Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Hasik

Միթե ընդհանուր ժողովն աըդ դու չե՞ս 22:)

Masnaget

Quote from: Hasik on March 27, 2008, 09:12:53 PM
Միթե ընդհանուր ժողովն աըդ դու չե՞ս 22:)
Բնականաբար` այո՜:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#152
Գողություն  Թեյարանում
Ուշադրություն. այսօր առավոտյան` ժ. 9.00-ին, թեյարանի աշխատակիցները, գալով աշխատանքի, թեյարանը թալանված և հրդեհված են գտել: Ավելի ուշ Մասնագետին կանչելով` արձանագրել են գողության դեպքը,  իրավիճակի գնահատում կատարել:
Ըստ այսմ` ստորև ներկայացնում ենք առկա իրավիճակի արձանագրությունից քաղվածք:
1.   Կոտրված են թեյարանի արտաքին լուսավորության լամպերը, դռների ապակիները, ապակե սեղանները:
2.   Թալանված է գրապահոցը, որտեղ պահվում էին թեյերի պատրաստման մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնակիցների միավորների ընթացիկ քանակի պատկերը:
3.   Հիմնովին ավերված են  մեքենասարքավորումները, որոնք գործածվում էին թեյի պատրաստման համար:
4.   Կոտրված են Մասնագետի և հյուրերի սեղանները, ինչպես նաև միավորների պահոցը:
5.   Հրդեհված են մանրահատակը, դաշնամուրը:
6.   Գողացված է Թեյարանի համակարգիչը (Intel Pentium Dual Core):
7.   Բացակայում    է սառնարանի միջի սառույցը:
8.   Թալանված են թեյի բոլոր պահեստները:

Հրավիրած են մասնագետներ, ոստիկաններ. կատարվում է հետաքննություն:
Ըստ մասնագետ-ոստիկանների կատարած նախնական եզրակացության` հարցակումը տեղի է ունեցել սույն թվականին թեյարանում (կարևոր բացահայտում), 13-ից 75 տարեկան անձի (կամ անձանց) կողմից, որն այդ պահին կամ եղել է գլխարկով, կամ ոչ: Հնարավոր է, որ նա զենք է բանեցրել: Հնարավոր է` ոչ: Ամենակարևորը` պարզվել է, որ հարձակվողը կամ կին է եղել, կամ տղամարդ: Ականատես վկայի ցուցմունքը, որտեղ ասվում է բառացիորեն հետևյալը` <<Ես ոչ մի բան էլ չեմ տեսել>>,- վկայում է, որ հարձակվողը ծպտված է եկել, գիշերով:
Սակայն այս ամենի մեջ կա մի լուսավոր կետ. Ադմինի տրամադրած Հրաշագործ Կտրոնը տեղում է: Այն կարելի է հետագայում էլ գործածել. միայն թե չենք կարող ասել, թե ե'րբ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

#153
Ցավում եմ Մասնագետ ջան, պետք է ես էլ իմ մասնագիտական կարողությունները օգտագրծեմ այդ չարաբաստիկ գողին գտնելու համար. փաստորեն դու այնքան էլ անհասանելի չես ու թեյարանի աշխատակիցները գիտեն քո ով լինելը, մաղթում եմ համբերություն

Masnaget

#154
Quote from: Masnaget on March 29, 2008, 12:47:59 AM
Գողություն  Թեյարանում
Ուշադրություն. այսօր առավոտյան` ժ. 9.00-ին, թեյարանի աշխատակիցները, գալով աշխատանքի, թեյարանը թալանված և հրդեհված են գտել: Ավելի ուշ Մասնագետին կանչելով` արձանագրել են գողության դեպքը,  իրավիճակի գնահատում կատարել:
Ըստ այսմ` ստորև ներկայացնում ենք առկա իրավիճակի արձանագրությունից քաղվածք:
1.   Կոտրված են թեյարանի արտաքին լուսավորության լամպերը, դռների ապակիները, ապակե սեղանները:
2.   Թալանված է գրապահոցը, որտեղ պահվում էին թեյերի պատրաստման մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնակիցների միավորների ընթացիկ քանակի պատկերը:
3.   Հիմնովին ավերված են  մեքենասարքավորումները, որոնք գործածվում էին թեյի պատրաստման համար:
4.   Կոտրված են Մասնագետի և հյուրերի սեղանները, ինչպես նաև միավորների պահոցը:
5.   Հրդեհված են մանրահատակը, դաշնամուրը:
6.   Գողացված է Թեյարանի համակարգիչը (Intel Pentium Dual Core):
7.   Բացակայում    է սառնարանի միջի սառույցը:
8.   Թալանված են թեյի բոլոր պահեստները:

