շատերի, քանզի մեր երեխաներն արդեն իսկիրենց ծնողների օրինակով սկսում են չհարգել օրենքները, և դա արդեն նույնիսկ դառել է <<արյան մեջ մտած մի բան>>:
Այնպես որ, կարծում եմ, նախևառաջ պետք է սկսենք երեխաների ճիշտ դաստիարակությունից, իսկ հետո նոր կարելի է խեսել օրինապահ հասարակության մասին:

Hasik

Ինչպե՞ս պետք է հասարակությունը դառնա օրինահարգ։ Որո՞նք են ուղիները նրան հասունացնելու այս ուղղությամբ։
Ե՞րբ է հասարակությունը հրաժարվում օրենքից կամ օրինապահությունից, այսինքն՝ ե՞րբ է հասարակության մոտ օրինապահության հանդեպ անտարբերություն առաջանում։
Արդյո՞ք այսօրվա մեր հասարակությունը ի վիճակի է օրինապահ լինելու։


Լիովին համաձայն եմ Արսենի հետ, որ օրինակարգ հասարակություն ունենալու համար նախ պետք է այն սկսել հասարակության ամենամանուկ խավից՝ մեր երեխաներից:Պետք է տարբեր ուղղություններով աշխատել մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:Կարծում եմ, որ դրա սկիզբը դրվել է, երբ անցյալ տարի ընտրություններից սկսած իրազեկում էին մարդկանց հիմնական իրավունքների մասին: Բայց այստեղ գիտեք ինձ ինչն է զարմացնում, որ օրինակ, բոլորս էլ քաջ գիտենք, որ տրանսպորտային երթուղու մեջ չի կարելի ծխել, բայց մեզնից քանիսն են նման դեպքերում վարորդից պահանջում, որ դա չանի, այդ թվում նաեվ ես, ինչու՞:

Իսկ անտարբերություն օրինապահության հանդեպ, որին հետեվում է նաեվ այն խախտելու ցանկությունը, կարծում եմ  առաջին հերթին անպատժելիության սկզբունքի ոչ ճիշտ եվ ամբողջական կիրառումն է, այսինքն՝ երբ գիտես, որ օրինակ փողոցում աղբ թափելու կամ ճանապարհը սխալ անցնելու պատճառով, քեզ ոչ մեկ չի տուգանի, առանց մտածելու խախտում ես այդ կանոնները, որն աստիճանաբար դառնում է ապրելակերպ, իսկ առավել հետաքրքիրն այն է,որ հայերը երբ գնում են արտասահմանյան երկրներ, խստորեն պահում են բոլոր կանոնները, առանց բացառության, ինչու՞:

Դա նշանակումէ, որ մենք ի վիճակի ենք օրինապահ լինեու, բայց ոչ այսօր, քանի դեռ կան այն խախտելու ու պատժից խուսափելու բոլոր հնարավորությունները:

Կարծում եմ, որ էլի շատ պատճառներ կան, եկեք աաջին հերթին մենք լինենք օրինապահ ու կարգուկանոնին հետեվող, չմտածենք, որ մի ծաղկով գարուն չի գա, լինենք լավատես:

Abegha

Quote from: Abegha on March 07, 2008, 01:01:15 AM
Ինչպե՞ս պետք է հասարակությունը դառնա օրինահարգ։ Որո՞նք են ուղիները նրան հասունացնելու այս ուղղությամբ։

Quote from: arsensrk on March 07, 2008, 10:22:33 AM
մեր երեխաներն արդեն իսկիրենց ծնողների օրինակով սկսում են չհարգել օրենքները, և դա արդեն նույնիսկ դառել է <<արյան մեջ մտած մի բան>>:

Եթե սկսում ենք երեխաներից, իսկ երեխաները նայում են իրենց ծնողներին, հետևաբար ստացվում է երեխաներից սկսելը սխալ է։ Մյուս կողմից էլ եթե մեր արյան մեջ է մտել օրինախախտ լինելը, ապա նշանակում է խոսում ենք մի բանի մասին, որը հնարավոր չէ շտկե՞լ։
Ո՞րն է ուղին, որտեղի՞ց պետք է սկսել։

Quote from: Hasik on March 10, 2008, 10:22:40 PM
Կարծում եմ, որ էլի շատ պատճառներ կան, եկեք աաջին հերթին մենք լինենք օրինապահ ու կարգուկանոնին հետեվող, չմտածենք, որ մի ծաղկով գարուն չի գա, լինենք լավատես:

