Ահազանգ

Started by Hasik, February 27, 2008, 09:56:11 PM

Previous topic - Next topic

Hasik

Չեք պատկերացնի թե այսօր ինչքան զայրացա, երբ տեսա, որ «վերվառածներ» սերիալում մի հատված կար, որտեղ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆ էր խաղում, ու գիտեք ինչպես էր աղավաղում մեր հոգեվոր արժեքները, մեր պսակի խորհուրդը,ու դա միակ դեպքը չէ, այդպիսի դեպքեր շատ կան մեր հեռուստատեսությունում, մեր շրջապատում, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք կանխել այդ վիճակը, ամբողջովին հարգանք չկա, միթե Եկեղեցին չի կարող որեվե ձեվով միջամտի այս հարցում Հայր Սուրբ, որ նման կոպիտ սխալներ ու աղավաղումներ ցույց չտան, մեղմ ասած:

Hasik

Ցավոք այս երեվույթը սովորական է դարձել շատերի համար, որ ուշադրություն էլ չեն դարձնում, միթե կարեվոր չէ, թե ի՞նչ է այսօր մեր հեռուստատեսությունը պրոպագանդում: 33:) 33:) 33:)

Abegha

Իսկ դեռ մարդ մնացե՞լ է, որ հեռուստացույց նայի։

Hasik

Ի՞նչ նկատի ունեք: օրինակ մեկ-մեկ ես նայում եմ, պատահում է, բայց դա կարեվոր չէ, կնայեն, թե չէ, կարեվորն այն է, որ բոլորն աչք են փակում այդ երեվույթի վրա

Abegha

Quote from: Hasik on February 27, 2008, 09:56:11 PM
ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք կանխել այդ վիճակը, ամբողջովին հարգանք չկա, միթե Եկեղեցին չի կարող որեվե ձեվով միջամտի այս հարցում Հայր Սուրբ, որ նման կոպիտ սխալներ ու աղավաղումներ ցույց չտան, մեղմ ասած:

Հեռուստաընկերությանը չես կարող պարտադրել։ Ազատորեն ցույց են տալիս այն, ինչ իրենք են ճիշտ տեսնում։
Նման դեպերում ժողովուրդը, մարդիկ պետք է արձագանքեն, որ իրենք հասկանան սխալ և տհաճ բան են կատարում։

Hasik

Եվ ինչպես եք պատկերացնում այդ արձագանքը մարդկանց կողմից:????????

Abegha

Բողոքի նամակ ուղարկել իրենց։

CHERRY

Quote from: Hasik on February 28, 2008, 11:36:33 PM
կարեվորն այն է, որ բոլորն աչք են փակում այդ երեվույթի վրա

Հասիկ ջան, կան մարդիկ, որ արձագանքում են: Եղել են դեպքեր, երբ այդ դերասանները ինչ-որ առիթով եկել են եկեղեցի և հոգևորականը նկատողություն է արել և բացատրել , որ նման սխալներ չի կարելի անել:

Hasik

Չերի ջան իսկ դու կմիանա՞ս ինձ պատրաստելու այդ բողոք-նամակը:

CHERRY

Quote from: Hasik on February 29, 2008, 08:53:32 PM
Չերի ջան իսկ դու կմիանա՞ս ինձ պատրաստելու այդ բողոք-նամակը:
Այո, Հասիկ ջան: Կարծում եմ Արաքսն էլ մեծ սիրով կմիանա 21:) 21:) 21:)