Հրավիրած են մասնագետներ, ոստիկաններ. կատարվում է հետաքննություն:
Ըստ մասնագետ-ոստիկանների կատարած նախնական եզրակացության` հարցակումը տեղի է ունեցել սույն թվականին թեյարանում (կարևոր բացահայտում), 13-ից 75 տարեկան անձի (կամ անձանց) կողմից, որն այդ պահին կամ եղել է գլխարկով, կամ ոչ: Հնարավոր է, որ նա զենք է բանեցրել: Հնարավոր է` ոչ: Ամենակարևորը` պարզվել է, որ հարձակվողը կամ կին է եղել, կամ տղամարդ: Ականատես վկայի ցուցմունքը, որտեղ ասվում է բառացիորեն հետևյալը` <<Ես ոչ մի բան էլ չեմ տեսել>>,- վկայում է, որ հարձակվողը ծպտված է եկել, գիշերով:
Սակայն այս ամենի մեջ կա մի լուսավոր կետ. Ադմինի տրամադրած Հրաշագործ Կտրոնը տեղում է: Այն կարելի է հետագայում էլ գործածել. միայն թե չենք կարող ասել, թե ե'րբ:

Ուշադրություն. թեյարանի վերականգնման համար, ըստ մասնագետների եզրակացության, հարկավոր է  40-ից 1500 օր: Այդ ընթացքում  բոլոր վնասները պետք է փոխհատուցվեն, թեյերի պահեստները կվերականգնվեն, կվերանորոգվի գույքը, կհարստացվի անեկդոտների և հարցաշարերի բազան: Կտեղադրվի անվտանգության համակարգ: Բոլոր թեյասերներին մաղթում եմ համբերություն: Սպասեք անակնկալներին:
Վերանորոգությունների համար շինարարներին և մյուս անձնակազմերին վճարումները  կատարվելու են Հրաշագործ կտրոնի միջոցով, որի արտադրած միավորները բավական  են` վճարելու բոլոր ծախսերի համար:
Իրոք, շատ լավ բան էր այդ Հրաշագործ կտրոնը:
Շնորհակալություն
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

Կարծես թե ես հայտնաբերեցի գողերին  11:), դրանցից մեկը ես եմ 6:), մյուսը նա, մյուսն էլ այ նա, որ չպարզվեց գիշերն եկել, թե ցերեկը, սակայն այս գողության ողջ հանճար նրանում էր , որ գողերը ոչ թե եկել էին, այլ ընդհակառակը`չէին եկել, հենց դրանում էլ կայանում էր գողությունը, չգալով, անտեսելով մեր գեղեցիկ թեյասրահը, որն այդ անտեսումից այդպես թալանվեց 34:), կոտրվեց 33:), բայց շատ եմ ափսոսում մանկական դաշնամուրը: Երևի գողության այս աննախադեպ տարբերակն էր պատճառևը, որ հետախուզական տվայլներն այդքան խիստ հակասական էին 38:), միայն մի բան կարող եմ ասել գողերին` 35:)

Masnaget

Մասնագետը վերադարձել է արձակուրդից: Ուշադրություն. վերջապես Թեյարանն ունի Բարմեն: Սպասեցեք համատեղ անակնկալներին: Առայժմ  Թեյարանի համար նոր գույքի գնման  բանակցություններ են վարվում: Նաև արդեն  բացահայտվել է գողությունը: Շուտով կհրապարակվեն  ընթացքի նկարագրությունները:Թեյասերները կարող են այստեղ իրենց նվիրատվություններն էլ կատարել` գույքի կամ թեյի նոր տեսակների տեսքով:   
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

    Ուշադրություն. միայն մեկ օր Լուսամուտի թեյարանում կպարեն հատուկ ժամանած  պարային երեք խմբերը`  ուրախություն պարգևելով մեզ հաղթանակի օրվա առթիվ: Շտապեք ներկա գտնվելու այս շուրջպարին:
18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:)
                             
               23:)     23:)

Ապրեն պարողները 18:) 18:) 18:), ես էլ մեծ հաճույքով նրանց կմիանայի, կամ ավելի ճիշտ կլիներ նրանց միանակինք թեյասրահի բոլոր հաճախորդներով

Hasik

Quote from: Masnaget on May 10, 2008, 12:41:22 AM
    Ուշադրություն. միայն մեկ օր Լուսամուտի թեյարանում կպարեն հատուկ ժամանած  պարային երեք խմբերը`  ուրախություն պարգևելով մեզ հաղթանակի օրվա առթիվ: Շտապեք ներկա գտնվելու այս շուրջպարին:
18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:)
                             
               23:)     23:)
      23:)                     23:)
               23:)     23:)
                   
               23:)     23:)
      23:)                     23:)
               23:)     23:)
                   
               23:)     23:)
      23:)                     23:)
               23:)     23:)
                   
18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:) 18:)

Մասնագետ ջան ի՞նչ եղավ մեր պարային համույթը, մենք անհամբեր սպասում ենք, մի քիչ ուրախանանք, տեղից շարժենք նաև մեր մյուս ֆորումցիներին, եկեք բոլորով պարենք քոչարի   39:) 39:) 39:)