Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

#400
Լավ, այսպես ձևակերպեմ կանոնը

No    42:)կռվի թեմա` Թեյարանում, OK?
No    42:)կռվի թեմա` Թեյարանում, OK?
No    42:)կռվի թեմա` Թեյարանում, OK?

Ակունք, Սամվել, ներողություն ոչ ճիշտ դիտողության համար: OK?
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

Մասնագետ հիշու՟մ ես մի ժամանակ լավ նորություններ կամ անեկդոտներ ներկայացնելիս միավորներ էինք ստանում, ու այդ միավորները հնարավորություն էին տալիս հյուրասիրել մեր ծանոթներին:

Իսկ կարելի՟ է գրել վերջին օրերին մեր ընթերցած գրքերից կամ հոդվածներից մի փոքրիկ հատված, որն ըստ մեզ կարող է հետաքրքիր լինել թեյարանում զրուցելիս:

Հ.Գ. ՀԻՇՈՒՄ և ԿԱՐԵԼԻ բառերի վրա դրվածը հարցական նշան է, չգիտեմ ինչու շեղվեց?

Masnaget

Quote from: Salmast on November 09, 2008, 02:44:56 PM
Մասնագետ հիշու՟մ ես մի ժամանակ լավ նորություններ կամ անեկդոտներ ներկայացնելիս միավորներ էինք ստանում, ու այդ միավորները հնարավորություն էին տալիս հյուրասիրել մեր ծանոթներին:

Իսկ կարելի՟ է գրել վերջին օրերին մեր ընթերցած գրքերից կամ հոդվածներից մի փոքրիկ հատված, որն ըստ մեզ կարող է հետաքրքիր լինել թեյարանում զրուցելիս:

Հ.Գ. ՀԻՇՈՒՄ և ԿԱՐԵԼԻ բառերի վրա դրվածը հարցական նշան է, չգիտեմ ինչու շեղվեց?

Այո, Թեյարանը հենց այդպիսի թեթև բաների համար է:
Լավ լուրերի և անեկդոտների, ինչպես նաև գրքերից հատվածաբար մեջբերումների համար նորից սահմանվում են միավորներ, բայց Բարմենի` այդքան շատ միավորներ և հաշիվներ վարելիս դժվարանալու պատճառով կամ շնորհիվ ամեն ինչ դարձավ ձրի, իսկ մասնակիցների նախկին միավորները զրոյացվեցին: Եթե Բարմենը դեմ չէ, կարելի է պարզեցված համակարգ սահմանել:
 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

#403

Այսօր Վ. Սարոյանի մասին էի կարդում. շատ հետաքրքիր էր մի հարցազրույցի ժամանակ Սարոյանի արտահայտած հետևյալ խոսքը.

Ֆրեզնոյում մեզ առաջարկեցին ուրանալ մեր հայ լինելը և իմ բարեկամներից շատերն ասացին` մենք պարսիկ չենք: Բայց ես նրանց ասացի.<<Դա լավ եք ասել, բայց միշտ պիտի շեշտեք, որ հայ եք>>: Սա հպարտության խնդիր չէ: Սա մեր ընտանիքն է: Ես իմ ընտանիքը չեմ կարող ուրանալ: Եթե ուրանամ, չեմ կարող գրել. գրածս սուտ կլինի:

Samvel

Հարգելի Ադմին: Գիտեք, "Փիլիսոփայությունը" երևի այն բաժինն էր, որտեղ կարելի էր մի քիչ ավելի համարձակ խոսել: Հասկանում եմ "Թեյասրահն " էլ այն բաժինն է, որտեղ լուրջ բաների մասին կարելի է խոսել կարծես թե ի միջի այլոց: Բայց եկեք գոնե ինչ-որ տեղ, ինչ-որ մի կերպ խոսենք, հնարավոր է դա արդյոք?:

