Ահազանգ

Started by Hasik, February 27, 2008, 09:56:11 PM

Previous topic - Next topic

ARAKS

Ողջույն 13:),ես  համամիտ եմ  և ես ինքս եմ բարկանում այդ երևույթից, բայց ցավալին այն է, որ միայն <Վերվարածներ> - ում   չեն, որ աղավաղվում են մեր հոգևոր արժեքները և այդ երևույթը շատ  տարածված է : Ես կարծում եմ, որ այդ երևույթի դեմ չենք կարող պայքարել բողոք-նամակով` ուղղված միայն մեկ հեռուստաընկերության: Կարծում եմ այդ մասին պետք է խոսել բարձրաձայն ( բայց ոչ ագրեսիվ )22:), որպիսի և ժողովուրդը և թե հեռուստաընկերությունները շատ ավելի զգույշ և ուշադիր լինեն հոգևոր արժքների հետ առնչվող որևէ բան ներկայացնելիս  30:)

Satenik

Ո՞նց եք այդ "վերվարածները" նայում: 43:) Ցանկացած հոգեբուժարան մտնեք, կտեսնեք, որ մարդիկ մի քանի անգամ ավելի ինտելեկտուալ են, քան այդ վերվարածները:  14:)

Տ. Տաթև քհն.

սպասեք ես էլ միջամտեմ այս թեմային 11:), իհարկե համամիտ եմ ձեր հետ, և այս երևույթը արտացոլվել է ոչ միայն այդ սերիալում, հեռուստատեսության մասին խոսելն իհարկե ավելորդ է, իսկ ահա թատրոնը գոնե պետք է զերծ մնա այդ ամենից, բայց ավաղ 28:)

Hasik

Չեք պատկերացնի, թե ես ինչ ահավոր զգացումներ ունեցա, երբ տեսա «Իմ մեղքը» թատրոնը կամ Mea Culpa-ն: Այնտեղ էլ մի այդպիսի դրվագ կա այսպես կոչված սուրբ Սերոժի մասին: Ճիշտ է, մեր հասարակությունում այդ եերվույթը այդքան տարածված է, բայց դա միթե արդարացում է, նույն բանը ցուցադրել  հեռուսատեսությամբ կամ թատրոններում, դա ավելի է խորացնում մեր ցավը: 34:) 34:)

Տ. Տաթև քհն.

Եթե ամեն ինչ ավարտվեր <<Իմ մեղքը>> ներկայացմամբ կարելի է ասել դեռ լավ կլիներ, սակայն կան ավելի վատերը կան

vahan

Quote from: Տ. Տաթև քհն. on March 07, 2008, 10:28:50 AM
Եթե ամեն ինչ ավարտվեր <<Իմ մեղքը>> ներկայացմամբ կարելի է ասել դեռ լավ կլիներ, սակայն կան ավելի վատերը կան
Կան.իհարկե ավելի վատերն էլ կան։Բայց վատթարագույնը կարծում եմ քրիստոնեական կոչվող  ալիքով  համարյա հակաքրիստոնեական ֆիլմ ցուցադրելն է։Խոսքս ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության կողմից արդեն որերրորդ  անգամ զատկին ցուցադրվող ՙՀիսուս՚ֆիլմն է։ֆիլմում ՙիբր Հիսուսը՚ ինչ որ պլատոնական սեր է ունեցած լինում Մարթայի հետ։Դեռ Ղազարոսն էլ գոռգռում է ՙՀիսուսի՚վրա.ասելով ՙԴե մի բան ասա  քրոջս.ինչու ես չարչարում՚։Հետո ՝ՙՀիսուս՚լաց է լինում Հովսեփի անկենդան մարմնի շուրջ ասելովՙինչու՞ ինձ մենակ թողեցիր այս աշխարհում.ես ինչպես պիտի կատարեմ իմ առաքելությունը ՚և այլն։
Հովհանես Մկրտիչը Հորդանան գետի մեջ պատկերված է համարյա  հոգեբուժարանի կարիք ունեցողի պես ...
և շատ այլ  բաներ.որոնք ծաղրում են Քրիստոնեությանը։և որը ուժ չունեցա մինչև վերջ դիտելու։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

Շատ ուրախ եմ, հարգելի Վահան, որ ի դեմս Ձեզ գտնվեց մեկը, որ հարց բարձրացրեց «Շողակաթ» հեռուստաալիքի մասին։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է եկեղեցուն պատկանող միակ հեռուստաալիքը (եթե չեմ սխալվում) այդպիսի ֆիլմեր ցուցադրել։ Գիտեք ցավալին ինչն է, որ բոլորը այդ ֆիլմերը մշակույթ են համարում և զարմանում մեզ վրա, որ մենք այդպես չենք մտածում։ Ինչ ասեմ, ամբողջ աշխարհը պղծվել է և քրիստոնեական արժեքներն էլ իրենց պղծված մտածելակերպով են պատկերացնում ու ներկայացնում։ Իսկ եկեղեցու այժմյան հոգևորականների մեծ մասը խրախուսում են, փոխանակ իրենք բողոքի ձայն բարձրացնեն և արգելեն «Շողակաթ»–ով նման ֆիլմերի ցուցադրությունը։ 33:) 33:) 33:) 33:) 33:) 33:) 33:)

Masnaget

Quote from: Satenik on March 06, 2008, 05:20:26 AM
Ո՞նց եք այդ "վերվարածները" նայում: 43:) Ցանկացած հոգեբուժարան մտնեք, կտեսնեք, որ մարդիկ մի քանի անգամ ավելի ինտելեկտուալ են, քան այդ վերվարածները:  14:)
Ես էլ եմ կարծում, որ <Վերվարածներն> ու դրանց մյուս ֆիլմը` <Որոգայթը>, չափազանց բացասական ազդեցություն են թողնում հայ հեռուստադիտողի վրա: Երբեք չեմ նայի այդ նորելուկ սերիալները:

Իսկ <Շողակաթ> հեռուստաընկերությունում գերակշռում են լավ բաները, սակայն ֆիլմեր կան, որոնք չեմ հավանում. խիստ նորաձև են, ու հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենան:
Իմիջիայլոց, այնտեղ աշխատող ծանոթներ ունեմ, և առիթ ունեցել եմ նրանց ասել իմ կարծիքը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

BAREV

Ուրախալի է, որ սրտացավություն կա: Շատ դեպքերում զայրույթը գերադասում ենք մեր մեջ խեղդել: Բայց այս դեպքում երևի ամենաճիշտը նմանատիպ ամեն հաղորդում-ֆիլմից հետո արձագանքելն է` զանգահարելով ու կոնկրետ ասելով, քննադատելով, առաջարկելով: Առաջարկը, որպես կանոն, ըստ պահանջարկի է լինում, և եթե մենք պարբերաբար ահազանգենք, իրենք էլ ավելի լուրջ կնայեն և կփորձեն ինչ-որ բան փոխել: Մեր պահանջարկը կնպաստի առաջարկվող ծրագիր-հաղորդումների ճիշտ լինելուն:

*LILIT*

Եկեք ստեղծենք ԻՍԿԱԿԱՆ քրիստոնեական ալիք, որտեղ կխոսվի ոչ թե կրոնի, այլ կենդանի հավատքի մասին: Ինչ կասեք: Չէ որ սպուտնիկով կան մի շարք առողջ քրիստոնեական ալիքներ, բայց հայալեզու ալիք չկա 39:)
Խաղաղություն ձեզ...