Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

Quote from: Samvel on November 09, 2008, 03:52:36 PM
Կարելի անեկդոտ էլ պատմել.

Մեկը գնում է կրկեսի տնօրենի մոտ և ասում.
   - Ես ունեմ մի կոկորդիլոս, որն արտակարգ դաշնամուր է նվագում և մի գետաձի, որն արտակարգ երգում է: Կուզենաս? այս համարը քո կրկեսում:
   - Իսկ ինչպե"ս են նրանք այդ անում, - հարցնում է տնօրենը:
   - Եթե ցանկանում ես ունենալ համարը, երբեք մի հարցրու այդ մասին: Դա է իմ պայմանը:
   Համաձայնվում են: Հոյակապ համար է: Առատ եկամուտ: Երկուսն էլ հարուստ են: Բայց տմօրենն այդպես էլ չգիտի գաղտնիքը:
   Անցնում են տարիներ: Երկուսն էլ ծերունիներ են արդեն: Տնօրենն էլի խնդրում է.
   - Լսիր, - ասում է: - Ես գիտեմ, արդեն մոտ է վերջս: Գոնե հիմա ասա. ինչու"մն  է գաղտնիքը:
   Գազանների տերը խղճում է տնօրենին.
   - Հասկանում ես, - ասում է, - իրականում գետաձին միայն բերանն է բացում և փակում: Իսկ կոկորդիլոսը համ նվագում է, համ էլ երգում:
39:) 39:) 39:) 39:) 39:) 39:) 39:)


10 000 միավոր` Սամվելին:
Բարմեն, չես դժվարանա, խոստանում եմ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Շնորհակալ եմ: Եթե պատմածս դուրներդ եկավ - կարող եմ մեկն էլ պատմել:

Մի մարդ մի օր որսի գնալուց առաջին անգամ հետը որսորդական շուն է վերցնում: Շուտով նրան հաջողվում է մի բադ խփել, որն ընկնում է լիճը: Շունը ջրի վրայով քայլելով  գնում, բադին վերցնում և բերում է տիրոջը:
Որսորդը շատ է զարմանում: Քիչ անց նա մի բադ էլ է խփում: Եվ նորից շունը, ջրի վրայով քայլելով գնում, բադին վերցնում և բերում է տիրոջը:
Ինքն իրեն չհավատալով, հաջորդ օրը նա հարևանին իր հետ որսի է կանչում: Եվ ամեն անգամ, երբ նա կամ հարևանը բադ են խփում, շունը, ջրի վրայով քայլելով գնում, վերցնում է բադին և բերում է որսորդներին:
- Իմ շան վարմունքի մեջ տարօրինակ ոչինչ չնկատեցիր? - հարցնում է որսորդը հարևանին:
Հարևանը մտահոգ քորում է ծնոտը:
- Այո, իրոք որ, - վերջապես խոստովանում է նա: - Եվ հասկացա, թե ինչումն է բանը: Շունդ լող տալ չգիտի!


2. - Ինչ խելոք շուն ունես, - ասում է մեկն ընկերոջը, տեսնելով, որ նա թուղթ է խաղում իր շան հետ:
   - Այնքան էլ խելոք չէ, ինչպես թվում է, - պատասխանում է ընկերը: - Ամեն  անգամ, երբ նրան լավ թուղթ է ընկնում, նա սկսում է թափ տալ իր պոչը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Salmast

Quote from: Salmast on November 09, 2008, 02:59:02 PM


Այսօր Վ. Սարոյանի մասին էի կարդում. շատ հետաքրքիր էր մի հարցազրույցի ժամանակ Սարոյանի արտահայտած հետևյալ խոսքը.

Ֆրեզնոյում մեզ առաջարկեցին ուրանալ մեր հայ լինելը և իմ բարեկամներից շատերն ասացին` մենք պարսիկ չենք: Բայց ես նրանց ասացի.<<Դա լավ եք ասել, բայց միշտ պիտի շեշտեք, որ հայ եք>>: Սա հպարտության խնդիր չէ: Սա մեր ընտանիքն է: Ես իմ ընտանիքը չեմ կարող ուրանալ: Եթե ուրանամ, չեմ կարող գրել. գրածս սուտ կլինի:


Սարոյանի պատմվածքներից մեկում նման մի տող կարդացի.