Սա շատ լավ մոտեցում է, բայց կփոխի՞ մեր հասարակության մեջ ձևավորված վերաբերմունքը։

Quote from: Hasik on March 10, 2008, 10:22:40 PM
կարծում եմ  առաջին հերթին անպատժելիության սկզբունքի ոչ ճիշտ եվ ամբողջական կիրառումն է, այսինքն՝ երբ գիտես, որ օրինակ փողոցում աղբ թափելու կամ ճանապարհը սխալ անցնելու պատճառով, քեզ ոչ մեկ չի տուգանի, առանց մտածելու խախտում ես այդ կանոնները, որն աստիճանաբար դառնում է ապրելակերպ,

Իսկ ի՞նչ կասես Հասիկ, երբ չափից դուրս օրինապահ լինելով կարող ես մինչև գիշեր սպասել՝ փողոցն անցնելու համար։ Արդյո՞ք ծիծաղելի վիճակում չես հայտնվում։

Quote from: Hasik on March 10, 2008, 10:22:40 PM
իսկ առավել հետաքրքիրն այն է,որ հայերը երբ գնում են արտասահմանյան երկրներ, խստորեն պահում են բոլոր կանոնները, առանց բացառության, ինչու՞:

Սա չի՞ նշանակում, որ այսօրվա հայն ի վիճակի է օրինապահ լինելու։ Եթե այո, ուրեմն միջավայրի հարց է։ Օտար միջավայրում պահում է, Հայաստանում՝ ոչ։

Ինձ թվում է նույնիսկ մենք, այս քննարկումից հետո դուրս ենք գալու փողոց և խախտելու ենք երթևեկության կանոնները, բայց մենք լավ հիմնավորում ունենք, այսինքն՝ այլընտրանք չկա, պետք է տեղ հասնել։

Չգիտեմ, ես առայժմ ուղի չեմ տեսնում։ Անշուշտ շատ հեշտությամբ կարելի է մեղքը բարդել օրինապահ կառույցների վրա, բայց արդյո՞ք դա լուծում է, և եթե իրատեսական լինենք, ապա դա կնշանակի պարզապես թեման փակել, ուստի առաջարկում եմ փոքր ինչ մտածել։

Mard

 23:)
Իմ կարծիքով, պարզապես ժամանակի ընթայքում օրինախտությունը ՔԱՂՑՐ էր դարձել ու հիմա կամաց- կամաց հասկանում ենք , որ օրենք պահելը ավելի լավ է քան չպահելը..
Սկզբում, մենք հասկանում ենք, որ ուրիշի օրենք խախտելը մեզ վնասում  է, հետո հասկանում ենք, որ մենք էլ ենք խախտում: Հետո սկսում եքն մեզ արդարացնել, թե ինչու չենք պահում , մյուսներն էլ են սկում արդարացնել, ու բոլորս սկսումենք համեմատել , թե ով է ավելի օրինախախտ  : Այսպիսօվ հասանք Փակուղու...
Սակայն իրականում փակուղի չկա... օրենքը` Օրենք ընդունողի համար է : Օրենք ճանաչողը կհասկա, որ եթե անցումով չանցնի` ճեպելու պատճառով, կարող է , Աստված չանի...ընհանրապես  տեղ չհասնի: Օրենք ընդունողը հասկանում է, որ օրենք պահելը լավ է. դրանով մարդը կարողանում է մյուսներին չխանգարել. օր.`երբ  մթին հանակարծակի դուրս են գալիս փողոց, ուր անցում չկա, վարորդը հազիվ արգելակում է ու սարսափելի անհանգստության մեջ ընկնում, որ քիչ էր մնում մարդ սպանի...Օրենքը սիրողը էս ամեն ինչը հասկանում է  ու շատ լավ հասկանում է, որ օրենք սովորելը ԻՆՔՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՄԲ , ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ, ՀԵԶՈՒԹՅԱՄԲ
և ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՏՔՈՎ Է ԼԻՆՈՒՄ:
Այլապես դեռ օրենք չճանաչած սկսումենք միմյան ցմեղադրել, թե այսինչը, կամ այնինչը օրենքը խախտեց:
ավելի լավ է օրինակ բերենք նրանց, ովքեր պահում են: նրանք քիչ են , բայց  կան: 30:)
Մեզ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՍԷՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ, ԱՄԵՆ ԺԱՄ, ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ, նույնիսկ այնժամ, երբ ամենինչ ծայրահեղ վատ է թվում..
:)

Abegha

Այսինքն, եթե լավ հասկացա գրվածից, կարևոր կետերից մեկը օրենքը իմանալն է։

Hasik

Այսինքն, եթե լավ հասկացա գրվածից, կարևոր կետերից մեկը օրենքը իմանալն է։


Հենց այդ նպատակին էլ փորձում է ծառայել Լուսամուտի այս բաժինը, ուրեմն ցուցաբերեք ավելի շա տ ակտիվություն:

Հ.Գ. Մենք հաճախ մեղք ենք գործում անգիտակցաբար ու հետո հասկանում կամ չենք հասկանում, որ դա մեղք է, բայց հասկանում ենք, երբ իմանում են, թե ինչ ասել է մեղք, նույն ձեվով էլ եթե չգիտենք որն է օրենքը, ապա չենք էլ իմանա որ այն խախտել ենք ու հետ չենք կանգնի մեր հանրորեն վտանգավոր ու բացասական հետեվանքներ առաջացնող արարքից:

Abegha

Շատ լավ, սա մեկ կետ։ Սակայն միայն իմանալը բավարա՞ր է։ Քի՞չ են օրենքը լավ իմացող «սրիկաները»։

Hasik

Ճիշտ նկատեցիք, գիտականորեն ապացուցված է այն փաստը, որ հանցագործների մեծ մասը գիտեն քրեական օրենսգրքի մեծամասնությունը, ու գիտեն ինչպես շրջանցել այն: այսինքն՝ եթե մարդու մտքին կա խախտել օրենքը, ուզում է իմանա, ուզում է չիմանա, նշանակություն շատ քիչ ունի: Դրա համար պետք է պարզել այդ խախտումների սկզբնաղբյուրը ու փորձել այդտեղից բարեոխումներ անել:
Մի օրինակ բերեմ, որ հիմա շատ տարածված է Հայաստանում,մոտ 99% գործարարները (մեծ, միջին, թե փոքր) թաքցնում են իրենց իրական եկամուտները, ինչու՞, որովհետեվ եթե ամբողջությամբ վճարեն , նույնիսկ իրենք արդյունքում կարող են սնանկանալ, իսկ դրա հիմնական պատճառը ո՞րն է, որ մեր պետությունում սխալ հարկային քաղաքականություն է վարվում, որ ՀՀ Սահամնադրությունը հռչակում է ազատ ձեռնարկատիրական հարաբերություններ ? դատապարտում է մենաշնորհը, սակայն քջ գիտենք, թե ինչ է ներկայումս կատարվում մեր հանրապետությունում;

Բայց ամեն պարագյում ես հույսս չեմ կտրում, որ մի օր ամեն ինչ ընկնելու է իր տեղը, միգուցե դա նրանից է, որ ես շրջապատված եմ արդար մարդկանցով, ովքեր փորձում են օրինակ ծառայել, որ ամեն ինչ չէ, որ կարելի է կաշառքով գնել:

Abegha

Quote from: Hasik on March 12, 2008, 11:23:27 PM
Մի օրինակ բերեմ, որ հիմա շատ տարածված է Հայաստանում,մոտ 99% գործարարները (մեծ, միջին, թե փոքր) թաքցնում են իրենց իրական եկամուտները, ինչու՞, որովհետեվ եթե ամբողջությամբ վճարեն , նույնիսկ իրենք արդյունքում կարող են սնանկանալ, իսկ դրա հիմնական պատճառը ո՞րն է, որ մեր պետությունում սխալ հարկային քաղաքականություն է վարվում, որ ՀՀ Սահամնադրությունը հռչակում է ազատ ձեռնարկատիրական հարաբերություններ ? դատապարտում է մենաշնորհը, սակայն քջ գիտենք, թե ինչ է ներկայումս կատարվում մեր հանրապետությունում;

Կարելի՞ է ասել, որ օրենքը խրախուսում է անօրինականությունը։ Կամ եթե ավելի մեղմ արտահայտվենք՝ մեզ մոտ օրենքը այդքան էլ կատարյալ չէ։