Մասնագետի առաջարկին կպատասխանեմ մեծ ուրախությամբ (հույսս չեմ կտրել, որ նա էլ երբևիցէ կպատասխանի իմ հարցին): Ինչ կարդալ.
    1.Նիլ Դոնալդ ՈՒոլշ - Զրույց Աստծո հետ; Ընկերություն Աստցո հետ; Միավորում Աստծո հետ; Երանության ակնթարթները;
                               Վաղվա Աստվածը; Ինչ է ցանկանում Աստված; Տանն Աստծո հետ; Աստծոց երջանիկ:
    2.Դրունվալո Մելքիսեդեկ -Կյանքի Ծաղկի Հին գաղտնիքը; Ապրիր սրտիդ մեջ; Փոփոխությունների շեմին:
    3.Քրայոն - առայժմ 11 գիրք. լավ կլինի սկսել առաջինից:
    4.Լի Քերոլ - Ինդիգո երեխաները:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Օ.... շատ շնորհակալություն, տեղավորեմ գրքերը մեր գրադարանում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Կարելի անեկդոտ էլ պատմել.

Մեկը գնում է կրկեսի տնօրենի մոտ և ասում.
   - Ես ունեմ մի կոկորդիլոս, որն արտակարգ դաշնամուր է նվագում և մի գետաձի, որն արտակարգ երգում է: Կուզենաս? այս համարը քո կրկեսում:
   - Իսկ ինչպե"ս են նրանք այդ անում, - հարցնում է տնօրենը:
   - Եթե ցանկանում ես ունենալ համարը, երբեք մի հարցրու այդ մասին: Դա է իմ պայմանը:
   Համաձայնվում են: Հոյակապ համար է: Առատ եկամուտ: Երկուսն էլ հարուստ են: Բայց տմօրենն այդպես էլ չգիտի գաղտնիքը:
   Անցնում են տարիներ: Երկուսն էլ ծերունիներ են արդեն: Տնօրենն էլի խնդրում է.
   - Լսիր, - ասում է: - Ես գիտեմ, արդեն մոտ է վերջս: Գոնե հիմա ասա. ինչու"մն  է գաղտնիքը:
   Գազանների տերը խղճում է տնօրենին.
   - Հասկանում ես, - ասում է, - իրականում գետաձին միայն բերանն է բացում և փակում: Իսկ կոկորդիլոսը համ նվագում է, համ էլ երգում:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Salmast

Quote from: Samvel on November 09, 2008, 03:52:36 PM

39:) 39:) 39:) 2:) 2:) 2:)

Samvel

Շնորհակալություն: Ցտեցություն
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on November 09, 2008, 03:32:32 PM
Հարգելի Ադմին: Գիտեք, "Փիլիսոփայությունը" երևի այն բաժինն էր, որտեղ կարելի էր մի քիչ ավելի համարձակ խոսել: Հասկանում եմ "Թեյասրահն " էլ այն բաժինն է, որտեղ լուրջ բաների մասին կարելի է խոսել կարծես թե ի միջի այլոց: Բայց եկեք գոնե ինչ-որ տեղ, ինչ-որ մի կերպ խոսենք, հնարավոր է դա արդյոք?:

Որևէ բաժնում կարող եք համարձակ խոսել և Ձեր կարծիքը համարձակ արտահայտել։
Հարցն այն է, որ Թեյասրահից դուրս թեմայից շեղումները արգելված են։ Եթե թեմայից մեկ այլ թեմա է բացվում, ապա նոր թեմա բացեք և ոչ թե նույն թեմայի մեջ բոլոր բաներից խոսեք։ Ըստ էության մենք իրավունք ունենք թեմայից շեղումները ջնջելու, սակայն չենք ցանկանում շատերին վիրավորել, այդ պատճառով էլ թեման տեղափոխում ենք Թեյասրահ, որ մարդիկ ազատ խոսեն, եթե իրենք ի վիճակի չեն նույն թեմայի սահմաններում մնալ։
Սա ֆորումի սկզբունքներից է։ Մտածենք նաև մեզ ընթերցողների մասին, որ նրանք էլ թեմաները կարդալուց բան հասկանան, այլապես խառնիճաղանջ գրառումներից մեկ երկուսը կարդալուց հետո ոչ ոք հաճույքով մնացյալ գրառումները չի կարդա և Դուք կմնաք երկուսով կամ երեքով, որ այդ թեմայում գրում եք։
Let's open the window of our soul and let the light enter our souls