<<Աղոթքը օվկիանոսի նման է, որքան լողում ես, այնքան ավելի է մեծանում>>:

Ավելի ուշ կտեղադրեմ պատմվածքից մի հատված: 

Masnaget

Quote from: Samvel on November 10, 2008, 12:46:47 PM
Շնորհակալ եմ: Եթե պատմածս դուրներդ եկավ - կարող եմ մեկն էլ պատմել:

Մի մարդ մի օր որսի գնալուց առաջին անգամ հետը որսորդական շուն է վերցնում: Շուտով նրան հաջողվում է մի բադ խփել, որն ընկնում է լիճը: Շունը ջրի վրայով քայլելով  գնում, բադին վերցնում և բերում է տիրոջը:
Որսորդը շատ է զարմանում: Քիչ անց նա մի բադ էլ է խփում: Եվ նորից շունը, ջրի վրայով քայլելով գնում, բադին վերցնում և բերում է տիրոջը:
Ինքն իրեն չհավատալով, հաջորդ օրը նա հարևանին իր հետ որսի է կանչում: Եվ ամեն անգամ, երբ նա կամ հարևանը բադ են խփում, շունը, ջրի վրայով քայլելով գնում, վերցնում է բադին և բերում է որսորդներին:
- Իմ շան վարմունքի մեջ տարօրինակ ոչինչ չնկատեցիր? - հարցնում է որսորդը հարևանին:
Հարևանը մտահոգ քորում է ծնոտը:
- Այո, իրոք որ, - վերջապես խոստովանում է նա: - Եվ հասկացա, թե ինչումն է բանը: Շունդ լող տալ չգիտի!


2. - Ինչ խելոք շուն ունես, - ասում է մեկն ընկերոջը, տեսնելով, որ նա թուղթ է խաղում իր շան հետ:
   - Այնքան էլ խելոք չէ, ինչպես թվում է, - պատասխանում է ընկերը: - Ամեն  անգամ, երբ նրան լավ թուղթ է ընկնում, նա սկսում է թափ տալ իր պոչը:
Սամվելին` ևս 15 000 միավոր:
Գնամ ննջարան, քնածներին արթնացնեմ, պատմեմ: Բարմեն, Հասիկ, Ադմին, Թիլիլ, Վահագ... ո՞ւր եք, էս ինչ խորն են քնել 40:): Արթնացեք: 28:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen


Barmen

Մասնագետ, արի նորից դու միավորները հաշվի, իսկ ես էլ մենակ թեյը կմատուցեմ:
համ էլ էս ինչ ապակու կտորներ են, սաղ մտան ոտքս:


Masnaget

Quote from: Salmast on November 09, 2008, 02:59:02 PM


Այսօր Վ. Սարոյանի մասին էի կարդում. շատ հետաքրքիր էր մի հարցազրույցի ժամանակ Սարոյանի արտահայտած հետևյալ խոսքը.

Ֆրեզնոյում մեզ առաջարկեցին ուրանալ մեր հայ լինելը և իմ բարեկամներից շատերն ասացին` մենք պարսիկ չենք: Բայց ես նրանց ասացի.<<Դա լավ եք ասել, բայց միշտ պիտի շեշտեք, որ հայ եք>>: Սա հպարտության խնդիր չէ: Սա մեր ընտանիքն է: Ես իմ ընտանիքը չեմ կարող ուրանալ: Եթե ուրանամ, չեմ կարող գրել. գրածս սուտ կլինի:
Սալմաստին ուզում եմ տալ 5 000 միավոր` հայրենասիրական այս մեջբերումների համար:
Բարմեն, ես ամեն ինչը կանեմ, միայն դու մատուցիր: Դե ոնց որ ամենասկզբում էր:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Barmen on November 10, 2008, 08:45:36 PM
Մասնագետ, արի նորից դու միավորները հաշվի, իսկ ես էլ մենակ թեյը կմատուցեմ:
համ էլ էս ինչ ապակու կտորներ են, սաղ մտան ոտքս:
Այդ ես եմ երեկ առավոտյան մի բաժակ պատահաբար կոտրել, հիմա կհավաքեմ կտորները: Ժողովուրդ, մի քիչ զգույշ քայլեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast


Մինչ դուք կխմեք ձեր թեյը, ես որոշեցի Թումանյանի պատմվածքներից մեկը պատմել: Կներեք որ մի քիչ երկար է.



1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը:

— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:

— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:

— Որտեղի՞ց կուգաս:

— Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ...

— Ա.-ի տեր Սարգի՞սը...

— Այո, Հայրիկ:

— Է՞...

— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներիս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես...

— Է հիմի...

— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես... այնպես, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում...

Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:

— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:

— Ամենքը միասին քսան, Հայրիկ:

— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս...

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:

— Հայրիկինը...

— Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:

Ասավ ու գլուխը խոնարհեց:

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով...

Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսին...

Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը...